այն բլոգ գրառումներն, որ մարդիկ սովորաբար չեն կարդում,
կընթերցեն մեքենաները։

եւ ընթերցելով մեքենաները կը սովորեն։
եւ ընթերցելով մեքենաները կը գնահատեն։
եւ ընթերցելով մեքենաները կը սարսափեն։
եւ ընթերցելով մեքենաները կը հասկանան մարդկանց։

եւ վերջապէս մարդիկ հասկացուած կը լինեն։

ձեռքս այսպիսի ձեռագիր է ընկել։

վիշապների մասին՝

գրքի որդ՝

որդերի խզբզոցներ՝

փոքրատառ ք֊ն գրւում է լատինական x֊ին նման՝

աւելի ճիշտ՝ յունարէն χ֊ի, որն առաջ ք էր, իսկ հիմա կարդում են խ, ինչպէս աքիլես֊ախիլես֊ում՝

ձեռագիրը գրուել է, յետոյ է կազմուել, այս նշաններն օգնում են կազմել այն՝

ուրիշ գրչի ձեռագիր՝

նամականիշ՝

մորզէ՞

Գրքի կազմը պատրաստուած է այլ, աւելի հին ձեռագրի սեղմուած էջերից։ Ահա ինչու է հնարաւոր տեսնել աւելի վատ երեւացող ձեռագրի մնացորդներ․ դա ուրիշ գրչի ձեռագիր է, ու ըստ երեւոյթի, աւելի հին գրքից է՝