ամառային դահլիճի եւս մի նկար

9oldarmenia22

ես յիշում էի ու զուր փնտրում էի այն, ու փաստօրէն աղբիւրում նկարները չեն երեւում, սակայն դրանք յաջողուեց գտնել արխիւում։

նկարուած է վաղ ութսունականներին (կարծես թէ 84֊ին այս մուտքը արդեն քանդուել է), գերմանական օրվոքրոմ պոզիտիւ ժապաւէնի վրայ։

նաեւ տես այս նմանատիպ հրապարակումը սփիւռքում։

ես ոնց որ Տենենբաումների մայրիկը լինեմ, ինձ իրենց նուաճումների մասին են յայտնում, գնահատականներ ուղարկում, էկրանահաններ՝

screenshot_2016-09-08-19-29-48

Երեւում է երբ մարդն աշխատում ես իր վրայ։ ապրես, Նարէ, ապրես։

անապատային

Հրէաների մօտ կայ այսպիսի հասկացութիւն՝ «wilderness»։ Երբ Մովսեսը հանեց նրանց Եգիպտոսի ստրկութիւնից, որ տանի իրենց երկիրը ստեղծելու, արանքում էր այս «ուիլդերնես», անապատ վայրը։

Ու հրէաներից շատերը մտածում էին՝ ինչների՞ս էր պէտք այս արկածախնդրութիւնը, մենք ունէինք ձրի կերակուր, ապրելու տեղ, ու ընդհանուր առմամբ, այսչափ չէինք տառապում Եգիպտոսում։

Մտածում եմ, երբ մենք հոգում ենք ազատութեան մասին, կորցնում ենք զանազան հնարաւորութիւններ․ կենտրոնացուած սոց․ կայքերում շփման, շոյուած լինելու, ընկերներ ձեռք բերելու հնարաւորութիւններ, կայքերի միջոցով նիշքեր փոխակերպելու, նկարներ խմբագրելու հնարաւորութիւններ։
Ու մարդիկ տարակուսում են, արդե՞օք իրենք չեն կորցնում ազատութիւն, այն ձեռք բերելու փոխարէն։

Սա յիշեցնում է այդ միջանկեալ վիճակը, որ հրէաներն ապրել են անապատում։

Այնպէս որ մենք անապատում ենք, «ուիլդերնես»֊ում։ Մենք զբօսնում ենք անապատով ազատութեանը ձգտելով։