2016-08-16-2158468

Զաւինսկին նաեւ ասում էր՝

Գիտեմ, որ կլիշէ է, բայց սա բերում է «վատն աւելի լաւ է» մտքին։ Եթէ ծախէք բաւական ժամանակ եւ պատրաստէք կոդի կատարեալ հիմք, որն անելու է այն ինչ ձեզ պէտք է, ու տանելու է ձեզ 1.0 վարկածից մինչեւ 5.0֊ն, ու ամէնը հիանալի կը լինի… դէ, գիտէ՞ք՝ 1.0 վարկածը պահանջելու է երեք տարի շուկայ հանելու համար, իսկ ձեր մրցակիցը հանելու է իր 1.0֊ն վեց ամսից, եւ հիմա դուք խաղից դուրս էք։ Դուք երբեք չէք հրապարակի ձեր 1.0֊ն, քանի որ ինչ֊որ մէկն արդեն կերել է ձեր ճաշը։

Ձեր մրցակցի 1.0֊ն ունի աղբ կոդ, ու նրանք պէտք է արտագրեն դա երկու տարում, բայց գիտէ՞ք ինչ՝ նրանք կարող են արտագրել այն, քանի որ դուք արդէն չունէք աշխատանք։

Սա այն խնդիրներից է (ես յոգնել եմ վատ գրած ծրագրերից, ու ճիշտ է, ազատ ծա֊ի մէջ աւելի շատ է լաւ դիզայն արած ծա, բայց միեւնոյնն է, սա խնդիր է՝ բազմաթիւ աւելի դանդաղ, քան կարող էին լինել, եւ ոչ հուսալի ծրագրերը), որ ես չգիտեմ ինչպիսի այլ լուծում կարող է ունենալ։ Նախ միշտ չէ, որ մրցակիցը կոդը արտագրելու է եւ լաւացնելու է՝ եթէ դրա խիստ, խեղդող անհրաժեշտութիւն չի լինի։ Նաեւ՝ մրցակիցը միշտ էլ ունենալու է այլ մրցակիցներ, եւ աշխատելու է լարուած։ Ու գուցէ լուծումը կը լինէր օգտո՞ւողը, ով երեք տարի անց կը նախընտրէր ձեր 1.0֊ն մրցակցի 5.0֊ի՞ն, քանի որ ձեր 1.0֊ն աւելի արա՞գ է աշխատում եւ անկապ չի՞ պայթում։ Կամ գուցէ այն պատճառով, որ բաց ստանդարտների պարագայում (օրինակ՝ նոյն html֊ի հետ է աշխատում ծրագիրը, զննիչ է, եւ բաց ստանդարտը տալիս է մրցակցութեան հաւասար հնարաւորութիւն) աւելի հե՞շտ կը լինէր անցում կատարել մրցակցի ծրագրից՝ ձեր ծրագիր։

#Զաւինսկի #շուկայ #մրցակցութիւն #ծրագրաւորում #մէջբերում #քաղուածք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ Զաւինսկի  շուկայ  մրցակցութիւն  ծրագրաւորում  մէջբերում  քաղուածք