2016-08-09-2149068

Զաւինսկին՝ xscreensaver ֆրեյմուորքի, բազմաթիւ էկրանապահների (սքրինսեյւերների) հեղինակն ու Նեթսքեյփի առաջին նախագծողներից մէկը (ով նաեւ աշխատում էր Նեթսքեյփ Մեսինջերի վրայ, որի կոդը, ենթադրում եմ, այսօր օգտագործում ենք Թանդըրբրդում) գրում է, որ շատ է սիրում էկրանապահները մասնաւորապէս այն պատճառով որ դրանց մէջ քաղաքականութիւն չկայ։ ասում է որ յոգնել է այն խաղերից որոնց մէջ ընկնում ես նոյնիսկ ազատ պրոդուկտ գրելիս։

Ասում է, նաեւ էկրանապահը, երբ այն գրել ես, արդեն աւարտուած գործ է։ Ոչ մէկ չի բացի «բագ ռիփորտ» ու առաջարկի այն դեղինն աւելի դեղին դարձնել։

Նաեւ ասում է, որ պէտք չէ, երբ ծրագիրը սխալ է աշխատում, իւզերին «էրոր մեսիջ» տալ։ Ասում է, դէ եթէ չի մեռել ծրագիրը, ասենք սկսեց անկապ յիշողութիւն ուտել, կամ կտացրիր բան չկատարուեց, ոչինչ, մի հատ էլ կը կտացնես, ու աւելի լաւ է իւզերին չասել որ սխալ տեղի ունեցաւ, քան գրել որ սխալ է, եւ ինչ սխալ, նա այդպէս աւելի հանգիստ կը լինի ու ծրագիրդ աւելի կը սիրի։

#Զաւինսկի #էկրանապահ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ Զաւինսկի  էկրանապահ