մեյլի վերլուծութիւն։ ահաւոր լաւ երեւում է, ում ես դու աւելի հետաքրքիր եւ որոնք են քո ռեալ յարաբերութիւնները։

ուղարկողներ՝

senders_pixelated

ստացողներ՝

recipients_pixelated

գտիր քեզ եթէ կարող ես։

հ․ գ․ ես ամէնը շփոթել եմ, իմ մօտ mail role model է, ոչ թէ male role model։ ահա՛ թէ որն է իմ խնդիրը, հիմա ամէն ինչ հասկանալի է։ ահա։

ու տենց

յետոյ

երբ փոքր էի, կարդում էի, այո։ ու այս հատուածն յիշել եմ։


Տէրը կ՚անցնի, մի սաստիկ հողմ կը բարձրանայ,
Տիրոջ առաջ կը խորտակի լեռները,
փուլ կը տայ ժայռերը,
սակայն Տէրն այն հողմի մէջ չի լինի։

Հողմից յետոյ երկրաշարժ կը լինի,
սակայն Տէրը երկրաշարժի մէջ չի լինի։

Երկրաշարժից յետոյ կրակ կը թափուի, սակայն Տէրը կրակի մէջ չի լինի։

Կրակից յետոյ մեղմ օդի ձայն կը լինի

գտայ այստեղ։

ինչպէս հարիր է ռեմիքսի սերնդի՝

(git branch nothing
git checkout nothing)


այն կʼանցնի, եւ իր հետ ոգին քայքայող եւ միտքն աւիրող կպչուն կիրքը,
սակայն այն այդ կրքի մէջ չի լինի,

կրքից յետոյ ցաւ կը լինի, սակայն այն ցաւի մէջ չի լինի։

ցաւից յետոյ յուսահատութիւն կը լինի, սակայն այն յուսահատութեան մէջ չի լինի։

չի լինի խանդի, ատելութեան, սեւեռուն անհանգստութեան, եւ ցուցադրական անտարբերութեան մէջ։

ամէնից յետոյ մեղմ լռութիւն կը լինի, եւ լռութեան մէջ է այն։

(git commit)

ու տենց

պարզւում է, կպչուն գործ է։ չես կարողանում պոկուել։
նաեւ պարզւում է, պահանջում է օդապարուկին ման տալ, ոչ թէ էն վատ շների տէրերի պէս տեղում կանգնել։ զգալ քամին, ու այնպէս անել որ չընկնի։ երբեմն էլ արագ վազել։

_MG_0836.CR2_6NWEKY_kekt

_MG_0855.CR2_E8VKKY

_MG_0894.CR2_UQ7KKY_bb

_MG_0911.CR2_ZGPKKY_bb

_MG_0919.CR2_KGGTKY_bb

_MG_0969.CR2_DAKCKY_tv

_MG_0985.CR2_WL2RKY_tv

_MG_0991.CR2_AAAAAA_ls_tv

_MG_1022.CR2_DHGHKY_tv

_MG_1034.CR2_MU1UKY_tv

_MG_1049.CR2_4KZWKY_ls_tv

_MG_1051.CR2_RITQKY_ls_tv

_MG_1084.CR2_08AWKY_tv

տուն գնալ չէր ուզում։ դիմադրում էր։ ուզում էր էլի խաղալ։

ու տենց

ուրեմն, վերջապէս ընկերներս օգնեցին, չափեցինք որոշ ոսպնեակներիս ռադիոակտիւութիւնը։ մանրամասներն այստեղ

ոսպնեակներ դիմացի ապակին (
μSv/h)
ետեւի ապակին (
μSv/h)
Asahi Pentax Super-Takumar 35/3.5 0.08 0.08
Asahi S-M-C Super-Takumar 135/3.5 0.086 0.08
Carl Zeiss Jena Flektogon 35/2.4 0.098 0.083
Carl Zeiss Jena Biometar 80/2.8 0.1 0.091
Fuji Fujinon 28/3.5 0.091 0.086
Helios(KMZ) 40-2 85/1.5 0.062 0.089
Industar Industar-61 (i-61) (FED-3 lenses, lanthanum
optics)
55/2.8 0.085 0.085
Mamiya AUTO Mamiya/Sekor (DTL series) (identified
thorium-232)
50/1.8 0.24 1.164
Mamiya AUTO Mamiya/Sekor 55/1.4 0.09 0.09
Mamiya Mamiya-Sekor E 50/1.7 0.056 0.056
Pentacon MC auto 50/1.8 0.14 0.13
Zenit MC Zenitar-M2.8/16 Fisheye 16/2.8 0.095 0.075

mg_0210-cr2_i106ny__

լուսանկարչութիւնը նոյնպէս սպասելու մասին է։ հաւանածդ տեղից չես հեռանում, մինչեւ չգիտես որտեղից մռութը թարմ վէրքերով շուն է յայտնւում, կողքովդ անցնում, իջնում գետի մօտ ջուր խմելու։