2015-10-21-1700866

ռուս հեղինակներ Ռաբիչեւի եւ Նիկուլինի պատերազմի մասին գրքերի մէջ շօշափւում են թեմաներ որոնց մասին սովորաբար լռում են, յատկապէս Ռուսաստանում։

Օրինակ, պատմւում է այն մասին, ինչպէս ձնհալի ժամանակ սկսում են երեւալ խորհրդային զինուորների դիակների շերտեր։ իրենց ուղարկում էին նոյն, շատ լաւ պաշտպանուած գերմանական դիրքերը գրոհելու ամիսների ընթացքում, եւ տաք, եւ ցուրտ ժամանակ։ ուղարկում էին յստակ մահի, գիտակցաբար եւ իմանալով որ դիրքերը չեն կարողանայ վերցնել։ այսպէս երկու միլիոն մարդ կոտորեցին միայն մի դիրքի համար։

ասւում է Գերմանական մայթերին մեռած, բռնաբարուած, արիւնոտ ազդրերով կանանց, կոյտերի մասին։

ասւում է այդ կանանց ջարդուած մէջքերի մասին՝ ողնաշարը կոտրւում է եթէ մարդուն հարիւր հոգի է բռնաբարում։

պատմւում է գերմանական այն զինուորների մասին, ով հասկանալով, որ դիմադրութեան ամէն ժամը փրկութեան շանս է տալիս հազարաւոր իրենց հայրենակիցների, կռւում էին ցմահ, հնարաւորինս հետաձգելով հակառակորդի առաջ խաղացումը։

#պատերազմ #պատմութիւն #գիրք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պատերազմ  պատմութիւն  գիրք