2015-07-15-1550755

Տաքսիստին խնդրեցի տանի Արշակունեաց։ Քիչ անց ասաց․

— Արշակունեացն առաջ կոչւում էր Օրջոնիկիձէ֊ի պողոտայ։ — Յիշում եմ,— ասացի, իսկ նա երեւի չհաւատաց։ Ապա աւելացրի՝ Տիգրան Մեծը՝ Հոկտեմբերեան։ — Հոկտեմբերի,— ասաց նա,— իսկ Բագրատունեացը՝ Թամանցիների։ — Կողբացին՝ Տէր֊Գաբրիելեան։ — Փարպեցու փողոցը՝ Ղուկաս Ղուկասեանի։ — Հա՞, դա չէի յիշում։ — Գարեգին Նժդէհ֊ի փողոցը՝ Կալինինի էր,— ասաց։ — Այո, այո։ Իսկ հրապարակը՝ Սպանդարեանի։ — Հա, Գարեգին Նժդէհի հրապարակում Սպանդարեանն է,— ծիծաղեց,— բոլորը մտածում են թէ Նժդէհն է կանգնած։ — Այո, կոմունիստները ամենավերջում հասցրին իր արձանը դնել, չեմ հասկանում, ինչու այդպէս էլ չհանեցինք։ — Որովհետեւ լաւն էր, իրեն խփել էին։ — Հա՞։ — Հա, նա էլ, Խանջեանն էլ, Մեասնիկեանն էլ, խփել էին։ Լաւերին խփում էին։

#երեւան #պատմութիւն #զրոյց #կոմունիզմ #սովետ #ազատութիւն #տաքսի #քաղաք #փողոց #

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ երեւան  պատմութիւն  զրոյց  կոմունիզմ  սովետ  ազատութիւն  տաքսի  քաղաք  փողոց