որորային

փաստօրէն, ճային, կներէք, որորին, սեփականաշնորհել են։ այն հիմա աշխատում է «չայկա» անունով ռեստորանում։ Ազատութեան խորհրդանիշը, ում առաջին հայեացքից չէր սիրել Նիկիտա Խրուսչյովը գտնւում է պարիսպի հետեւում։ Իր թեւը սակայն անցնում է պարիսպի վրայով, եւ սփռուած է ճանապարհի վրայ։

_MG_9089.CR2_NL2CYX

_MG_9128.CR2_2GD1XX

_MG_9139.CR2_8PNXXX

_MG_9142.CR2_MYWDYX

_MG_9162.CR2_REK1XX

_MG_9193.CR2_W6HCYX

կոնիկա լաբի ծրիչ(Konika Minolta R2 Super Digital Minilab֊ի DS-2000E սկաներ)՝

կոնիկա մինոլտա դիմեջ սքան դուալ IV`

կրկին, լաբի ծրիչ՝

իմ ծրիչը՝

ուրեմն, մի ադմին պատմել է, որ մի տեղ ուր աշխատում էր, նախորդ ադմինը իւզերներին սովորեցրել է մեյլ մութով(mutt) ստուգել։ դէ այս մէկն էլ շատ աւելի «լիբերալ» էր, իրենց թանդրբըրդ տեղադրեց, որ «խեղճերը» «չտանջուեն»։ եւ պարզուեց, որ մարդիկ այնքան սովոր են այդ «մութ»֊ին, որ չեն շտապում անցնել նոր, այլ փոստային ծրագրի։ ու մարդիկ կային, որ մի տարի անց դեռ մութ էին օգտագործում։

արդե՞օք մութը աւելի հարմար է։
թէ՞ դա պարզապէս սովորութեան հարց է։

նոր օբյեկտիւ ունեմ, EBC ծածկոյթով, այդպէս հասելբլադների ծածկոյթներն են սարքում։

ես էլի 28մմ֊ոց ոսպնեակներ ունէի, ԳԴՀ֊ական, պրակտիկար բրենդի, դիաֆրագման՝ 2.8֊22։ Իսկ այս մէկինը 3.5֊ից էր սկսւում, մտածում էի, ափսոս, երեւի պէտք է ԻՍՕ֊ով կոմպենսացնեմ։

Սկսեցի թեստաւորել։
Նախ ԳԴՀ֊ականը, 8 դիաֆրագմայով։ Շաթերի սլաքիքը մէջ տեղում — «վիդերժկան», ստացւում է 100։
Փոխում եմ նոր Ֆուջինոնի։ Դիաֆրագմա՝ կրկին 8։ Շաթերի սլաքը թռաւ աջ։ Բերում եմ մէջտեղ։ Ասում է՝ 800։ Այսինքն, իզուր էի անհանգստանում։ Սա ութ անգամ աւելի լուսազգայուն է։ Աւելի «արագ» է։

Ո՞ւմ վրայ պէտք է թեստաւորել։
Կատու չունեմ։
Այնպէս որ բարի առաւօտ, քնաթաթախ։

_MG_2201.CR2_QD64YX

եւ այդպէս։

Թարմացում․ ես յիմար եմ, Ֆուջին նկարել է իր ամենաբաց՝ 3.5 դիաֆրագմայով, քանի որ իմ Քենոնի մ42 ադապտերը չէր սեղմում օբյեկտիւի ասեղիկը, որը պէտք է սեղմուի, որպէսզի թոյլ տայ ես ինքս փոխեմ դիաֆրագման։ Այլապէս այն միշտ բաց էր։ Հիմա այլ ադապտեր եմ օգտագործում որ այդ ասեղիկը սեղմում է։