երազկոտ

գնացել էի ինստիտուտ, այնտեղ գաստարբայտերներ էին նեղ աչքերով։ շատ էին, տեղաւորւում էին։ իրենց հետ ծնողներն էին եկել, որ տեսնեն լա՞ւ են տեղաւորուել, տատիկները նոյնպէս։

յետոյ որ դուրս եկայ, ինձ հետեւից եկան երկու կենդանի՝ մէկը գառիկ, մէկն էլ այծիկ։ իրար կապած էին մի պարանով։ ու այդպէս հետեւիցս գալիս էին։ հիմա սրանց ի՞նչ անեմ, մտածում եմ, ո՞նց պահեմ։

իսկ այն շէնքի մօտ ուր աշխատում եմ, մեեեծ սեւ ձի էր։ շատ ուժեղ։ եւ ընկել էր նեեեեղ փոսի մէջ։ միայն գլուխն էր երեւում, կամ երբեմն, երբ ձգւում էր որ դուրս գայ այդ փոսից՝ մկանները։

յետոյ կարեւոր բան էի փնտրում։ բայց դա չեմ ասի։

այլ կասեմ, որ երբ արթնացայ, հասկացայ որ

— գաստարբայտերներն ուսանողներն են նոր ընդունուած։

— գառուկն ու այծիկը՝ վզիցս կապած դիպլոմնիկներն են, որ չգիտեմ իրենց հետ ինչ անել։

— իսկ ձին՝ երեւի գործընկերս է, ով ահաւոր ուժեղ է՝ խելացի է, բայց դէ նեղ փոսի մէջ է ընկել, ու ոչ մի ձեւ չի կարողանում դրանից դուրս գալ, ու ամենայն հաւանականութեամբ այդ փոսի մէջ էլ մինչեւ կեանքի վերջ ապրելու է։ ու նա մենակ չէ, գուցէ դա հաւաքական կերպար է։