2015-02-18-1299428

կրկին «փրեյեր ին սի»֊ն եմ լսում։ մէկն ասում է, այդքան լա՞ւն է որ լսում ես, թէ՞ պարզապէս կպել է։ ինչ էլ ճիշտ ասաց։

(մի քանի նոտա, նամակ, ներել, հաւատալ, հեծանիւ, նամակ, ներկած դէմքեր, սքեյթբորդիստներ, դեղին գնացք, բերլինի աշտարակը, նամակ, ձեռքեր, ներում, գրաֆիտի, նամակ, գոլֆի ձող, կնգուղ, նամակ։)

ասում եմ՝ «այնքան լաւը չի լինում, միշտ էլ կպնելու վրայ է։ չգիտես էլ ինչու է կպնում»։

( չգիտեմ ինչ նամակ։ գաղափար չունեմ։)

այսօր գցած էի տեխնոպարկում նստարանին։ ոչ արեւի տակ, ուր ցուրտ էր։ շատ սիրուն աղջիկ էր անցնում, ճաղատ տղայի հետ։ պարզուեց գիտեմ իրան։ աղջկան։ տղային էլ սակայն։ համբուրուեցին երկու անգամ։ շրթունքներով։ չգնացի բարեւեմ, հեռուից վայելում էի։ ու սառել եմ։

զգում եմ թեւերիս տակ, մեջքիս, արմունկներիս։ չգիտեմ ինչ։ ոտքերիցս մէկը ծալուած է, միւսը պատին է հպւում։ լաւ է որ բոթասների փող չեմ խնայել։

չեմ կարողանում կենտրոնանալ։ վատ քնելուց է։ չեմ հասկանում ինչ է գրել։ աւելի ճիշտ հասկանում եմ ինչ է, չեմ հասկանում ինչի։ իսկ ծաւալը կոդի մեծ է, չեմ ձգում։

օթոն է զանգել, խնդրեց օգնել։ երեկ էլ ես էի զանգել, նա օգնեց։

մէկն ինձ փող է վերադարձնում, միւսին փոխանցել եմ։

հոլովակների տաք գոյները «պրիտորնի» են թւում։ վանում են։

(ընկերութիւն, հաւատարմութիւն, կապ, կապ, կապ)։

յիշեցի, որ կիտրոնի կտոր է մնացել բաժակիս մէջ։ ինչ լաւ է։ շատ լաւ է։

(շունն թափ է տալիս իրեն, իսկ կրեան մոլորուել է ու պանիկած է։)

ուզում եմ շուն։ բարդ է առանց շան ապրել։ շան հետ էլ է բարդ, երբ մենակ ես։ ուզում եմ շուն։ չեմ ուզում մենակ լինել։ ուզում եմ շուն։

չեմ հասկանում ինչ է գրել ու ինչու։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)