2015-01-27-1259723

ի դէպ, լեզուների մասին, հիմա ծրագրաւորման։ այստեղ էլ կան «իպպերիալիստական», պարտադրուած լեզուներ, բայց այս համատեքստում դրանք կոչւում են՝ «էնթերփրայս» կամ «կորպորատիւ»։ բարդ չէ գուշակել, որ խօսքը սի շարփի եւ ջաւայի մասին է։ այս լեզուները դառնում են օգտագործելի ոչ այն պատճառով որ լաւն են (ասենք վիժուալ բեյսիկը հաստատ լաւը չէր, բայց ամենատարածուածն էր), այլ որովհետեւ առաջ են բերուել հզօր կորպորացիաների կողմից, մարկետինգի, կասծիւմ֊շլուարներով մենեջերի վրայ շատ գումար է ծախսելու միջոցով։

կորպոպատիւ գործիքների մրցակցութեան եւ տարածման գործընթացի մէջ նաեւ կարեւոր դեր են խաղում կորպորատիւ ճնշման գործիքները՝ ասենք պատենտները։

ազատ համայնքի լեզուները դառնում են կիրառելի, կամ ոչ, այն պատճառով ինչքանով են լաւը, կամ ինչքանով են համապատասխանում ծրագրաւորողների ճաշակին։ սա արդեն փայթընն է, որին Փոլ Գրեմը նուիրել է՝ «հաքերների վրէժը» էսսեն։ իհարկէ, էսթեթների լեզու չէ, բայց լաւն է, ու զարգանալիս լաւանում է, ոչ թէ փչանում, փտում։

կան իհարկէ նաեւ էսթեթների լեզուներ՝ ադան, ռասթը, գոուն, հասքելը։ բայց սա արդեն այլ պատմութիւն է։ ու նոյն գոուն չէր ունենայ այնքան համակիրներ, եթէ առաջ տարուած չլիներ գուգլի կողմից։ նկատի ունենալով, որ օբերոն֊2֊ին ահաւոր նման է, ու համեմատելով օբերոնի եւ գոուի համակիրների թիւը կարելի է ենթադրել, որ գոուի համակիրների մեծ մասը գոուի համակիր չէին լինի, եթէ այն գուգլի լեզուն չլիներ։ չէին էլ իմանայ այդ լեզուի մասին։ սակայն ամէն դէպքում գոուն ազատ համայնքի լեզու է։ ու գիտական համայնքի՝ բաւական ազատ համայնքի կողմից ստեղծուած։ ըստ որում գիտական համայնքն էլ լրիւ ազատ չէ։ իրենք էլ ումի՞ց պիտի հետազօտութեան գրանտ ստանան՝ ասենք մայքրոսոֆթից։ իսկ ապա պէտք է օրինակ դոթնեթին վերաբերող հետազօտութիւն անեն որպէսզի կորպորացիայի շահը՝ հարթակի տարածմանը աջակցեն։ ինչեւէ։ կրկին չի լինում չքաղաքականացնել։

այո։

#քաղաքականացնել #ծրագրաւորում #լեզու #ծրագրաւորման֊լեզուներ #ճաշակ #պատենտներ #քաղաքականութիւն #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաքականացնել  ծրագրաւորում  լեզու  ծրագրաւորման֊լեզուներ  ճաշակ  պատենտներ  քաղաքականութիւն  ազատութիւն