2014-10-18-1092904

բունը միջոցառում կազմակերպելու իր սքիլերը դեռ պէտք է լաւացնի։

ուրեմն․ տարածքը ես երբեք չէի ընտրի, աւելին, ամէն ինչ կանէի, որ այս տարածքը չլինի։ ցանկացած փաբ կամ սրճարան այդքան վատը չէին կարող լինել։ լոյսը միայն ստեղծում էր սուիցիդալ տրամադրութիւն։ այդ լոյսի տակ ոչ ոք չի ուզի ոչ ուրախանալ, ոչ պարել։ այդ լոյսը քաշում է կեանքն ու ուրախութիւնը մարդկանցից։

այդ լոյսի տակ նաեւ անհնար է լաւ ֆոտո ստանալ, ուր գոյները նորմալ կերեւան։ չեմ կասկածում, որ բոլորի լուսանկարներում գոյների խնդիրներ կլինեն։ կարճ ասած, տեղը չէր տրամադրում։ մարդիկ աւելի հաւէսով դուրս էին գալիս մերգելեանի աստիճաններին մթի մէջ խօսելու, քան այդ տեղում։ ու բնաւ ոչ ծխողները։ ու չնայած որ ցուրտ էր։

բացի դրանից, ինչպէ՞ս կարելի է ընտրել փարթիի համար տեղ, ուր չկայ զուգարան։ կազմակերպիչներն իրենք էին յետոյ փնտրում։ (կամ գոնէ անկիւններում հին չինական ծաղկաման տեղադրած լինէին)։

ես, ի դէպ, հասցրի ծանօթանալ մերգելեանի զուգարաններից մէկի հետ, եւ զբոսնել շէնքով։ բոլոր սովետը կարոտողներին պէտք է տանել մերգելեանի ոչ վերանորոգուած հատուածները ցոյց տալ, ինչպիսինն էր սովետի առաջադէմ հիմնարկի դիզայնը։ այն որ ասում են «ի՜նչ երկիր էր»։ գնացէք տեսէք ինչ երկիր էր։

ես կմեռնէի եթէ այնտեղ աշխատէի։ հասարակ հիմնարկների դիզայնից եմ բողոքում, իսկ սա անտանելի էր։

փարթին սկսելուց գրեթէ անմիջապէս յետոյ եկաւ ոստիկան եւ կողպեց դէպի մերգելեանի բակ տանող դուռը։ այսինքն զրկելով մարդկանց այն միակ ուղղուց դէպի զուգարան եւ հին գրասենեակային տարածք։

այս տարածքից էլ էր սոց֊ռեալիզմի հոտ էր գալիս։ ասում էին սովետի ժամանակ ջազ ակումբ էր։ բռռռ։ դիզայն չկայ։ կայ ժամանակակից քեարթու լոսկի շերտ այդ սոց֊ռեալիզմի վրայից։ ոնց որ իննսունականներ լինէին, երբ դեռ ոչ մի լաւ տարածք չէր բացուել, իսկ հին սովետականները անճաշակ զարդարուած էին։

աստիճանների մօտ սիւներ կային, որոնց մարդիկ հենւում էին, քանի որ հոգնում էին կանգնել։ այդ սիւները ակնյայտօրէն մաքրած չէին սովետի ժամանակից։ ասենք ես կարող է հենուէի ամերիկեանի պատին, բայց այդ սիւնը…

թխուածքը չեմ փորձել, բայց տեսքը լաւը չէր։ յիշում եմ միայն, ինչ֊որ մէկը իր բաժակը դրել էր այդ տորթի վերեւի կանաչ շերտի վրայ։

գինին երեւի լաւն էր, չնայած էլի չեմ փորձել։ բայց պէտք է լիներ բացի գինուց խմելու այլ բան։ մարդիկ գնում էին կողքի խանութներից իրենց ջուր էին առնում։ եթէ սա յատուկ է արուած, տեղական փոքր բիզնեսի վաճառքները խթանելու համար, ապա հասկանում եմ։

կարճ ասած, շատ ափսոս, որ այդքան լաւ նախագծի (որը կարող էր աւելի լաւը լինել) ծնունդը այնքան տխուր անցաւ, քանի որ ամենահաւէս մարդիկ ճնշող միջավայրում չեն զգում ու հետեւաբար լինում հաւէս։ զարմանալի չէ, որ ոչ ոք չպարեց։ երաժշտութիւնը իր ֆունկցիան չկատարեց, միայն խանգարում էր խօսել, ու մարդիկ ձայնը բարձրացնում էին, որ իրար լսեն, կամ դուրս էին գալիս ցուրտ աստիճանների վրայ կանգնում։

շատ լաւ փարթի կարող էր լինել։ իրօք գժանոց, ուրախ փարթիի պոտենցիալ ուներ։

ու տենց։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)