ասք իրական լայքելու մասին

ես գրում էի չլայքուած մարդկանց մասին, ու գուցէ ոչ այնտեղ, ասում էի, որ լայքը արժույթի պէս է, եթէ կարող ես մի «սրամիտ» բան ասել, ու ստանալ Էն լայք, կամ պէտք է կէս տարի աշխատես, ինչ֊որ բան անես, ու արդիւնքում ստանաս աւելի քիչ լայք, ապա ի՞նչ իմաստ ունի աշխատել։

Բոլորս գնում ենք առցանց, ու սրամտում ենք, ոչ մէկ գիժ չէ, նոյն փողի համար աւելի շատ աշխատել։

Մտածում եմ, ո՞րն է աւելի լաւ լայքը։

Ո՞րն է պարզապէս չսպառելը՝ ծամելն է։ Ոչ թէ կուլ տալը ամէնը։

Այսինքն, եթէ ես բան եմ արել՝ օգտուելն է։

Ասենք Ջաւադեանը խաղ է գրել, եթէ քաշել ես, քոմփայլ ես արել, խաղացել ես, ուրեմն լայքել ես իրականում։

Իսկ սոց․ ցանցում լայքը, էլ չեմ ասում որ գիթհաբում սթառ կամ վոթչ չէ, սոց․ ցանցի լայքի կուրսը էդքան չկայ։

Դա ձեւականութիւն է, բարեւ ասելիս ժպտալ է։

Այսինքն, օգտուելը մի լայք է, եթէ օգտւում ես, ուրեմն իրօք լայքում ես։

Միւսը՝ տարածելը։ Եթէ շատ ես հաւանում, ընկերոջդ ասում ես՝ տե՛ս ինչ լաւ բան է, որ նա էլ օգտուի։

Այ դա է իսկական տարածելը։

Իսկ երբ գործ ես անում ու ստանում երկու լայք սոց․ ցանցում, կամ տեքստ ես հրապարակում, որը այնքան շուտ է լայքւում, որ պարզ է, որ ասենք չի էլ կարդացել, ֆիզիկապէս չէր հասցնի, ապա պարզ է, որն է այդ լայքի գինը։

Այլ հարց է, որ կարող է աւելիին արժանի չենք։ Արժանի ենք երեք լայքին սոց․ ցանցում։

Ու այդ իմաստով, ամենալայքուածը էփլ այֆոնն է։ բոլորը դրանով օգտւում են, ու ուրիշներին են ասում, որ օգտուեն, ու ուրիշներն էլ են սկսում առնել, կամ ով դեռ չի առել՝ երազում է։ լայքուած լինելու համար գնամ վիզ դնեմ էփլում աշխատեմ։ կեանքս սխա՞լ եմ ապրել։

ու տենց