2014-09-02-994536

մի հատ հին լուսանկար էր պէտք, հին համակարգչի, որ արել եմ երբ նկարում էի 0.3 մպ խցիկով, ու մտքովս սկզբից անցաւ՝ լաւ չի էլի, էս ինչ կամերայով էր նկարում էդ տղան, քանի որ ժապաւէնի փող չʼուներ (միւս հիմնական խցիկս արդեն զենիթն էր)։ յետոյ մտածեցի՝ բայց ե՞րբ էր նկարում, երբ ոչ մէկ դեռ չʼուներ հեռախօսի մէջ խցիկ, ուրեմն այնքան էր սիրում նկարել, որ թէկուզ այդ ահաւոր խցիկն էր ճարել, նկարում էր։ ահա։

ու ոչ թէ վատ, այլ լաւ զգացի։

քանի որ սիրում եմ, երբ մարդիկ տարուած են լինում ինչ֊որ բանով։ թէկուզ նոյնիսկ ես։

#խցիկ #ժապաւէն #ֆոտո #############

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ խցիկ  ժապաւէն  ֆոտո