ասք յոլլայի մասին

ահա, ուրեմն սարքերս բազմացան

jolla, n900, n810

էւոլյուցիան աջից ձախ

_MG_3490.CR2_I6PCLX_25

յոլլայի հետ եկել է բաւական լար յուէսբի լար, աւելի որակով, քան նեքսուսների հետ է գալիս, ու այդ լարի համար էյսի֊դիսի ադապտեր։ փաթեթները շատ որակով են, չեն ճղւում, պէտք է բացել որտեղից նախատեսուած է։ էդ ամէնի լուսանկարներ չեմ ուզում լցնել, այլ փոխարէնը էկրանահաններ՝

միանալիս առաջարկեց գրանցուել յոլա խանութում ու ժամը կարգաւորել։ ես իհարկէ շատ բան եմ ուզում, բայց քանի կպել էր ինտերնետին, թող ntp֊ով էլ ժամը սինք աներ։ Ժամը պատահաբար սխալ դրեցի, աւելի ճիշտ՝ ամսաթիւը չնշեցի, մտածեցի յետոյ ntpd -s կասեմ, այն էլ, այդ պատճառով, ասենք յոլա խանութը չʼաշխատեց։ ինչպէս նաեւ իմ կայքը՝ այդպէս էլ բողոքեց զննիչը, որ սերտիֆիկատը ապագայում է։

խանութը բաւական հաւէս տեսք ունի, ու կարողանում է զուգահեռ մի քանի ծրագիր տեղադրել՝

20140829235534

20140829235618

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ծրագրեր գրեթէ չկան, շատ աղքատիկ է։ մաեմո֊ների ռեպոզիտորիաներն անհամեմատ աւելի հարուստ են։

չկայ եւ նորմալ ֆոտո անելու ծրագիր։ ասենք ֆկամերայի պէս։ միայն տուփից դրսինը։ լիքը գրելու բան կայ իրականում։
որոշ ծրագրերի նկարագրութեան մէջ գրուած է որ դրանք անդրոիդի ծրագրեր են։ իսկ անդրոիդի ծրագրեր աշխատացնելու միջաւայրը՝ ալիեն դալվիկը, փաստօրէն տուփից դուրս չկայ։ չգիտեմ, կախուածութիւններ կը հասկանար, թէ չէ, դեռ չեմ փորձել։ փորձել եմ կոնսոլում zipper աշխատացնել, ինչպէս նեմոմոբայլում, բայց զիփեր չկայ։

Կարգաւորումներում միացրի «դեւելոփեր մոդ»֊ը, հարցրեց սսհ֊ով կպնելու գաղտնագիր, յայտնեց իմ այփին, որ էլ իֆկոնֆիգ չʼհաւաքեմ, իսկ ծրագրերի ցանկում յայտնուեց տերմինալ։

երեւում է որ նեմոմոբայլ֊ի հիման վրայ է հաւաքած։ հիմնական օգտւողի անունը՝ նեմո։

20140829235418

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

սսհ պէտք է լինել nemo անունով։ յետոյ devel-su ֊ն տալիս է ռութ շել։ կարելի է հաւաքել passwd ու փոխել ռութի գաղտնագիրը։ ոչ մի կոտրել, ոչ մի բան։ փո՞ղ ես տուել, քո՞նն է՝ օգտուիր։

ահա

հայերէն տառատեսակներ, ինչպէս եւ հայերէն ստեղնաշար տուփից դուրս չկար։
ինչպէս սովորական համակարգում պէտք է ստեղծել ~/.fonts ու տառատեսակ աւելացնել դրա մէջ․
հեռախօսի շելլում հաւաքեցի

mkdir .fonts

իսկ իմ մեքենայի վրայից լցրի տառատեսակներ՝

$ cd .ssh
$ scp Arian* nemo@   :/home/nemo/.fonts/
The authenticity of host '   ' can't be established.
RSA key fingerprint is 
Are you sure you want to continue connecting (yes/no)? yes
Warning: Permanently added     (RSA) to the list of known hosts.
nemo@****'s password: 
Arian_Grqi_i_U.ttf                  100%  318KB 317.8KB/s 317.8KB/s   00:00    
Arian_Grqi_U.eot                    100%  270KB 269.8KB/s 317.8KB/s   00:00    
Arian_Grqi_U.ttf                    100%  270KB 269.6KB/s 317.8KB/s   00:00    
Arian_Grqi_U.woff                   100%  115KB 115.3KB/s 317.8KB/s   00:00    
$

ահա, հիմա աշխատեց՝

20140829235255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

եւ ազատ ծիւիչ ծրագիր, նկարագրութեան մէջ նշուած էր որ ելատեքստը գիտհաբում է՝

20140829235957

նաեւ տեղադրեցի ազատ ռադիո լսելու ծրագիր, կրկին նշուած էր որ սորսը գիտհաբում է։ այն իր մէջ որ մի կայան չուներ, պէտք էր ձեռքով աւելացնել։

20140829235338

ծրագրերիս ցանկը՝

20140830000503

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

շատ հաւէս անիմացիաներ կան, ու կառավարումը չափազանց հարմարաւէտ է։

20140829235317

20140830000600

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

զննիչ՝

20140830000611

20140830000700

20140830000714

20140830000755

20140830000832

20140830000946

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

կարծես ֆայրֆոքս է կարելի աշխատեցնել, բայց դրա համար դեռ պէտք է ալիեն դալւիկ տեղադրել։ եւ թարմացնել՝

 

20140830000431

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

բարի գիշեր

_MG_3494.CR2_XWANLX_25

 

ռադիո ափը ի դէպ գիշերուայ համար նախատեսնուած է, կարող է ինքը անջատուել մի քիչ յետոյ։ նաեւ հոգատար է, ասում է, երկար ականջակալներով մի լսիր, կարող ես վնասել լսողութիւնը։

ի դէպ, ականջակալների ստանդարտը արդեն նոկիայինը չէ, այֆոնինն է։ իսկ ձայնի որակը հրաշք է, աւելի լաւն է, քան n900֊ից։ սա շատ զարմացրեց։

կրկին բարի գիշեր։ ։Ճ

ու տենց

ինչ ես դու անում, դա քո արտաքինն է

երբ ինչ֊որ բան ես անում, ինչ չես սիրում, դա կրկնակի ոչ հաճելի է։

ոչ միայն այն պատճառով, որ անում ես այն, ինչ չես սիրում, այլ եւ այն պատճառով, թէ ինչ տեսք ունես այդ ժամանակ։

մեր գործողութիւնները մեր արտաքինն են։

օրինակ, ես մի անգամ պատմել եմ, ինչպէս եմ վատ զգացել, երբ խաչքարի մօտ ծիտ էի նկարում, ու առաւել եւս վատ էի զգացել, որ ծանօթներս պատահաբար ինձ այդ գործին տեսել են։ անկախ նրանից որ այդ ծանօթների համար խաչքարի մօտ ծիտ նկարելը նորմա է։

փաստօրէն, երբ անկապ եմ զգում ինչ֊որ բան անելիս, դա նման է նրան, ինչպէս կարող եմ վատ զգալ ինչ֊որ դուրս չեկող բան հագնելիս։

անհանգստանում եմ այն մասին, թէ ինչ տեսք ունեմ։ (կարող է սխալ կարծիք կազմեն իմ մասին, որ լաւ տղայ եմ։ կատակ)

ու մտածեցի որ հարց չի առաջացնում, չէ՞ որ լաւ եմ զգում, եթէ իմ կարծիքով հաւէս տեսք ունեմ, լաւ եմ հագնուած, ասենք։ անկախ նրանից, թէ ինձ տեսնողը կարող է հեչ էլ այդ մտքի հետ համամիտ չլինեն։

եթէ օկ է որ ես ինձ լաւ եմ զգում իմ լաւ տեսքից, չնայած այլ մարդիկ կարծիքս կարող է չկիսեն, ապա օկ է որ ես ինձ վատ եմ զգում իմ վատ տեսքից, չնայած այլ մարդիկ, կարող է այդ կարծիքը չկիսեն։

լաւն ու վատը իմ սահմանմամբ, իհարկէ

եւ այդպէս

ասք բացակայող ռոք խմբերի մասին

Մօտս հարց ծագեց․

Ինչո՞ւ կան Վանաձորեան ռոք խմբեր, ինչո՞ւ կան Գիւմրու ռոք խմբեր, բայց չկայ մեզ յայտնի Ստեփանակերտից ռոք խումբ։

Երբ միեւնոյն ժամանակ, այցելելով Վանաձոր, Գիւմրի եւ Ստեփանակերտ, անհնար է չնկատել, ինչքա՜ն աւելի շատ ռեսուրս եւ փող է դրուած Ստեփանակերտի մէջ, ինչքա՜ն աւելի կենդանի եւ բարեկարգ է այդ քաղաքը, Հայաստանի միւս քաղաքներից։ Պատերազմի հետեւանքներ Ստեփանակերտում չեն երեւում, իսկ Վանաձորում եւ Գիւմրում երկրաշարժի հետեւանքները տեսնում ենք։

Ես իհարկէ շատ Արցախցի ընկերներ չունեմ, այնտեղ երկար չեմ ապրել, ու գուցէ բան չեմ հասկանում, բայց եւ այնպէս չէ որ այլ մարզերից շատ ընկերներ ունեմ, կամ այնտեղ ապրել եմ։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ոչ միայն ռոքի հետ է այս վիճակը, այլ առհասարակ, առանձնապէս հետաքրքրուող, եւ հետեւաբար զարգացած մարդիկ Արցախում քիչ են, քան այլ մարզերում։ Մեզ մօտ՝ ՀՀ այլ մարզերում, բոլորը նուագում են, բոլորո ֆոտո են անում, թէկուզ ժապաւէնով, բոլորը ինչ֊որ ձեւ ստեղծագործում են, ինչ֊որ չափով արուեստագէտ են։

Սա մեր դարաշրջանն է, կրեատիւ դարաշրջանն է։ Ինչո՞ւ այնտեղ այդպէս չէ՞։

Ես կարծում եմ, բոլորը, ով մի քիչ աւելի ոչ մակերեսային Արցախն գիտի, զգում է, որ այնտեղ ազատ չէ, լարուած է։ Որ այնտեղ շատ աւելի, քան այլ տեղեր այն Ստալինեան ոգին կայ՝ սա պետութիւն քանդող է, սա մեզ վատն է ուզում, եթէ ուրախ չէ նրանով, ինչ կայ, ապա թշնամու լաւն է ուզում, մատնիչ է։ Ու դա, իհարկէ, գալիս է այնտեղի ֆեոդալական համակարգից։ Ֆեոդալների ժամանակ կային «պրիդւորնի» ստեղծագործողներ, բայց ոչ ազատ ստեղծագործողների դասակարգ։ Եւ ռոք խմբեր էլ չկային։

Ինձ թւում է, որ պատասխանն ազատութիւնն է։ Ներքին ազատութիւնը, որը Արցախն այդպէս էլ չստացաւ մեր ազատագրական պայքարից յետոյ։

Ազատ արցախը ողջունում է ձեզ՝ գրուած է Գորիս Ստեփանակերտ մայրուղու պաստառներին։ Բայց արդե՞օք Արցախն ազատ է։ Ազատ երկիր է։ Ոչ այն ազատ երկիրը, ուր, ինչպէս սովետական երգում էր ասւում, «այդքան ազատ է շնչել»։ Այլ այն ազատ երկիրը, որ ամերիկեան ֆիլմերում են ասում ոստիկաններին։ Սա ազատ երկիր է։ Ձեռքերդ քաշիր, ոստիկան։

Ինչպէս տեսնում ենք, գործը բնաւ էլ սոցիալ տնտեսական պայմանների մէջ չէ։

Արուեստն ազատ մարդկանց գործն է։

Ռոքը՝ պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։

(Իհարկէ, երբ ինչ֊որ բան շատ պահանջարկ ունի, դրա որակն ընդհանուր առմամբ ընկնում է։ Քանի որ առաջանում է շատ անւորակ առաջարկ։

Երբ ասենք, շարպեյ ցեղատեսակի շունը շատ պահանջարկ ունի, ով ասես չի սկսում զբաղուել դրանց բուծմամբ, ու արդիւնքում աշխարհում յայտնւում են շարպեյին ոչ շատ նման ինչ֊որ զանազան շներ։

)

Կրկին՝ ռոքը պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ Հնարաւո՞ր է Արցախում պրոտեստ արտայայտել։ Հնարաւո՞ր է, որ արուեստն, առհասարակ, լինի ոչ քաղաքականացուած։ Ես չեմ կարծում, քանի որ կեանքը քաղաքականութեան հետ սերտ կապ ունի։ Եթէ ֆոտո ես անում, կարող ես «սխալ» բան ֆոտո անել, որ «աղբը տանից կը հանի», կամ չի բխի տեղական կապիտալիկի եւ իշխանիկների շահերից։
Եթէ երաժշտութիւն ես գրում, եւ խօսք, այդ խօսքը պիտի արտայայտի այն, ինչ դուր չի գայ իշխանիկներին, ու ժողովուրդ մանիպուլացնողներին։ Դա ակնյայտ է։

Ես չեմ ասում, որ ռոքը արգելուած է Արցախում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտն այնտեղ չի աջակցում նրան, որ ռոք խմբեր ծնուեն, աճեն եւ զարգանան։ Որ արուեստ լինի ընդհանրապէս։

Եթէ յիշում էք, Անդրէ Ժիդը իր «վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, եւ դրա շարունակութեան մէջ, շատ զարմացած էր, որ սովետում արուեստ չկար։ Որտե՞ղից լիներ արուեստ Ստալինեան սովետում, եթէ ոչ միայն ընդհատակեայ։

Արցախում երբ Վորլիքին դիմաւորող ցոյց է լինում, ակնյայտ է, որ դա իշխանութիւնների կազմակերպուած ցոյցն է, քանի որ այնտեղ ոչ մի ինքնաբուխ բան չի լինում, որը իշխանութիւնների սանկցիան չունի։ Առնուազն պիտի հաստատուած լինի մի շատ բարձրաստիճան չինովնիկի կողմից։

Արցախում բոլորը զգում են այդ ճնշուածութիւնը, իհարկէ, դեռ երբեմն գոհ են, որ գոնէ ապրում են այդ երկրում, որ կենդանի են, բայց զգում են, որ առանց սանկցիայի արուեստը չի կարող գոյատեւել, եւ չեն էլ ստեղծագործում։

Այդ իսկ պատճառով մենք ունենք այսպիսի սոց֊ռեալիզմ Ստեփանակերտի կենտրոնում։

Ստեփանակերտի սոց֊ռեալիզմը

Սովետը մօտ է։ Մեր կողքն է։ Եւ ոչ միայն հիւսիսից։ Մեր մէջ։

Եւ այնտեղ չկայ գոնէ մի քիչ ազատ արուեստ, չկայ արուեստ, որը կարելի է տեսնել Կաֆեսճեանի այգում, կամ այնպիսի, ինչպէս Բաբաջանեանի, Կարա֊Բալայի արձանն է։ Բնական է, որ այնտեղ չի կարող լինել ՆՓԱԿ֊ի պէս մի բան։

Իսկ սա, ի դէպ, մեր պատճառով էլ է։ Գուցէ այդպէս չէր լինի, եթէ Արցախն պարզապէս Հայաստանի մարզ լիներ, Լոռու ու Շիրակի պէս։ Թէկուզ գոնէ Սիւնիքի։ Գուցէ նաեւ այդպէս չէր լինի, եթէ մենք ստեղ էլ ժողովրդավարութիւն ունենայինք, ոչ թէ գըբըշնիկներ եւ նոմենկլատուրա։ Ապա Արցախի հանդէպ էլ վերաբերմունքը այլ կը լիներ, չէ՞ որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է։ Ու մեզնից է, թէ ինչ է այնտեղ կատարւում, իրենք այնքան ինքնուրոյն չեն, անկախ չեն, եւ չեն էլ կարող լինել, մենք ենք, որ նոյն Արցախի համար, իրենց ազատութեան համար, պէտք է այստեղ ժողովրդավարութիւն հաստատենք։ Ու տեսնո՞ւմ էք, արուեստից եմ խօսում, ու էլի չի լինում քաղաքականութեան կողմ չգնալ։ Քանի որ կեանքը քաղաքականութիւն է, իսկ արուեստը կեանքի մաս է։

եւ այդպէս

ասք ապակենտրոնացած ալիքների մասին

երեկ երբ խօսում էինք Վանաձորցի երաժիշտների հետ, մէկն ասաց, Վանաձորի տվ֊ով որ հոլովակ պտտես, ոչ մէկ չի տեսնի, պէտք է փող հայթայթես, որ Երեւանի տվ֊ներից մէկով պտտես, որ Հայաստանով մէկ նայում են։

ու սա լրիւ ապակենտրոնացման մասին է։ հեռուստատեսութիւնը ապակենտրոնացուած համակարգ չէ, քանի որ Երեւանում Վանաձորի տվ֊ները չեն բռնում, տեխնիկապէս։

իսկ համացանցը ապակենտրոնացուած է, ու լինի դա Յութիւբն թէ Վիմէօ֊ն, թէ ինչ֊որ այլ, թէկուզ քո ստեղծած սերւիսը, երկուսն էլ ցանցով մէկ երեւում են։ Ու Յութիւբը ստեղ գլոբալ, կարեւորագոյն, գուգլի ստեղծած տվ է, ուր հոլովակ տեղադրելն փող չի պահանջում։

Այլ հարց է, որ Յութիւբն աւելի շատ դիտողներ ունի, դա ոնց որ, եթէ Վանաձորի ալիքները Հայաստանով մէկ հեռարձակուեր, միեւնոյն է, շատերը նայելու էին Երեւանի ալիքները։ Բայց համացանցը գոնէ հնարաւորութիւն է տալիս ընտրութեան։

Գուցէ բարդ է Վանաձորեան ալիքներին կազմակերպել հեռարձակում Հայաստանով մէկ, գուցէ թանկ է, բայց անհամեմատ էժան պիտի լինի կայք ունենալը, ու ուղիղ եթեր կայքի էջից, գոնէ, կազմակերպելը։

Իսկ հիանալի կը լիներ, որ բոլորս սովորէինք ոչ միայն Երեւանի տվ, կամ Յութիւն դիտել, այլ մի ծրագրով, ինչպէս ջիփոդերն է, հետեւել այս ալիքին Յութիւբից, եւ այն ալիքին Միւնխենի ռադիո֊ից, եւ այն ալիքից, Էխո Մոսկվի֊ից, եւ այն ալիքից, որ հօրեւղբոր տղան է կազմակերպել իր տանից։ Բայց դրա համար առնուազն պէտք է, որ հօրեղբոր տղան, եւ Վանաձորի տվ֊ն սովորեն հեռարձակել համացանցում անկախ, առանց Յութիւբի, ինչպէս անում է Անտեննէ Բայերնը, եւ բոլոր իրենց յարգող հեռուստա եւ ռադիո կայանները։

ու տենց

Շուշու երկրաբանական թանգարան

Շուշու պատմութեան թանգարանի անմիջապէս հարեւանութեամբ բացուել է երկրաբանական թանգարան։ Հաւաքածուն նուիրաբերել է Շուշեցի գիտնական, ով ԽՍՀՄ ամենավեհ գիտնականներից էր, պաշտօնն ու անունը չեմ յիշում։ Եւ հաւաքել է այս քարերն ու արտեֆակտները աշխարհով մէկ։

Թանգարանի աստղը, քարի մէջ դրոշմուած այս «կենդանու»՝ փափկամորթի բրածոն է։ Ընդամէնը մի քանի ամիս առաջ են գտել Քիրս սարի հանքում։ Կանչեցին երկրաբաններին, երջանկացրին, յանձնեցին թանգարան։

Թանգարանի աստղը

յղման տակ աւելին՝
լուսարձակող քարեր, աստղեր, փափկամորթեր, բրածոներ, եւ այլն