ասք ոչ շօշափելի դիզայնի մասին

Ինչքան էլ մտածում եմ, մէկ է՝ դասական ուղղագրութիւնը որոշակի տրամաբանութիւն ունի, որին հետեւում է։ Աբեղեանական ուղղագրութիւնը, երբ «Յերեվան» էին գրում, ինչքան էլ որ դուրս չի գալիս, որ ինչպէս լսւում, այդպէս էլ գրւում է, էլի տրամաբանութիւն ունի։ Գոնէ հենց դա՝ ինչպէս լսւում, այդպէս գրում ենք։ Էլի տրամաբանութիւն է։ Իսկ էս արդի սովետականը հետ համատեղելիութեան համար աբեղեանականի էլեմենտներ է պահպանել, ինչ֊որ բաներ դասականից է հետ բերել, ու արդիւնքում ինչ֊որ խառնաշփոտ, ոչ տրամաբանական կանոնների բազմութիւն է ստացուել, հիբրիդ է ստացուել։ Իսկ հիբրիդ մեքենաներն էլ լաւը չեն, կամ ներքին այրման շարժիչ, կամ էլեկտրական։ Այո, եթէ ինձ հարցնէք, ես նախընտրում եմ աբեղեանականը այսօրուա ուղղագրութեանը։ Այն աւելի լաւն էր դիզայնի տեսանկիւնից։ իհարկէ դասականը էլ աւելի լաւն է։

Ու ես չեմ ասում, որ բարեփոխում պէտք չէր։ Պարզապէս երբ գիտես չես կարողանում լաւ բարեփոխում անել, աւելի լաւ է չանես։ Դէ մեզ ստիպել են, չգիտեմ մենք մեզնով ինչ կանէինք կամ չէինք անի։ Կարճ ասած, տխուր վիճակ է։ Քիչ է շոշափելի, մատերիալ բաներն են վատ դիզայն արած, ասենք՝ վատ դիզայնով շէնքերի մէջ ենք ապրում, մի հատ էլ ոչ նիւթականն է վատը, որ թւում էր, հեշտ է լաւացնել՝ վատ գրած ծրագրերով ենք օգտւում, մի հատ էլ ուղղագրութիւնն է վատը։

#հայերէն #ուղղագրութիւն #նախագծում #դիզայն

ասք վամպիր դառնալու մասին

Ուրեմն, յիշո՞ւմ էք «only lovers left alive» ֆիլմում
only lovers left alive վամպիրնարը ակնոցներով են բարում գցած։ Որովհետեւ լոյս կայ։

Իսկ հիմա մի քիչ այլ թեմայից։ Գաղտնիք չէ, որ երբ մենք վճարում ենք կրեդիտկաներով, «իրենք» գիտեն մենք ուր ենք։ Իրականում իրենք գիտեն որտեղ ենք, քանի որ մենք ունենք մեզ հետ անձնական թրեքինգ սարքեր՝ հեռախօսներ։ Դրանք կպած են երեք ջի/ջիէսէմ աշտարակներին, իրենց մէջ սիմ քարտ է, որը ձեռք ենք բերում անձնագիր ներկայացնելով։ Ամէն մէկիս տեղաշարժը յայտնի է։

Լաւ, թւում է թէ, շատ հեշտ է դրանից պրծնել։ Չես ունենում սիմ քարտ։ Բայց դա էլ բաւական չէ։ Սիմ քարտը օգտագործւում է միայն ցանցում աւտորիզացիայի համար։ Առանց դրա ժամանակին աշխատում էին շտապ ծառայութիւնները։ Իսկ եթէ սիմ քարտ այդ հեռախօսի մէջ եղել է, ուրեմն ԻՄԵԻ֊ն արդեն «վառված» է, ու ձեր տեղանքը յայտնի է ցանկացած րոպէին։

Դրանից կարող է փրկել օդանաւի ռեժիմը, եթէ դրան վստահում էք։ Ես չեմ վստահում։ Մաեմո֊ն ունի տաբլետ մոդ, որ ստուգուած է, քնացնում է ջիէսէմ չիպը։ Էներգիան էլ քիչ է ծախսում։ Կարո՞ղ է արդե՞օք ջիէսէմ֊ը արթնացուել պրովայդերի կողմից։ Չգիտենք, քանի որ ջիէսէմ ֆիրմուերը փակ է, ոչ ոք այն չի կարդացել։

Եթէ կպնում ես միայն վայֆայներին, դա աւելի ապահով է, քանի որ

— բոլոր վայֆայներից կպնողների մասին տեղեկատւութիւնը չի հաւաքւում մի կենտրոնական տեղում։

— վայֆայ քարտի մակ հասցէն լինում է փոխել կպնելուց առաջ (ու յետոյ նոր չեքինուել ֆորսքուերում) ։

Այստեղ կրկին որոշակի վտանգ կայ՝ վարքագծի շաբլոններ։ Պրովայդերը քեզ կարող է նմանեցնել, իմանալով որ ասենք քո մեյլ սերուերին ես կպնում։ Այս առումով, ասենք ջիմեյլ ու դիմագիրք կպնելը աւելի անվտանգ է, քան սփիւռք․ամ, քանի որ սփիւռք֊ը ունի շատ աւելի քիչ ակտիւ օգտւողներ։

Հիմա խցիկների մասին։ Ամենուր կան խցիկներ։ Խցիկները ես դեռ բաւական անվտանգ եմ համարում, քանի որ իրենք չգիտեն մենք ով ենք։ Չի իրականացուած դէմքի ճանաչումը։ Եթէ հանցագործութիւն անես, յետոյ նոր տեսաձայնագրութիւնը կարող է օգտագործուել, եթէ դեռ ջնջուած չլինի։ կենտրոնացած չեն այդ ձայնագրութիւնները, ինչպէս եւ կենտրոնացած չեն վայֆայ ռաութերներին կպնողների մակ հասցէներ պարունակող լոգերը։

բայց եթէ մակ հասցէն լինում է փոխել, ապա երբ «ֆեյս դեթեքշնը» աշխատի դէմքը ի՞նչ անել։

այսպէս, կասկածում եմ, մի տաս տարուց, պէտք է պոնտեր անենք, իբր վամպիր ենք, կամ լաւ չենք տեսնում, ու մութ փաբերում ակնոցներով գցած լինենք եւ ակնոցներով գիրք կարդանք։

dress-the-part-only-lovers-left-alive-5_125829118410.jpg_gallery_max

ու տենց

ասք վերահսկողութեան մասին

Ուկրաինայի դէպքերն էլ ցոյց տուին, որ հողը, զէնքը, վերահսկողութիւնը թղթով չեն փոխում։ Խոստացե՞լ են իրենց տարածքային ամբողջականութեան երաշխաւորողը լինել ԱՄՆ֊ն ու ՄԲ֊ն (ՌԴ֊ի մասին չեմ խօսում)։ Եւ ո՞ւր են։

(Յանուկովիչն էլ նոյնն էր անում, ինչ արել են ՍՍ֊ն ու ՌՔ֊ն։ Երկիրը թուլացրեց, պարտքերի մէջ խրեց։ Եւ բանակը հզօրացնելու փոխարէն բերկուտին՝ ժողովուրդ ծեծող֊սպանողներին էր աճեցնում։)

— ՌԴ֊ի զօրքը հայ֊թուրքական սահմանին նշանակում է ոչ թէ որ իրենք մեզ պաշտպան են, այլ որ մենք այդ սահմանը չենք վերահսկում։ Դա ապահով չէ, երբ դու քո սահմանը չես վերահսկում։

— Սահմանը պէտք է լինի այնպիսին, որ հնարաւոր պատերազմի դէպքում ռազմաճակատի գիծը հնարաւորինս կարճ լինի։ Նկատի ունեմ, օրինակ Քարվաճարը պէտք է վերահսկուի մեր կողմից, այն զիջելը խոստումների փոխարէն նշանակում է հնարաւոր հակամարտութեան դէպքում նախապէս թոյլ լինել։ Իսկ ո՞րն է երաշխիքը որ հակամարտութիւն այլեւս չի լինի։ Ո՞վ կարող է դա երաշխաւորել։ Այսօր ես չեմ տեսնում այդպիսի ուժ։ Կան տարբերակներ, երբ օտար զինուած ուժերը վերահսկելու են մեր տարածքը, այսինքն՝ մեզ նոյնպէս։ Դա նշանակում է՝ մենք օկուպացուած ենք։ Եւ նոյնիսկ դա, չնայած անընդունելի գին է, միեւնոյն է չի նշանակում, որ պատերազմ չի լինի։ Նշանակում է, որ կարող է եւս մէկ խանգարող ուժ ունենանք պատերազմի ժամանակ, ինչպէս դա եղաւ իննսունականներին։

#պատերազմ #խաղաղութիւն #Ուկրաինա #Ռուսաստան #ԱՄՆ #վերահսկողութիւն #Հայաստան #Արցախ #Քարվաճար #սահման #զգօն

ասք Աբխազիան ճանաչելու մասին

Կարծում եմ, որ Վրաստանը այսպիսի տարբերակ ունի․ ընդունել, որ Աբխազիան ու Օսիան չի ստանալու հետ, եթէ առնուազն չդառնայ ՌԴ֊ի ստրուկը։ Եւ գուցէ այդ դէպքում էլ մէկ է չստանայ։ Իսկ քանի որ իրենք չեն ուզում լինել ստրուկ, ապա ունեն այսպիսի ելք, որին շատ բարդ է գնալ, բայց անհրաժեշտ է։

— Ճանաչել Աբխազիայի ու Հարաւային Օսիայի անկախութիւնը, որը կբերի այդ ձեւաւորումների միջազգային ճանաչմանը, եւ Ռուսաստանից անկախութեանը, ՌԴ֊ի ազդեցութիւնից ազատութիւն։ Աբխազիայի համար, առնուազն, դա շատ կարեւոր է։ Ու այդ ճանաչումը Վրաստանը կարող է շատ թանկ վաճառել։ Ցանկացած գնով։ Իսկ գինը պիտի լինի՝ վրացիների վերադարձը, քանի դեռ վրացիներ կան, ով ուզում են վերադառնալ, իրենց անվտանգութեան երաշխիքները, ՌԴ֊ի հետ Աբխազիայի յարաբերութիւնների սառեցումը, եւ Վրաստանի «ազդեցութեան գոտի» մտնելը։

Վրաստանը կարող է առաւելագոյնս ունենալ լաւ յարաբերութիւններ ու բաց սահման Աբխազիայի հետ, եթէ իրենք միասին լինեն Եւրոպական ընտանիքի անդամներ։ Այստեղ Վրաստանի ինստիտուտներ ստեղծելու փորձը Աբխազիային շատ է օգնելու։ Այո, փաստօրէն Վրաստանը կարող է «բերել ժողովրդավարութիւն» առանց բռնի ուժի։

Այսպիսով Վրաստանը, ինչպէս եւ նոր ձեւաւորումները անհամեմատ աւելի քիչ են կախուած լինելու ՌԴ֊ից, Վրաստանը աւելի հեշտ կարող է ՆԱՏՕ֊ի անդամ դառնալ, ինչո՞ւ ոչ, բերել իր հետեւից Աբխազիան։ Իսկ Եւրոպայում, ուր սահմանները բաց են, այնքան էլ կարեւոր չէ, Աբխազիան ո՞ր գոյնով է ներկած քարտէզի վրայ։ Թող առանձին գոյնով ներկած լինի։

եւ այդպէս

ասք պատկերացումների մասին

Այս պատկերարատումը, գուցէ նաեւ այս հին հոլովակը այն մասին են, ինչքան մեզ մէկ է այն «անձը», ում հետ շփւում ենք, ինչքան չի հետաքրքրում իրականութիւնը, իսկ հետաքրքրում են միայն մեր պատկերացումները, որ կապ չունեն իրականութեան հետ։

ու տենց

ասք Ռենդ կարդալու մասին

Հիմա Ռենդ եմ կարդում, ու … չեմ համաձայնւում իր հետ։ ։ճ
նոկիայով եմ գրում, երեւի կոկիկ տեքստ չի լինի։
Օրինակ, ասում է՝

>նրանք, ով նախընտրում են չմտածել եւ չաշխատել, կարող են (որոշ ժամանակ) գոյատեւել, գողանալով ուրիշի արտադրածը»։

այս արտադրածը ո՞նց է սահմանւում։ սրանից առաջ գիւտարարների մասին է գրում։ իմ մօտ հարց է ծագում, եթէ մէկը հորինել է կոշկակարութիւնը, արդե՞օք նա պէտք է դառնայ միակ կոշկակարը եւ մնացածը միայն իր վարձու աշխատողներն են լինելու։ Կամ հեծանիւը։

բա որ ուրիշը միաժամանակ մտածի դա՞։ կամ արդե՞օք կապ ունի, միաժամանակ թէ ոչ։ եթէ մէկը գիւտ է արել, դա չի նշանակում, որ միւսը չի կարող անկախ առաջինից այդ գիւտն անել։ ապա, եթէ գիւտերը չենք ֆիքսում մէկի հետեւից, ո՞րն է իր օգուտը։ եթէ նա կարող է օգտագործել իր գիւտը ճիշտ այնպէս, ինչպէս եւ բոլորը, ապա նա չի ստանում առանձնապէս ոչ մի օգուտ։ բացի փառքից։ ըստ Ռեյնդի, փառքը քիչ է։

բացի դրանից, մենք գիտենք որ գիւտերը դատարկ տեղից չեն ստեղծւում, ստեղծւում են այլ գիւտերի, գիտելիքի հիման վրայ։
ու անհնար է ստեղծել հեծանիւ, եթէ անիւը մինչ այդ յայտնագործուած չէր։

աւելին, անիմաստ է սահմանափակել գիտելիքի մատչելիութիւնը, քանի որ ապա չի լինի զարգացում, բոլորը զբաղուած կը լինեն հեծանիւ հորինելով։ եթէ առաջին հորինողը չասի, որ միայն իրեն վճարելով է կարելի հեծանիւ պատրաստել։

այսինքն, արտադրանքի համար փող ստանալը՝ լինի դա հեծանիւ, սենդւիչ կամ ծրագրի պատճեն, վատ չէ պրոգրեսի համար։ վատ է դառնում այն պահից, երբ ասում ենք՝ ես եմ յօրինել հեծանիւը, սենդւիչը, ալգորիթմը, դու չօգտուես։ ինչո՞ւ չօգտուեմ։

ես կարծում եմ, որ ազատ աշխարհում խելացի մարդիկ միեւնոյնն է ունեն առաւելութիւն։

նախ, կարեւոր է իրականացումը։ ինչքանո՞վ եմ լաւ կարողանում կօշիկ կարել, սենդւիչ պատրաստել, այսինքն ուրիշի միտքը կոմպիլյացիա անել։ նոյնիսկ կօշիկի արտադրութիւնը բնաւ պարզ բան չէ։

յետոյ էլ, ամէն մէկը չի կարող լաւ օգտագործել մինչեւ իրեն ստեղծուածը։ ես բազմաթիւ օրինակներ գիտեմ, տեսնում եմ, որ մարդն ասենք գրադարան կոմպիլյացիա անել չի կարող, կամ, ինչի մասին ենք խօսում, արդեն իսկ կոմպիլյացիա արած եւ դոկումենտացուած գրադարանը օգտագործել չի կարողանում։ ինչի՞ մասին է խօսքը։

եւ վերջապէս, ով է իրականացնում առաջինը։ բնական է, որ առաջին սենդւիչ սարքողը առաւելութիւն ունի շուկայում որոշ ժամանակ։ չամ կասկածում, որ էփլը առանց պատենտաւորելու էլ կունենար առաւելութիւն։

տեսնում ենք, ինչ լաւ իրականացում է, ու տեսնում ենք, որ իրեն են հետեւում մնացածը, իսկ հետեւողը միշտ հետ է։ չի կարող առաջ լինել։ իսկ ինչի, էփլը չի՞ օգտագործել ուրիշի գիւտերը։ երեւի 99%, եթէ ոչ աւելին ուրիշի գիւտն է։ պարզապէս լաւ է իրականացրել։ ու էփլը քննադատելիս ես երբեք չեմ ասել, որ վատ են իրականացրել, միշտ խօսել եմ իրենց վիշապային վերաբերմունքի մասին, որ օգտուողների եւ դեւերի ազատութիւնն է սահմանափակում։

կարճ ասած, չեմ կարողանում համաձայնուել Ռեյնդի հետ։ շատ լաւ է գրում, բայց չի համոզում։

նաեւ, նա բաժանում է մարդկանց խելացիների ու չխելացիների։ լաւ, դա ոչինչ, ես էլ եմ բաժանում։ դա չէ հարցը։ ես միշտ յիշում եմ, որ մարդը պէտք է ունենայ զարգանալու հնարաւորութիւն։ ինքս զգալի առաջընթաց եմ ապրել համացանցի շնորհիւ, համացանցը մեր հնարաւորութիւնները հաւասարեցնում է, զարգանալու հնարաւորութիւնները։ երբ փատճենաշնորհի տերերը չեն խանգարում։ իսկ դրանից յետոյ, երբ բոլորը ունենան զարգանալու հնարաւորութիւն, մենք կարող ենք տեսնել, ով է միայն պոռն նայել, իսկ ով է կարդացել ու սովորել։

նաեւ, ես չեմ տեսնում, որ կապիտալիստական արդի համակարգը պաշտպանում է, կամ առաջ է տանում ինժեներներին, գիւտարարաներին։ ես տեսնում եմ, որ ասենք պատճենային մեքենայի յօրինողը բաւական էժան վաճառել է իր պատենտը քսերոքս ընկերութեանը։ եթէ չվաճառեր, իրենք իրենց նախագիծը կʼանէին, ու նա առանձնապէս տարբերակ չուներ։ նա չէր կարող ինքնուրոյն կազմակերպել արտադրութիւն։ իսկ այ ջոբսն ու վոզնեակը արդեն այդ շանսը ունէին, քանի որ լրիւ նոր ոլորտ էր բացւում, ուր բիզնեսը լաւ չէր կողմնորոշւում, ու պէտք էր ներդերին մի քիչ լաւ նայէին։ միայն որոշ ժամանակ։ վոզնեակը շատ շուտ լքեց էփլը, իսկ ջոբսին ստիպեցին գնալ, ինչպէս գիտենք։

ու տենց

ասք հաշվետւութեան մասին

Յիշո՞ւմ էք, որ Վաթսոնը Հոլմսին ասում է՝ ախր դու այդքան լաւ հասկանում ես այդ ամէնից, քեզ բռնել չէր լինի, եթէ յանցագործ դառնայիր, Հոլմսն էլ պատասխանում է, որ անհնար է ամէն ինչ կանխատեսել, եւ յանցագործը միեւնոյնն է վրիպում կʼանի, որի հետեւանքով նրան կը լինի բռնել։

Փաստօրէն, Հոլմսն այստեղ հաքեր է, ով խոցելիութիւն, վրիպակ է փնտրում։ Յանցագործի պաշտպանութեան մէջ։ Ու անշուշտ հնարաւոր է եւ լաւ խճճել յանցանքը, ինչպէս եւ, ասենք թուային պաշտպանութիւնը լաւ կազմակերպել, բայց կատարեալ պաշտպանութիւն, կամ անվտանգութիւն չի կարող լինել։ Ամէն փականն ունի իր բացելու ձեւերը, հարցն այն է, ինչքան է բարդ դա, ու արդե՞օք արժի դրանով զբաղուել։

Ու այն, որ ոչ բոլոր դետեկտիւներն են Հոլմս, ինչպէս նաեւ ոչ բոլոր հաքերները տալիս է եւ պաշտպանուած լինելու հնարաւորութիւն։ Այլ խօսքերով, եթէ ձեր կայքը չեն ջարդել, նշանակում է, ոչ մէկ դրանով բաւական լուրջ (կամ ձեզնից լուրջ) չի զբաղուել։

Ինչ վերաբերում է անձնական տուեալների պաշտպանութեանը, կրկին՝ հնարաւոր է բաւական լաւ պաշտպանուած լինել, բայց միշտ պէտք է գիտակցել, որ դա կատարեալ պաշտպանութիւն չէ։ Պարզապէս գործող կարող է լինել որոշ դէպքերում։ Իսկ այդ որոշ դէպքերն լաւ հաշուարկելը օգտակար է առողջութեանը։

Դա նաեւ նշանակում է, որ «անտեսանելի ճակատի մարտիկները», «դիւանային մարտիկները», այն տասնմէկ ռուբլի ութսուն կոպեկ վաստակողները, իրենք չպէտք է սպասեն լիւստրացիան կը լինի թէ չէ, իրենք անհամեմատ աւելի հեշտ կը բացայայտուեն, այդ օրը հեռու չէ։ ։Ճ