ասք կրթական ցուցահանդէսի մասին

Շատ կարճ ժամանակով կարողացայ երեկ մտնել կրթական ցուցահանդէս։ Մերգելեանում մինչ այդ չեմ եղել։ Քոչարի արձանը վերջապէս տեսայ։ Անկապ տեղ էր խցկուած։ Ցուցահանդէսի շենքում էսկալատոր կար, բայց միայն մէկ, բարձրացողների համար։ Իջնելը աստիճանով է։

Տաղաւարներն շատ էին, որպէս կանոն տաղտկալի ու ձանձրալի։ Անմիջապէս մտնելիս աչքի էր ընկնում մի ամբոխ Ինսթիգեյթի եւ Արմթաբի տաղաւարի մօտ։ Արմթաբը գրեթէ տեղ չէր զբաղեցնում, մի քանի սարք էր այնտեղ, գրեթէ ամբողջը ինսթիգեյթինն էր։

Երեխաներ էին ներկայացնում, շատ ոգեւորուած երեխաներ էին։ Իրենց նախագծերից էին պատմում։ ն900֊ի ՖԿամերան աշխատացրի, անցա գործի․

ֆրեզեր, լինուքս սիէնսի՝
Ինսթիգեյթ, linux cnc

Բզեզ Ա եռաչափ տպիչ, ինչպէս հասկանում եմ, ռեփռափի ֆորք է՝

ռեփռափ, եռաչափ տպիչ, Բզեզ Ա

արաքս ու բզեզ ա

Ես աղուէս աներեսն եմ։ Պոչս փնջի՛կն եմ, սարի շրջիկն եմ։

աղուէս, կրիայ

Աւաղ, նոկիայիս մարտկոցը նստեց, ու ես վերցրի ընկերոջ ժամանակակից գալաքսի֊ն։ Ինչպէս տեսնում ենք, նկարների որակն էլ այլեւս այն չէ։

աղուէս, կրիայ

աղուէս, կրիայ

«Բերձոր Ա» եւ «Այգեստան 1» կարգիչները՝

«Բերձոր Ա» եւ «Այգեստան 1» կարգիչները

Ի սկզբանէ նախագծուել են ՀՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր, եւ Ասկերանի շրջանի՝ Այգեստան աւանների երեխաների համար։

Բերձոր Ա տեխնիկական տուեալներ

պատրաստուած է Հայաստանում

այգեստան

Գուգարք՝

Գուգարք Ա

Երեխաները Գուգարքների մասին ասում էին, որ ուզում են առաջարկել Իւքոմին, ինչ֊որ այլ սարքերի փոխարեն։ Շատ ոգեւորուած էին, ասում էին, հաջորդ նախագիծը մի քիչ այլ ձեւ ենք անելու։ ։Ճ

Գուգարք Գ

Ինչպէս տեսնում ենք, գալաքսի էս երեքի սպիտակի բալանսը խառնուել է։ Սա ջպէգ է, նորմալ մշակել չեմ կարող, ներող եղէք։

Այս ցուցարկիչով տեսանիւթ էր պտտւում, հենց մեզ մօտ, Ինսթիգեյթի արտադրուած կոպտերներով նկարուած կադրեր կային՝

կոպտեր

ահա եւ կոպտերը՝
կոպտեր

Ափսոս, Արթին Վարուժանի տաղաւարը չկար։ Շատ ափսոս։ Ի-ենց տպասալերը լինէին։

Երբ նկարում էի արմթաբի նախատիպը, միացրին, որ էկրանը երեւայ։ Ոստանն էր։

Արմթաբ, Ոստան

Այ կրակ, այ փետ, այ կնիկ, այ աստուած, այ հեռախօս, ո՞վ է ստեղծել՝

արմթաբ

Մնացածից արագ֊արագ ասեմ, որ ֆիզմաթը հաւէս գծին հետեւող ռոբոտիկ ուներ, երեխաներն էին պատրաստել։ Այսինքն իրօք երեխաներն էին։ Խօսում էին, ասենք pwm ծրագրաւորման մասին՝

Ի տարբերութիւն, ասենք Այբի երեխաների, որ երբեք չեմ տեսել կարողանան գոնէ տպաւորութիւն գործել, որ իրենք են իրենց ներկայացուած գործն արել։ Բայց մեծամտութիւնն իրենց մօտ տեղն հանում է, զաշկալ է։ Այո, անցանք Այբին։ Իրենց տաղաւարն ամենալաւն էր՝ իր դիզայնով։ Չնայած այդ դպրոցն ինձ բնաւ չի հիացնում, բայց տաղաւարի նախագիծը պատուիրել են Ստորակետից, ու դա լաւ որոշում էր, լրիւ առանձնացնում էր իրենց։

այբի տաղաւարը, ստորակետի դիզայնը

Այստեղ էլ էր մի ամբոխ հաւաքուած, երբ քիմիայի փորձ էին ցույց տալիս։ Լաւ է, մարդիկ տեսնում են, որ ՏՏ֊ով կեանքն չի աւարտւում։ Չնայած իրենց ՏՏ֊ի օրինակներն էլ կային, մի երկու բռի ռոբոտ, որ եթէ արթանան, աշխարհն են զաւթելու, ու որոնց հետ երեխաներն, ենթադրում եմ, կրկին այնքան էլ կապ չունեն։

20140418_143722

Այս մէկն, ասենք, մասնակցել է արմրոբոտիքս մրցոյթին, ես այն յիշում եմ, ու բնաւ ոչ Այբ֊ի կողմից։ Այ֊այ֊այ։

20140418_143743

Սիրուն չի, Տարոն։

Քուանթ դպրոցի տաղաւարում էլ ռոբոտներ կային, բայց նկարելս էլ չեկաւ, լեգո մայնդսթորմ։ Լեգոն՝ ռոբոտիքս չեմ կարող ընկալել, կամ ռոբոտիքս է, եթէ անտեսել շատ ու զանազան հանգամանքներ։ Իրականութեան հետ կապ չունի։ Շատ խաղալիք է։ Մէկ էլ սենց բան կար՝

20140418_141115_

20140418_141021_

Մնացած տաղաւարների մասին՝ լիքը ռուսական բուհերի գովազդ։ Մէկ ֆրանսիական, երկու՝ գերմանական։ Առհասարակ, շէնքի մօտ դիմաւորում էին աղջիկներ, բաժանում թղթեր, ասելով՝ «ռուսական կրթութիւն», իբր թէ մի երանելի բան է։ Ձեռքերիս մէջ խցկած թղթերը վերադարձրի։ Չնայած պէտք է թափէի, մի քանի հոգի դրանցից քիչ կստանար։

Ահա, Ռոսսսոտրուդնիչեստվոյի վուլգար ծիտը։ Երբ սկսեցի լուսանկարել, շտապ թաքցրեց սեղանի վրայ դրուած ծաղիկները։ Երեւի «յար»֊ից էր ստացել, չէր ուզում շեֆութիւնը տեսնայ։

20140418_144954

բռռռ
20140418_145004

Ոստիկանութիւն։ Երբ տեսան նկարում եմ, ամաչեց ոստիկանը, փուչիկը թողեց։ Այն հոլովակն էին ցուցադրում, որ երեւի բոլորդ տեսել էք։

ոստիկանութիւն

գեղարուեստի ակադեմիան դատարկ էր։ երեւի կոնցեպտուալ արուեստի գործ էր՝
գեղարուեստի ակադեմիա

իսկ կողքի «գեղեցիկ արուեստի ակադեմիա»֊ում բնաւ ոչ գեղարուեստական ճաշակով աղջիկներ էին, ու բնաւ ոչ գեղարուստական «սումըչկաներով»։ Ահա։

Էս էլ Արմանը։ ։Ճ

20140418_144026

Ամերիկեանի տղաները փորձեցին ինձ այցեքարտ տալ, ուր գրուած էր՝ հաւանէք մեզ դիմագրքում։ Ընդ որում դիմագիրք բառը աւելի մեծ էր, քան համալսարանի անուանումը։ Սկզբից թուած դիմագրքում է աշխատում։ Յետոյ հարցրի, բա եթէ ասենք դիմագրքում չկամ, ապա ի՞նչ։ Երեւի մտածեց, ապա անգրագէտ ես, չգիտեմ։

Երբ դուրս էինք գալիս, Մերգելեանի մուտքի մօտ մի պապիկ էր բերել իր թոռնիկին, ու ասում էր՝

— Կտեսնես, բալիկս, այնտեղ աշակերտները իրենց դպրոցներում ինչ նախագծեր են անում…

20140418_144258

photo2014.04.18_13.55.53.77

ասք շուկայական յարաբերութիւններու եւ մաքսային միութիւններու մասին

Մարդն ունի ընդլայնուելու, տրանսցեդենտանալու պահանջ։
Մենք ուզում ենք կիսուել մեր մտքերով (ով մտքեր ունի) կամ կարդացածով, տեսածով, ապրածով։ Այսինքն՝ մեր կեանքով։

Ու մեզ պէտք է շուկայ, մարդիկ, ում հետաքրքիր են մեր ապրումները, ցաւերը, հաճոյքները, մտքերը (ով ունի), եւ այլն։ Մի խօսքով մեզ պէտք է մեր արտահանած ապրանքի սպառողը։

Այդ իսկ պատճառով մարդիկ լաւ են վերաբերւում իրենց ուշադրութիւն դարձնողներին, եւ խարդախների հիմնական գործիքներից մէկն էլ կեղծ ուշադրութիւնն է քո անձի նկատմամբ, մասնաւոր դէպքում՝ հաճոյախօսութիւնը։

Երբ մարդիկ միմեանց հետաքրքիր են, իրենք բացում են շուկան միմեանց համար։ Ու քանի որ իրենց պէտք չեն մրցակիցներ, փակում են սահմանները, սարքում են իրենց «մաքսային միութիւնը», սահմանափակելով այլ մարդկանց արտադրած ապրանքների ներկրումը։

Քանի որ միեւնոյնն է սպառելու ռեսուրսը սահմանափակ է։ Ինչպէս մեր փողն է սահմանափակ, այնպէս էլ մեր ժամանակը, ու այդ պատճառով էլ մարդիկ խանդով են վերաբերւում, երբ իրենց յարաբերութիւնների մասնակիցները իրենց ժամանակը ծախսում են այլ մարդկանց կեանքը սպառելով։ Կամ այլ մարդկանց իրենց կեանքի պատկերը վաճառելով։ Ապա լքուած մասնակիցը զգում է իրեն չգնահատուած, չպահանջուած շուկայում։ Ու վատ է վերաբերւում ինչպէս մրցակիցներին, այնպէս էլ սպառողին, ով իրեն չի գնահատել։

Կարող է նոյնիսկ սանկցիաներ կիրառել՝ օրինակ փակել իր շուկան որոշ ժամանակով։ Ինչպէս Ռուսաստանն էր Ուկրայինայի կամ Մոլդովայի համար շուկա փակում։ Կամ ընդմիշտ։ Այդ դէպքում յարաբերութիւնն էլ այլեւս գոյութիւն չունի։

Բաժանումը կարող է լինել քաղաքակիրթ, ինչպէս Չեխոսլովակիայի դէպքում, եւ ոչ այնքան՝ ինչպէս ռուս եւ ուկրայինական եղբայրական ժողովրդների դէպքում։

Չէ, ես բնաւ էլ չեմ ասում, որ վատ են այդ շուկայական յարաբերութիւնները։ Այլընտրանքը՝ անպայմանական սէրն է, որին ես ոչ հաւատում եմ։

Այն ոչ էլ լաւ է յարաբերութեան այն մասնակցի հանդէպ, ում առանց պայմանների են սիրում։ Ստացւում է, նա ոչ մէկ է, ոչ մի բան չի կարող առաջարկել։

Միւս կողմից էլ, չեմ կարծում որ առանց որեւէ բան ստանալու իմաստ ունի շուկան բաց պահել։ Իմաստ ունի, երբ կարողանում ես քո ապրանքը արտահանել, ու գոնէ ստանում ես ֆիդբեք, որ այն լաւն է, դուրները գալիս է։ Ոչ թէ առանց առանձնապէս հաճոյքի է սպառւում։ Բայց եւ բոլորն էլ ձգտում են նրանց, ով կարող է իրենց հետաքրքիր ապրանք արտահանել։

Այդ պատճառով էլ մարդիկ ձգտում են նման հետաքրքրութիւններով մարդկանց։ Որ ներմուծելու բան լինի։ Որ բաւարարեն ներքին պահանջարկը։

Այսպիսով, յաջողուած յարաբերութիւնը այն է, երբ մասնակիցները կարող են զարգացնել իրենց «տնտեսութիւնը» այդ փոխշահաւէտ միութեան պայմաններում։

եւ այդպէս

բայց եթէ դուք դանդաղ էք գրում, դա դեռ չի նշանակում, որ ձեզ մօտ այս դէպքն է։ ։Ճ

Վերջերս նկատում էի, որ ինչքան շատ եմ փորձ ձեռք բերում, այնքան շատ է նախագծերս աւարտելու կամ որոշակի խնդիրները լուծելու համար ժամանակ պահանջւում։ Ես դեռ չեմ զառանցում։ Պարզապէս կարողանում եմ տեսնել եմ այնքա՜ն տարբեր հնարաւորութիւններ, ուր ինչ֊որ բան կարող է սխալ ընթանալ։ Եւ հնարաւոր սխալները, որ ես յիշում եմ ու գիտեմ, գնալով շատանում են։

Պարզ օրինակ․ առաջ այսպէս էր՝ «լաւ, գրենք նիշք»։ Իսկ հիմա ես անհանգստանում եմ իրաւունքների, արգելափակման, զուգահեռութեան, ատոմար գործողութիւնների, տարբեր նիշքային համակարգերի, պանակում բացած նիշքերի քանակի, ժամանակաւոր նիշքերի կանխատեսելի անունների, իմ PRNG֊ի պատահականութեան որակի, գործողութեան կէսին սնուցման սակաւութեան, հասկանալի API֊ի, նրա համար, ինչ ես անում եմ, յստակ ձեռնարկների, եւ այլն, եւ այլն։

աղբիւր

#programming #analysis #paralysis #experience #ծրագրաւորում ###