ասք գժի թուղթ ունենալու մասին

Տաքսիստ․ մի կոճկուիր, ինձ կարելի է։
Ես․ Ես սիրում եմ, ոչինչ։ Բա ի՞նչ է նշանակում՝ ինձ կարելի է։
Տաքսիստ․ ես գժի թուղթ ունեմ։
Ես․ Բա ո՞նց ես քշում դրանով։
Տաքսիստ․ ըհը, տես թուղթս։
Ու ցոյց է տալիս ինձ «ուդո», որի մէջ գրուած է՝ Հայոց ազգային բանակ՝ ՀԱԲ։

Ու ստեղ գալիս է այն պահը, երբ ես նկատում եմ իր մօտ խփած դրօշը։

photo2014.03.31_12.14.50.29

— Ես հայրենիքիս համար— ասում է— ամէն ինչ կʼանեմ։ Մարտի մէկին,— ասում է, ես գոսպիտալում էի։ Ազատ չէի։ Բայց յետոյ էլ ձերբակալեցին։ Մի տարի նստել եմ։ … Թէ չէ ես ամէն ինչ կանեմ։ Սպարապետը՝ Վազգենը ինձ գիժ էր ասում։ Նա գիտեր։ Տենց էլ կպավ անունս՝ գիժ։

ու տենց

ասք սեպարատիզմի մասին

Ղրիմը ոչ մի դէպքում Արցախի զուգահեռը չէ։ Սեպարատիստ չէ։ Արցախն ու Ուկրայինան են կենտրոնախոյս, իսկ Ղրիմը՝ կենտրոնամէտ է։ Եթէ եւ կայ զուգահեռ, ապա Ղրիմի ռուսների եւ ԼՂ֊ի թաթարական փոքրամասնութեան մէջ։

ու տենց

ասք քաղաքակրթութեան մասին

Երեկ 1905 թուականի հայ֊թաթարական պատերազմի մասին խօսքն էի լսում։ Որ սովետահայ գրականութեան մէջ, ի տարբերութիւն միջազգայինի, կոչւում է «ընդհարումներ»։ Ինչն էր հետաքրքիր, որ

— թաթարները չէին աջակցում Բաքուի գործադուլներին։ Իրենք չէին ուզում պայքարել ութ ժամ աշխատելու, եւ աշխատավարձի բարձրացման համար։ Իրենք լրիւ կոնֆորմիստ էին։ Իսկ գործադուլների շարժող ուժը հայերն էին։

— թաթարների ազգային ինքնագիտակցութեան ձեւաւորումը խթանուած էր մասնաւորապէս հայերի իշխող դիրքով Բաքւում եւ կովկասում։

Ու յիշեցի Կահանէի խօսքերը․ «հակասեմիտիզմը շատ վատ պատճառ է հրէա լինելու համար»։ Այ, հայերի յաջողութիւնը շատ վատ պատճառ էր թաթարների ազգային ինքնագիտակցութիւն ձեւաւորելու համար, կարծում եմ։

Ու գուցէ այդ պատճառով է, որ մինչ այժմ իրենց չի յաջողուել ազգային պետութիւն կառուցել, ուր ազգը՝ քաղաքական ազգ է, ու ենթադրում է ժողովրդավարութիւն, օրէնք, անձի ազատութիւն։

Հիմա մեր մասին։ Այո, այնպէս չէ, որ մեզ է շատ յաջողուել։ Կարելի է զանազան պատճառներ մէջբերել սա բացատրելու համար, բայց ինձ համար ամենակարեւոր հարցն այն է՝ իսկ մենք ունե՞նք այդ ձգտումը։ Ունե՞նք ձգտում ազգ լինելու․ օրէնքի, սահմանադրութեան, պայմանաւորուածութիւնների, ազատութիւնների, կոմպրոմիսների։ Ու արդեօք Թումանեանն ու Թոթովենցը ռուս վեհերի պէս չէին բնութագրում իրենց ազգը, ու իրենց քաղաքակիրթ լինելը զուտ արեւմտեան ազդեցութիւն էր, թէ՞ ոչ, իրենք այս միջավայրի մարդիկ էին։ Ու ապա յիշում եմ որ

— Օսմանեան Թուրքիայում հայ կուսակցութիւնները պայքարում էին սահմանադրութեան, օրէնքի, ժողովրդավարութեան եւ բոլոր ազգերի (ոչ միայն հայերի) իրաւունքների համար։ Սա անշուշտ օգտագործւում էր Թուրքիան դրսից ճնշելու համար, երբ դրսին պէտք էր, ու հաւանաբար հանդիսանում է ցեղասպանութեան խթաններից մէկը։ Առհասարակ, սա քաղաքակիրթ ազգերի յատկութիւնն է, ոչ միայն ձգտել օրէնքի գերակայութեանը, այլ եւ տարածել քաղաքակրթութիւնը եւ ժողովրդավարութիւնը, ինչքան էլ հեգնանքով սա այսօր չհնչի։

— Վերջերս անց կացրած հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ հայերը զիջում են ժողովրդավարութեան ձգտելու մէջ միայն գերմանացիներին ու շուեդերին։

d4dall

d4deurasia

Ու գուցէ ապա այն քաղաքակիրթ լինելը, երբ հարեւաններին օգնում ես, ասենք այբուբեն ու գիր նախագծելով դեռ չի սպառուել, ու այն, որ սովետի փլուզումն է սկսուել այստեղ պատահակա՞ն չէ։ Քանի որ խսհմ֊ը հանդիսանում է ոչ օրինական պետութեան մի խորհրդանիշ, նմուշ։

Եւ արտագաղթի հիմնական պատճառներից մէկն էլ, սեփական երկրում օրէնքի ու սահմանադրութեան բացակայութիւնն է։

ու տենց

ասք վիշապին մակում բնակեցնելու մասին

ուրեմն, ուզում եմ մի քիչ գրել իմ մակօս֊ական փորձից։
որպէս դեւ, ով առաջին անգամ է այս օհ֊ի հետ աշխատում։ իմ հին ծանօթ աւստրալիացին իր մակի վրայ հաշիւ է բացել, որ կպնեմ, վոկ֊ը պորտ անեմ մակի։

նախ սիլանգից՝ ասեմ, որ այս գործիքն առաջին անգամ եմ փորձում, օգտւողի տեսակէտից ահագին յարմար է թւում։ Ոչ միայն տողն է ասում, ուր սխալն է գտել, ինչպէս ջիսիսի֊ն, ոչ միայն տողի որ երորդ նիշն է (միշտ զարմանում էի, ինչո՞ւ ոչ մի սի կոմպիլյատոր դա չի անում), ոչ միայն սիրուն գեղեցիկ պսեւդոգրաֆիկայով ցոյց է տալիս՝ ահա, այստեղ է սխալդ — այ այստեղ սա է պակասում, ասենք, բայց եւ… ակնարկում է թէ ինչ անես, որ սխալները ուղղես։

clang hints

Միւս կողմից, այդ իր վարքագիծը նոյնիսկ յոգնացնում է։ Ասենք, այս դէպքում, լրիւ անիմաստ է զգուշացնել, ինձ թւում է՝

clang warning

ասում է՝ «place parentheses around the ‘&&’ expression to silence this warning»։ ինչո՞ւ։ կոմպիլյատորը գիտի, չէ՞, ցանկացած սի֊ի կոմպիլյատորը այդքան պարզ բան գիտի, չէ՞ որն է օպերատորների precedence֊ը։ ուրեմն ո՞ւմ համար է։ գրողի, կամ կարդացողի։ որ գրողը տեսնի իր գրածը, ու իմանայ, որն է precedence֊ը, այնպէս չստացւի, որ կասկած լինի, որ նա չգիտի։

բայց սա արդեն ո՞ւմ համար է։ ակնյայտ անգրագէտի՞։ չգիտեմ, լա՞ւ է դա, թէ չէ։ այն էլ լռելեայն, առանց զգուշացումներն յատուկ միացնելու։

Ասենք այս կոդի մէջ կայ սխալ՝

int main()
{

   int a, b;
   
   a = 23; b = 42;

   if (a = b)
      {
        b = a;
      }

}

սիլանգը ասում է՝

clang_warnings

ասում է… նու ճիշտ բան է ասում, հա՞։ բայց կարող է ես ուզում եմ սենց բան անել, ինձ պէտք է հենց այսպէս, ինչի՞ պիտի հայհոյի։ նկատի ունեմ, նա ինձ նախապէս դնում է յիմարի տեղ։ ենթադրում է, որ ես չգիտեմ ինչ եմ անում։
չգիտեմ, լաւ է դա թէ վատ։
ջիսիսի֊ում իմ ցանկութեամբ կմիացնէի ասենք, -pedantic, ու կնայէի ինչ է ասում։

հիմա համակարգից։

փաստօրէն, ստատիկ բինար նիշք ստանալ չեմ կարող։ մակօս֊ում չի լինի։ իրենք (էփլը, ֆաշիստները, սրիկաները) չեն տալիս համակարգի գրադարանների ստատիկ տարբերակները՝ .a նիշքերը, ասենք։ Որ դրանց միջի .o նիշքերը լինի ստատիկ միացնել իմ ծրագրին։

երկրորդ շատ հետաքրքիր բանը։ այստեղ ELF չկայ, այստեղ Mach-O բինարնիկներ են։
ու այդ պատճառով էլ .so չկայ, կայ .dynlib.

ldd֊ի փոխարէն էլ otool է

$ otool -L voc
voc:
	/usr/lib/libSystem.B.dylib (compatibility version 1.0.0, current version 169.3.0)
$ 

ու վերջապէս այն, ինչը լրիւ անսպասելի էր։

ուրեմն, ես երբ voc֊ը թեստաւորում եմ, անում եմ այսպէս․ ստացա՞յ նոր վարկածը, իրենով իրեն շինում կոմպիլացնում եմ, ու նայում եմ md5 գումարը նոյնը մնա՞ց թէ չէ։

ինձ պէտք է որ նոյնը մնայ, եթէ չէ, ուրեմն ինչ֊որ բան սխալ է, ինքն իրեն վերարտադրել չի կարողանում։ ու սխալը երկար չի թաքնւում, արդեն երկրորդ անգամ, յաջորդ սերնդի վարկածը կամ ինքն իրեն, կամ այլ մոդուլներ կոմպիլյացիա անել չի կարողանում։

այս անգամ, նա ինքն իրեն ստաբիլ ստանում է, լրիւ գրադարանները ստաբիլ կարողանում է շինել, իսկ արի ու տես, որ իր իսկ md5 գումարը հա փոխւում է։
ամէն անգամ կոմպիլյացիայից յետոյ փոխւում է։

ես մտածում էի՝ խնդիր ունեմ։ ես եմ մի բան սխալ արել։
յետոյ մտածեցի, ո՞վ գիտի ի՞նչ է այդ ոչ էլֆ օ֊մախ բայնարին։ մի հատ ․օ֊ները ստուգեմ։

բոլոր գեներացւող ․օ֊ները նոյն էմդիհինգն ունէին։ Դա ինձ հանգստացրեց։ Բայց ամէն անգամ լինքինգից յետոյ ստացւած նիշքի էմդիհինգ գումարը փոխւում էր։ Յետոյ պարզեցի, որ այդ մակի ֆորմատի ձեւն է, ամէն անգամ լինքերը մախ բինարիի մէջ uuid է սարքում խփում։ այն պէտք է իրեն համապատասխանեցնելու համար արտաքին dwarf debugging տւեալները յստակ այս կամ այն նիշքի հետ։

այնպէս որ զգօն եղէք մակի համար գրելիս․ սիլանգը ձեզ կարող է յիմարի տեղ դնել, համակարգը ստատիկ բինար սարքել չի թողնի, իսկ լինքերը ամէն անգամ նոր ձեւի նիշք է արտադրելու նոյն կոդից։

ու տենց

ասք բարքեմփի լոգոյի մասին

կարծես թէ սա է լինելու այս տարւա բարքեմփի լոգոն։

բարքեմփ զվարթնոց զուարթնոց

Մենք միշտ էլ ուզում էինք որ այն չլինի գլոբալիստական, որ երեւա, Երեւանի բարքեմփն է, ոչ թէ ասենք Տւերի կամ Գիւտերսլոյի։ Աւաղ, յաճախ «հայկականը» փորձում են շեշտել օգտագործելով նուռ/ծիրան/մոլիբդեն/կաուչուկ, բայց դա ազգագրական է, ոչ ազգային։ Իսկ Զւարթնոցը եւ ազգային ճարտարապետութեան միջազգային կարեւորութեան նմուշ է, եւ տեխնո է, եւ ֆուտուրիստիկ է, արդի է եւ ինքը հենց EVN օդանաւակայանն է, EVN֊ն է։

#barcamp #yerevan #zvartnots #airport #logo #design #2014 #բարքեմփ #երեւան #զվարթնոց #զուարթնոց #զւարթնոց #դիզայն #օդանավակայան #օդանաւակայան #EVN #barcampevn14 #barcampevn2014 ###############

ասք ուլիկի մասին

ուրեմն, Երեւանում իմ համար լաւ «օբէկտների» զգալի մասը այսպէս թէ այնպէս կապ ունի սփիւռքահայերի հետ։ Դա եւ սիրահարների այգին է, եւ աչաջրերն են, եւ քաֆեսճեանի պարտեզն ու կասկադը, եւ գելատոն է, եւ սայաթն էր։
Աբովեանի վրայ կայ սիրիահայերի խանութ՝ այնտեղ մուտքին գոյնզգոյն տառերով գրւած է «բաց է», ու ժպտացող սմայլիկ է նկարած, իսկ հակառակ կողմից տխուր սմայլիկ է, ու էլի գոյնզգոյն տառեր։

Այդ մարդիկ, չնայած, ասենք, Ասադի «օրոք» են ապրել, բայց իրենց մէջ այդ տաղտկալի տրտիմ սովետը չկայ։

Սայաթը, աւաղ, փակւել է։ Խանութը վերջերս չեմ նկատել, գուցէ նոյնպէս։ Բայց բացւել է Ուլիկը՝ ամենահամով արագ սնունդը, որ ծալած ունի զանազան էֆ֊սի֊ներն ու ֆրայդ չիքեները։

ուլիկ, արագ սնունդ, oolig fast food

ու տենց

ասք թարս գրքերի մասին

Տեսէք ինչ եմ նկատել․ ուրեմն, եթէ նայում ենք արեւմուտքում տպւած գրքերին, տեսնում ենք, որ… աւելի լաւ է դուք էլ տեսէք՝

books: "hackers and painters" by Paul Graham, Persepolis, 1984, Coraline

ստացւում է, որ եթէ կողքից նայենք պառկած գրքին՝ հանգիստ լինում է կարդալ անւանումները՝

գրքեր․ «հաքերներ եւ նկարիչներ» Փոլ Գրեհեմ, «1984» Ջորջ Օրուել…

բայց չգիտես ինչու այդպէս չէ ռուսական/սովետական գրքերի դէպքում՝

գրքեր․ ալգորիթմեր, միկրոէլեկտրոնիկա, կոմպիլյատորներ

զարմանալի չէ, որ սովետական շրջանի հայկական գրքերը նոյնպէս «թարս» են՝

Հոբիթ, Տոլկին

բայց եւ հետ սովետական շրջանի գրքերը շարունակում էին այդպէս տպւել՝

գարունի համարներ 1991 թիւ

Ստուգեցի աւելի ժամանակակից գրքերը․ պարզւում է «Անտարես»֊ի նոր հրատարակութիւններում արդեն կարծես արեւմտեան «օրիենտացիա» է․

բուլգակով, վարպետն ու մարգարիտան

Չեմ պատկերացնում, ինչու էր սովետում թարս։ Գուցէ իրենք համարում էին, որ պահարանում «կանգնած» գրքի անւանումը ներքեւից վերեւ կարդալն աւելի հեշտ է, քան վերեւից ներքե՞ւ։ Ով իրենց գիտի, ինձ հեշտ չէ։ ։Ճ

ու տենց

ասք հանդուրժողականութեան մասին

ո՞վ էր ասում արեւմուտքը՝ կեղծ հանդուրժողականութեամբ։ արեւմուտքը ցոյց տուեց իր հաւատարմութիւնը հռչակուած արժէքներին։ տեսա՞ք պուտինին ոնց են հանդուրժում՝ դէ վատ ընտանիքից երեխայ է, դժուար մանկութիւն է ունեցել, թող մի քիչ էլ խուժանութիւն անի, ոչինչ… հո ձեռքերին չենք խփի, ոչ պեդագոգիկ է, ոչ էլ թերապեւտիկ։

#պուտին #արեւմուտք #եւրոպա #ուկրայինա #ռուսաստան #հանդուրժողականութիւն #մայդան #ազատութիւն

ասք բուրժուա֊դեմոկրատական միութեան մասին

համեստ, բարետես եւ կիրթ դեմոկրատը կծանօթանայ ազնիւ, մաքրասէր եւ բնակարանով ապահովւած բուրժուայի հետ, համատեղ յեղափոխութիւն անելու նպատակով

ու տենց

ասք հայաստանի հպարտ բուրժուաների մասին










































ու տենց