ասք խօսացնելու մասին

Սովորաբար առաւօտները ես առանց աչքերս բացելու n900֊ի կոճակն եմ սեղմում, նա ինձ ժամն է ասում։ Եթէ աչքերս բացեմ, ապա այլեւս չեմ քնի։ Իսկ այսպէս, իմանում եմ ժամը, ու հասկանում, ինչքան դեռ կարող եմ քնել։

Մի քանի օր է, նոկիան չեմ օգտագործում, մարտկոցը փչացել է։ Ու այսպիսի ելք գտայ, փակ աչքերով սեղմում եմ ↑ ու յետոյ ↩։ Իսկ մինչ այդ հաւաքած հրամանը սա է՝

echo "it is `date +%k` and `date +%M` minutes now" | festival --tts

Ափսոս, ֆեստիւալը հայերէն չի խօսում։
Պէտք է խօսացնել։

ու տենց

ասք Շուշիի շէնքերը նկարելու մասին

իմ վրայ ազդում էր, որ Շուշին օփենսթրիթմէփում դատարկ էր։ այո, առանձնապէս մարդաբնակ չէ, բայց մարդիկ ապրում են։ այսօր առցանց խմբագրիչի միջոցով աւելացրի հարիւրաւոր շէնքեր։ իհարկէ, մանհեթեն չէ, բայց էլի վատ չէ։ ։Ճ
Շուշի

քրոսփոսթ

ասք աւելի լաւ թէյի մասին

— Բա էս ո՞նց է մեր խոհանոցն ես հասել,— հարցնում է ինձ,— այդքան հեռու…

ինչն է մեր մօտ ինձ դուր գալիս, ամէն հարկում մի քանի ծուռ դրած խոհանոց կայ, իրենց ստոյկաներով, ու ազատ սրճով, թէյով։ իսկ խոհանոցի միւս կողմից խփած է մեծ շախմատի տախտակ, այն որ մագնիսոտ կպչուն խաղաքարերով են, ու որ պատկերասփիւռ֊ով էին օգտագործում շախմատային հաղորդումների ժամանակ՝ այդ տախտակների շուրջը հաւաքւում են մի քանի հոգով, խաղում, հետեւում։

— Ես ձեզ մօտ պանայեխած եմ արել,— բացատրում եմ, — քանի որ մեր մօտի խոհանոցում կանաչ թէյ այլեւս չկայ։ Յետոյ գնում էի թէյի հետեւից էսինչ թմի խոհանոց, յետոյ էնինչ, հիմա էլ հասայ ձեզ մօտ։

— Պարզ է,— ասում է,— դէ տես, էս տեմպերով երկրից դուրս հասնելն էլ է հնարաւոր։

Այնպէս որ զգօն եղէք պահանջների հանդէպ, աւելի լաւ թէյ կեանք հետապնդելով, կարող է ձեզ գտնէք մի այլ երկրում։

ու տենց