ասք երկու փողերի մասին

որոշեցի կիսւել մի պատմութեամբ, սերունդների կապի մասին։

ուրեմն, մի իմ ծանօթը, ով չնայած ապրում է Հայաստանում, ՀՀ քաղաքացի չէ, ուզում է ստանալ ՀՀ քաղաքացի, որ իրաւունք ստանայ զէնք գնել։

Ինչո՞ւ։ Պատմեց այսպիսի պատմութիւն։

Նախորդ դարի սկզբին, երբ թուրքերը մտան Ալեքսանդրապոլ, իր նախնիներից մէկը՝ միայնակ կին էր, երկու երեխաներով։ Ամուսինը, կարծես զոհւել էր։ Տանը կար երկու հրացան։ Կինը հանել էի փողերը իր տան երկու պատուհաններից, ու ժամանակ առ ժամանակ անկապ կրակում էր դրանցից։

Այդ տան շրջակայքում բոլոր տները կողոպտւած էին, բոլոր մարդիկ, ով չէր հասցրել փախչել՝ սպանւած։ Իսկ այդ տունը միակն էր, որին թուրքերը չեն մօտեցել։ Երեւի, ոչ մէկը իրենցից չէր ուզում կեանքը վտանգել, եւ մօտենալ։

ու տենց

ասք անուն ընտրելու մասին

8xAIOSo

Յիշո՞ւմ էք չէ, ասենք ֆրինեթի ժամանակը։ Երբ նիքով հնարաւոր էր հասկանալ, արդեօ՞ք մարդը հին օգտւողներից է, թէ նոր։
Առաջինները հնարաւորութիւն ունէին գրանցել իրենց անունները։ Դա այնքա՜ն գժանոց էր, երբ ունէիր, ասենք նորայր աթ ֆրինեթ։

Երեւում էր, որ հնաբնակ ես։

Դէհ, յահու֊ում այդ մասին անհնար էր մտածել։ Բոլոր լաւ անունները վաղուց զբաղեցւած էին։
Ու ապա մարդիկ սկսեցին ո՛վ՝ իր անուն֊ազգանունով հաշիւներ բացել, կամ անուն ազգանունից կազմւած յապաւում֊բառախաղով, ո՛վ էլ՝ հաքերական ձեւով, ասենք օ֊ի տեղը զրօ նշել, եւ այլն։ Կամ էլ՝ պետք էր լինել հնարամիտ, ու քեզ բնութագրող կեղծանուն մտածել։ Ինչը շատ հաւէս է։ Կարելի էր իմանալ, ով է իր կեանքում պուպսիկ88 մեյլ․ռու֊ն ու ով է մարիշոկ2֊ը։

Բայց, ինչպէս ասում է այս փոստերում մտահոգւած մարդը, այդ ժամանակներն էլ են անցել։ Յաջողակ չեն կեղծանուն ընտրելիս նոյնիսկ ծայրայեղ մարգինալները։

Խնդիրը աւելի է բարդանում, եթէ մեյլի հաշիւ չէք բացում, այլ ասենք՝ սքայփի։ Քանի որ եթէ մեյլի դէպքում կարելի էր գնալ, ու ասենք կանադա․քոմ֊ում, կամ մոզամբիկի փախած սերւերում գրանցել անունովդ հաշիւ, ապա սքայփը միակն է եւ անկրկնելի։ Կենտրոնացւած սերւիսների հե՞տ ինչ անել, ինչպէ՞ս այդ հարցը լուծել։

Լուծել, իրականում պէտք չէ։ Փոստերի հեղինակը բնաւ չի հասկացել, որ համացանցն ըստ բնոյթի ապակենտրոնացւած է։ Որ եթէ ֆրինեթը միակ հայկական տեղական ազատ մեյլ սերւերն էր՝ ֆրինեթ ցանցի մէջ, ապա համացանցում միշտ էլ կարելի է գտնել հարմար սերւիս։ Կամ՝ ստեղծել քոնը, գրանցո՞ւմ էին, չէ՞ իրենց ազգանունով դոմեններ, ու մեյլէր սարքում՝ արամ@արամեան․քոմ, ասենք։ Ահա, իսկ արի ու արա դա սքայփի, կամ դիմագրքի, կամ էլ որեւէ այլ սերւիսի դէպքում։

Այո, պատասխանը՝ ապակենտրոնացումն է։ զբաղւա՞ծ է ջոյնդիասպորայում օնիկը՝ գնա գերասպորա․դէ կամ սփիւռք․ամ։ Միշտ էլ տեղ կգտնես։ Բոլորին հարմար տեղ կգտնւի։ Քանի որ սերւերների քանակը սահմանափակւում է միայն ռեալ այփի֊ների քանակով, իսկ ռեալ այփի֊ները ipv6 ստանդարտով աւելի են, քան ատոմները մեր մոլորակի վրա։

Կենտրոնացւած սերւիսները կմեռնեն, ու ինչքան քիչ մենք իրենցով օգտւենք՝ այնքան շուտ։ Կամ ստիպւած կլինեն ապահովել ապակենտրոնացւած միջավայրում աշխատանք։ Ու դիմագիրքը ստիպւած կլինի թողնել իր յուզերներին «ֆրենդել» գփլասից, ու այլ սոցիալական ցանցերից։

Իսկ աւելի լաւ է՝ բացիր քո հանգոյցը, եւ տէր եղիր այն տարածքի, ուր քո սպասարկիչն է, քո տւեալներով հանդերձ։

Հ․ Գ․ — արդեն եկել է այլ ժամանակը։ Ժամանակը, երբ դիմագիրքը, օդնոկլասնիկը, եւ այլ սպասարկիչները չեն թողնում ունենալ հնարած անուն։ Իսկ ազատ ծառայութիւնները, դիասպորա֊ֆրենդիկա֊ի պէս, թողնում են մնալ անանուն։ ։Ճ

եւ այդպէս

ասք թրեյս անելու մասին

սա իմ կոմպիլյատորի աշխատանքի թրեյսն է, որ պարզ բան է անում՝ վերագրում կոմպիլիացիա անում։

MODULE test;
VAR i : INTEGER;
BEGIN
   i := 23;
END test.

ստացուած է օգտագործելով gdb, callgraph, graphviz ծրագրերը։

ու տենց

ասք օփենմոկո֊ի ջիէսէմ ֆիրմուերը փոխելու մասին

Օփենմոկո համայնքի էլ․ փոստի ցանկում ոմն Միքայել Սփեյսֆալկոնը, ով չի օգտագործում իր իսկական անունը համացանցում, յայտարարել է, որ իրեն հաջաղուեց հայթայթել Թեքսաս Ինսթրումենթսից հոսած ջիէսեմ ֆիրմուերի ելատեքստ։ Հաղորդագրութեան թեման է՝ First small steps towards free GSM firmware.

I am very pleased to announce that after many years of searching, I have finally found a copy of TI’s firmware deliverable package for their Leonardo development board, i.e., for their Calypso/Iota/Rita chipset reference platform. It is the package which TI must have given to all of their chipset customers including Nokia, Motorola, Compal, FIC/Openmoko, LG, BenQ and many others, and which was used by all of these companies as the starting point for making their unique proprietary firmwares.

Իրօք, դրանք դեռ առաջին քայլերն են, որպէսզի մենք ունենանք ազատ ԾԱ որ կառավարում է մեր սարքերի ջիէսէմ մոդեմը։
Լաւ նորութիւնն այն է, որ մենք այժմ ունենք, ոչ միայն ֆիրմուերի ելատեքստը, որը, գուցէ լեգալ չի կարելի օգտագործել (որոշ ռեպրեսիվ երկրներում) այլեւ լրիւ ազատ գործիքներ, այն սարքի մէջ լցնելու, ֆլեշելու համար։ Մինչ այդ օփենմոկո օգտագործողները պէտք է կիրառէին Թեքսաս Ինսթրումենթսի սեփականատիրական գործիքը նոյնիսկ ԾԱ֊ն ֆլեշելու համար։

Ահա, ես որոշեցի փորձել, եւ սրանք իմ նոթերն են՝ ինչպէս կոմպիլյացիա անել եւ տեղակայել leo2moko ֆիրմուերը։

Փոխարէնը օգտագործել քրոսկոմպիլյատորներ, եւ նախընտրում եմ կոմպիլացնել ելատեքստը հենց սարքի վրայ, չէ՞ որ օփենմոկոն ազատ սարք է, ու ես կարող եմ տեղադրել կոմպիլյատոր։ Սոյն նոթերը արուած են SHR օպերացիոն համակարգն օգտագործելիս։ Եթէ ձեր համակարգն այլ է, պէտք է մի քիչ փոփոխէք գործընթացը։

==Տեղակայում ենք կոմպիլյատոր եւ նախագծման գործիքներ սարքի վրայ==

opkg install gcc
opkg install gcc-symlinks
opkg install libc6-dev
opkg install binutils
opkg install make 
opkg install coreutils

Լաւ կլինի ժամանակը սինխրոնացնել մինչեւ գործի անցնելը։

/etc/init.d/fsotdld restart

Քաշում ենք ֆլեշերի ելատեքստը՝

wget ftp://ftp.ifctf.org/pub/GSM/FreeCalypso/loadtools-r1.tar.bz2

Բացում՝

mkdir loadtools
cd loadtools

tar ĵvf ../loadtools-r1.tar.bz2

խմբագրում makefile֊ը, ինչպէս խորհուրդ է տրւում readme֊ում, նշէք CFLAGS֊ը որպես

CFLAGS= -O2 -march=armv4t -mtune=arm920t -DGTA0x_AP_BUILD

եւ

EXTRA_OBJ=gtapower.o

հապա make անենք

make
make install

այս երեկ բինարնիկները այժմ տեղակայուած են /usr/local/bin֊ում

fc-iram fc-loadtool fc-xram

==ֆիրմուերի կոմպիլյացիան==
Բաց թողէք այս քայլը, եթե ուզում էք ֆլեշել արդեն իսկ նախապէս քոմփայլ արուած ֆիրմուերը։
Աւաղ, այժմ անհնար է կոմպիլացնել ֆիրմուերը ազատ կոմպիլյատոր՝ օրինակ ջիսիսի օգտագործելով, ու մեզ պէտք են ուինդոուս գործիքներ Թեքսաս Ինսթրումենթսից։ Լաւ նորութիւնն այն է, որ դրանք աշխատում են wine֊ի տակ, ու մենք կարող ենք աշխատացնել դրանք ուայնով ցանկացած ԳՆՈՒ/Լինուքս մեքենայի մէջ։ ԹիԱյ֊ի միջավայրը իրականում օգտագործում է մեզ քաջ ծանոթ յունիքսական գործիքների ուինդոուս պորտերը։ Այնպէս որ անհամեմատ աւելի հեշտ կլիներ, եթէ մենք կարողանայինք նոյն գործիքներն օգտագործել բնիկ(նեյթիւ) կերպով։

Ահա, վերցնում ենք այս երեք նիշքը՝

ftp://ftp.ifctf.org/pub/GSM/FreeCalypso/leo2moko-r1.tar.xz — ելատեքստը
ftp://ftp.ifctf.org/pub/GSM/TI_src/wine/installed-env.tar.xz — միջավայր, այն քոմփայլ անելու համար
wget ftp://ftp.ifctf.org/pub/GSM/TI_src/wine/nowhine.c ու այսպիսի հաւէս վրափեր։

gcc -o nowhine nowhine.c
cp nowhine /usr/local/bin

nowhine կտրում է անկապ անպէտք բլթբլթոցը (whining) wine ծրագրի ելքից։ Փաստօրէն, սա ուայնի ուրափեր է, կարելի է այն եւ չօգտագործել։

Հետո ամեն ինչ շատ տրիւիալ է՝ բացում ենք արխիւները, աշխատացնում յատուկ բիլդ սկրիպտն, ու այն ամէնն անում է։

==արդեն իսկ քոմփայլ արուած ֆիրմուեր==
wget ftp://ftp.ifctf.org/pub/GSM/FreeCalypso/leo2moko-r1-bin.tar.bz2 — ահա սա, կամ եթէ նախապէս բիլդ էք արել, ապա օգտագործէք ձերը։

==լցնում ենք ֆիրմւերը==

պէտք է նախապէս սպանել որոշ դեմոններին, որ բնակւում են մեր օփենմոկոյի մէջ՝ որ չխանգարեն լցնելու պրոցեսին՝

killall fsodeviced
killall fsoaudiod
killall fsousaged
killall fsodatad
killall fsonetworkd
killall fsogsmd
killall phonefsod
killall phoneuid
killall frameworkd

Աշխատեցնում ենք ֆլեշերը՝

s3c24xx-gpio b7=0

fc-loadtool -h gta02 /dev/ttySAC0

Պէտք է անկապ հաղորդագրութիւններ տեսնէք, ու յետոյ՝ loadtool> առաջարկը։

Այստեղ շատ կարեւոր է բեքափել հեռախօսի միջի կալիբրացիայի տուեալները, դրանք մեզ պէտք կլինեն, եթէ ինչ֊որ բան այնպէս չգնայ։

flash dump2bin my-flashdump.bin

scp արէք այն ձեր կարգիչ, պահէք որեւէ տեղ, ոչ միայն հեռախօսի մէջ։

Անցանք գործի՝

flash erase 0 0x300000
flash program-m0 gsm-fw.m0

quit

reboot

==imei==
Շատ հետաքրքիր նախագիծ է սա՝

ftp://ftp.ifctf.org/pub/GSM/FreeCalypso/mpffs-tools-r1.tar.bz2

այն մասին է, ինչպէս գրել֊կարդալ ջիէսեմ մոդեմի փաստացի առանձին կարգչի նիշքային համակարգը։

Ահա, մոկոյի ջիէսեմ֊ի վարկածը պիտի որ սրա պէս լինի՝
openmoko firmware screenshot

եւ այդպէս

ասք աննկատ փոխարինելու մասին

Երեւի թէ, իմ ամենամեծ խնդիրներից մէկը առցանց սերւիսների հետ, ներառեալ Դիմագիրքը, այն է, որ իրենք աննկատ փոխարինում են տեխնոլոգիա գաղափարը՝ ընկերութիւն գաղափարով։

Ամենափայլուն օրինակը հանրայայտ գուգլ բայն է, երբ ասում են՝ գուգլիր, ոչ թե, ասենք, ոստափնտրիր։ Չնայած մենք բոլորս գիտենք, որ ոստայնում փնտրելը բնաւ չի սահմանափակւում գուգլով։

Դիմագրքի, թվիթերի պես ընկերութիւնները խուսափում են ստանդարտ տեխնոլոգիաներ օգտագործելուց այնպէս, ինչպէս էփլը խուսափում է ստանդարտ բոյն սարքելուց։ Այդ իսկ պատճառով էլ մարդիկ մոռանում են, որ Համացանցը՝ ցանց է, ոչ թե այս կամ այն ընկերութեան ծառայութեան հետ կապ հաստատելու միջոց։

Ահա թէ ինչու այսպէս կոչւած ԾԱՈԾ(ԾԱ որպէս ծառայութիւն, saas), խուսափում են ասենք rss հոսքեր օգտագործելուց։

Ահա թէ ինչու մեզանում տարածւած է «ո՞նց է քո սքայփի անունը» հարցը», ու ոչ թէ «ո՞րն է քո չաթ հասցէն», ինչպէս մենք էլ․ փոստի դէպքում։

եւ այդպէս

Պուտի՞ն… չէ, չենք ճանաչում

Ես Պուծինի դէմ հաւաքի չեմ գնում, քանի որ ես չգիտեմ, թէ նա ո՞վ է։

Իսկ անծանօթ մարդկանց դէմ ո՞ւր գնաս, որ ի՞նչ։

Ո՞վ է այդ տուժւածը ո՞ւր է գնում, ինչի՞ համար։ Ես նրան չգիտեմ, ու ծանօթանալու ցանկութիւն մի տեսակ չեմ զգում։

Ես չունեմ, աւելի ճիշտ՝ չկայ՛ նրան ճանաչելու, իր մասին մտածելու, ու նա չկայ՝ մեզ համար։
Ու մենք բոլորս էլ, այդպիսի մարդ չենք ճանաչում։

եւ այդպէս

Հ․ Գ․ Ես ճանաչում եմ ՍՍ֊ին։ Լաւն է, վատն է, ընտրուած է, թէ չէ, մեր ՍՍ֊ն է, իրեն գիտենք, եթէ հարցեր ունենք, ապա միայն իրեն։ Ինչ֊որ այլ անկապ մարդկանց հարցեր չկան։