ասք Հաննա Արենդտի մասին

Ես Հաննայի մասին վաղուց եմ կարդացել, քանի որ հրեաների վրա տարած եմ։
Հետաքրքիր էր իր վերաբերմունքը ամբողջ դատավարության մտահղացմանը, ինչպես նա, ինձ թված, հեգնանքով խոսեց ՝ «դա Բեն Գուրիոնի մի՞տքն է», օրինակ։
Կամ ինչպես էր Կուրտը մեկնաբանում՝ որ Իսրայելում երիտասարդները ինչպես են ընկալում ճամբարները անցած իրենց ծնողներին։ Ինչպես են մտածում, որ հրեաները իրենց ոչխարների պես են պահել, չեն դիմադրել, այդ պատճառով են այնքան զոհեր եղել։ Ծանո՞թ է։
Շատ հավես էր այն, ինչպես էին փոխում դոկումենտալ եւ բեմադրած կադրերը։
Անչափ հետաքրքիր էր, որ այն միտքը, որ հրեա լիդերները գուցե կարող իրենց ավելի խելացի պահել, ու գուցե ապա այդքան զոհ չլիներ, բնավ չընդունվեծ հրեա հասարակության կողմից։
Չէ՞ որ մենք, հայերս, իրար մեջ դա հաճախ կրկնում ենք՝ հայ լիդերների մասին։ Թե իրենք խելացի լինեին, ասում ենք, գուցե ցեղասպանություն էլ չլիներ։ Այդ միտքն ընդունելը մեզ համար լրիվ նորմա է, բայց հրեաների համար՝ ոչ։
Չէի կարող ուշադրություն չդարձնել, որ գերմանացի հրեաները, արդեն ապրելով նորաստեղծ Իսրայելում, կամ ՄՆ֊ում, իրար հետ խոսում էին գերմաներեն։ Դա այն մասին է, որ գերմաներենը իրենց առաջին լեզուն էր, իրենց մտածելու լեզուն էր, իրենց մշակույթի լեզուն էր։ Իրենք հրեա էին, բայց եւ գերմանական մշակույթի մարդիկ։

Ֆիլմը քաշեք նայեք, ես մեծ հաճույքով եմ այն նայել։
ու տենց

ասք Ալավերդի ֆիլմի մասին

523070_483487351676158_1681581064_nՄարիայի այլ ֆիլմը՝ Փարոսը, հիշելով, ես չէի կարող բաց թողնել այս մեկը։
Առաջինը՝ սա իսկական կինո է։
Իսկական, սկսած կինոժապավենից, շարունակվում է, ինչպես կինոյում պետք է լինի։ Երբ պատկերը լավն է, ձայնը լավն է, լույսը՝ մտածված է, դերասանների խաղ՝ կա, ամեն ինչ կարգին է, ոչ մի բանի առանձնապես չես կպնի, ու մնում է նայել, ընկալել, զգալ, մտածել։

Ակնհայտ է, որ սա մասնագետների գործ է։
Օպերատորական աշխատանքը՝ Մկրտիչ Մալխասյան — պարզապես հիանալի է։
Բազմաթիվ լավ ռեժիսորական նախոդկաներ՝ իսկ խխունջն եւ գնացքը պարզապես վերջն են։
Ամեն կադրում, ամեն կադրում ես զգում եմ, որ այն մտածված է, որ ամենը պատահական չէ, որ դետալներին ուշադրություն է դարձվել։

Քաղաք․
Ալավերդին իրոք կինո նկարելու տեղ է, ես Մարիային լրիվ հասկանում եմ։
Իմ մոտ էլ միշտ, երբ այնտեղով անցնում եմ, ցանկություն է լինում նկարել, նկարել, նկարել։
Ալավերդին վերջն է, ու այն Երեւանի պես դեռ այլանդակված չէ, քանի որ ոչ մեկին պետք չէ, որ այն այլանդակեն։ Մնացել է հիմնականում, որպես կար, ոնց որ նախագծված էր։
Գետը, կախովի կամուրջները, գնացքը, շենքերը, լեռները, գործարանը։
Ամենը սպանիչ է։
Սպանիչ լավը, նկատի ունեմ։
Լիճը, ու վերջին կադրերը՝ սպանիչ են։

Երեւանը… ճիշտ է, Երեւան գրեթե չկա։ Բայց Արամի խաչմերուկի պատը… էլ ի՞նչ կա Երեւանում։ Կոնսերվատորիան՝ պարզապես սցենարով է պետք, այդ պատճառով է։
Հանրապետության հրապարակ՝ էլ ո՞ւր պիտի գնա աղջիկը առաջին անգամ այցելելով քաղաքը։ Այսինքն, գուցե եւ արդարացված է։

Պատմությունը․
Ես ասում եմ, որ ինձ դուր չի գալիս, քանի որ, ես շատ բան եմ ուզում։
Բայց այնուամենայնիվ, մտահղացումը ինձ հարազատ է։
Ու այն իրական է։
Ես գիտեմ մի քանի այդպիսի Լոռեցի փախած աղջիկների, ու գուցե, նրանք այդպես էլ մեծացել են, գուցե այդպես էլ ապրել են։ Գուցե այդպես էլ չաթվում էին։
Երեւի, նույնքան միայնակ ու չհասկացված էին իրենց զգում պատանեկության ժամանակ։
Երեւի, նման կերպ բացահայտում էին Երեւանը։

Ինձ դուր է գալիս որ դա սերունդների կապի մասին է։ Քանի որ այն լինում է, ու նույնիսկ առանց հորը ճանաչելու, այն պայմաններում, երբ իր մասին ոչ մի բան չգիտի, աղջիկը կարող էր իր մասին շատ բան իմանալ, կարող էր նրան նմանվել, ենթագիտակցաբար հասկանալով, սովորելով, զգալով, ընկալելով այդ տեղեկատվությունը գաղտնիքը պահպանող մայրիկի միջոցով։

Հոր ամենալավ հիշողությունը՝ տունը սարի գլխին։ Հուզիչ է։
Նա իրականում ավելի լավ հիշողություն չունի, թեեւ պնդում է, որ Ալավերդին գրողի ծոցն է, թեեւ չի հասկանում, ինչ է անում այնտեղ Սոնան։ Իր սիրտը լեռներում է։

Երաժշտություն։
Հայկական հոգեւոր երաժշտություն։ Վեհ։ Հիանալի կատարմամբ։
Սպանիչ է։

Ինձ հասկանալի չէր, ինչպես է այդ ռուսախոս մայրիկը զբաղվում հայկական հոգեւոր երաժշտությամբ, ինչպես է կպնում այդքան շատ ռուսերենը ու այդ երաժշտությունը։ Ենթադրում եմ, որ Մարիան պարզապես չի պատկերացրել այլ կերպ, ինչպես եւ ես տասնհինգ տարի առաջ չէի կարող պատկերացնել ոչ ռուսալեզու սցենար։ Իսկ նա հայրենադարձ է։
Մյուս կողմից, հայերեն ֆիլմում կա՝ դա կենցաղային լեզուն է։ Իսկ ռուսերենը՝ երազանքների լեզուն է։ Ես կարծում եմ, որ չի կպնում, չի ստացվում, չի բռնում, չի լինում, որ ռուսալեզու մայրիկը լինի հայկական հոգեվոր երաժշտության երգչախմբի ղեկավար։

Ու ֆիլմից երեւում է, ինչ է ռեժիսորի գլխում, ոչ միայն այդ ռուսերենն է, բայց այդ ամենը՝ սարերը, խխունջները, գնացքները, սերպանտինները, հարաբերությունները, գաղտնիքները, ու այդ ամբողջը ստեղծում է մի փախած ու բնավ ոչ օրդինար կերպար, ինչպիսին է, ես չեմ կասկածում, ինքը Մարիան։

Փառատոնի այս տարվա լավագույն հայկական ֆիլմը, իմ կարծիքով «Այդ ես չեմ», կամ «Ալավերդի» Մարիա Սահակյանի։

ու տենց

ասք անգրագետ կինոյի մասին

Այդքան ափսոս է, մարդիկ եկել էին, հույս ունեին լավ հայկական ֆիլմ տեսնելու։ Նրանք ուզում էին տեսնել հայկական կինո։ Մի քանի խումբ երիտասարդները նստել էին առաջին շարքի դիմաց խալու վրա, քանի որ տեղ չկար։ Նրանք էլ էին հուսով որ լավ հայկական ֆիլմ են դիտելու։
Թոթվում եմ ուսերս։ Իրականում դա կինո չէր։
Դա նույնիսկ տելեֆիլմ էլ չէր։
Մի հատ էլ բացմանը ասում էին՝ կասեք ձեր ծանոթներին որ գան դիտեն, երկար պտտելու ենք կինոթատրոններում։ Բայց դա սպասելի էր։
Ես Քոչարի այլ գործերը չէի տեսել, այդ պատճառով էի այնտեղ։
Իսկ պետք էր դուրս գնալ անմիջապես երբ Քոթանջյանը անկապ փոխվեց ռուսերենի՝ հավանաբար ֆիլմի պրոդյուսերներից մեկի քամակը մտնելու համար։
Ֆիլմը նշել էին որպես 16+ բայց իրականում այն 5- էր։
Չզարգացած երեխաների համար, ով դեռ ոչ մի բան չի հասկանում, ու կարող է հետաքրքվել, կամ ցավակցել հնդկական կինոյի հերոսներին։ Չնայած ես խորհուրդ չէի տա ոչ մի երեխայի այն նայել, քանի որ դա կարող է լավ չազդել ճաշակի վրա։
Սկսեմ տեխնիկայից․
Չկա։ Բացարձակապես։ Ձայնավորման որակը… բացակայում է։
Ես նույնիսկ այն մասին չեմ, որ խոսքը երբեք սինք արած չէ շարժումներին։ Չէ։ Առհասարակ ձայնավորումը, ինտերաղմուկը, կամ դրա բացակայությունը, մի խոսքով՝ ձայնը անգրագետ էր։
Այնքան անգրագետ, որ ոչ մի իրեն հարգող ալիք այդ ֆիլմը պարզապես չէր վերցնի տեխնիկական աններելի սխալների պատճառով։ Ես կասեի, որ նույնիսկ ուսանողական ֆիլմը իրավունք չունի այդպես արված լինելու։
Երբ դանդաղեցնում էին կադրերը, ֆիլմի սկզբում շարժումները կտրտվում էին։ Եթե դա նույնիսկ հայկական տվ֊ում ինչ֊որ մեկը անի, իր գլուխը կպոկեն։ Այդպիսի նյութ եթեր չի գնում հայկական հեռուստատսեությամբ, ինչպես ես այն հիշում եմ մի քանի տարի առաջ։
Նյութի(ֆիլմ էլ ասելս չի գալիս) վերջերում արդեն այդ շարժումների կտրտելը փորձում էին հարթել կիրառելով բլուր։ Ու էլի շատ վատ էր ստացվում։
Իսկ դա այն մասին է, որ նկարելու սկզբից չգիտեին, որ ուզում են այստեղ դանդաղեցնել։
Այն մասին է, որ ոչ պրոֆեսիոնալ էին աշխատում։ Որովհետեւ եթե դու գիտես, որ ուզում ես դանդաղեցնել, ապա դու նկարում ես ոչ թե 25 կադր, նկարում ես ասենք 50 կադր վայրկյանը։
Բացի դրանից, ես կարծում եմ, չնայած դա տեխնիկայի մասին չէ արդեն, որ այդ դանդաղեցումները արդարացված չէին մեծ մասամբ ու ռաբիս հարսանիքի էֆեկտ էին հիշեցնում։ Ես լրիվ պատրաստ էի արդեն, որ պերեբիվկեքի փոխարեն էկրանին էջեր թերթվեն, կամ ինչ֊որ հարսանիքային այլ էժան էֆեկտներ լինեն։
Այո, ֆիլմը էժան էր։

Օպերատորական աշխատանք նույնպես բացակայում էր։
Ամեն մի կադրը, ամեն մի ռակուրսը, էլ չեմ ասում այն հիմար շարժումների մասին, անգրագետ էին։ Օպերատորները այդպես չեն աշխատում, ու իմ մոտ տպավորություն էր, որ ռեժիսորի հորեղբոր տղան էր եկել իր տան խցիկով նկարում։ Ես չգիտեմ ով է նկարել, որտեղից են պեղել այդ մադրուն։
Ախպերությո՞ւնն էր, ոչ թե լավերը։ Ո՞նց էին ընտրում այդ թիմը։

Ենթադրում եմ, որ ռեժիսորը չի զգացել, որ թիմը լավը չէ, այդ պատճառով էլ իրենք իրար արժեն։

Դերասաններ․
Երբեմն ֆիլմերում վերցնում են պարզապես գեղեցիկ աղջիկներ, մոդելներ, ովքեր խաղալ չգիտեն, բայց հաճելի արտաքին ունեն։ Խաղը խափանվում է, բայց լինում է նայել աղջիկներին։
Աղջիկներին նայելը չստացվեց, քանի որ օպերատոր չկար։

Որն էր իմաստը Աննայի՝ «սիրնուտ քաղաքի ծտի» դերում նկարել էդ օտարերկրացուն՝ չգիտեմ։ Նա զիջում էր արտաքինով այն հայ աղջկան, ով խաղում էր Հայկուհու՝ «գեղի ծտի» դերը։
Բայց ըստ սցենարի, Աննա պիտի որ ավելի լավը լիներ։

Ռեկվիզիտ․
Ասելու բան չկա, լրիվ անճաշատ էր։ Կոշիկները, զգեստը, մեյք ափը։
Սենյակները։ Ամենը։

Քաղաք․
Երեւանում, թվում է, բացի Հանրապետության ու Շարլի հրապարակներից, այլեւս տեղ չկա։
Հայկուհին ապրում է ոչ վերջին հարկում, բայց իր դռան կողքը հրշեջ սանդուղք է։ Աննան անցնում է իր դռան կողքով ու բարձրանում իր տուն, որ երեւի կտուրում է։
Ապա գործը պետք էր կոչել՝ Աննան ով ապրում է կտուրում։

Խաղը․
չկա

Սցենարը․
Չգիտեմ։
Գուցե ինչ֊որ լավ բան հնարավոր էր անել այդ սցենարի հետ։
Բայց ռեալիզացիան ամենը փչացնում է։

Ռեժիսուրան․
Ռեժիսորն է այն մարդը ով ընտրում է թիմ ու կոորդինացնում է այդ թիմի աշխատանքը, որպեսզի ստանա իր ուզածը։
Եթե նա չի զգացել, որ ֆիլմը չի ստացվում, դա երեւի զարմանալի չէ, քանի որ նա չի զգացել, որ ոչ մի կադր լավը չէ, որ ձայնը ահավորն է, որ ամենը ահավորն է։
Ամպերը վուլգար են օգտագործված։
Այն տեսարանները, ուր գոնե հնարավոր կլիներ նայել աղջիկներին, ու դա ենթադրում եմ, պետք է հաճելի լիներ, անհույս փչացված են օպերատորի բացակայությամբ։

Արդարացված չէր բռնությունը։ Այսինքն ֆիլմը բռնության մասին է, ոչ թե մազոխիզմի, չէ՞։
Իսկ ես չեմ տեսնում, ուր է այնտեղ այն բռնությունը, որ ցանկացած հայ աղջիկ չի կարող կանխել։ Եթե իհարկե չի ուզում։ Իսկ պետք է ցույց տային, որ չի ուզում, կարծես թե։
Որ իր կամքի հակառակ են բռնանում։ Բայց ես դա չզգացի, նա էր որոշումները ընդունում, իր որոշումներն էին բոլորը։

Նաեւ, ըստ կինոյի երիտասարդները այնքան դատարկ են, որ էլ առհասարակ ոչ մի բանի մասին չեն մտածում։ Ես չեմ հավատում, որ այդքան դատարկ են։ Ես կարծում եմ, որ եւ հիմար ծտերը եւ քյարթ տղաները ունենում են հետաքրքրություններ՝ տեխնիկա, օրինակ, այդ իրենց մեքենաները ինչպես տյունինգ անել, ու ինչպես վերանորոգել, ինչպես են դրանք աշխատում, գոնե լեվի վտուլկի մասին, ու աղջիկները ինչ֊որ գրքեր կարդում են, ու զույգերը ունենում են որոշ ընդհանուր բաներ, իրենք պարզապես այդպես չեն ստացվում, ես չեմ տեսել Հրանտի ու Աննայի կապը, ես չեմ տեսել իրենց չանտարբերությունը։
Ես չեմ տեսել ոչ մի զգացմունք։ Իսկ ենթադրում եմ, որ բռնության մասին ֆիլմում այն պիտի լինի։
Բռնաբարությունների տեսարանները շատ վատ են նկարված։ Երեխայական։
Թվում է, այս ֆիլմը իրականությունից այնքան հեռու է, որ անհնար է, որ այդպես լինի, իսկ իմաստը այն էր, երեւի, որ մարդիկ նայեն, ու լավը դառնան, չուզենան բռնություն անել։

Ես կմտածեի, որ իմ մոտ պարզապես մտքի խափանում է, քանի որ ես բնավ չեմ կարող բացատրել, այն որ նյութը ցույց են տալիս որպես ծիրանի լավագույն ֆիլմերից մեկը, սակայն դահլիճի հիասթափությունը ինձ հուշում է որ ես կարծես չեմ սխալվում։

Ես շատ վշտացա տեսնելով ինչպես են երիտասարդները ծաղրում այդ գործը։ Որովհետեւ նրանք ուզում էին հավատալ, որ Հայաստանում լավ բան է նկարվել, անկեղծ հույս ունեին, ու փաստացի հիասթափությունն էին ծածկում ծաղրանքով ու ուրախությամբ։
Իրականում իրենք շատ տխուր էին։
Իսկ ես ապա իրենց հարցնում էի՝ դուք Մարիա Սահակյանի ֆիլմը տեսե՞լ եք։ Որովհետեւ այն հույսերը արդարացնում էր։ Ու այդ կինոյի մասին՝ հաջորդ փոստում։

ու տենց

ասք ամառայինի տոմսերի մասին

photo2013.07.08_17.41.50.65

փաստորեն, ամառայինի տոմսերը այսպիսի տեսք ունեն։
այսօր ամառայինում երկու ֆիլմ են ցուցադրելու՝ իննին ու տասնմեկին։
ինչպես ինձ սփիւռքում մեկնաբանեցին՝ ավելի լավ է ձեռագիր հայերեն, քան տպագիր ռուսերեն։

ու տենց