ասք դինջերի մասին

<ռիֆրեյն>
1. Նորի ստեղծումը միշտ հիմքուն ունի անցյալը։
2. Անցյալը միշտ փորձում է տիրել ու սահմանափակել նորին, որն հիմքում ունի այդ անցյալը։
3. Ազատ հասարակությունները հնարավոր են դարձնում ապագան սահմանափակելով անցյալը։
4. Մերը՝ ավելի ու ավելի քիչ ազատ հասարակություն է։
</ռիֆրեյն>

ասենք այստեղից

Ուզում եմ ասել որ դինջերը, ով ՏՎ֊ով չկան, ու ում հոլովակները Քեշիշյանը չի նկարում, դինջերը, ով աշխատում են ազատ ոճով, օգտագործելով անցյալն ու ստեղծելով ապագան, իրենք են ամենալավ երեւույթներից մեկը, ինչ մենք ունենք ժամանակակից հայկական մշակույթում։

Ի՞նչ մնաց ինձ
Ոսկյա մի ցանց,
Ուրիշ ոչինչ:
Մարգարտաշար հուշերի գանձ –
Ուրիշ ոչինչ:

Տրտում գիշեր և մենություն անօգնական,
Սիրտ կեղեքող կարոտ անանց – ուրիշ ոչինչ:

Երազներից իմ հրավառ մնաց փոշի,
Սին անուններ կորած կանանց – ուրիշ ոչինչ:

Ջինջ իմ հոգում մնաց մշուշ ծանր ու մթին,
Եվ իմ հոգում քամու կաղկանձ – ուրիշ ոչինչ:

Պարիր, քամի, այգում այս մերկ ոռնա ու լաց,
Տար, մի թողնի, քամի անսանձ –
Ոչինչ, ոչինչ…

ու ոչինչ

ասք Անասնաֆերմայի մասին

ուրեմն, ես մի քանի օր առաջ կարդացի Անասնաֆերման հայերեն։
Այնքան լավ թարգմանություն է արել Արտաշես Էմինը, որ թվում է, ռուսերեն տարբերակը կարդալ չի լինում, անհամեմատ ավելի անհամ է։ Իսկ հայերենում, միայն անունները ինչ լավն ել՝ Ձնագնդին(Snowball), Դմբուզը(Boxer), Զռանը(Squealer), Մովսեսը…
Ու հետաքրքիր է նկատել, որ դա առաջին անկախ Հայաստանի հրատարակություններից է(1991), երբ արդեն կար հնարավորություն թարգմանել այդպիսի գրքեր, ու թարգմանել բնօրինակից։
Ինձ թվում է, որ Անասնաֆերման գուցե եւ 1984֊ից ավելի կարեւոր է։ Որովհետեւ երկրորդի դեպքում մեզ ցույց են տալիս հասարակություն ուր արդեն սաղ վատ է, ու մարդիկ չեն հավատում, ո՞նց կարող էին այնտեղ հասնել։
Իսկ Անասնաֆերման այն մասին է, ինչպես այստեղից, հետո այնտեղից գայկաները ձգելով, աստիճանաբար եւ աննկատ քչից շատից լավ հասարակությունը, ուր ամեն անդամի բարեկեցությունն ու զարգացումն են նպատակ, վերածվում է տոտալիտար վարչակարգի։

Ի՞նչն է կարեւոր։
Ա․ Անասունների անգրագիտությունը։ Եթե անասունները ավելի զարգացած, ու ավելի գրագետ լինեին, իրենք կկարդային ու կհիշեին Յոթ Պատվիրանները, իրենք կհասկանային, որ իրենց ստում են, իրենք կհասկանային ով է Զռանը իրականում։
Բ․ Փաբլիկ Ռիլեյշնս։ Նապոլեոնը լավ հասկանում էր, որ մինչեւ մի պահ, նա կարիք ունի հասարակության աջակցության։ Ու այդ պատճառով է որ, չնայած վերացրեց Միտինգները, այսինքն ժողովրդավարությունը, սակայն միշտ ուղարկում էր Զռանին՝ իր քայլերը մեկնաբանելու ու բացատրելու համար։ Ստեղ կրկին այն մասին, որ եթե մի քիչ զարգացած ու խելացի լինեին, չէին հավատա, եւ այն մասին, որ եթե նույնիսկ չապստամբեին, բայց միայն հրապարակային եւ բոլորով անհամաձայնություն հայտնեին, Նապոլեոնը ստիպված կլիներ, եթե ոչ՝ կորցնել իշխանությունը, ապա գոնե երբեմն իրենց կարծիքը հաշվի առնել։

Որովհետեւ այդ լեզուն են հասկանում իրենք։ Այդ թվերի լեզուն։ Նաեւ շատ կարեւոր է, որ երբ հավերը ապստամբեցին, նրանց բողոքը արագ ու հեշտ կասեցվեց վարչակարգի կողմից, որովհետեւ այլ անասունները, չէին աջակցում հավերին, չէին ընդունում իրենց բողոքը որպես սեփական բողոք։ Իրենք չէին հաստանում, որ այսօր՝ հավերը, վաղը՝ իրենք։ Չէին հաստանում, որ այսօր՝ Թեղուտի գյուղացիների տները՝ վաղը՝ Բյուզանդի, վաղը չէ մյուս օրը՝ Աբովյանի։ Այսօր՝ էմոները, վաղը՝ ակնոց կրողները։
Ու ստեղ վարչակարգին շատ կարեւոր է անհանդուրժողականությունը՝ տարբերվողների նկատմամբ, ու առաջին հերթին ամենատարբերվողնեիր՝ ասենք գեյերի, դա անում էր հենց սկզբից Հիթլերը, հիմա անում է Պուտինը։ Անհանդուրժողականությունը շատ լավ մարկեր է՝ որ հասարակության մեջ ես ապրում, բռնատիրական, թե ազատ, քանի որ դա է իրենց միջոցը մեզ կոնտրոլ անելու։

Նաեւ կարեւոր փաստ է, որ Նապոլեոնը վերցնում է շների ձագերին ու դաստիարակում ինքնուրույն։ Հիշո՞ւմ եք, ի՞նչ են ասում ոստիկաններին մարդիկ հավաքների ժամանակ․ «Դուք հայր, մայր, քույր ունե՞ք»։ Որովհետեւ դա չնայած հիմար ու մանիպուլատիվ հարց է, այն բնական է։ Ո՞նց դու կարող ես դուրս գալ ժողովրդի դեմ, եթե դու իրենց պես մոտիկներ ունես։ Դա հասկանալի չէ մարդկանց։ Ու այդ պատճառով է, որ մանկատների երեխաները լավ ԿԳԲ ակտիվիստներ են լինում։ Ու ինչքան շատ մենք իրենց որդեգրենք ու մեծացնենք ընտանիքներում, այնքան լավ հասարակության մեջ կապրենք։

Ի դեպ, ընտանիքների մասին։ Պատահաբար չէ, որ բոլոր հակաուտոպիաներում, եւ Հաքսլիի մոտ, եւ Օրուելի, ընտանիք կամ չկա, կամ այն կազմվում է իշխող կուսակցության կողմից։ Ինչի՞։ Ինձ առաջ դա խանգարում էր, ինձ թվում էր, որ դա ասենք Օրուելի պոպուլիստական քայլն է, որ եթե մարդիկ դեռ համաձայն կլինեն, որ խոսքի ազատություն չլինի, իրենք կսարսափեն, որ սեքսը վերացվում է, ու պարտնյուրի ընտրությունը այլեւս իրենցը չէ։ Հիմա գիտեմ, որ նա պոպուլիստական քայլերից հեռու էր։ Պարզապես նկարագրում էր գրեթե կատարյալ տոտալիտար մեքենա։ Իսկ տոտալիտար մեքենայի խոցելի տեղը՝ ընտանիքն է։ Ո՞րտեղ կար խոսքի ազատություն ԽՍՀՄ֊ում։ Ճիշտ է, խոհանոցներում։ Երեխաները իրենց մոտիկների՝ ծնողների, բարեկամների, նրանց հետ, ում հետ կապ ունեն, իրենց ցավը ընդունում են, որպես սեփական ցավ։ Ու դա շատ է ազդում անձի ձեւավորման վրա։ Անգիտակցաբար։ Այսինքն, կատարյալ տոտալիտար վարչակարգում պետք է այդպիսի պատահականություններ, ինչպես ընտանիքը չլինեն, ու երեխաները դաստիարակվեն պետության կողմից միայն։ Իսկ ոչ սանկցիոնացված սեքսը պետք է արգելվի ու խիստ պատժվի։

Հիմա պատվիրանների մասին։
Ինձ թվում է, որ Պատվիրանները լավ կազմված չէին։ Օրինակ, կարեւոր չէ, մարդու հագուստ օգտագործում ես, թե չէ։ Օրինակ, խոզերից մեկը ուներ գլխարկ, որը պաշտպանում էր նուրբ ականջները արեւից։ Ինչո՞ւ չպաշատպանել։ Ինչո՞ւ չունենալ կոնտակտներ մարդկանց հե՞տ։ Կարծում եմ, որ մարդկանց պետք էր փոխել, փաստի առաջ կանգնեցնելով՝ մենք կանք, մենք ապրում ենք նույն տարածքում, ու այլ կերպ ենք ապրում, մեր ձեւով, ու կա երկու ելք, կամ իրար վերացնել, կամ պայմանավորվել ինչպես ենք ապրում, ու երբեմն համագործակցել։ Օրինակ, պայտերը իրենց պետք էին, չէ՞, իսկ արտադրել ինքնուրույն չէին կարողանում։
Իսկ «երկու ոտք վատ, չորս ոտք լավ» ապտահայտությունը առհասարակ ռասիստական է։
Ես կարծում եմ, որ Պատվիրաններում պետք է գրված լիներ այն մասին, որ անասունները իրենք, ժողովների եւ քվեարկությունների միջոցով են ընտրություն կատարում։ Ես կարծում եմ, որ գուցե պատվիրաններում, ինչպես եւ ԱՄՆ սահմանադրության մեջ, վատ չէր լինի, որ տեղ գտնի ռազմական ապստամբության իրավունքի մասին կետ։ Ու անվճար կրթության եւ բժշկական սպասարկման իրավունք հայտարարվեր։

Գրքում շատ լավ է ցույց տված այն, ինչի մասին եւ ասում է Խոմսկին։ Սովետում նույնպես կապիտալիստական համակարգ էր։ Առանց մրցակցություն, ուր մեկ մեծ եւ աբսոլյուտ կապիտալիստի դերը կատարում էր «պետությունը»։

Ո՞ւմ է հիշեցնում Ձնագնդին։ Բնական է, որ Տրոցկուն։ Հա՞։ Բայց ինձ ակամա հիշեցնում է Տեր֊Պետրոսյանին։ Խելացի լիդեր, ով հաղթել է Գոմի Ճակատամարտը։ Եվ ում մասին հետո կասեն, որ նա ոչ միայն չի հաղթել, այլ եւ ամեն ինչ արեց տապալման համար, իսկ հաղթանակը իրենից անկախ եղավ։ Իսկ Նապոլեոնից անկախ եղավ Հողմաղացի Ճակատամարտի հաղթանակը, եթե այն հաղթանակ անվանել կարելի է։ Ու ես չեմ կասկածում, որ մեր երկրորդ ռազմական ընդհարումը եթե լինի, այլ նույնսիսկ Հողմաղացի ճակատամարտի պես «հաջողակ» լինելու շանսեր չունի։
Ձնագնդուն հեռացրին Հողմաղացի մտքի պատճառով, կարծես։ Տեր֊Պետրոսյանը գնաց այն պատճառով, որ քննարկում էր փուլային ու փաթեթային տարբերակները, որոնք հետո սկսեցին իր հետնորդները, Զռանի՝ Հ1֊ի միջոցով մեզ բացատրելով, ինչու։
Եվ մենք հավատացինք, այսինքն, ես հիմա հանդիպում եմ մարդկանց, ում վրա պրոպագանդան ազդել է, ու ով մտածում է, որ մենք հիմա շատ ավելի լավ վիճակում ենք, բանակցությունների մասին է խոսքը, քան իննսունականների վերջում։
Այսինքն, իհարկե, ես չեմ ասում, որ Տեր֊Պետրոսյանը անթերի է, ես հիմա այն մասին եմ, որ այն ժամամանակվա վատ կողմերը հետո սկսեցին չափազանցվել, իսկ նվաճումները՝ ոնց որ իր հետ բնավ կապ չունեին։

Նաեւ երկու բառ Անասնաֆերմա անունով մուլտի եւ ֆիլմի մասին։ Ֆիլմը 1999 թվի է։ Այնտեղ վերջում կատարվում է ապստամբություն, բայց ոչ թե տիրում է ժողովրդավարություն, այլ գալիս են նոր տերեր, ով «լավն ել»՝ ուրախ, ռոքնռոլշիկ ամերիկացիների տեսքով։ Այդ ֆիլմի շուկան գուցե պոստ խորհրդային ժողովրդներն են, մեզ ասում են՝ եկեք այն վատ տիրոջ տեղը ունեցեք լավ տեր՝ ամերիկարի։ Ու դրանով մեզ վախեցնում են եւ ՌԴ֊ում եւ ՀՀ֊ում՝ գոսդեպով։ Ու գիտեք, չեն հասկանում, երբ ասում ես՝ չեմ ուզում ոչ ՌԴ ոչ ԱՄՆ դիրքորոշում, ես ԱՄՆ֊իստ չեմ, այ մարդ։
Ու սուտ է որ խոսքի ազատությունը կբերի ՄՆ֊ի ծառա դառնալու, չէ, իրական ազատությունը բոլորից՝ եւ ՄՆ֊ից, եւ ՌԴ֊ից ազատության մասին է։
Իսկ հիսուն չորս թվի մանակական մուլտը շատ վատն է։ Չեմ ասում այն մասին, որ Ձնագնդուն ծաղրում են, իր ճառերը, գուցե դա իմ սուբյակտիվ ընկալումն է։ Բայց երբ անասունները աղավնիների միջոցով տարածում են լուր այլ ֆերմաների բնակիչներին ապստամբության մասին, իրենց չեն ընկալում, ու կենդանիները թռնում են իրենց հոգատար ֆերմերների գիրկը։ Պոզահարում են վատ ֆերմերներին, իսկ լավ ֆերմերներին սիրում են։ Ու դա այն մասին է, երեխաներ ջան, որ ժողովրդավարություն ու ազատություն չկա, կան լավ ու վատ ֆերմերներ միայն։ Այդպես է համոզում այդ մուլտը։

Այսինքն եթե ԽՍՀՄ֊ում Անասնաֆերման արգելված էր, ապա ԱՄՆ֊ում իր իմաստը աղավաղվում է ինտերպետացիաներով։ Իսկ բնօրինակը՝ գիրքը, ինչպես գիտսք, քինդլներից ջնջվել է։

Իսկ ՄՆ֊ում նույնպես աշխատում են այն ուղղությամբ, որ ընտրությունները լինեն ֆորմալ, մարդիկ մտածեն որ ընտրում են, այն հույսով, որ մինչ լափի ամանը հարաբերական լիքն է, անասունները ռազմական ապստամբության իրավունքից չեն օգտվի։ Բայց նրանք գիտեն, որ այն կա, քանի որ կարդալ գիտեն, ու կարդում են։

Ստեղ լրիվ այլ հարց է առաջանում՝ այն մասին, որ հիերարխիկ իշխանությունը միշտ փտում է, փտում է այն չափ, ինչքան մենք թույլ ենք տալիս։ Ու ինչ անել, որ այդպիսի հիերարխիաներ չլինեն, ես չգիտեմ։ Մտածել է պետք։ Որոշ օրինակներ, ինչ կարդացել եմ՝ համոզիչ չեն։

ու տենց

սա դասական ուղղագրության մասին ֆիլմ է։
ֆիլմը ինքը շատ վատ է արված, եւ տեխնիկապես, եւ գաղափարապես։ Ասենք լույսի, կամ սպիտակի բալանսի մասին գաղափար չունեն։ Նաեւ, ասենք, որոշ մարդկանց այդ ֆիլմում ընդգրկելը միմիայն բացասական ազդեցություն պետք է որ ունենա։ Այսինքն ակամա հարց ես քեզ տալիս, եթե ասենք նա է ասում, ապա արժի՞ լուրջ վերաբերվել, բա նա լավ բան կասի՞։ Թե՞ նույնիսկ նա է հասկանում։ Առանցքային բառը՝ նույնիսկ։

Սակայն, հետաքրքիր են օրինակները, կանոնները, որոշ փաստերը։
Ամեն դեպքում, դիտելը առողջությանը օգտակար կլինի։

Նաեւ շատ հավես է, որ ֆիլմում հայերեն գրվում է դասական ուղղագրությամբ։ Դա մեզ արդեն ընթացքում ցույց է տալիս որ բնավ էլ այդքան վախենալու չէ այն։

Իսկ ես, ի դեպ, բավական վաղուց սկսել եմ մտածել դասական ուղղագրությանը անցնելու մասին։ Այն ժամանակ, երբ կարդացի կանոնները, այն ժամանակ, երբ իմացա որ ես ինքս բառերը սկսում եմ ավելի լավ հասկանալ։
Իսկ իմ համար հասկանալը կարեւոր է։ Հասկանալը ինչպես է աշխատում ՕՀ֊ը, եւ հասկանալը ինչու է այս բառը այսպես գրվում, ու ինչպես է այն կազմվել, ստեղծվել։
Դա իրոք բարդ չէ։ Ու ինձ բնավ բարդ չէ կարդալ ասենք պոլսահայ գրողներին։ Հասկանալի է։
Իհարկե, եթե անցում լինի, այն պետք է լինի սահուն, ընթացիկ ուղղագրությունը որպես լեգասի պահելով, պարզապես նոր մարդկանց այլ կերպ գրել սովորեցնելով։ Իրենց բարդ չի լինի կարդալ սովետում տպված գիրքը այնպես, ինչպես ինձ ու ձեզ՝ բնաւ բարդ չէ կարդալ արեւելահայերեն, սակայն դասական ուղղագրութեամբ տեքստը։
Ու կարեւոր փաստ է, ու ես դա նկատել եմ առանց ֆիլմի էլ, որ Աճարյանի բառարանը դասական ուղղագրությամբ է՝ այլապես անհնար, կամ շատ ավելի բարդ էր բացատրել բառի կազմը, ստեղծումը, իմաստը։

Ֆիլմում չի նշվում այն մասին, որ մեզ եւ վրացիներին երեսունականներին պլանավորվում էր անց կացնել կիրիլլիցայի։ Իսկ ես դա իմացել եմ Մառռի մասին կարդալիս։ Նիկոլայ Մառռը շատ դեմ էր այդ ռեֆորմին ու այնքան էր անհանգստացել որ վատացել էր հենց հայերեն ու վրացերեն այբուբենները պաշտպանող խոսքի ժամանակ։ Իսկ մի քանի ամիս անց մահացավ։

Ու այո, կայսերական սովետական ինտերվենցիան է (միջամտություն բառը լավ չի արտահայտում) որ ստեղծել է բազմաթիվ խնդիրներ, որոնց տակից մինչեւ հիմա դուրս գալ չենք կարող, ու նաեւ լեզվի վրա աղետալի ազդեցություն է ունեցել։

եւ այնդպես

վերիական թաղամասի երգերը

այս բակում է նկարվել Գիորգի Շենգելայայի «վերիական թաղամասի երգերը» (мелодии верийского квартала) երաժշտական կատատերգությունը։

Թբիլիսի բակ мелодии верийского квартала

ու տենց

չաշկա

ჩაშკა

ჩაშკა

Այս սինագոգայում աշխատում էր Չաշկա անունով ռավին։ Նա չգիտես ոնց կարողանում էր գտնել չճարվող, ու նույնիսկ արտասահմանյան դեղեր։ Սովետի ժամանակ։ Հետո, ազատ Վրաստանում նա բացեց դեղատուն։ Իսկ այժմ նա ապրում է Իսրայելում, սակայն իր անունով դեղատունը սինագոգի մոտ դեռ մնացել է։
Չաշկան հիշատակվում է Դաթո Թուրաշվիլիի «Ջինսերի սերունդ» գրքում՝ հերոսներից մեկը ձեռք է բերում իր երեխայի համար դեղ, ու քանի որ փող չի ունենում, վճարում է Չաշկային իր ջինսերով։

ու տենց

ինքն իր համար զբոսնողը

կատու զրուցակիրները

զրուցակիցները եւ ինքն իր համար զբոսնողը

ու տենց

պատմություն Թիֆլիսի հեծանիվի մասին

Վերջերս Թբիլիսիի զարգացման հիմնադրամը պատվիրել է Ժան Դյուպալին՝ հայտնի ֆրանսիացի քանդակագործին, պատրաստել հեծանիվի արձան, արտահայտելու համար այն մարդկանց գաղափարները, ով վարում է հեծանիվ, կամ եւ առողջ կյանք։
bike
Տեղադվել է հեծանիվը այժմյա Վարդերի Հեղափոխության հրապարակում, որը նախկինում կոչում էին Զեմմելի հրապարակ։ Զեմմելը՝ ծեր դեղագործ էր, որ այնտեղ աշխատում էր։

Իսկ գիտե՞ք, չէ՞ որ Կամոյին հեծանիվ քշելուց է բեռնատար խփել։ Ու նա այն ժամանակ Թիֆլիսի միակ հեծանվորդն էր։ Խփել է հենց Զեմմելի հրապարակում։

Այնպես որ էտը սուձբա, Թիֆլիսցիներն ասում են, որ ֆրանսիացին ինքը չիմանալով արեց Կամոյի հեծանիվի արձանը։

ու տենց