ասք պատահական մարդկանց մասին

Շենդերովիչը պատմում էր ինչպես նա գնում էր աշխատանքի, ու այնտեղ կողքը Մոսկվայի կառավարությունն է, լիֆտի մոտ մի տղա, որ տարիքով իր տղան կարող է լիներ, բայց հագինը մի տաս հազար դոլարի էր, այդ տղան տենց հանգիստ ու բարձրաձայն ասում էր հեռախոսով որ դե տենդեր է ու հարմար չէ մի տեսակ, մեկին գտեք ձեւական որ տենց պարտվի, քանի որ լավ կլիներ մրցակից լիներ, ու դե նա էլ իր մասը խաղի համար կստանա։
Բայց ամենակարեւորն այն է, որ նա բարձրաձայն էր խոսում, ու չէր քաշվում բնավ, ու դա այն մասին է, որ նա լրիվ նորմալ է համարում, որ դե սավաննա է, ով ում կուտի՝ կուտի, բա տենց պետք է լինի, տենդեր է, բա էլ ուրիշ ձեւ ո՞նց։

Ու ես մտածում եմ, ասենք նա, կամ նա, կարծես այնքան խելացի են, հա՞, չես ասի որ հիմար են, երբ պետք է լավ էլ գործ են անում, լավ էլ խորանում են, բայց նրանք, նրանք լրիվ ընդունում են այդ իրականությունը սավաննայոտ՝ դե տենցն է սելյավին, աղջիկները՝ ֆեյսբուքում են, ապա մենք եկանք ձեզ մոտ, գուգլը xmpp֊ն փակում է՝ դե պարզ է, բիզնեսի տեսանկյունից ձեռնտու քայլ է…

Իմ մոտ տասնյակ կոնտակտներ կան ջիթոքից։
Ու շուտով էլ չի լինի, գրեթե դատարկ է մնալու չաթիս պատուհանը։
Երկու հոգի կա jabber.org֊ից, ու մի՝ dukgo.com֊ից։
Երեքի հետ ավելի շատ անցանց եմ շփվում, քան առցանց։

Իսկ նա, այն խելացին, ով չունի չգուգլ հաշիվ, այնպես նայում է իմ վրա միամիտ հայացքով, ու հարցնում՝ բա ի՞նչ ես անելու, գալու ես ջմեյլ չէ՞, չէ՞ — գալու ես սքա՞յփ։

Ու մտքով չի անցնի չընդունել այդ դարվինիզմը, գնալ դրան ընդդեմ, վիրավորվել գուգլի այդ քայլից, ու բացել իրեն այլ xmpp հաշիվ։
Չէ, չի անցնի, կյանքը այդպիսինն է։
Աղջիկները ֆեյսբուքում են, ու ապա մենք եկանք ձեզ մոտ, իսկ այն որ գուգլը xmpp֊ն փակում է՝ նրան արդարացնում է՝ դե գիտես, նրանք ֆունկցիոնալ են ավելացնում։
Իսկ ինչի, xmpp֊ի մեջ չի՞ լինում ավելացնել։ Այն այդպես էլ կոչվում է՝ extensible, ու գրողը տանի, այնտեղ ամեն ինչն է հավելումներով, բացի օնլայնանալուց ու օֆլայնանալուց գրեթե։
Ակնհայտ է որ դա բիզնես որոշում է, այնպես, ինչպես ակնհայտ է որ Նավալնու գործն է շինծու, բոլորի համար ակնհայտ է, բայց մեկ է՝ կարդարացնեն, ու դա քիչ է, մի հատ էլ սպասում են, որ դու էլ կարդարացնես, ու կընդունես, կասես դե հա, գուգլի հաշիվ կունենամ, կխոսենք։

Չէ, սիրուն ջան, իմ աղջիկները չեն ֆեյսբուքում, ով կողքերը չի նայում, ու բան չգիտի ինչ կա շուրջը, իմ կարդացողը չէ նա, ով պետք է այնտեղից հղումով գա, ու ֆիդերի մասին չգիտի, ու ես նորմալ չեմ համարում, երբ xmpp֊ն փակում են, ու նորմալ չհամարելով՝ չեմ գնա ոչ գուգլ, ոչ էլ իրան ինադու՝ սքայփ, քանի որ պեպսին կոկայից լավը չէ։

Ու այո, այս քայլը ավելի կկտրի իրարից լիքը մարդ, նրանց, ով կմնա միայն ջաբերներում, ու նրանց, ով կչաթվի ֆեյսբուքում ու գուգլում։
Ու դուք միամիտ կնայեք ինձ ու կասեք հանդիպեքիս՝ դե մենք «սա» ենք օգտագործում, իսկ դու այնտեղ չկաս։
Իսկ առաջ կա՞յի, էլի չկայի չէ՞, բայց խոսում էինք։
Բա ո՞նց է դա նորմալ, բա ինչի՞ է պետք այնտեղ լինել խոսելու համար, ու ամենակարեւորը ո՞ւմ է պետք։ Քե՞զ պետք է ես գուգլի հաշիվ ունենամ քո հետ շփվելու համար։
Դու չե՞ս ուզում ունենալ հաշիվ որից ում ուզես ֆրենդես առանց սահմանափակում, ախր դա դու չես կարող ֆրենդել, ոչ թե ես, դա քեզ չեն թողնում, ոչ թե ինձ։ Հետո՞ ինչ որ ես եմ մենակ մնում դրանից հետո։

Բարեւ, սիրուն ջան։
Ճիշտ բռնիր այֆոնդ, ինչպես պատգամել է պապիկ ջոբսը։
Թե չէ չի լսվի։
Պակա պակա։
Կտեսնվենք անցանց, պատահաբար։

Քանի որ դու ցանցում չես, դու հանգույցում ես այդ ցանցի։
Ուռած հանգույցում, որ առողջության մոտիվներով օրգանիզմներից հեռացնել է պետք։

կտեսնվենք անցանց, երբ դու պատահաբար դուրս գաս Փարպեցի, իսկ ես պատահաբար այնտեղ անցնեմ։

կտեսնվենք անցանց, պատահաբար՝ համերգին, ինչպես դա անում էին դինոզավրերի ժամանակ։

կտեսնվենք անցանց, պատահաբար՝ երբ դու անցնելու ես մետրոյում էսկալատորով բայց մյուս ուղղությամբ։
Դու ինձ ուրախ ձեռքով կանես, ու կժպտաս։
Կտեսնվենք անցանց, երբ դու դուրս ես գալու տրանսպորտից, իսկ ես մտնելու եմ, ու դու կասես՝ վաու, էս ո՞ւր ես կորել, կգա՞ս թեյ խմենք։
Իսկ ես կասեմ՝ թեյ խմենք որ ի՞նչ անենք, ես պատահական մարդկանց հետ թեյ չեմ խմում։
Իսկ դու պատահական մարդ ես։

ու տենց

ասք բնության մասին

Ֆիոլետովո, Լոռի

Ես միշտ չեմ համաձայնվում, երբ բնությունը հակադրում են քաղաքին։ Ասում են, որ այն հանգստացնող է՝ ի տարբերություն քաղաքին, կամ որ էսթետիկ հաճույք իրենից կարելի է ստանալ, իսկ քաղաքից՝ ոչ։

Հայաստանում ամենասիրուն տեղերը, ես երեկ գիշերը հասկացա, նրանք են, ուր մենք բնությանը առանձնապես չենք խանգարել։
Ու դա իմ համար լավ դիզայնի մասին է, այսինքն մենք չենք աղավաղել դիզայնը։ Այս դեպքում այն դիզայնը, որը չունի մեկ դիզայներ, այլ քոլոբորեթիվլի, այսպես ասած, վիքիփեդիայի պես, նախագծված է։

Եւ դա չի նշանակում որ լավ դիզայն արած քաղաքը ավելի վատն է դիզայնի եւ գեղեցկության առումով։
Քանի որ շունը ավելի լավը չէ քան կատուն(թեեւ հաչալ ավելի լավ է ստացվում իր մոտ), կատուն ավելի լավը չէ քան շունը, իսկ ջազը ավելի լավը չէ քան էլեկտրոնային երաժշտությունը։

Երկուսն էլ դիզայնի օրինակներ են, երկուսն էլ լավն են, երկուսն էլ տալիս են էսթետիկական հաճույք։

Ու ես հասկանում եմ եւ լուսանկարիչներին, ով նկարում է բնություն, ու լուսանկարիչներին, ով նկարում է նատյուրմորտներ, ու օրինակ, Բորիս Սմելովը լավ օրինակ է նրա, որ մեկ մարդ կարող է անել եւ բնության եւ քաղաքն լավ լուսանկարներ։ Քանի որ սիրում է երկուսն էլ, ոչ միայն կատուներին կամ շներին, այլ բոլոր էակներին։ Էակները միշտ էլ լավ նախագծված են, քանի որ էվոլյուցիայի արդյունք են, իսկ մարդու ստեղծածը միշտ չէ որ լավ նախագիծ է։ Տարբերությունը երեւի դա է։
Սակայն չմոռանանք որ մարդու նախագիծը կարող է լինել եւ լավագույն լուծում, իսկ էվոլյուցիոն լուծումը պարտադիր չէ որ լինի լավագույն, այն լինում է գործող։

ու տենց

ասք ճակատագրի հեգնանքի մասին

լսեք էտը լրիվ սուձբա։
ուրեմն մարդիկ որ էլ չփոխեն շարվածքը հորինել են :Ճ որը քվերթի֊ով հենց 🙂 ժպիտն է։ սա գիտեինք։
իսկ ես գրեթե երկու տարի է օգտագործում եմ փրոգրամերս դվորակ us(dvp) իսկ վերջերս էլ անցա հայերեն ֆոնետիկից հայերեն գրամեքենայի։
ու հիմա ոնց դվորակով իսկական ժպիտ եմ ուզում գրել, ուր պետք է սեղմեմ եթե ստեղնաշարի վրա նկարված տառերով (քվերթի) նայենք, հինգ, որը փրոգրամերս դվորակում փակագիծ բացելն է, ու քյու, որն այստեղ երկու կետ է, ու եթե հանկարծ սխալվում եմ ու հայերեն է լինում ստեղնաշարը, ապա ստացդում է կրկին՝ ։Ճ
ընդ որում դվորակով հենց պետք է շիֆթով սեղմել որ երկու կետ լինի, թե չէ կետ ստորակետ է լինում։

#ուտենց #դվորակ #դվորժակ #գրամեքենա #սմայլ #զուգադիպություն #սուձբա #էտը֊սուձբա #։Ճ #Ճ։ #Ճ #սմայլ #ժպիտ #համացանց #մեմ #ուպուծյու

ասք Յոլլայի մասին

Ով չգիտի, Նոկիայից գնացած կամ հեռացված աշխատողներն են շարունակում իրենց Միգո Մաեմո նախագիծը։

իսկ ես հավանել եմ ինտերֆեյսը, շարժումներով կառավարելը, Ն9֊ից ցրած ու փոխած սվայփը։

Կարեւոր է ինչպես, շարունակելով մաեմոյի ու հարմաթանի ավանդույթները, իրենք միակն են ում մոտ այսպես ասած «մինիմայզ» արած ֆոնում կատարվող ծրագիրը նույնիսկ փոքր թամբնեյլի շարունակում է աշխատել, օրինակ շարունակում է ցույց տալ տեսանյութը։
Ու նույնը սվայփի ժամանակ։

Նաեւ կարեւոր է որ մաեմոյի պես աբստրակցիա են արված կոնտակտները՝ ուզում ես ֆբ֊ով ուղարկի, ուզում ես սմս, հավանաբար նաեւ ուզում ես սքայփով զանգիր, ուզում ես ջաբերով, ուզում ես՝ բջջային կապով։

Դուրս է գալու շուկա տարվա վերջում, արժի 400 եվրո, որը թանկ չէ, իսկ հաջորդ տարվա սկզբին էժան դիվայս աղքատ, կամ այլապես զարգացող երկրների համար։

Հիմա իրենց երեւի օդի պես պետք է փող ու պրեօրդեր են կազմակերպել, որ օգնի արտադրել։

Ինձ անձամբ պետք է իսկական ստեղնաշար, ու ես հուսով եմ իրենք շուտով կհայտնեն, երբ կլինի դրանով սարքը, քանի որ խոսակցություններ ստեղնաշարով սարքի մասին չեն մարում։

ու տենց

ասք կարդալու մասին

դե գնացի ես այդ Խնկո Ապոր գրադարանի կողքի արձանի մոտ։
կպա վիվասելի ինտերնետին, որից պետք է միայն դեպի գրադարան բաց լինի։ արձանի հետեւից գրված է, մտեք karda.am
դե մտա։
եւ ի՞նչ։

այնտեղ կա ռուսերեն ու անգլերեն գրականություն։
որ քաշել են այլ կայքերից, ու փակցրել այստեղ։
հա հետո՞։
մթոմ որ ի՞նչ։

ես առանց այդ ձեր վայֆայի ուրեմն չգիտեմ, հա՞ ոնց պիրատված գրքեր քաշել։

ու ոչ մի գիրք հայերեն, ի դեպ։

այսինքն, սա կրկին ցուցադրական ու լրիվ անիմաստ փողի ծախս էր՝ այսինքն — ռասպիլ։

Սղոցեք, Շուռա, սղոցեք։

Զզվում եմ ձեզնից։

Ի՞նչ կլիներ, գնայիք գտնեիք նրանց ով ունի թվային տեքստեր՝ հրատարակչությունները, գրողների միությունը, պայմանավորվեիք հեղինակների ու թարգմանիչների հետ, ու կազմեիք իրոք ուրույն էլեկտրոնային գրադարան։
Կամ թվայնացնեիք այն գործերը, որ թվային չկան։
փողը բա էլ ինչի՞ համար եք վերցրել։
ինչի՞։

որ քաշեք ու միրոր անեք այլ գրադարանները՞։ այն էլ պատճենաշնորհի խախտումո՞վ՞
դե էլ ա Գասպարը դեռ իննսունականներին lib.ru֊ի հայելի էր ստեղծել ֆրինեթ օգտագործողների համար։ Սաղ ֆրինեթը այնտեղից էր կարդում։ Մթոմ ի՞նչ մի նոր բան եք արել որ չկար՞։

Ու ի՞նչ եք ձեզնից էդքան գոհ որ էդքան գործ եք արել։

Լավ բա էն գրողների կայքը, writers.am։
Դա ի՞նչ է որ տենց գոհ եք։
Լրիվ ռասպիլ է։
Մի հատ էլ մետրոյում ՔյուԱռ կոդերով տարածում եք։ Կրկին՝ երեւալ ու չլինել։ Քովերը կա, հերիք է։ Մեկ է ո՞վ է մտնելու։
Բա ինչի՞ համար են ձեզ փող տվել, քովերի՞ թե՞ բովանդակության։

Առաջին հերթին մենք ենք մեղավոր։
Որ սրանց հանդուրժում ենք։

Այդքան ագահ ու տգետ մարդ ո՞րտեղից։
Համակարգն է աճեցնում, միջավայցը։
Փտաց միջավայր է, այդ պատճառով էլ սենց է։
Ու կշարունակվի։

Մինչեւ չփոխեք վարչակարգը, հետո էլի չփոխեք, հետո էլի, մինչեւ իրենք չզգան որ իրենց ամեն սխալի համար պատասխան են տալու, դատվելու են, նստելու են։
Մինչեւ չիմանան որ բկին է կանգնելու կերածը։
ու տենց

ասք Երեւանում ֆոտո անելու մասին

CRI_186658

իսկ լավագույն լուսանկարիչները, ասենք Հելեն Լեվիտը կարողացել են լինել զբոսաշրջիկ իրենց քաղաքում, չզզվել։
Ու պահպանել այն զգացողությունը, երբ նոր ես ինչ֊որ բան տեսնում։ Դա բարդ է պահել, ժամանակի հետ այն մաշվում է, թվում է թե այդ ամենը ծեծված է։ Կամ նույնիսկ զզվելի։
Դա իմ խնդիրն է Երեւանում, ես չեմ կարողանում լուսանկարել, որովհետեւ պատկերը ինձ այնքան շատ դուր չի գալիս։ Այն էսթետիկ չէ իմ համար։
Կամ չի համապատասխանում իմ երազած Երեւանին։ Ես Երեւանը շատ եմ սրտիս մոտիկ ընդունում որ ունենամ փաստ ֆոտոյի ձեւով ինչ վատ է վիճակը։

Գիտեմ, գիտեմ որ ֆոտոն պարտադիր չէ էսթետիկ լինի, այն ասում է ինչ֊որ բաներ։ Ու ես լավ լուսանկարներ Երեւանում չեմ անի զզվելով։

Իսկ հակառակը անելն շատ հեշտ է, ով ասես լուսանկարում է աղբ ու բոմժեր, կեղտը ցույց տալն բարդ չէ, ու ակտուալ էլ չէ։

Այսպես, պետք է զբոբաշրջիկ լինել, գոնե լավ ֆոտո անելու մոտիվով։

CRI_232324

ասք ճպճպալու մասին

փաստորեն ես մեկ է չեմ կարողանում այդ ինձ խեղդող միզանտրոպիայից ազատվել, ահավոր զզված եմ, ահավոր։

Այդ ցեխի մեջ չփչփում եմ, ու գիտեմ, որ պետք է ընդամենը վերաբերվել ամենին ոնց որ զբոսաշրջիկներն են անում, ով վուլգարությունը տեսնելիս հուզվում է, ասում է ուծիպուծի, էս ինչ պրիմիտիվն եք, էս ինչ մեղք եք, ինչ լավն եք այդ ձեր միամտության մեջ, եկեք ձեզ շոյեմ, էս դուք մտածում եք որ լավ բան եք հագել կամ քսել ձեր մռութներին, կամ լավ շենք եք կառուցել, կամ էս ինչ լավ մետլախով եք փակել ձեր մուտքի աստիճանները, կամ էս ինչ սիրուն ասֆալտով եք փոխել այն սալահատակը, կամ էս ինչ լավ նստարաններ է ձեզ նվիրել կոմկուսը որ նստեք վեհերի արձանների հետ, ում դուք չէիք հանդուրժի, եթե կենդանի լինեին։
Վայ բալիկ ջան։
ուպուծյու։

Հա, գուցե այդ պատճառով են ինձ վերաբերվում որպես զբոսաշրջիկի, որ ես էլ շրջակա միջավայրին այդպես վերաբերվեմ, ինչպես ինձնից սպասում են՝ այդպիսի հասարակական չգիտակցված ձեւ է որ բոլորը իրենց լավ զգան, պարզապես խնդիրը նրա մեջ է, որ ես զբոսաշրջիկ չեմ ու ձգտում եմ իրատես լինել։
ու ապա ուրիշ բան բացի զզվանքը արտահայտելուց գրելս չի գալիս, գրեմ որ ի՞նչ։
ու դա էլ է անիմաստ, կարող եմ նույն հաջողությամբ չգրել։
հիմա ամեն ինչ անիմաստ է։

ու տենց

ասք շախմատիստ երեւալու մասին

Ուրեմն, այն ահավոր բանը որ դրել են Կինո Մոսկվայի մոտ, որ մթոմ շախմատի դաշտ է, ի՞նչ ֆունկցիա է կատարում։

Բեմի, ոչ թե շախմատի դաշտի։
Այնտեղ երեխաները թռվռում են ձիերի, պեշկաների ու ֆերզի հետ, ու իրենց շախմատիստ են զգում (շոուինգ օֆ), երբ իրենց երջանիկ մայրիկները լուսանկարում են այդ հիմարությունը որ տանեն օդն (իրենց շոուինգ օֆը)։
Այսպես բոլորը ստանում են բավականություն դատարկ տեղը։

Շատ լավ իլյուստրացիա է նրա ինչով է հիվանդ մեր հասարակությունը։

Երեւալ ու չլինել։ Երեւալ ու չլինել։
Կրկնում ենք բոլորս, երեւալ ու չլինել։
Բայց ինչ հեշտ ձեւ է երջանիկ զգալու քեզ ինքնախաբեությունը, ապշելու է պարզապես, անհավատալու է։

Քո երազած տղան արդեն իսկ կասկածելի գաղափար է, ուր մնաց որ քեզ իրա տեղը դնես, առանց լինելու։

ու տենց

ասք կարեւոր զգալու մասին

Ինչի՞ են մարդիկ ուզում աշխատել հայտնի կորպորացիաներում, ասենք՝
գուգլում, կամ մայքրոսոֆթում։
Իհարկե պատճառները տարբեր են, գիտակցված ու չգիտակցված, բայց ես ուզում եմ շեշտել հետեւյալները՝

ա — երեւալ նա, ով ազդում է շատ մարդկանց վրա։
Ասենք եթե աշխատում ես Մոզիլայում, ապա քո մասին կասեն՝ նա աշխատում է Մոզիլայում։
Քանի որ մարդկանց նկարագրում են իրենց արած գործով։ Ու դա բնական է։
նույն պատճառով շատերը ձգտում են դառնալ ռեժիսոր կամ գրող։ Նա նկարում է մեկ գովազդ, իսկ այդ գովազդը բոլորը տեսնում են։ Ուզած չուզած։ Լավ, եթե նա գրող է, ու լավ բան է գրում, ապա նա այն քչերից է ով գեներացնում է այն, ինչ մյուսները, «բոլորը» կարդում են։

Հայտնի տեղ աշխատելը քեզ ազդեցիկ զգալու էժան, այսինքն հեշտ միջոց է։
Ընդամենը պահանջվում է ընդունվել աշխատանքի, ու քեզ ասոցացնում են աշխարհ փոխողի հետ։

Ո՞րն է այս դեպքում ոչ թե երեւալն, այլ լինելը։
Ստեղծել սեփական նախագիծ, որը կփոխի աշխարհը, կամ գոնե լայն կիրառություն կգտնի։
Սակայն դա արդեն պահանջում է ոչ միայն թեստեր հանձնել իմանալ, այլ լինել զարգացած ու ունենալ լավ մտքեր։ Այն է ինչպիսին իրականում ուզում են լինել, բայց չեն կարողանում։

Ու այստեղ ես չեմ կարող չասել, որ եթե ավելի զարգացած լինեին, կհասնեին նրան, որ էական չէ, քանի հոգի է օգտվում իրենց արածով։
Իհարկե, եթե մարդ չի օգտվում կարող է նշանակել որ անկապ հիմար բան է, բայց նաեւ կարող է նշանակել, որ շատ մարգինալ է։

Այդպես եւ լուսանկարիչները, որ ֆոտո անել չգիտեն, իրենց մխիթարում են որ իրենցը վեհ արվեստ է։ Ես իհարկե այդ մասին չեմ։ Ես, ասենք հասքելի, կամ սխեմի, կամ գույի, կամ այդենծիկայի մասին եմ։
Ու դա այլ պատմություն է։

Ու տարբերելը շատերի համար բարդ է, մասնավորապես եթե դա դու քեզ պետք է տարբերես։ Միշտ լինում է գայթակղություն գրելու անունդ այս բայց ոչ այն ցանկի մեջ։ Հասկացողների ու վեհերի, ոչ թե հիմար անպետք բան անողների, որ ոչ մի կերպ չեն սովորում ու երրորդ տարին է ֆլեշով ճակատիդ են խփում։

Գործը առավել եւս բարդանում է, քանի որ ինչքան էլ անճաշակ բան չանես, ու չլցնես համացանց, միշտ կգտնվեն ավելի անճաշակ մարդիկ ով դա կհավանեն։
Բա ո՞նց իմանալ, նրանք անճաշակ են թե դու լավ բան ես հաջողացրել։
Երկար պատասխանելու հարց է, ու այս փոստի համար չէ։ Ամենահեշտ դեպքը՝ նրանք ամեն ինչն էլ հավանում են։ Ով ինչ հիմարություն անի։
Այնպես որ դուք մեկ է այլ հիմարների շարքում եք։

բ — լինել մոսկա։
Ես ու առյուծը ստեղ անցնում ենք, ճանապարհ տվեք։

Ես աշխատում եմ այսինչ ֆիրմայում, ուրեմն ես իրա մասն եմ, ես ձուլված եմ իրան, ու ապա իր պես կարեւոր եմ, ես այդ հզորության մասնիկն եմ, ուրեմն ես էլ եմ հզոր ու վախենալու ու կարեւոր։

Ու մոռանում են, որ ընդամենը վինտիկ են այդ ֆիրմայում, իրականում։

Մոտավորապես այդ պատճառով վերցնում են ռոտվեյլերների կամ պիտերի, կամ ինչ֊որ վախենալու ու կամ »կարեւոր» ավտոներ։

Այդ պատճառով Երեւանում ամեն բոմժ ունի թանկ հեռախոս, իսկ եթե ոչ թանկ, ապա թանկի չինական կեղծ տարբերակը։

Ու դա կրկին երեւալու, ու չլինելու մասին է։
Կեղծ հեռախոսը ինքնին վատ չէ, վատը մոտիվն է ունենալ այն, ինչ երեւում է այլ բան, որպեսզի տպավորություն թողնել այլ բան ունեցող մարդու ու դրանով թվալ այլ։
Իսկ եթե կեղծ ունես, քանի որ չես ուզում լիքը փող տալ ֆիրմա հեռախոսին, ու գիտես որ կեղծ է, բայց չես ուզում անկապ սպառես, ու մտածում ես որ անիմաստ է անվան համար փող ավելացնել, դա լրիվ այլ է

ու տենց

ասք զուգահեռների մասին

CRI_240047
Դեյվիդ Մարշալ Գրեհեմ։
Քվեբեք, Կանադա
1982

scaled_full_e03914a9b16f50442308
Նորայր
Երեւան, Հայաստան
2013

ասք հանրապետական պոլիթիշենի մասին

արմայելի համար մեջբերում on քվեարկությանը տանելու կամ չտանելու մասին՝

———————————–
Լինում է և այսպես։ Սա մեզ պատմել է Չիկագոյի մի բժիշկ։
― Իլլինոյս քաղաքի կոնգրեսի ընտրությունների նախօրյակին, ― ասաց բժիշկը, ― ինձ մոտ, տուն եկավ մի մարդ, որին կյանքումս բնավ չէի տեսել։ Դա հանրապետական կուսակցության «պոլիտիշենն» էր։ «Պոլիտիշենը» գործամոլ է, մի մարդ, որի զբաղմունքը ստոր քաղաքականություն է։ Քաղաքականությունը վաստակ է նրա համար։ Ես ատում եմ այդ տիպի՝ հաստամռութ, կոպիտ, լկտի մարդկանց։ Նրանց բերանում անպայման թքոտ սիգար է ցցված, գլխարկը չափից դուրս թեք է դրված, ունի բութ աչքեր և հաստ մատին՝ կեղծ մատանի։ «Գուդ մոնինգ, դոկ», ― ասաց ինձ այդ մարդը։ ― Բարև ձեզ, բժիշկ։ Ու՞մ եք մտադիր քվեարկել»։ Ուզեցի մի հատ ռեխին հասցնել ու շպրտել փողոց։ Բայց մեր ուսերի լայնությունը չափելուց հետո հասկացա, որ եթե փողոց թռչող լինի, ապա ավելի շուտ ես եմ լինելու այդ թռչողը։ Ուստի համեստորեն ասացի, թե քվեարկելու եմ այն թեկնածուի օգտին, որն ինձ ավելի դուր կգա։ «Լավ, ― ասաց «պոլիտիշենը»։ ― Կարծեմ դուք աղջիկ ունեք և նա չորս տարի է, ինչ ուսուցչուհու տեղի է «սպասում»։ Ես պատասխանեցի, որ ունեմ և սպասում է։ «Ուրեմն, ահա թե ինչ, ― ասաց իմ անկոչ հյուրը, ― եթե դուք քվեարկեք մեր թեկնածուի օգտին, կաշխատենք ձեր աղջկան աշխատանքի տեղավորել։ Ընդ որում, ոչ մի հաստատ բան չենք խոստանում։ Բայց եթե քվեարկեք մեր հակառակորդի օգտին, ապա այս դեպքում հաստատ կարող եմ ասել․ ձեր աղջիկը երբեք աշխատանք չի ստանա, երբեք ուսուցչուհի չի դառնա։ Դրանով խոսակցությունը վերջացավ։ «Ցտեսություն բժիշկ, ― ասաց նա հրաժեշտի պահին։ Ընտրությունների օրը ես կանցնեմ ձեզ մոտ»։ Դե, իհարկե, ես շատ բարկացա, նույնիսկ տառապեցի, վրդովվեցի այդ անպատկառությունից։ Բայց ընտրությունների օրը նա իրոք ավտոմոբիլով եկավ իմ հետևից։ Դարձյալ իմ տան դռների մեջ խցկվեց նրա հաստ սիգարը։ «Գուդ մոնինգ, դոկ, ― ասաց նա։ ― Կարող եմ ձեզ տանել ընտրական կետը»։ Եվ գիտեք, ես նրա հետ գնացի։ Մտածում էի, վերջ ի վերջո միևնույն չէ՞, թե ով կընտրվի՝ դեմոկրատ, թե հանրապետական։ Իսկ դուստրս միգուցե աշխատանք կստանա։ Ես այս մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, ձեզանից բացի․ ամաչում էի։
———————————–

այստեղից

miharkani
ու տենց

ասք վիկտիմ լինել չլինելու մասին

Երեւի գիտեք, որն է վիկտիմ վարքագիծը։ Ասենք թալանչիները անկապ պատահական մարդկանց չեն թալանում, իսկ բռնաբարողները՝ ռանդըմ զոհեր չեն ընտրում։
Զոհերը ընտրվում են որոշակի ալգորիթմերով, պոտենցիալ «կլիենտի» վարքագիծն հիմք ընդունելով։ Օրինակ, եթե հանցագործին թվում է, որ դուք վախենում եք, այսինքն, ներքուստ պատրաստ եք բռնաբարված, կամ թալանված լինել, ապա իրենց հեշտ չէ ձեր սպասումներին ընդառաջ չգնալ։
Այդպիսի վարքագիծը, երբ մարդը պատրաստ է իրան կողոպտեն, ու երեւի թե ագրեսիային չի պատասխանի, ընդհունված է անվանել՝ վիկտիմ, ու այդպիսի մարդկանց կրիմինալ էլեմենտները զգում են, ինչպես շնաձուկը՝ արյունը, իսկ գայլը՝ կարմիր գլխարկին, ներեցեք, կարմիր գլխարկը՝ գայլին։ (տես ուստա Բերն)
Դա իհարկե, շնաձուկների եւ կարմիր գլխարկների լավագույն ավանդույթներով, կատարվում է լրիվ անգիտակցաբար։ (տես ընկեր Ֆրոյդ)

Ուրեմն, էս մեր ոստիկանները, եթե ճիշտ, կանոններով քշում ես, եթե ուր պետք է՝ պատրաստ կանգնում, սպասում ես, գիծ փոխելիս՝ քեզնից գոհ լույսերդ ես թարթում, հոծ գիծ աշխատում ես հարգել, եւ ընդհանուր առմամբ, արագության վերին լիմիտից շատ չես անցնում, հա, ասում եմ, մեր ոստիկաններն այդպիսի վարքագիծը մի տեսակ ընկալում են որպես վիկտիմ, ու քեզ կանգնեցնում են, հավանաբար ակնկալելով շահույթ, հեռուստացույց ու խալի, կամ մագիտաֆոն, կամ գոնե՝ հատուկ առաջարկ։

Այնպես որ, երբ ոստիկան եմ տեսնում, թափով գազ եմ սեղմում, որ չմտածեն, մտքներով անգամ չանցնի որ քանզի ռազ որ կանոններով քշող եմ, ուրեմն ինչ֊որ բան այն չէ իմ հետ, ուրեմն կամ խմած եմ, կամ պրավան այլ տաբատի գրպանում եմ մոռացել։
Դուխով քշում եմ, որ էլ իզուր չկանգնեցնեն, չտխրեն, որ ոչ խմած եմ, ոչ էլ… իրենք տը չգիտեն որ ես Գորբաչյովյան հակաալկոհոլային արշավի տակ եմ մնացել, չեմ խմում… իրենք չգիտեն, որ ես միշտ #զգոն եմ, ամեն հարցերում, ու եթե չեմ խախտում, դա նրանից չէ, որ #շտոտոնետոյա այլ պարզապես որովհետեւ սիրում եմ սեւերի պես դանդաղ շրջել փողոցներով եւ հմայվել շրջակա լանդշաֆտով ոչ մի տեղ չեմ շտապում ու չկա շտապելու։
r001-019
ի դեպ, քանի որ այստեղ Թբիլիսի թեգ կա՝ այնտեղ արագություն գերազանելը բնավ մահացու մեղք չի համարվում, այլ դա ի՞նչ է որ այդ համար կանգնեցնեն։ Գուցե այն համար է, որ կոռուպցիա չլինի, գուցե քաղաքն է տրամադրում, բայց փաստն այն է, որ երբ ոստիկանը քշում է մաքս թույլատրված արագությամբ, իսկ իրա կողքով բոլորը անցնում են, իրանից մի քսան երեսուն կմ/ժ արագ, դա լրիվ նորմալ է։
իսկ եթե դու, միամիտը, իր հետեւից դանդաղ գնաս, նա ձեռքը կհանի, նշան տանի թե անցի, անցի, խեղճը Հայաստանից է եկել, չի ջոկում, հանգիստ, դուխով քշի, մենք ստեղ այն համար չենք, որ պոբորներով զբաղվենք, այլ այն համար ենք, որ դուք մեզ տեսնեք ու լուրջ խախտում չանեք։

ու տենց

#ուտենց #թբիլիսի #ֆոտո #լուսանկարներ #կատու #կատուներ #փողոց #քաղաք #ფოტო #თბილისი #კატა #ქუჩა #զգոն
#tbilisi #photo #cat #cats #street #city