2013-03-26-159659

Ստացվում է հարակարծիք իրավիճակ: Ազգայինն «ապազգային» է և «ապազգայինն» է: Այս հարակարծությունն իհարկե թվացյալ է և հեշտորեն լուծվում է, երբ տեղի չի ունենում ազգայինի և ազգագրականի նույնացում: Կարող ենք ձևակերպել հարակարծիք թվացող մեկ այլ թեզ. ազգայինն ունիվերսալն է և ոչ՝ տեղականը: Ազգայինն այն է, ինչը տվյալ երկրի մշակույթն օժտում է ունիվերսալ չափմամբ : Հե՛նց համամարդկային մշակույթի համատեքստում ստեղծված արժեքներն են դառնում ազգային: 5-րդ դարում Մաշտոցի աշակերտների սերունդը, սովորելով արտերկրում, Հայաստան բերեց հելլենական գիտությունը, վերածեց հայերենի, իսկ հայերենը՝ համամարդկային արժեքներ փոխանցող ու արարող գործիքի: Նրանք ստեղծեցին մի հարացույց, որով ցայսօր ընթանում է մեր մշակույթը՝ անկախ նրանից՝ գիտակցաբար է դա արվում, թե ոչ: Եթե չլիներ մեր մշակութային ավանդության արհեստական աղավաղումը «կոսմոպոլիտիզմի դեմ» ստալինյան պայքարի շրջանակներում, շատ հնարավոր է, որ 20-րդ դարում էլ ունենայինք մշակութային մեծ վերածնունդ, ինչի սաղմերը նշմարվում էին 20-րդ դարի առաջին քառորդում: Հետաքրքրական է, որ 5-րդ դարի սերունդը խիստ քննադատության էր ենթարկվում իրեն ժամանակակից «ազգային պահպանողականների» կողմից, որոնք հանդես էին գալիս «պապենական ավանդույթի» պաշտպանության դիրքերից:

#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ

http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ առաջին֊ապառնի  ապազգային֊ազգայնականություն  Հայաստան  աշխարհ  գաղութատիրություն  մշակույթ  սովետ  անցյալ  ապագա  ադաթ  ավանդույթ  զարգացում  ներկա  այսօր֊եւ֊այստեղ  այսօր  այստեղ  ազգ  ազատություն  անկախություն  Հրանտ-Տէր-Աբրահամեան  ունիվերսալիզմ