ասք ծուխը տանելու մասին

IMG_0979
Իվ Արնոլդի այս լուսանկարն այն մասին է, ինչպես էին քաղաքացիական իրավունքների սեւ ակտիվիստներին պատրասնում, օրինակ, չարձագանքել իրենց վրա փչվող ծուխին։

Այսինքն, այդ մարդիկ իրենց պայքարին լուրջ են վերաբերվել։ Ամեն ինչ մտածված էր։
Ու այն որ մի գեղեցիկ օր այնտեղ, ուր սեւերին չեն սպասարկում, եկան չորս ընկեր՝ դա պատահական չէր։ Այդ մարդիկ վաղուց գիտեին որ դա կանեն, ու երկար պատրաստվում էին։

Ու նկատեք այն, ինչի համար ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ պայքարել էր պետք՝ հիմա ընկալվում է որպես ինքնին հասկանալի, ակնհայտ բան։ Մինչդեռ այն ժամանակ դա թվում էր անիրականացվելի խենթություն։

Այս տեքստը պատմում է սեւերի պայքարի մասին։ (այստեղ՝ ռուսերեն) Ու ինչու ինտերնետը ու ծիվիչը որպես պայքարի միջոց գերագնահատված են։ Եւ ինչպես են իրենք՝ այն ժամանակի պայքարի կազմակերպողները մտածել։

Իսկ մեզ մոտ հա խոսում են այս կամ այն պայքարը չքաղաքականացնելու մասին։ Այդպես միամիտ՝ ոնց որ մանկապարտեզ լինի։

Երբ ես հավաքում էի ամառայինի համար ստորագրություններ՝ ինձ մարդիկ հա դիմում էին, պատմում էին՝ իսկ այնտեղ՝ վիշապների այգում՝ այսպես, իսկ այնտեղ՝ սենց խնդիր է։
Հիմա ո՞րի համար գնաս, ո՞րը պաշտպանես։ Ու մարդիկ էլ են հոգնում՝ ռեսուրսները սահմանափակ են։
Իսկ եղած ռեսուրսները իշխանությունը պետք եկած պահին կարող է վերահղել իրենց իսկ մտածած խնդրի լուծմանը։ Դա լրիվ շախմատի պես է՝ այս նավակդ հարվածի տակ է՝ փրկեցի՞ր՝ իսկ տես, չես նկատել որ սպան էլ էր անպաշտպան։
Ու այսպես հաղթել, վիճակը կոնտրոլ անել՝ իրատեսական չէ։
Առանց քաղաքականացնելու։ Բոլորն էլ գիտակցում են որ բարի թագավորը միայն վերջին պահին է լինում բարի, ու իրականում էլ ամեն ինչ գիտի։ Ժամանակին էլ մտածում էին Ստալինը չգիտի ռեպրեսիաների մասին։ Լավ էլի, անցանք այդ էտապը։
Այսպիսով այստեղ տեքստի տակ կա քաղաքականություն թեգը՝ քանի որ առանց դրա չի լինի։

ու տենց

ասք Զվարթնոցի լուսանկարի մասին

PAR225474
Այս, Կարլ Դե Կեյզերի (Carl De Keyzer) լուսանկարի տակ ՄագնումՖոտոս կայքում գրված էր, որ այն արված է Ադրբեջանում՝ Բաքվում։ Նունիսկ կասկածեցի… ճշտեցի հայրիկից, չլինի՞ այդ նախագծով մի քանի տեղ պատճենել են։ Ասաց չէ, Բաքվինը ուրիշ ձեւ է ու վաբշե ացտոյ այնպես որ հաստատ Երեւան է։
Սակայն երկուսս էլ դժվարանում էինք հիշել թե որտեղ էր այդ լողավազանը։ Ես քարտեզի վրա էի փնտրում թե ուր կարող էր առաջ գտնվել։ Հետո նա հիշեց, ասաց՝ հա, կարծես մի ջրափոս կար, որտեղից հրշեջ մեքենաները ջուր էին հավաքում։
Ես գրել էի Մագնում Ֆոտոս, խնդրել էի որ ուղղեն լուսանկարի նկարագրությունը, քանի որ Զվարթնոցը բնավ Բաքվում չէ, այլ Երեւանում։ Պատասխան չկար, այսօր ստուգեցի, տեսա գրել են՝ Ադրբեջան, Երեւան։ Տենց էլի գրեցի, մտածում էի որ էլի չեն պատասխանի, բայց այս մի հասցեի տերը ավելի ադեկվատ գտնվեց։ Ահա իր պատասխանը՝

Barev Norayr,

Thank you very much for your email and your interest in Magnum Photos;

All our apologizes for this misteake, It has been changed as you can see by clicking on the link

ARMENIA. Yerevan. Swimming pool in Zvartnots International Airport. 1989.

Problem chiga;

Thank you again,

Very best

Cs

zvartnots_email

Մի հատ էլ կայք կա, այնտեղ Նարեկացին ներկայացված է որպես 10 երորդ դարի ռուս մտավորական։ Քանի որ ռուսների միջոցով գիտեն իրան, ավելի ճիշտ՝ Շնիտկեի գործից

ու տենց

#Զվարթնոց #Երեւան #Հայաստան #օդանավակայան #ֆոտո #փոտո #լուսանկարներ #Մագնում #ՄագնումՖոտոս #լողավազան #երեխաներ #ամառ #էկրանահան #Carl-De-Keyzer #photography #Zvartnots #airport #pool #Yerevan #Armenia #children #summer #Magnum-Photos #Magnum #photos #photo #screenshot

ասք Արցախի մասին

Մեր խնդիրը չի լուծվում Մինսկի կամ այլ խմբի պարագայում, ոչ փուլային ոչ փաթեթային, ու ոչ Մադրիդյան սկզբունքներով։
Մեր խնդիրը լուծվում է շատ պարզ ֊ Արցախում ապրող մարդկանցով։
Արցախում ապրո՞ւմ են հայեր ֊ փաստացի ֊ ապա դա մեզ համար լավ լուծման անհրաժեշտ պայմանն է։
Իսկ Արցախում հայեր չեն ապրում, ես նկատի ունեմ, որ այն իրականում դատարկ է, ու շարունակում է դատարկվել, ինչպես եւ Հայաստանը։

Սիոնիստները դեռ շատ վաղուց հասկացել էին։ Որպեսզի իրենք ունենան Իսրայել, իրենց պետք է այնտեղ լինել, այնտեղ ապրել։ Ու նրանք գնում ապրում էին, չունենալով աշխատանք, ապրելու տեղ։ Սկզբից հազարներով, հետո տասնյակ, ու հարյուր հազարներով։ Իրենք գիտեին, որ կայսրությունները, օրինակ Թուրքիան ընդմիշտ չեն, ու վաղ թե ուշ իրենք կստեղծեն իրենց պետությունը, ուր իրենց հաստատ ոչ ոք դիսկրիմինացիա չի անի ըստ էթնիքական պատկանելիության։

Այդ պատճառով էլ բոլոր խոսակցութունները Արեւմտյան Հայաստանի մասին անկապ են։ Այնտեղ հայ չկա։ Ստեղ չկա, ուր մնաց այնտեղ լինի։

Իսկ ներկա իշխանությունները ունակ չեն լուծել Արցախի խնդիրը։ Որովհետեը երբ երկրում տիրում է անարդարություն ու կոռուպցիա, այն դատարկվում է եւ թուլանում։ Իսկ եթե այն դատարկվում է, ապա հարցը չի լուծվի, քանի որ այդ հարցը կորցնում է իր ակտուալությունը։ Ո՞ւմ է պետք պետություն, եթե մեզ դիսկրիմինացիա են անում այդ պետության մեջ ավելի շատ, քան այլ տեղերում։ Ըստ ազգային պատկանելիության։ Ո՞ւմ է պետք պետություն, եթե մարդիկ իրենց ավելի պաշտպանված են զգում այլ պետությունում, քան իրենց իսկ պետությունում։

Չկա հարց, չկա խնդիր, ապա չկա լուծում։

Դատարկ Արցախը «մերը» չէ որովհետեւ փաստորեն մեզ պետք չէ։ Ինչպես եւ Հայաստանի մնացած մասը։
Իսկ պետք չէ որովհետեւ մենք փաստացի չունենք ազգային պետություն, ուր մեզ պաշտպանված կզգանք։ Իսկ չունենք, որովհետեւ ունենք վարչակարգ, որը ամեն նոր օր անում է մեզ ավելի կախված արտաքին ուժերից։ Այլ խոսքերով ոչ անկախ։ Այլ խոսքերով, որ իրենց լավ լինի, իսկ մեզ՝ ոչ։ Այսինքն մեր որ մեր հաշվին։

ու տենց

ասք մեկ մահի մասին

657996CC-5DC6-423E-BB5C-C7B1B1CA0B96_w443_r1

Այսօր, տարիներ առաջ մեռել է Ստալին անունով դիկտատորը։
Ինչպես Հաուսը ասել է, գրեթե մեռնելը բան չի փոխում, մեռնելը փոխում է ամենը։

Փաստորեն, այդ մահը թույլ տվեց մեզ կանգնեցնել Սեւանի իջեցումը, ազատել որոշ քաղբանտարկյալներին, օրինակ՝ Մահարիին (բայց արդեն շատ ուշ էր փրկել Չարենցին), թույլ տվեց ազատվել Ստալինի հսկա արձանից որ տիրում էր Երեւանին,
monument-to-stalin---yerevan---1962

թույլ տվեց ունենալ մեր վաթսունականները, բարձրաձայնել ցեղասպանության մասին, կառուցել ծիծեռնակաբերդ, ուր կրաելի է գնալ ծաղիկ դնելու ու ձեռբակվալած չլինել, ունենալ նոր, հետաքրքիր ճարտարապետություն, օրինակ՝ ամառային դահլիճը կամ Սեւանի ճայը, որի համար Խրուսչյովը չռփել է Զարուբյանին, թույլ տվեց շնչել մի քիչ ավելի համարձակ ու ավելի ազատ, նոր օդ, թույլ տվեց մի քիչ փոփոխություն։

Երբ ինչ֊որ մեկի ծնունդն է, ասում են, ինչ լավ է որ ծնվեցիր, իսկ երբ նա մեռել է, ժամանակն էր ասելու՝ ինչ լավ է որ մեռար, դա երեւի ամենալավ բանն էր ինչ կարող էիր անել։
Ու դա անշուշտ շատ լավ էր Հայաստանի համար։

openhall

ruben17-1

seagull

ու տենց

ասք երկիր քանդելու մասին

Հետաքրքիր է, ինչ ոչ ճկուն է իշխանական քարոզչությունը։
Առանց մտածելու պնդում են նույնը՝ ասենք որ Րաֆֆին օգտագործում է արեւմտյան սոց․ տեխնոլոգիաներ։
Գրողը տանի, այդ մարդը գաղափար չունի տեխնոլոգիաներից։
Երնեկ չէ՞ր ունենար։

ու էդբես

ասք ռիփորթ գրելու մասին

ու ի՞նչ, հետո այդ մեր փողերով, մեզնից օրինական եւ ապօրինի ստացած փողերով սնվող մարդիկ ամեն շաբաթ ռիփո՞րթ են գրում վերադասերին։
ասենք, այսքան տրոլիծ եմ արել, այսքան ստատուս եմ գրել հիմար, որի շնորհիվ այսքան մարդ շեղվել է քաղաքականությունից, այսքան ստատուս եմ գրել, որ նվաստեցնում է դիմադրությունը, այսքան չռփել եմ ընդդիմության աջակիցներին, այսքան ռեշեյր եմ ունեցել, ու այսքան լայք։
Ու դրանից հետո էլ մի հատ իրենց կարեւո՞ր են զգում, տիպա էս ինչ կարեւոր մարդ էի ես, չթողեցի երկիրը կործանվի, բարձրացրի ծնկներից։

ու էդբես

պատմություն մարտի մեկի մասին

մարտի մեկ։ փաստեր։ խրոնոլոգիա։

ինչպես սպասելի բռնի ուժն ու անսպասելի սպանությունները տապալեցին ազատագրական շարժումը։
երկար մեկնաբանություն կգրեի, բայց հենց հիմա այդ վիճակում չեմ։
ֆիլմը տխուր է, ես եմ տխուր, ավելի ճիշտ անզորության, հուսահատության, տխրության ու ջղայնության միքս է, եթե ֆակտորիզացիա անել զգացմունքները, ու հավասարակշռված գրառում չի ստացվի։

ու տենց