ասք կեղծ թագերի, կամ ինքդ քեզ նկարագրելու մասին

ուրեմն, ակնհայտ բան ասեմ, ախպերնիր, ֆեյսբուքում, ուր ես արդեն չկամ, իսկ դուք դեռ կաք, քանզի ոչ մի կորպորացիա էլ, ինչպես եւ ոչ մի կայսրություն, ընդմիշտ չէ, այ այդ ֆեյսբուքում, ինչպես եւ ամեն այլ իրենց հարգող տեղում կարելի է քեզ նկարագրել։ նույնիսկ խրախուսվում է։ իհարկե նրանք դեռ չեն ֆայմել որ նկարագրել կարելի է թեգերով, իսկ մոտավորապես այդպես նկարագրել մարդկանց ֆայմել են Կենդանի Մատյանում ֊ այնտեղ կարելի էր կտացնել «հետաքրքրության» վրա, ու ստանալ նույն հետաքրքրությունը նշած մարդկանց ցանկ։ Ֆբ֊ն դեռ չի ձգել դա իրականացնի։ Դեռ։ Արդեն քանի տարի է դեռ։
Ամենահավես նկարագրությունների տեսակը դեյթինգ կայքերում է։ իրենք գիտեն, որ դու եթե իրենց ճանկերն ընկել ես, ապա լրիվ հիմար ես, ու լրիվ անհույս, ու քեզ չէն էլ ասում ֊ նկարագրի քեզ։ Նրանք սահմանում են որոշակի թագերի բազմություն, ու քեզ հաարցնում են՝ սրանից ո՞րն ես։ Որ դու էլ չմտածես, չհիշես բառերը ֊ ահա սա թե՞ սա։
Ու նույն ֆեյսբուքում, երբ դու քեզ նկարագրում ես, կարող ես նշել ֊ ինչ կրոնի հետեւորդ ես, կարծեմ պարտավոր ես նշել՝ ինչ սեռի (հետեւորդ), ու ինչ քաղաքական հայացքներ ունես։ Ու հայացքների ընտրությունը՝ դեվիեյթվում է պահպանողականից մինչեւ լիբերալ, եւ․․․ վերի լիբերալ։ Նեոլիբերալ, չէ, չկա։ (:
Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ բնավ լիբերալ չեմ։ Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ լրիվ պահպանողական եմ։ Ազնվայրավարի եմ արտահայտվում։
Բայց ես զգացի, որ այն մարդկանց հետ, ով նշում է այդ «վերի» լիբերալը, ինձ հա բարդ էր։ Ինձ թվում է այն պատճառով, որ այդ «վերի» նշածները հաճախ իրական «վերի» չեն, այսինքն դա իրենց մտածված, մարսած, ասիմիլացված, ընդունված դիրքորոշումը չէ։ Ու եթե փորես, լինում է որ այդ իր պլաստիկով փայլփլող ստատուսներով բեջը, որ ճչում է այն մասին, թե ինչ զուրկ է այդ մարդը պահպանողական մտքերից, ու ինչ կողմ է բացարձակ ազատ մտածողությանը, եթե փորես, ապա պարզվում է, որ նա իր ծնողներից հեչ էլ չի տարբերվում ոչ մի իրոք կարեւոր հարցում։ Կպարզվի, որ «ազատ հարաբերությունը» դա լավ է, երբ նրան է պետք, բայց արդեն բնավ լավ չէ, երբ ընկերոջն է պետք։ Կպարզվի, որ չնայած նրան, որ նա «լրիվ պոլիգամ» է, նա անհույս մոնոգամ է։ Կպարզվի, ու կպարզվի։
Նաեւ կպարզվի, որ եթե նա խփում է իր վրա այ այսպիսի թեգ (լավ է նայվում վրաս, չէ՞) ֊ ու գրավում իր ուզած մարդկանց, հետո չի ձգում, ու այդ մարդիկ հիասթափվում են (դավաճանները)։ Հետո նրանք հասկանում են, որ խելացի մարդիկ իրենց շուրջը պետք չեն, քանի որ նրանք մեկ է չեն ձգի։ Բայց թեգը չեն հանում, փոշին կսրբեն, կփայլացնեն, ու կրկին այ այսպես շուռ կգան, որ այ այն կողմից լավ երեւա։ Եւ ոտիկները (հոգեւոր) լավ երեւան, եւ այդ թեգը։
Կարելի է հինգ նշածդ գրքից մեկը կարդալ։ Կարդալ՝ նշանակում է հենց այնպես անցնել, թերթել, կինոն էլ նայել, որ կարողանաս այդ մասին զրուցել։ Այսինքն մի թեթեւ ստեղից այնտեղից նշել։ Սկզբից ազդում է։ Մինչեւ առաջին անգամ քնենք կտանի։ Իսկ հետո՝ տեսնենք։ Ինչքան հիմար է այդ մարդը, այնքան երկար չի հասկանա, դու ով ես։ Կամ եթե հասկանա, ապա ամենակատարյալը այդպիսի մարդ գտնելն է, որ նույնն է անում։
Այդպես՝ եթե դու շփել ես փոշի աչքերիս, հիմա իմ հերթն է։
Ու հետո երկուսս էլ իրար կշոյենք։ Ինչ լավ շփեցիր դու։ Հա, քոնն էլ վատ չէր։
Սա դառնում է սովորություն, խաղ։ Առանց որի ապրելն արդեն բարդ է։
Ի՞նչ անել ֊ գնալ Այրիշ իրար շոյել։ Շոյեք իմ այս մասը, որը չկա, որ ես շոյեմ ձեր այն մասը, որը չկա։
Մի անգամ մի շատ լավ տղա, ու մի լավ աղջիկ եկել են մի փաբ, ու հագել են մեեեծ կարտոններ, որոնց վրա սխեմատիկ նկարված էր Ադամն ու Եւան։ Տերեւիկներով։
IMG_0029
Այդ տղան խելացի է, այդ պատճառով ենթագիտակցաբար արվեստի գործ է արել։
Նա ցույց է տվել բոլորին, ինչով են նրանք զբաղվում։ Շոյում են այդ կարտոնկաների վրա նկարված իրար մարմինները։ Կարտոնի մարմիններ որոնց տակ իրենք թաքցրել են իրենց իրական եսը, որը այնքան վախենում են ցույց տալ։ Շատ ավելի մեծ համարձակությամբ մարմինը ցույց կտան, բայց ոչ եսը։ Որովհետեւ կարծում են, որ իրենց եսի հոգեւոր ոտքերն են ծուռ։
Թվում է թե, չէ՞ որ դա հոգեւոր ոտքեր են՞, ու դրանք գեղեցկացնելը բնավ խնդիր չէ։
Չէ, խնդիր է, քանի որ զարգանալն իրենց պետք չէ։ Նույնիսկ այն չէ խնդիրը որ հեշտ չէ։ Իմաստը ո՞րն է։ Հավես չկա։ Հավեսը՝ շոյելուց է։ Իսկ շոյելը առանց այդ էլ կա։ Իրենց պետք է առանց դրա իրենց լավը զգալ։ Որովհետեւ երբ նրանք հագնում են կարտոնկաները, ու տեսնում են, որ այլ մարդու խաբել են, թեկուզ եւ գիտեն, որ այլ մարդը նույնպես խաղում է, նրանք իրենց լավն են զգում։
Ու ես չգիտեմ այլ ձեւ բացի չռփելուց, չգիտեմ ինչպես անել, որ մարդիկ խթանեն իրենց զարգանալու ձգտումը վերգտնելը, այն որ «սումչկայի» այնքան հեռու անկյունն են խցկել, որ կորցրել են, էլ չեն գտնում։
֊ Մենք օտար եմ կյանքի այս խնջույքին, Կիսա ֊ ասել է վեհ կոմբինատորը։

Բայց ես շատ լավ գիտեմ, որ իմ օտարությունը չեմ վաճառի, չեմ փոխանակի, ու չէի էլ երազի, որ օտար չլինեի։ Համ էլ ի՞նչ դուք ունեք առաջարկելու՞։ Կեղծ թագեր, ու մերկ մարմին՞։
Ավելի հետաքրքիր բաներ կան։

Իսկ ով ուզում է իրեն խաբեն, նա կխաբվի։

6 thoughts on “ասք կեղծ թագերի, կամ ինքդ քեզ նկարագրելու մասին”

  1. եթե ընդհանրացնենք, կեղծ թեգերը մենակ սոցցանցերում չեն, այլ ընդհանրապես իրական կյանքում, համատարած, ամենուր: Ու պետք չի դրանից նեղվել կամ ջղայնանալ. դրանք միշտ էլ եղել են ու կլինեն թե՛ անհատի, թե՛ կուսակցությունների ու անգամ պետության մակարդակով: Ինձ թվում ա՝ պետք չի էդքան ջղայնանալ մի բանի վրա, որն էդքան մարդկային ա:

    Հ.Գ. սա ասում եմ որպես մի մարդ, որի քաղաքական հայացքները ֆբ-ում նշված չեն, իսկ սիրած գրքերից բոլորը հաստատ կարդացել եմ 🙂

    1. ես չեմ էլ կասկածում որ կարդացել ես։
      (:
      #ուպուծյու

      գիտես, սա իրականում միայն իրենց հետ իմ հաշիվները չեն։ սա շատ ավելի ընդհանուր մտածողություն է։
      Պերսեպոլիսում իմ համար ամենակարեւոր ու հուզիչ պահերից մեկն այն է, որ Մարջանի Եվրոպական ընկերները բնավ չեն հասկանում այն գաղափարները, որոնց մասին խոսում են։ Հասկանում էր Մարջանի հեղափոխական բարեկամը, ում սպանել են Իրանում։

      Իսկ այն որ դա մարդկային է, ես չեմ համաձայնվում, ասեմ ինչու։ Իմ համար մարդը շատ ավելի վեհ էակ է, որ թույլ տա իրեն մանիպուլյացիաներ։ Մանիպուլյացիաները, ասենք գույնզգույն փետուրներով պարտնյոր գրավելը ֊ դա նրանց համար է, ում շատ ավելի մեկ է, ում հետ են «շփվում», քանի որ չեն շփվում։ Հետո էլ զարմանում, են, ինչի՞ ռնգեղջյուրները մի անգամ են ընտրում, ընտանիք կազմում ու էլ չեն բաժանվում։ Որովհետեւ իրան ի՞նչ տարբերություն, ասենք այն մյուս ռնգեղջյուրը ինչ արժեքներ ունի։

      Այն, որ միայն ինտերնետում չէ ֊ իհարկե միայն համացանցում չէ, ամենուր է։ Բայց դրանից ավելի քիչ մանիպուլատիվ չէ։ Իմ համար մարդը մանիպուլատիվ էակ չէ,
      Մարդը դրանից վեհ է։

      Մի անգամ, մի սպանիչ գեղեցիկ աղջիկ, երբ ծանոթանում էինք, ինձ ասել է՝ տես, թե չէ կարող է ուշ լինի։ Իսկ ես պատասխանել եմ, որ ահաբեկիչների հետ չեմ բանակցում։ Որովհետեւ եթե մանիպուլյացիան կա մեկ անգամ, այն կլինի կրկին։ Իսկ ինձ այդպիսի մարդիկ պետք չեն։
      Ես տանել չեմ կարող մանիփուլեյթիվ բիթչերին։ Ու դա ասելով, ես հեռուստատեսության բոլոր ալիքներով ժպտացող քաղաքական գործիչներին էլ նկատի ունեմ։

      1. Էնքան էլ համաձայն չեմ հետդ, որովհետև կարելի ա ասել, որ մարդուց կեղծ, փչացած ու բարոյազուրկ արարած չկա: Իհարկե, միևնույն ժամանակ կարելի ա ասել, որ մարդը նաև վեհ, բարձրակարգ արարած ա: Իմ կարծիքով, մարդ արարածն էնքան բազմաշերտ ա, որ ինքը կարա համ մանիպուլատիվ լինի, համ էլ լրիվ մերկ հասարակության առաջ: Ընդ որում՝ հենց նույն մարդը:

        Գույնզգույն փետուրներով պարտնյորներ փնտրող արարածներին էլ չեմ մեղադրում: Թող իրանք գոյություն ունենան: Անձամբ ինձ իրանց գոյությունն օդի ու ջրի պես պետք ա, որովհետև իրանց տեսնելով ես հասկանում եմ, որ ավելի լավն եմ: Միևնույն ժամանակ, էս կարգի գեշ համեմատություն անելիս ես իրանցից հազար անգամ ավելի վատն եմ դառնում, հողին հավասարվում:

        Եսի՞մ, ինձ թվում ա՝ միշտ էլ հետաքրքիր ա ուսումնասիրել մարդկանց տարբեր տեսակի վարքը, ու ինտերնետն ավելի լայն հնարավորություն ա տալիս դրա համար: Բայց քննադատե՞լ: Եսի՞մ: Գուցե կեղծ թեգերով անուղեղ դեգեներատ լինելն ավելի՞ լավ ա: Պրոբլեմներն ավելի քի՞չ են: Չգիտեմ:

  2. ես վատ եմ վերաբերվում քո նշած երեւույթին, որովհետեւ դա մի տեսակ տակից գործել է նշանակում։
    ու եթե մարդով չհետաքրքրվեց, ու չսկսես նրա հետ շատ շփվել, չես իմանա, որ նա այդպիսինն էր։ իսկ ինչո՞վ պիտի հետաքրքրվեիր․․ իհարկե թեգերով։

  3. իսկ իմ ֆբ.պրոֆիլում քաղաքական հայացքները գրած են “միստիկ անարխիզմ” , այդպիսի քաղաքական հայացք չկա իհարկե, իսկ կրոնս գրված է “ավելի հեշտ ա ասեմ աթեիստ եմ, քան բացատրեմ թե ինչին եմ հավատում”, տենց պրիկոլ ա իրականում , համ էլ իմ մասին որոշ բաներ ա ասում, նենց որ, վատ չի վպրինցիպե, հա պոնտ ա, իհարկե, թիթիզություն, բայց դե առանց թիթիզության էլ չի լինի, պետք ա անել մեկմեկ :), իսկ կեղծի իմաստով մի քիչ ասեմ իմ կարծիքը, մարդկանց կեղծավորությունը ըստ իս, գիտակցված չի մեծամասամբ (կամ կիսագիտակցված ա), որովհետև դա ահագին ինքնաքչփորում ա պահանջում, որը շատ էներգիայա ուտում ու ժամանակ, մարդիկ հիմնականում լավ չեն հասկանում թե իրենք ով են ու ինչ են ուզում էս կյանքից, մեզ բոլորիս էլ վերբերվում ա սա, ամեն մեկիս մեր չափով, էտտեղից էլ եզրակացությունն ա, ինքը գրում ա ասենք որ լիբերալ ա, բայց ինքնավերլուծություն չի արել, տենց առաջին անգամ գաղափարին հանդիպելիս(նույնիսկ եթե մտածել ա գաղափարի վրա երկար) տեսել ա , որ հավանում ա գաղափարը, վռոձի լավն ա , անունն էլ ահա արդեն գիտի, գրել ա «ես լիբերալ եմ», բայց կենսակերպը չի փոխվել, իսկ ինքնաքչփորում էլ չի արել, չի ջոգել որ ինքը լիբերալ չի, որովհետև ինձ թվում ա ավելի հեշտ ա ու էներգոխնայող իմանալ գաղափարները, տեսությունները, բայց դրանց կապը քո հետ, դա արդեն լրիվ ուրիշ պատմություն ա: Տենց լիքը կան, մարդիկ ովքեր մթոմ հիանում են արևմուտքով կամ էլ ինչ որ «զարգացած» երկրներով, բայց միևնույն ժամանակ երբ մի քիչ ավելի ուշադիր ես հետևում իրա ստատուսներին, նրան ինչով ինքը ոգեշնչվում ա, ինչից բողոքում, տեսնում ես որ լատենտ դեսպոտ ա 🙂

    1. բայց դե մեղադրելու էլ չի մեծ առումով, չկա ինքնաքչփորման մշակույթ 🙂

Comments are closed.