պատմություն գաղտնագիր ընտրելու մասին

Ուրեմն, 2004֊ին նոր էին սկսում քարտերով աշխատավարձ փոխանցելը, եւ մեր հիմնարկ եկան կարեւոր դեմքերով եւ պորտֆելներով մարդիկ՝ բանկից։ Նրանք պետք է բոլորի հետ առանձին առանձին նստեին, ցույց տայի որտեղ ինչ է պետք ստորագրել, ու պատասխանեին հարցերին։
Հեռվից հեռու ես նկատեցի, որ նրանք մարդկանց ահավոր խորհուրդներ են տալիս։ Ընթացքում պետք էր երկու գաղտնագիր նշել, ու նրանք ասում էին ֊ գրեք ձեր ծննդյան թիվը որ էլ չմոռանաք։
Երբ հերթը հասավ, ինձ, իսկ ես, բնականաբար ԱյԹի աշխատող եմ, ժառանգական սեքյուրիթի մասնագետ, այդ խորհրդից հետո ես նայեցի իրեն, տիպա դու հաստա՞տ ինձ ես դա առաջարկում, հա՞։
Ու նա կրկնեց
֊ ծննդյան թիվը գրեք, կամ հեռախոսի համարը, որ չմոռանաք։
֊ գիտեք, քանի որ ես ադմին եմ ֊ սկսեցի ես ֊ կլինի՞ գաղտնագիրս պարզապես «ադմին» գրեմ, պրծնենք այդ դարդից։
֊ հմ՞ ֊ ասաց նա։
֊ չէ, ճիշտ եք, դա մոռանալու խնդիրը չի լուծի։ Եկեք ես հիմա բոլորին ասեմ գաղտնագիրս, հետո որ մոռանամ, ումից էլ հարցնեմ, կհիշեցնի։
֊ բանկիրը գույնը փոխեց, ու արագ ասաց՝
֊ այստեղ էլ ստորագրեք։

ու տենց

պատմություն իրավաբան չդարնալու մաիսն

ուրեմն, ես երբ երիտասարդ էի եւ անփորձ, ու դիտում էի Սանտա֊Բարբարան, ինձ ահավոր դուր էր գալիս, ինչպես է Մեյսնը դատավարություններ վարում, ու ես ինձ լրիվ պատկերացնում էի ապագա իրավաբան, ով կպատրաստի հիանալի մի ճառ, խորամանկ հարցեր կտա, ու ջրի երես կհանի բոլոր ստերը։

֊ Վաշա չեսծ, գասպաձին սուձյա ֊ այ այսպես ես կսկսեմ իմ ելույսը։

Իսկ հետո մի մի վայրկյանի ընթացքում այդ ցանկությունը անհետացավ։
Ես պատահաբար տեսա 02 հաղորդումը։
Այնտեղ մի քյարթական արտաքինով մի մարդ, դանակով խոհանոցում ինչ֊որ մեկին սպանել էր։
Ու ես մտածեցի, սրա՞ն պետք է պաշտպանե՞մ։

Հետո, եղել է, շփվել եմ ոստիկանների հետ, ու համոզվեցի, որ ինչպես մեր հանցագործները բնավ Մորիարտի չեն, այդպես էլ ոստիկանները բնավ Շերլոկ չեն։

ու տենց

ասք լակոտության մասին

տեխնոպարկ։
մի խումբ տղաներ հռհռում են։
երբ կողքով անցա լսեցի՝
֊ ա կակ տի նախոդիշ մայու գռուձ, դարագոյ
֊ ս տրուդոմ

հռհռոցների նոր ալիք

֊ պրոլետարներ ֊ մտածեցի ես։

֊ զանուդա ֊ մտածեցին իրենք։

ու տենց

ասք լայքեր հաշվելու մասին

մեր կրթական համակարգերը նույն հիմքերի վրա են, ինչ կապիտալիզմը։

Երկուսի մեջ էլ հիմքերից մեկը մրցակցությունն է։
Կրթության մեջ, մրցակցությունը կազմակերպված է գնահատականներ դնելու միջոցով։
Ու ուրեմն, մարդիկ ձգտում են ունենալ բարձր գնահատականներ։ Իսկ բարձր գնահատականներն էլ չեն արտահայտում գիտելիքը, ինչպես տնտեսության պարագայում մեծածավալ վաճառքը չի արտահայտում որակը։
Այսպես, տնտեսության մեջ մրցակցությունը չի կարողանում չստեղծել մոնոպոլիաներ (ինչին դեմ, որ ուղղված է), իսկ կրթության մեջ մրցակցությունը չի կարողանում ստեղծել բարձր որակավորում ունեցող մասնագետներ(ինչի համար որ ստեղծված է)։

այստեղից

ուզում եմ ասել, որ ես լայք հաշվողներին չեմ հասկանում։ թեկուզ եւ ուրիշի։
քանի որ լայքն էլ է գնահատական։
ուզում եմ ասել, ինչով էր ինձ հետաքրքիր այն աղջիկը որ ինձ մեկնաբանում էր՝ ֊ «ժպտում եմ»։ նա գնահատական չէր տալիս։ նա ասում էր ինչ է իր հետ, ինչ է զգում։
ես չեմ սիրում, երբ ինձնից գնահատական են սպասում։ չեմ սիրում, երբ տալիս եմ։ դա սովորության պատճառով է լինում։ բոլորս սովորել ենք գնահատաել։
կամ չգնահատված զգալ։
ես ո՞վ եմ որ գնահատեմ քեզ։
ինչո՞վ է չափվում գնահատականը։ ո՞ր տարադրամով։ շոյանքո՞վ, լայքո՞վ։

կապիտալիզմը այնքան խորն է մեր մեջ, որ այն կա ամենաազատ ու ամենաառաջադեմ սոցիալական կայքերում։ այն մեկ է կա մտածողության մեջ գրեթե բոլորի մոտ։ ու դրանից շատ բարդ է ազատվել։
ես չեմ կարող հենց հիմա հստակ ձեւակերպել ինչպես եմ տեսնում այլընտրանքը։
ուզում եմ ասել, որ այլընտրանքի մասին մտածել է պետք։

մտածել է պետք

ասք կեղծ թագերի, կամ ինքդ քեզ նկարագրելու մասին

ուրեմն, ակնհայտ բան ասեմ, ախպերնիր, ֆեյսբուքում, ուր ես արդեն չկամ, իսկ դուք դեռ կաք, քանզի ոչ մի կորպորացիա էլ, ինչպես եւ ոչ մի կայսրություն, ընդմիշտ չէ, այ այդ ֆեյսբուքում, ինչպես եւ ամեն այլ իրենց հարգող տեղում կարելի է քեզ նկարագրել։ նույնիսկ խրախուսվում է։ իհարկե նրանք դեռ չեն ֆայմել որ նկարագրել կարելի է թեգերով, իսկ մոտավորապես այդպես նկարագրել մարդկանց ֆայմել են Կենդանի Մատյանում ֊ այնտեղ կարելի էր կտացնել «հետաքրքրության» վրա, ու ստանալ նույն հետաքրքրությունը նշած մարդկանց ցանկ։ Ֆբ֊ն դեռ չի ձգել դա իրականացնի։ Դեռ։ Արդեն քանի տարի է դեռ։
Ամենահավես նկարագրությունների տեսակը դեյթինգ կայքերում է։ իրենք գիտեն, որ դու եթե իրենց ճանկերն ընկել ես, ապա լրիվ հիմար ես, ու լրիվ անհույս, ու քեզ չէն էլ ասում ֊ նկարագրի քեզ։ Նրանք սահմանում են որոշակի թագերի բազմություն, ու քեզ հաարցնում են՝ սրանից ո՞րն ես։ Որ դու էլ չմտածես, չհիշես բառերը ֊ ահա սա թե՞ սա։
Ու նույն ֆեյսբուքում, երբ դու քեզ նկարագրում ես, կարող ես նշել ֊ ինչ կրոնի հետեւորդ ես, կարծեմ պարտավոր ես նշել՝ ինչ սեռի (հետեւորդ), ու ինչ քաղաքական հայացքներ ունես։ Ու հայացքների ընտրությունը՝ դեվիեյթվում է պահպանողականից մինչեւ լիբերալ, եւ․․․ վերի լիբերալ։ Նեոլիբերալ, չէ, չկա։ (:
Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ բնավ լիբերալ չեմ։ Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ լրիվ պահպանողական եմ։ Ազնվայրավարի եմ արտահայտվում։
Բայց ես զգացի, որ այն մարդկանց հետ, ով նշում է այդ «վերի» լիբերալը, ինձ հա բարդ էր։ Ինձ թվում է այն պատճառով, որ այդ «վերի» նշածները հաճախ իրական «վերի» չեն, այսինքն դա իրենց մտածված, մարսած, ասիմիլացված, ընդունված դիրքորոշումը չէ։ Ու եթե փորես, լինում է որ այդ իր պլաստիկով փայլփլող ստատուսներով բեջը, որ ճչում է այն մասին, թե ինչ զուրկ է այդ մարդը պահպանողական մտքերից, ու ինչ կողմ է բացարձակ ազատ մտածողությանը, եթե փորես, ապա պարզվում է, որ նա իր ծնողներից հեչ էլ չի տարբերվում ոչ մի իրոք կարեւոր հարցում։ Կպարզվի, որ «ազատ հարաբերությունը» դա լավ է, երբ նրան է պետք, բայց արդեն բնավ լավ չէ, երբ ընկերոջն է պետք։ Կպարզվի, որ չնայած նրան, որ նա «լրիվ պոլիգամ» է, նա անհույս մոնոգամ է։ Կպարզվի, ու կպարզվի։
Նաեւ կպարզվի, որ եթե նա խփում է իր վրա այ այսպիսի թեգ (լավ է նայվում վրաս, չէ՞) ֊ ու գրավում իր ուզած մարդկանց, հետո չի ձգում, ու այդ մարդիկ հիասթափվում են (դավաճանները)։ Հետո նրանք հասկանում են, որ խելացի մարդիկ իրենց շուրջը պետք չեն, քանի որ նրանք մեկ է չեն ձգի։ Բայց թեգը չեն հանում, փոշին կսրբեն, կփայլացնեն, ու կրկին այ այսպես շուռ կգան, որ այ այն կողմից լավ երեւա։ Եւ ոտիկները (հոգեւոր) լավ երեւան, եւ այդ թեգը։
Կարելի է հինգ նշածդ գրքից մեկը կարդալ։ Կարդալ՝ նշանակում է հենց այնպես անցնել, թերթել, կինոն էլ նայել, որ կարողանաս այդ մասին զրուցել։ Այսինքն մի թեթեւ ստեղից այնտեղից նշել։ Սկզբից ազդում է։ Մինչեւ առաջին անգամ քնենք կտանի։ Իսկ հետո՝ տեսնենք։ Ինչքան հիմար է այդ մարդը, այնքան երկար չի հասկանա, դու ով ես։ Կամ եթե հասկանա, ապա ամենակատարյալը այդպիսի մարդ գտնելն է, որ նույնն է անում։
Այդպես՝ եթե դու շփել ես փոշի աչքերիս, հիմա իմ հերթն է։
Ու հետո երկուսս էլ իրար կշոյենք։ Ինչ լավ շփեցիր դու։ Հա, քոնն էլ վատ չէր։
Սա դառնում է սովորություն, խաղ։ Առանց որի ապրելն արդեն բարդ է։
Ի՞նչ անել ֊ գնալ Այրիշ իրար շոյել։ Շոյեք իմ այս մասը, որը չկա, որ ես շոյեմ ձեր այն մասը, որը չկա։
Մի անգամ մի շատ լավ տղա, ու մի լավ աղջիկ եկել են մի փաբ, ու հագել են մեեեծ կարտոններ, որոնց վրա սխեմատիկ նկարված էր Ադամն ու Եւան։ Տերեւիկներով։
IMG_0029
Այդ տղան խելացի է, այդ պատճառով ենթագիտակցաբար արվեստի գործ է արել։
Նա ցույց է տվել բոլորին, ինչով են նրանք զբաղվում։ Շոյում են այդ կարտոնկաների վրա նկարված իրար մարմինները։ Կարտոնի մարմիններ որոնց տակ իրենք թաքցրել են իրենց իրական եսը, որը այնքան վախենում են ցույց տալ։ Շատ ավելի մեծ համարձակությամբ մարմինը ցույց կտան, բայց ոչ եսը։ Որովհետեւ կարծում են, որ իրենց եսի հոգեւոր ոտքերն են ծուռ։
Թվում է թե, չէ՞ որ դա հոգեւոր ոտքեր են՞, ու դրանք գեղեցկացնելը բնավ խնդիր չէ։
Չէ, խնդիր է, քանի որ զարգանալն իրենց պետք չէ։ Նույնիսկ այն չէ խնդիրը որ հեշտ չէ։ Իմաստը ո՞րն է։ Հավես չկա։ Հավեսը՝ շոյելուց է։ Իսկ շոյելը առանց այդ էլ կա։ Իրենց պետք է առանց դրա իրենց լավը զգալ։ Որովհետեւ երբ նրանք հագնում են կարտոնկաները, ու տեսնում են, որ այլ մարդու խաբել են, թեկուզ եւ գիտեն, որ այլ մարդը նույնպես խաղում է, նրանք իրենց լավն են զգում։
Ու ես չգիտեմ այլ ձեւ բացի չռփելուց, չգիտեմ ինչպես անել, որ մարդիկ խթանեն իրենց զարգանալու ձգտումը վերգտնելը, այն որ «սումչկայի» այնքան հեռու անկյունն են խցկել, որ կորցրել են, էլ չեն գտնում։
֊ Մենք օտար եմ կյանքի այս խնջույքին, Կիսա ֊ ասել է վեհ կոմբինատորը։

Բայց ես շատ լավ գիտեմ, որ իմ օտարությունը չեմ վաճառի, չեմ փոխանակի, ու չէի էլ երազի, որ օտար չլինեի։ Համ էլ ի՞նչ դուք ունեք առաջարկելու՞։ Կեղծ թագեր, ու մերկ մարմին՞։
Ավելի հետաքրքիր բաներ կան։

Իսկ ով ուզում է իրեն խաբեն, նա կխաբվի։

ասք համայնքների զարգացման մասին

Քանի անգամ տարբեր ախպերությունները որոշում էին օնլայն ՏՏ հանդես ստեղծել, ու ոչ մի բան չէր ստացվում։ (ախպերությունը ըստ սահմանման փակ խումբ է։ իսկ մենք այ սենց բան կանենք։ ոչ թե դուք, մենք։ քանի որ ձեզ չգիտենք, ու առհասարակ դուք ո՞վ եք որ իմանանք)
Իսկ հետո հայտնվեց հայ֊այթի․օրգը ու պարզվեց որ լիքը մարդ սկսեց գրել։
Դա այն մասին է, որ մենք (ե՞ս) թերագնահատում ենք համայնքները (մեր համայնքը), ավելի ճիշտ՝ դրա զարգացման պոտենցիալը։
(
Ի դեպ, բնավ փաստ չէ, որ փող ծախսող, այսինքն հեղինակին վճարող հանդեսը, այդպիսի հոդվածներ կունենար։ Մասամբ այն պատճառով, որ փողը քիչ կլիներ, իսկ մասամբ այն, որ փողը լավ մոտիվատոր չէ։
(Փողը բավական չէր լինի ասելով նկատի ունեմ՝ ինչի՞ ես այս փողով պիտի տեքստ գրեմ ու վաճառեմ, որ հետո հեղինակային իրավունքն էլ (քոփիրայթը) իմը չլինի, իսկ ինչ որ կապիտալիստ այն ըննհամենը հրապարակելով փող աշխատի։ Գուցե այս երեւույթին սովոր են լրագրողները, ով, ըստ սահմանման իրենց գրածը ծախող մարդիկ են, ամեն հետեւություններով (ով վճարում է, նա եւ պատվիրում է երաժշտությունը), սակայն ոչ ճարտարագետները կամ մատենագիրները, ում այդ համար ըստ սահմանման դրամ նախատեսված չէ։ (Իհարկե բոլորս էլ գիտենք, այսինքն բանական ենթադրություններ ենք անում թե ով ում հետ է քնել ումից ու ինչի համար է))
)
Այն ժամանակ, երբ կա շոուինգ օֆ քեզ ցույց տալու լավ ձեւ՝ այսինքն ինչ֊որ հետաքրքիր բանի մասին հետաքրքիր գրելու հնարավորություն, ու ժողովրդավարական կարմա վերելակը ֊ համայնքը գործում է։
Իհարկե, կան շատ անկապ տեքտեր, նույնիսկ տնայիններ են տեղադրում։ Այսինքն, այնքան ասելու բան չկա, բայց այնքան ժամանակ կա։ Ու ցանկություն երեւալու։ Ապա պատասխանը չիթինգն է։ Էն օրը ստիպված տնային է գրել։ Կարելի է հրապարակել։ Եւ սպանել երկու նապաստակ։ Իրենց արեւին սպանել, բնականաբար։
Իհարկե, հաբրի կլասի տեքստեր դեռ չունենք։ Առանցքային բառը՝ դեռ։
Բայց հիմքը կա, ու ես համոզված եմ որ մի քանի տարի անց տեքստերի որակը անհամեմատ ավելի բարձր կլինի։ Ու այսորվա ամենալավ հոդվածները կլինեն պարզարես միջին։
Ու համացանցը հաջողված թարգմանութզուն է։ Համացանցը համայնքների մասին է։
եւ այդպես

ասք էգոիզմի մասին

ուրեմն, գործընկերս երբ ազատ ֆորմատի հայերեն բառարան էր պատրաստում, դե պարզ է, սքան է արել սկզբից, հետո ocr հետո սփելչեք։ Ու այդ ֆայնրիդերը ամեն տեղ, ուր հանդիպում էր ՈՒ տառը, հա սխալվում, գրում էր ՈԻ։ այդպես, նա ձեռքով դե ստուգում էր, ու մի հատ էլ անցավ լրիվ ՈԻ տառերով։

Փաստորեն, միայն մեկ բառ կար բառարանում, ուր ՈԻ կապակցությունը հանդիպեց։ Դա ԷԳՈԻՍՏ բառն էր, օտար բառը։

եւ այդպես

ասք մեծամիտ չլինելու մասին

այսօր այնպիսի բան եղավ, որ հավատս մարդկանց մեջ մեծացավ։ այսինքն մեկ է դեռ բացասական արժեք ունի, բայց դրական ուղղությամբ է։
ես սովորաբար խուսափում եմ մարդկանց հետ աշխատել, նախընտրում եմ մեքենաների հետ ֊ քանի որ իրենց սոֆթը ինչքան էլ վատը չլինի, այնքան նյարդերիս չի ազդում, ինչպես մարդկանցը։
բայց այսօր ուրախացա երբ լսեցի մեր ճարտարագետներից մեկի մտքերը մեր մասին։
ու չնայած դա «մենք, հետամնաց ասիացիները, իսկ իրենք, վեհ ու զարգացած արեւմտացիները» ոճով էր, որը բնավ էլ ռացիոնալ չէ, բայց եւ ինքնաքննադատական էր, իսկ դա արդեն օգտակար է առողջության համար։
ասում է՝ այ մենք այլ մարդկանց չենք հարգում, անկախ իրենց ազգից, պարզապես ուրիշներին, այ կարդացեք «Քաոս» կամ «Պատվի համար»֊ը,(դե մարդը ինչ կարդացել է դա է մեջբերում) կոշիկներով գինի ենք խմում, երբ մի բան ունենք, ու մեզ ուրիշներից լավն ենք դրանով զգում, երբ հեչ էլ լավը չենք։
֊ իսկ ֊ շարունակում է ֊ այ ասենք այն մեկը, որ եկել էր, ես երբեք չէի պատկերացնում, որ այդպիսի մարդը այդպես իրան կպահի։ շարվարը մաշված էր, ու հաստատ նա փողից նեղված չէ, որ նոր շալվար իրան չի առնում, պարզապես բանի տեղ չի դնում, դե մաշված է ֊ մաշված է։
կամ․․․ տեսե՞լ եք այսինչի հետ ո՞նց էր աշխատում, իջել էր ծնկները հատակին էր դրել, ու տենց իր կողքը գործ էր անում։ հայը բա տենց կանե՞ր։ չէ, չեմ ասում ոչ ոք, բայց ընդհանուր առմամբ, ախպեր, ստատիստիկայով։

հա, կրկում եմ, ինքնաքննադատությունը ընդհանուր առմամբ, ստատիստիկայով առողջությանը օգտակար է, քանի որ, կամ եթե նրան հետեւում է փոփոխություն, զարգացում։

ու տենց

ասք մշակութային տարբերության մասին

(04:16:33 ) venator: երբ որ
(04:16:39 ) venator: տոռենտ ես քաշում
(04:16:45 ) venator: ռուտռեկեռից
(04:16:51 ) venator: բոլոր տվողների
(04:16:57 ) venator: տոռենտ կլիենտը
(04:17:03 ) venator: մյուտոռենտն է
(04:17:05 ) venator: իսկ երբ
(04:17:11 ) venator: փայրըթբեյից
(04:17:17 ) venator: իսկ իսոհանթից
(04:17:27 ) venator: ահագին մարդ է հանդիպում
(04:17:31 ) venator: տրանսմիշընով

ու տենց

ասք սոց ցանց ընտրելու մասին

ոչ խմբային չաթերը այնքան չեն օգտագործվում, ինչպես սովիալական ցանցերը։
առաջ խմբային չաթերն ու խմբային ֆորումներն էին այդ սոց․ ցանցերի դերը կատարում։ բայց ոչ անձնական չաթը։

անձնական չաթում մարդիկ քիչ են շփվում, որովհետեւ ոչ ոք չի տեսնի իրենք ինչ լավն են։ այսինքն, կտեսնի միայն զրուցակիցը։
այդ ժամանակ էլ եւ չաթվում են ֊ երբ կպցնում ես պետք է զրուցակիցը տեսնի ինչ լավն ես։
այլապես ֊ սոց․ ցանց։
որ բոլորը տեսնեն ինչ լավն ես։

այսինքն շոուգին օֆ ֊ տի վերտիշ վսեմ ֊ այստեղ էլ է աշխատում։
մարդկանց սոց․ ցանցերում շփումը չէ որ պետք է, իրենց լավ լինելը ցույց տալն է պետք։
ու ձեւավորվում է եւս մեկ սոցիալ կոնտրակտ ֊ դու ինձ կլայքես, ես քեզ կլայքեմ։
իսկ շփվել մարդիկ չեն սիրում։
որովհետեւ ասելու բան չունեն։
ու գիտեն որ ասելու բան չունեն։
իսկ սոց․ ցանցը ԿՄ֊ից ու բլոգերից տարբերվում է հենց նրանով, որ այնտեղ հենց այն տեղն է, ուր կարելի է ասել այն, ինչ կարող ես ասել, ու ինչ իրականում ոչ մեկին չի հետաքրքրում, կամ հետաքրքրում է սոցիալ կոնտրակտի շրջանակներում։
դու քո հիմարությունը ասացիր, ես լայքեցի, որ հետո դու իմը լայքես։
դիսլայք պատահաբար չէ որ չկա։
ի՞նչ դիսլայք, դուրդ չի գալիս, ի՞նչ ես ստեղ անում, ինչի՞ ես փարթին փչացնում։
այնպես որ բոլորը սոց․ ցանցում կարող են որոշ չափով զգալ իրենց աստղ, ու ինչպես Վուդի Ալենի մոտ, հայտնել սափրվում են մինչեւ նախաճաշը, թե հետո։
ու տենց

ասք այփադ ուզելու մասին

տենց, երեկ պատմել են, որ մեկը այփադ է ուզում, չորս հարյուր հազար արժի, ու մտածում է որտեղից փող ճարի, առնի։
այփադ/այֆոն ուզելն իմ համար դասագրքային օրինակ է, երբ ես ասում եմ, որ զարգացման հետ ոչ միայն պահանջները մեծանում են, այլ եւ նվազում ֊ ի․ե․ եթե զարգանում ես, պարզվում է, որ քեզ ոչ մի այփադ էլ պետք չէ։

Ու տենց, ասում էին, բացատրում ենք, որ չարժի, որ շատ ավելի էժան, շատ ավելի լավ բաներ կան, իսկ որ եթե նոութ վերցնի, ու մի հատ էլ ազատ ՕՀ դրա վրա, ապա այն հիմար սահմանափակումները չի ունենա, իսկ նա չի ընդունում, չի ընկալում։

Ու ես ասում էի ֊ դե դա էլ իր զարգացման մասին է, եթե նա այփադ չառնի, նա համ վատ է իրեն զգալու որ այփադ չունի, համ էլ չի կարողանա գնահատել այն, ինչ ունի։

Ու որ նրան մտափոխել չի լինի, որովհետեւ երբեք չգիտես ինչի է նա ուզում այփադ ֊ այսինքն այն պատճառները, որ նա բերում է՝ դրանով հեշտ է ինտերնետ գողանալ, օրինակ, համ անհեթեթ են, համ սուտ։

Իսկ իրական պատճառները մենք երբեք չենք իմանա, ոչ միայն այն պատճառով որ պետք է իրեն փորել երկար, ու երկար, ու հասկանալ այս կամ այն սահմանումը իր մեջ որտեղից է, այլ նաեւ այն պատճառով, որ նա ինքը իրեն ազնիվ չի ասի որն է պատճառը, ուր մնաց մեզ

Ու մենք կարող ենք միայն ենթադրել որ նա ունի որոշակի զգացումներ, ապրումներ, որ նա կապում է այդ սարքի հետ՝ օրինակ, նա ունի ինչ֊որ բաների պակաս, այլ խոսքերով ֊ դատարկութոյւն, ու իրան պետք է այն լրացնել։ Նրան պետք է , գուցե որ նրան զվարճացնեն։ Կամ նրան պետք է որ դա լինի վեհության ատրիբուտ, ու որ մարդիկ մտածեն ֊օօօօ ֊ իր մոտ այփադ է։
Կամ նա կարծում է որ ամեն իրեն հարգող մարդ պետք է այփադ ունենա, ու առանց դրա, նա իրեն լավ չի զգում։

Իհարկե, ես կարծում եմ, որ երբ նա այն ունենա, այդ ուրախությունը կտեւի հինգ րոպե։ Որովհետեւ դատարկությունը անհնար է փակել այփադով։
Ու նա կփնտրի մի այլ բան։ Ասենք նոր ծիտ։ Կամ նոր հեռուստացույց ֊ «էն որ սքայփով է, գիտե՞ք, ու նոր էկրանով»։ Կամ ինչ֊որ մի բան, քանի որ, ինչպես Ֆրոմը գրում է, նա ծտի ձագի պես բաց բերանով սպասում է, որ այդ բերանի մեջ ճիճու դնեն։ Դա է խնդիրը։ Այփադը ռեալիզացիայի դետալ է
Ընդամենը։

ու տենց