ասք Մհերի մասին

իրականում Մհերը բնավ չի կողպվել ժայռի մեջ։

Նա պարզապես դուրս է եկել այս տարածքից։

Էդ ժողովուրդը իրան չի հասկացել, քանի որ չի տեսնում ուր է։

Իրենց թվում է պատ է ֊ բայց իրականում դուռ է։ Ու այդպիսի դռներ ու պատուհաններ կան, բայց փակ են։

Իսկ դրանք ոչ ոք չի տեսնում, քանի որ չի էլ ուզում տեսնել, իրենց ստեղ էլ է լավ։

Իսկ Մհերը դուրս եկավ այդ փակ տարածքից, գնաց ազատ տարածք։

Իհարկե, դրսից էլ ներս չի երեւում, քանի որ փոսը, փաբը, կազինոն ֊ փակ է։ Դա արված է մարկետինգից ելնելով, որ մարդիկ չիմանան դուրսը ժամը քանիսն է, ինչ եղանակ է, ու որ առհասարակ այդ դուրսը կա, որ այնտեղ չգնան։

Համ էլ այնքան ծխած է որ չեն տեսնում դռների տեղը։

Բայց մտածում են ֊ եթե այստեղ չկաս ֊ ուրեմն չկաս ընդհանրապես։ Քանի որ դուրս չեն տեսնում, ու մտածում են, որ Մհերը իրեն ճգնավորի կյանին է դատապարտել։

Մհերին տեսնելու համար ընդամենը պետք է, ասենք, օգտագործել ռսս, գլուխը փոսից հանել ու տեսնել, որ այստեղ է, ու հույս էլ չունի որ իր գեո համայնակիցներից մեկը իրեն կնկատի։ Պարզապես հավես չունի փոսի մեջ մտնել։

Այնտեղ պատուհաններ չկան, ու տոթ է։

Իսկ դուրսը օդ է, դուրս տարբեր է։ Այնտեղ զանազան բաներ են, ուրիշ որճեր, ետնախորշեր էլ կան, բայց եւ լայն մայթերով փողոցներ կան, փոքր տներ, երկնաքերեր, անտառներ ու բացատներ, սարեր կան։ Կարելի է սարի վրա, կամ բարձրահարկ շենքի կտուրին բարձրանալ ու տեսնել զանազանությունը։

Իսկ մարդիկ մտածում են, որ սարի վրա են բարձրացել, բայց իրականում խմած են ու սեղանի վրա են բարձրացել, հազիվ են հավասարակշռությունը պահում որ չընկնեն, ու իրենց թվում է որ դա թթվածնի պակասից է։

Մհերը գիտի, որ մարդիկ իրենք են ընտրել մնալ այնտեղ, ուր կան։ Իրենց աչքերը բացել պետք չէ, չէ՞ որ իրենք են ժամանակին եկել այնտեղ, իրենց իրենց կամքով։

Ուրեմն հիշում են, որ դրսից են եկել։ Հիշում են դուրսը կար ու ոնց էր։

Բայց իրենց դուր է գալիս փակ տարածքում, ծխի մեջ։

Այնտեղ կարելի է խմել, ու մոռանալ, մեկ էլ կարելի է զուգարանում կողպվել զույգերով, ու մտածել որ դա ռոմանտիկ է, քանի որ քթերը արդեն հոտ չեն զգում, սովորել են։

Նրանք ընտրում են մոռանալը։ Ու մոռացվելը։

Ճիշտ է հետո կասեն դարդոտված, նեղացած ֊ «ինձ մոռացան» ֊ այդպես էլ ասում են Մհերի մասին ֊ դե գնաց, թողեց մեզ։

Ու սկսում են իրանց խղճալ ֊ կամ Մհերին խղճալ ֊ մեկ չէ՞ ում, կարեւորը հեղուկ կա, թթուն կա, երաժշտություն կա։

եւ այդպես

պիտակներ՝ ազատութիւն  համացանց  մտքեր  ֆեյսբուք