Մի հատ էլ մեկնաբանություն՝

>ասենք՝ Չոմսկուն) թույլատրվում է սրտներից ինչ գալիս է, ասել, բայց ոչ ավելին։

դա էլ քիչ չէ։
ավելին, դա շատ կարեւոր է։

ես բնավ չեմ ուզում բառերին կպնել, բայց ո՞նց չասեմ ֊ «ոչ ավելին» ֊ դե մարդու սրտից ինչ գալիս է, ասում է, ավելինս ո՞րն է։
դա այն մասին է, որ ով ուզում է նրան լսել ֊ լսում է, ու ձեւավորում է իր կարծիքը։

քարոզչության մասին․
ինձ դուր չի գալիս այդ բառը։
մենք ունենք օբյեկտիվ իրականություն, ու դրա մեկնաբանությունները։
ինձ դուր չի գալիս ինչպես է աշխատում «Ամերիկայի Ձայնը», օրինակ։ Շատ վատ է աշխատում։ Շատ էժան։ Ինչպես նաեւ ռուսական իշխանական մամուլը։

Դա՞ է քարոզչությունը։
Ակնհայտ է, որ համայնքներն ունեն իրենց շահերը, ու ակնհայտ է որ մեր, օրինակ շահերը, թույլ չեն տալիս մեզ որոշակի դիրքորոշում զբաղեցնել։ Օրինակ՝ ես կարծում եմ, որ ազգային պետությունները ընդհանուր առմամբ լավ են։ Ես ընդհանուր առմամբ կողմ եմ ազգային ազատագրական պայքարին, ու կարեկցում եմ այն ազգերին, որ չունեն պետականություն։
Դա նշանակում է, որ ես կարեկցում եմ չեչեններին։ Դա չի նշանակում, որ ես ուզում եմ, որ նրանք ունենան պետություն, քանի որ ներկա աշխարհի զարգացման, կամ, ավելի ճիշտ, չզարգացման պարագայում, դա իմ համայնքին, այսինքն եւ ինձ, փաստ չէ որ լավ է։

Ես կարծում եմ, որ պարզապես կարելի է ազնիվ լինել ինքդ քո առաջ, այսինքն մենք բոլորս էլ պետք է ազնից լինենք, ու երբ գրում ենք ինչ֊որ բան, քարոզչություն չանենք, այլ գրենք այն ինչ կա, այն ինչ մտածում ենք։
Այսպես է ֊ այսպես է։ Արդարը սա ենք համարում, բայց այս պահին մեզ ձեռք չի տալիս, օրինակ, ապա այդպես էլ գրենք։ Մենք պաշտոնյաներ չենք որ քարոզչությամբ զբաղվենք կամ ոչ ուղիղ խոսենք ֊ մենք մատյաններում գրում ենք, ստեղ լրիվ այլ դաշտ է։
Դաշտ, որը կարող է լինել անկեղծ, առանց քարոզչության։
Ու ինձ այդ քարոզչությունը, այսպես ասած, «դոստալը»։ Դա չի նշանակում պետք չէ գրել քաղաքականության մասին, դա մեր կյանքի մասերից է, որից, ես կասեի հիմար կլիներ հրաժարվել։ Ես ասում եմ որ արտահայտվելը մի բան է, քարոզչությունը ֊ այլ, ու որ ես այդ քարոզչությունից հոգնել եմ նույնպես, ինչպես ես հոգնել եմ «գլամուրի» մանիպուլյացիաներից, օրինակ։ Որովհետեւ քարոզչությունը ինքնին մանիպուլյացիա է։ Իսկ Խոմսկին մարդ է, ինքն իր համար արտահայտվում է, իր կարծիքն է հայտնում։ Ես երբեմն համաձայն եմ, երբեմն՝ չէ։
Հիմա դու կասես բավական զարգացած չէ հասարակությունը դրա համար ֊ իսկ ես կարծում եմ, որ մարդկանց պետք չէ դնել հիմարների տեղ։ Որովհետեւ հենց հիմարների տեղ դնելով են զբաղված հեռուստատեսությունները, ու սերիալ նկարողները, իսկ մարդիկ իրականում, ինչքան էլ անկիրթ չլինեն, անհամեմատ ավելի լավն են, քան իրենց մասին մտածում են։
ինչ֊որ սենց։

ասք տեքս ուզելու մասին

[23:34:22] ձմռանը արի փորձենք
[23:34:25] իմ լատեխներին
[23:34:29] հայերեն սովորացնել
[23:34:30] հա՞
[23:34:33] որ ես երեկվա
[23:34:36] պես չտանջվեմ
[23:34:38] առհասարակ
[23:34:40] այդ օֆֆիսը
[23:34:44] էդ ինչ եզ բան ա
[23:34:51] ոնց կարելի ա տենց գործիքով աշխատել
[23:34:58] էդ ինչ անհարմար բան է
[23:35:03] ասենք ամեն ինչի համար
[23:35:07] պիտի կնոպկա փնտրեմ
[23:35:10] էս ո՞ր դարն է
[23:35:16] գիժ են լրիվ
[23:35:23] ներվերս էնքան ա գնացել

որ ասում եմ, համը որ բերանն է ընկնում, էլ ֆսյո։ լիբրեօֆիսը տեսեք֊տեսեք այլեւս բավական չէ։
լատեքս են ուզում ֊ դավիթի աստղը գործի մեջ
Gummi_screenshot

ու տենց

ասք Մհերի մասին

իրականում Մհերը բնավ չի կողպվել ժայռի մեջ։
Նա պարզապես դուրս է եկել այս տարածքից։
Էդ ժողովուրդը իրան չի հասկացել, քանի որ չի տեսնում ուր է։
Իրենց թվում է պատ է ֊ բայց իրականում դուռ է։ Ու այդպիսի դռներ ու պատուհաններ կան, բայց փակ են։
Իսկ դրանք ոչ ոք չի տեսնում, քանի որ չի էլ ուզում տեսնել, իրենց ստեղ էլ է լավ։
Իսկ Մհերը դուրս եկավ այդ փակ տարածքից, գնաց ազատ տարածք։
Իհարկե, դրսից էլ ներս չի երեւում, քանի որ փոսը, փաբը, կազինոն ֊ փակ է։ Դա արված է մարկետինգից ելնելով, որ մարդիկ չիմանան դուրսը ժամը քանիսն է, ինչ եղանակ է, ու որ առհասարակ այդ դուրսը կա, որ այնտեղ չգնան։

Համ էլ այնքան ծխած է որ չեն տեսնում դռների տեղը։
Բայց մտածում են ֊ եթե այստեղ չկաս ֊ ուրեմն չկաս ընդհանրապես։ Քանի որ դուրս չեն տեսնում, ու մտածում են, որ Մհերը իրեն ճգնավորի կյանին է դատապարտել։

Մհերին տեսնելու համար ընդամենը պետք է, ասենք, օգտագործել ռսս, գլուխը փոսից հանել ու տեսնել, որ այստեղ է, ու հույս էլ չունի որ իր գեո համայնակիցներից մեկը իրեն կնկատի։ Պարզապես հավես չունի փոսի մեջ մտնել։
Այնտեղ պատուհաններ չկան, ու տոթ է։
Իսկ դուրսը օդ է, դուրս տարբեր է։ Այնտեղ զանազան բաներ են, ուրիշ որճեր, ետնախորշեր էլ կան, բայց եւ լայն մայթերով փողոցներ կան, փոքր տներ, երկնաքերեր, անտառներ ու բացատներ, սարեր կան։ Կարելի է սարի վրա, կամ բարձրահարկ շենքի կտուրին բարձրանալ ու տեսնել զանազանությունը։
Իսկ մարդիկ մտածում են, որ սարի վրա են բարձրացել, բայց իրականում խմած են ու սեղանի վրա են բարձրացել, հազիվ են հավասարակշռությունը պահում որ չընկնեն, ու իրենց թվում է որ դա թթվածնի պակասից է։

Մհերը գիտի, որ մարդիկ իրենք են ընտրել մնալ այնտեղ, ուր կան։ Իրենց աչքերը բացել պետք չէ, չէ՞ որ իրենք են ժամանակին եկել այնտեղ, իրենց իրենց կամքով։
Ուրեմն հիշում են, որ դրսից են եկել։ Հիշում են դուրսը կար ու ոնց էր։
Բայց իրենց դուր է գալիս փակ տարածքում, ծխի մեջ։
Այնտեղ կարելի է խմել, ու մոռանալ, մեկ էլ կարելի է զուգարանում կողպվել զույգերով, ու մտածել որ դա ռոմանտիկ է, քանի որ քթերը արդեն հոտ չեն զգում, սովորել են։
Նրանք ընտրում են մոռանալը։ Ու մոռացվելը։
Ճիշտ է հետո կասեն դարդոտված, նեղացած ֊ «ինձ մոռացան» ֊ այդպես էլ ասում են Մհերի մասին ֊ դե գնաց, թողեց մեզ։
Ու սկսում են իրանց խղճալ ֊ կամ Մհերին խղճալ ֊ մեկ չէ՞ ում, կարեւորը հեղուկ կա, թթուն կա, երաժշտություն կա։

եւ այդպես

ուրեմն, արմաելոն գրել է կրթության մասին, ես էլ մեկնաբանել
եմ
։

ուրեմն, առաջինը ֊ բուհերը առհասարակ, ոչ միայն հայկական բուհերը, ու երեւի թե հենց ոչ հայկական բուհերը ֊ զբաղվում են գիտությամբ, հետազոտություններով։
դա պարզապես պետ․ պատվեր է, կամ ինչ֊որ տեղից պեղած փող։ դժվարությամբ պեղած։
իսկ արդյունաբերության եւ գիտության մեջ բավական լայն ճեղք կա։ նու առնվազն ինֆորմատիկայի պարագայում։

արդյունաբերությունում աշխատում են ոչ գիտական ձեւերով, իսկ գիտության մեջ երբեմն արհամարհում են արդյունաբերության մեջ կիրառվող գործիքները։

այն որ գործ կա, իսկ աշխատող չկա ֊ այո դա էլ կա։
այնտեղ ուր ես աշխատում եմ կադրերի լուրջ խնդիր կա ֊ նորեկները բնավ չեն համապատասխանում մեծերի որակին, ու երեւում է որ երբեք էլ չեն ձգվի, չեն համապատասխանի։

գործազրկութուն էլ կա։
ու մեկը մյուսի պատճառն է, արատավոր շրջան է։
այսինքն այն որ գործազրկություն կա ստիպում է մարդկանց գնալ, իսկ քանի որ գնացել են, այն ժամանակ, երբ աշխատանք կա, արդեն չկա մասնագետ։

որովհետեւ մեր տնտեսությունը կառուցված է սեփական ժողովուրդը կողոպտելու, ոչ թե ազատ ձեռնարկատիրության, օրինակ, վրա։ մեզ կերակրում է մոլիբդենը, ոչ թե լիքը անկախ նախաձեռնություններ։

բայց ասածս որն էր ֊ բուհերը միշտ չէ որ պետք է շուկայի պահանջարկին հարմարվեն, ու տան այնպիսի գիտելիքներ, որ շուկայում պետք լինի մարդուն։ շուկան ֊ շուկա է մնում, իսկ բուհը կա եւ շուկայական, եւ ոչ շուկայական համակարգի պարագայում։
բուհը տեսականորեն ավելի վեհ է քան շուկան, ու տենց բաները։

հիմա երկրորդ մասը ֊ կրթության որակը։

բուհը չի, եւ չպետք է տա այնպիսի գիտելիքներ, որ ուսանողը անմիջապես ավարտելուց հետո գնա, եւ ընդունվի, այն էլ ցանկացած տեղ։
նախ կան մարդիկ տարբեր հետաքրքրություններով, բնավորությամբ, ու նրանց տարբեր աշխատատեղեր են պետք։ ասենք մեկը սիրում է ինտերֆեյսներ նկարել, իսկ մեկը դրայվերներ գրել։
հետո, բուհը տեսականորեն պետք է սովորեցնի ոչ թե գործիքներ, որոնց իմացությունը պետք է արտադրությունում, ու հաճախ չի էլ կարող ունենալ այդ գործիքները, այլ ընդհանուր զարգացում, մասնագիտական մտածողություն։ այսինքն օրինակ ֊ ծրագրավորել իմանալ, ոչ թե այս կամ այն լեզուն իմանալ, կամ միջավայրը իմանալ։

գուցե հեշտ չէ իմ ասածը այլ ոլորտների վրա պրոեկտել, ու այնպես չէ որ ես հույս ունեմ որ մեր կրթությունը շատ լավն է, այն կարծես թե վիտրինայից, հայտարարություններով է լավը ֊ օրինակ առարկաների ցանկով, բայց, երեւի ոչ իրականությամբ։

ամեն դեպքում դա չէ խնդիրը։
խնդիրը այն է, որ կան մարդիկ, ով սպասում է որ իրենց ուսուցանեն։
ու նրանք գուցե կսովորեն այն ինչ իրենց կսովորացնեն։ իսկ հետո նրանք ասում են ֊ տեսեք ինչ լավ ենք սովորել, զուբրիտ ենք արել, իսկ հիմա գործ չենք գտնում։

ու նրանք ունակ չեն ինչ֊որ բան սովորել որովհետեւ հետաքրքրված չեն, ու նրանց հետաքրքիր չէ ինքնակատարելագործումը կամ զարգանալը։

ու դա արդեն խնդիր է։ ոչ թե բուհի գիտելիքները։
որովհետեւ բուհի գիտելիքները ինչքան էլ լինեն, նրանք չեն կարող լիովին համապատասխանել պահանջին, եւ պետք էլ չէ որ համապատասխանեն։

կարեւորը այն մարդիկ են, ով գնում սովորում է, ստանում է , անշուշտ կարեւոր գիտելիքներ, բայց դա դետալ է իրենց մասնագիտական անձնական ճանապարհին։

բոլորը ուրույն են, չկա մի ոլորտից երկու նման մասնագետ։ ինչքան իրար նման են նոր ավարտած ուսանողները այդքան վատ։ ապա նրանք չունեն հետաքրքրություններ, ու սովորել են միայն այն ինչ իրենց տվել են, չեն խորացել մեկը մի, մյուսը այլ ոլորտի մեջ։

իսկ աշխատանքի տեղում պետք է խորացած մարդ։
կամ մարդ, ով կխորանա։
դե նայած տեղ, իհարկե կան տեղեր ուր պետք է հիմար մարդ ով քիչ փող կուզի ու երբեք չի խորանա, բայց ես այդ տեղերի մասին չեմ։

այսինքն ես կարծում եմ որ այդ խնդիրը ֊ կրթության խնդիր չէ ֊ հասարակության խնդիր է ֊ հասարակության, որը բնավ հետաքրքրասեր ու խորացող չէ։

ու որի համար զարգացման խթան է հանդիսանում աշխատանք գտնելն կամ փող աշխատելը ֊ փող աշխատելու եւ աշխատանք գտնելու համար պետք չէ առանձնապես զարգանալ, իրենք էլ առանձնապես չեն զարգանում։

իսկ եթե մարդը ինչ֊որ բանի մեջ է խորացել, որի պահանջարկը չկա ֊ նա կարող է ստեղծել այդ պահանջարկը ինչ֊որ նոր բան ստեղծելով։ դա իհարկե ազատ ձեռնարկատիրության առկայության դեպքում։

ես կարծում եմ որ ոչ միայն իմ համար ֊ այլ առհասարակ փողը զարգացման մոտիվ չէ ֊ այլապես բոլորը դրան շատ կձգտեին ու մենք կապրեինք շատ հավես աշխարհում ու շրջապատված կլինեինք մեկը մյուսից հետաքրքիր մարդկանցով։
իսկ հետաքրքիր մարդիկ գնում հավաքվում են Նյու֊Յորքում, որը շատ ցավալի է, քանի որ նրանք իրենց անկապ են զգում չխորացողների մեջ, իրենք ոչ մեկին հետաքրքիր չեն, ու տենց գնում են, որ իրենց մի քիչ գնահատված զգան։
ոչ մեկին պետք չէ որ հարեւանը ասի ֊ իմ հարեւանը դասախոս է, կամ այ այսպես թուղթ է գրել ֊ իրենց ավելի հավես է որ իրենց մասին բան չասեն, բայց նրանք հնարավորություն ունենան սուրճ խմելիս, ինչ որ սովորական վիճակում, կենցաղային, այդ կամ այլ թուղթը քննարկելու։

ինչ֊որ տենց։

ասք կանոնադրության մասին

IMG-20121208-00002

սա, անշուշտ պահանջների մասին է։ հոգեւոր։ իսկ ուր կան պահանջներ՝ կա զարգացում։
այնպես որ զգոն եղեք զարգանալիս, կամ երթեւեկելիս։

եւ վերջ ու տենց

ասք բուդկա գրելու մասին

Ճարտարապետների գործն էլ գործ չէ։
Նրանք էլ ամեն օր չէ որ ամառային են նախագծում, ինչ ասես բուդկա ստիպված չեն նախագծել։
Նենց չէ, որ ծրագրավորողներն են ամառային նախագծում։
Իրենք շատ շատերից հաճախ են բուդկա նախագծում, պարզապես, եթե ճարտարապետները գիտեն, որ եղածը մեծ բան չէ, բուդկա է, ապա ծրագրավորողները՝ հպարտանում են, իրենց էլիտար ու կարեւոր են զգում։

այնպես որ զգոն եղեք հպարտանալիս ձեր բուդկաներով։

եւ վերջ

ասք աֆթօների ըսպասարկման մասին

իմ ավտոմեխանիկ ախպարները մեքենայիս տվեցին սենց գրքույք ուր նշում են պատվասումները, եւ այլն։
Ահագին ադեկվատ մարդիկ են, իմ հանդեպ դասակարգային ատելություն չունեն, ես իրենց համար հասարակ մարդ եմ։
Արդեն սովորել են ստեղ ընդունված թերմինաբանությունը, ու
գրքույքի վրա գրել են ոնց խոսում են(ք), ու արեւմտահայերեն քերականությամբ։ Նենց հավես է ստացվել։

Աղպապյան եղբայրներ ֊ աֆթօների ըսպասարկում

Արտասահմանեան աֆթօների ըսպասարկում։

֊ Գօմբիւթըրով ըստուգում
֊ Ընժէգդոր լըւալ
֊ Յուղ փօխել
֊ Մօթօրիստ
֊ Խատաւիկ
֊ Րազուալ տըզել

արտասահմանեան աֆթօների ըսպասարկում

Մօթօրի յուղ փօխել
Օդի ֆիլդր փօխել
Սըուէճա ըստուգում
Պանզինի ֆիլդր փօխել
Կարուբգի յուղ փօխել եւ ֆիլդր
Թօրմուզի յուղ փօխել ֊ 2 ֊ տարի

ու տենց

ասք սովետական եւ գերմանական գովազդի մասին

Այս փոստերը արված է 1935 թվին, եթե հավատանք բնօրինակին՝

L'ARMENIE SOVIETIQUE

իսկ այ այս Գերմանական գովազդը, 1937 թվին

սկբից ես բացասման մեջ էի ֊ սովոր եմ որ Սովետն է սովորաբար գողանում։
Բայց փաստացի, հասկանալի է՝ այս ձեւի արվեստը ՍՍՀՄ կողմից հաստատված հեղափոխական արվեստն է, ու այնքան էլ զարմանալի չէ որ նացիները, երբ եկան իշխանության, սկսեցին կրկնօրինակել այն։ Ի վերջո, երկուսն էլ նման վարչակարգեր էին։

ու տենց