ասք հաշվելու մասին

ուրեմն, այսօր քննարկում էին, որն է «ճիշտը», զրոյից ֊ ինպես սի֊ում, թե մեկից ֊ ինչպես պասկալ֊ում հաշվել։ Դեյկստրայի թղթի շեյրի պատճառով։
ուզում եմ ես էլ արտահայտվել։
Առաջինը, ոնց էլ հաշվեն, լավ է մի ձեւ, որովհետեւ այլապես լրիվ ես խճճվում։
Երկրորդը, Վիրտը ինքն է հրաժարվել պասկալի մոտեցումից, ու Մոդուլայից սկսած արդեն զրոյից է հաշվում։
Երրորդը, եթե սկսենք մաթից, ապա կա մի քանի մոտեցում ֊ օրինակ ռուսական մաթ դպրոցը համարում է որ զրոն բնական թիվ չէ, իսկ գերմանական մաթ դպրոցը ֊ որ զրոն բնական թիվ է։ Ես, բնականաբար գերմանացիների կողմից եմ։ (:
Կամ այսպես՝ կա երկու մոտեցում սահմանել բնական թվերը
֊ թվարկելով ֊ առաջինը, երկրորդը, երրորդը
֊ նշելով ասենք իրերի քանակը ֊ չկա իր, մեկ իր, երկու իր․․․

Ինձ թվում է բնական, որ բացակայությունը էական հատկանիշ է։

Իսկ ինֆորմատիկայում, ես կարծում եմ, ավելի նպատակահարմար է զրոյից հաշվել։ Պարզ պատճառով ֊ մենք աշխատում ենք հիշողության օֆսեթների հետ։ Այսինքն երբ պետք է դիմել կոնկրետ դաշտին, կամ էլեմենտին, հաշվում ենք շեղումը հիշողության, ստրուկտուրայի սկզբից։
Ու պարզ է որ ունենում ենք զրոյական շեղում։ Ասենք դաշտը կարող է զրոյական օֆսեթ ունենալ։ Ուրեմն ոչինչը ինչ֊որ բան նշանակում է մեզ համար։ Այսինքն, nothing tells something ֊ ինչպես ասում էր Հաուսը։
Բացի դրանից, այսպես հաշվելը ավելի արագ է(էժան է), որը նույնպես լավ դիզայնի նշան է։
Իսկ Դեյկստրայի մասին ֊ ես կարծում եմ, որ առանց նրա ինֆորմատիկան բնավ չէր լինի այնքան գրավիչ, հավես, ռոմանտիկ, ու այնքան գիտական։ Այսինքն նա այն քչերից է ով գիտական մոտեցում է ցուցաբերում։
Օրինակ այն, որ հիշողությունը պետք է տիպավորված լինի, ամենակարեւոր մտքերից է։
Դե գոութուի մասին ես կարծում եմ խոսելն էլ է իզուր։ Որովհետեւ կոդը միայն կատարվող ծրագիրը չէ, այլ մտքերի ֆորմալ նկարագրություն է։
Նրա համար, որ մարդը կարդա ու հասկանա ինչ է գրված, նրա համար, որ կոմպիլյատորը կարողանա սխալներ գտնել։ Իսկ ոնց անցար գոութու֊ին ֊ կոմպիլյատորը ձեռքերը լվանում է, քաշվում է մի կողմ։ ի՞նչ իմանա ինչ է մտքիդ։ Նույնը չտիպավորված հիշողություն օգտագործելիս։

Էլ չեմ ասում որ Ճաշող Փիլիսոփաների ու Քնած Վարսավիրների պես հավես անտրոպոմորֆիզմ ումի՞ց, եթե ոչ Դեյկստրայից։

ա նապոսլեդոկ այս տեսանյութը՝

ավելի ճիշտ ֊ հենց այստեղից։

Կնութ՝ մենք Էդսգերի հետ սիրում էինք չորս ձեռքով նվագել, ու ես ոչ մի կերպ չսովորեցի, որ երբ նվագում էինք Հայդնի վալս, նա չէր հաշվում՝ մեկ, երկու, երեք, մեկ երկու երեք, նա ասում էր՝ զրո, մեկ, երկու, զրո, մեկ, երկու։

ու տենց

ասք ընտրակաշառքների մասին

երբ առմնետավարդսի առաջին տեղում այսպիսի բան է՝

armnetawards12

մտածում ես հիմա ինչքա՞ն հավանական է որ այսպիսի կտրուկ թռիչքներ կլինեին առանց հատուկ այդ համար անհանգստանալու։

ու ինչքան շատ է մարդկանց պետք «հաղթող» լինել որ սմս քվեարկություններն էլ են կեղծում։

ու տենց

ասք սեյլֆիշ օհ֊ի ու յոլլա խելախոսների մասին

մի քանի օր առաջ, ինչպես եւ խոստացել էին, սլաշ իվենթին ներկայացրին։
ինչպես եւ սպասում էի, mer + nemo որոշ մասեր + իրենց ինտերֆեյսը, որը դեռ չեն որոշել ազատ է լինելու թե ոչ։ սեյլֆիշ օհ֊ը ազատ է լինելու, իսկ յոլլա ուին պարզ չէ։ սեյլֆիշի կայքից ուրախացրեց հարց պատասխանը։

ինձ շատ դուր եկավ այդ ազատ ձեռնարկատիրության վիճակը։ երբ մի քանի հոգի հավաքվել են, ընկերություն են ստեղծել։ երբ բոլորին բոլորին բերել են բեմ ու ցույց են տվել ֊ այ նա այս գործն է անում, իսկ նա ֊ այն։
որ չէին նեղվել իրենց անփույթ լինելուց, չէին էլ փորձում մեն ին ա սյութ ձեւանալ։
ու որ կարողանում են հավաքվել ու անել լավ բաներ, տարված լինել, ոի մինչեւ ժամը չորսը մնալ մինչեւ նոր սարքի վրա օհ֊ը չբեռնվի։

ներկայացման ժամանակ շեշտվեց որ Չինաստանն ու ասիան ամենակարեւոր շուկաներն են
Երեւում է, որ այն արդեն պորտ է արված մի շարք սարքերի վրա, ներառյալ այփադն ու ռասփբերրի փին։ նախագծվում է ն9֊ի ու ն950֊ի վրա։ ի դեպ այս խելախոսներ ունեցողները հաստատ կկարողանան Յոլլան օգտագործել իրենց սարքերում։

իսկ այս տեսանյութում երեւում է որ մեդիա նվագարկիչն ունի պիրատի պատկերակ ֊ քանզի էլ ի՞նչ են լսում նվագարկիչներով եթե ոչ պիրատված երաժշտություն

սեյլֆիշի, կամ յոլլայի, չգիտեմ որ մեկի մեջ է մտնելու ամենահավես նորամուծություններից է դինամիկ թեմա գեներացնելը ընտրված լուսանկարից։
անվանում են՝ ամբիենս ֊ ընտրում ես լուսանկար ու ամբողջ խելախոսի թեման փոխվում է այդ լուսանկարի տրամադրությամբ։

ու տենց

ասք ազատ էլէկտրոնիկայի մասին

այս բորդերը made in armenia ֊ պատրաստված են հայաստանում։

դրանք տեսնելիս երիտասարդները հրճվում են, հիանում, իսկ մեծահասակները ծանր հոգոց հանում։ նրանք հիշում են, որ այսպիսի բան մեր մոտ տպելը լրիվ հասարակ բան էր։

հետեւինը կոչվում է Յենոք, իսկ այս փոքրիկը՝ arduino uno է, որ ազատ նախագիծ է, ու ցանկացած մարդ կարող է տպել։ Ավելի ճիշտ, այն արդեն չպետք է կոչվի arduino ու կոչվում է Nairi-1.


Քարտեզը արդեն փոխել են, Արցախն էլ հետն է տպվում նոր մոդելների վրա։

Իսկ ես ֆիրմվերն եմ հաք արել։
Ահա ճանաչվում է կարգիչներում որպես Nairi-1

nairi-1 dmesg linux arduino

ու տենց

ասք ճակատագրի հեգնանքի մասին

ուրեմն, Երեւանի վերնիսաժում կա մի Անդրեյ։
Նա վաճառում է օբյեկտիվներ, խցիկներ, կարողանում է դրանք վերանորոգել, ռուսախոս է։
Ինձ երբեմն կրեդիտով է տալիս, կամ տալիս է փորձեմ, մի երկու շաբաթ նկարեմ, վերադարձնեմ։
Մնացած ֆոտո ապրանքներ վաճառողները նրան չեն սիրում։ Ասում են ֊ մի գործ ունեցի իր հետ, նա քեզ կխաբի։
ասում եմ, ինչի՞ կխաբի։
պատասխանում են ֊ որովհետեւ բաքվեցի է։
այսպիսի փաստարկ։

Այսպես, Թիֆլիսում մտածում էի գնալ իրենց վերնիսաժում իրենց Անդրեին գտնել, տեսնել ինչ ունի։
Ու մի օր էլի մոլորվեցի, ու պատահաբար ընկա իրենց վերնիսաժը։
Այն մեծ այգու մեջ էր, որն իրական այգի էր, մեր վերնիսաժի պես չէ։ Առհասարակ, այնտեղ երբ ֆորսքվերով շուրջդ նայում ես, լիքը այգիներ են։ Ու այգիները բավական մեծ են։

Թբիլիսի Դեդաենա այգի վերնիսաժ

Թբիլիսի Դեդաենա այգի, վերնիսաժ

Թբիլիսի, Դեդաենա այգի, վերնիսաժ

Թբիլիսի վերնիսաժ Tbilisi flea market

(ֆոտոները արված են նոր օբյեկտիվով, դեռ չէի սովորել ֆոկուսվել)
Իրենց վերնիսաժում չկան սեղանիկներ, ամեն ինչ փռված է գետնին։ Ու վերնիսաժը գործում է ամեն օր, ոչ միայն շաբաթ կիրակի։
Վերնիսաժում շատ հին ու հավես բաներ կային, զնաչոկներ, որ մեզ մոտ արդեն վաղուց վերջացել են, ու առհասարակ լիքը հետաքրքիր բաներ։ Ասենք, վաճառում էին շների հին դիպլոմներ, մեկը ոմն Սարկիսովին էր պականում։
Մեկ էլ տեսնեմ ինչ որ մարդու մոտ, գետնի վրա լիքը օբյեկտիվներ են։
Մոտեցա, սկսեցի զննել, մեկը մյուսի հետեւից։
Սեւ սպիտակ կոդակ ժապավենի բաբինա ուներ, հարյուր հիսուն մետր, որը մոտ ութսուն ժապավենի համարժեք է, բայց այն պետք է ինքնուրույն կտրել, լիցքավորել կասետների մեջ։
Ու մեկ էլ աչքովս ընկավ սա՝
takumar
սուպեր տակումար 135 միլիմետր, m42 ռեզբայի համար։

Մի քանի փորձ արեցի

Ահագին իջեցրեց գինն այդ մարդը, բայց ասաց որ ապա տուփը չի տա։
Հետո սիրտը չդիմացավ, ասաց չէ պահեմ ինչ անեմ, թող տուփն ու օբյեկտիվը միասին լինեն։ Ու տենց տվեց։ Մի հատ էլ հիանալի տելեվիկ օլիմպուս ուներ, ու էլի իջեցրեց գինը, բայց դա արդեն շատ թանկ էր իմ համար։
Հետո էլ սրան սիրահարվել էի լրիվ։
Այնպես որ ես ունեմ սուպեր տակումար, ու իրանով նկարում եմ։

Իսկ ամենաանսպասելին այն էր, որ վերջում, երբ ծանոթացանք, նա ասաց ֊ իմ անունը Անդրեյ է։
Այնպես որ ինչպես ամեն քաղաքում կա չերեմուշկա, կա նաեւ Անդրեյ, ով վաճառում է ֆոտո տեխնիկա ու լավ հասկանում է դրանից։

super takumar

super takumar 135 lens made in japan

հետո պտտվեցի վերնիսաժով, փորձարկում էի, դեռ չէի սովորել ֆոկուսվել իրանով։
մեկ էլ մի հիանալի շուն նկարեցի, բայց նրան հետո ցույց կտամ։

ու տենց

ասք լրագրողների մասին երկու

այն ժամանակ, երբ մեզ իմացած թեմային անդրադառնում է լրատվամիջոցը, մենք հասկանում ենք, ինչ թեթեւ, ինչ մակերեսային, ին ոչ ճիշտ, ոչ ճշգրիտ, ու ինչ մոտավոր է այն դիտարկված։ ապա կարելի է չմոռանալ, որ երբ լրատվամիջոցը անդրադառնում է այն թեմաներին, որոնցից մենք առանձնապես չենք հասկանում, ապա նրանք դա անում են նույն կերպ բնավ ոչ հիանալի։

ու տենց

ասք դիմելու մասին

«Ինձ մի ասեք՝ Պարոն»

ասաց խոզի գլուխը՝

խալու վրայից գլորվելով

Իսկ ինչպե՞ս դիմենք քեզ հայ―հայի որդի, չէ՞ որ մարդիկ իրար դիմելու ձեւ են ունենում։ Ամեն ազգ ունի այդ ձեւը։ Ոչ այնքան մեծարական, որքան կրավորական, ոչ վիրավորական, անհրաժեշտ ձեւը։ Բայց դու, հայի տղա, ինչո՞ւ չես ուզում, որ քեզ մարդավարի դիմեն, նվաստի այդ համառության իմաստը ո՞րն է։ Առանց այն էլ այս դժվար կյանքը ինչո՞ւ անտանելի դարձնել ամենօրյա, ամենժամյա հոգսով։ Ինչպե՞ս դիմել դիմացինին, բացի՝ «արա ախպեր» ձեւից։

Ու կարիք չկա դարձյալ պատմել պետականություն չունենալու ձանձրալի հեքիաթը, ադրբեջանցիք էլ պետականություն չեն ունեցել, բայց նույնիսկ սովետական տարիներին, երբ իրար ընդունված էր ասել միայն «Տավարիշչ Ալիեւ» կամ «Բայրամ Սեդրակովիչ», ադրբեջանցիները իրար մեջ իրար պատվում էին Հեյդար աղա դիմելաձեւով, իսկ գրաճանաչ մարդուն այլ կերպ չէին դիմում, քան «մուալլիմ», որը ուսուցիչ բառացի իմաստից վաղուց վերացարկվել էր։ Էլ չեմ ասում վրացիների «բատոնո» բառը, որը այն աստիճան կիրառական էր սովետական տարիներին, որ այլազգիներն անգամ այդպես էին դիմում վրացիներին։

Հասկանալի է, որ թե վրացիները, թե ազերիները զուգահեռաբար գործածում էին նաեւ անուն֊հայրանունով դիմելու ռուսական ձեւը։ Եւ միայն հայերն էին գործածում սոսկ ռուսական ձեւը, ինչպես ժամանակին Պոլսում գործածում էին սոսկ թուրքական ձեւը, այն է «Սերժիկ աղա», «Սիլվա խանում» եւ այլն։ Մի պահ ընդունենք, որ հայի սովետական անմիտ տեսակիդ «պարոնը» սեփական ազգային պետության անցանկալի գոյությունը, բայց չէ որ քաղաքաբնակին բոլոր դեպքերում անհրաժեշտ է ինչ֊որ դիմելաձեւ։ Գյուղերում գիտեն ինչպես իրար դիմել, այս պրոբլեմը քաղաքի պրոբլեմն է։ Բա մի ազգ 80 տարի սեփական երկրում քաղաքաբնակ լինի, ու չիմանա՞ ինչպես դիմել անծանոթ մարդուն ու խոսի հետը ինչպես պատի հե՞տ են խոսում։

Հավերժ ռամիկի՝ մեր տեսակին սխալմամբ թվում է, թե պարոն նշանակում է փաշա, կամ խան, կամ կոմս։ Կամ նման մի բան։ Պիտի հիասթափեցնեմ ազգիս անուղեղին, դա ընդամենը նվազագույն մեծարանք պարունակող դիմելաձեւ է։ Դա ոչինչ չի նշանակաում, ինչպես չի նշանակում այն դեպքում, երբ Աբիսողոմին ասում են Աբիսողոմ աղա։ Դա ոչ մի «փաշա» չի նշանակում, ինչպես դիմում են բարձրագույն պաշտոնյաներին, այլ նույնիսկ «բեյ» չի նշանակում, ինչպես դիմում են պաշտոնյաներին ու սեփական բիզնես ունեցողներին։ Նույնն է ինչ միստրը, կամ բատոնոն, կա Աբիսողոմի տիտղոսը, որը ընդամենը տուն ուներ եւ տան շուրջը սագեր ու հավեր։ Այսինքն, ասում են բատոնո Պարույր, եթե մարդը տարիքով քեզանից բավականին մեծ է, կամ պարզապես բատոնո, եթե անունը չգիտես եւ ուզում ես դիմել։ Իսկ ինչպես դիմի 30 տարեկան հայը 50 տարեկան հային, եթե ոչ միայն հայրանունը չգիտի, այլեւ անունը։ Ասի՝ «ձյաձյա՞»։ Ասի՝ «հլը մի րոպե՞»։ Շարունակի ասել «արա ախպե՞ր»։ Ամբողջ ազգով լակոտանանք ու իրար ասենք՝ ընկեր Ալվարդ ու ընկեր Մասի՞ս։ Եւ ավելի խորանալով՝ շորտիկ հագցնենք 60-ամյա ընկեր Ալվարդին, երեք տարեկան խուճուճ Իլյիչի նկարով նշանը խփենք Աշոտ Գառնիկովիչի մազաթափ դոշին, սկաուտական պիլոտկան քաշենք ընկեր Վահանի դոդ գլխին ու զառամյալ դեռահասների այդ տողանով սպասենք ինչի՞, դոփել կարծելով՝ քարշ գանք դեպի ո՞ւր։ Ես ձեզ մարդ ասողի։ Կարծում եք՝ ինչի՞ց է, որ Սունդուկյանից, Շիրվանզադեից ու Պարոնյանից հետո հայ դրամատուրգ չկա։ Կար Թիֆլիս քաղաքը՝ թիֆլիսցիների փոխհարաբերվելու կուլտուրայով, կային Բաքուն եւ Պոլիսը՝ իրենց լեզվով ու կուլտուրայով․․․ Չի կարող դիալոգ լինել՝ առանց դիմելաձեւի։ Հաշմանդամ լեզվով։ Այդպես կարելի է միայն ոտանավոր գրել։ Եւ ուշունց տալ։ Եւ բնական էր, որ 80 տարիների մեջ Երեւանը դրամատուրգ չծնեց։ Եւ չի ծնի, քանի դեռ հայերի մայրաքաղաքը քաղաք չի դառնում։

Բայց մի տեսեք՝ ոնց է բարձրագույն կրթության տեր հայ մարդը (երիտասարդ մարդը) հուշտ լինում տարիքոտ կույսի պես, երբ թղթակիցը զգուշորեն նրան պարոն է ասում։ Մի բան էլ ելույթ է ունենում՝ «ես պարոն չեմ»։ Ասել է թե՝ «Իա, ես ձեր իմացածներից չեմ»։ Ապուշի կոտրատվելուն նայեք։ Բա ի՞նչ շան ոտուգլուխ ես, թույլ տուր հարցնել, ռամիկի տղա ռամիկ։ Եթե քաղաք ես եկել, բարի եղիր քաղաքաբնակին վայել վարքով ապրել։ Թե չէ՝ դրան էլ ելք կա, եթե մարդկային համակեցության համար պարտադիր դիմելաձեւը ընդունելի չէ, ապրիր գյուղում, այնտեղ պրոբլեմ չկա։ Կամ բանվորական թաղամասից Կենտրոն մի արի եւ յոլա գնա «արա էյ» ձեւով։ Բայց այնտեղ, որտեղ մարդիկ խիտ են ապրում, եւ ամեն պահ կարող է իրար դիմելու, ներողություն խնդրելու, մի խոսքով շփվելու անհրաժեշտություն առաջանալ, այդտեղ պիտի ինչ֊որ ընդունված ձեւ լինի, որով մարդը մարդուն դիմում է։ Հայն էլ պարտավոր է այսպես ապրել սովորել։

Ժամանակն է արդեն։ Բավական է ապրել մերթ ռուսի, մերթ թուրքի նման։

28.02.2003

Ավետիս Հարությունյան

«Գյադաների ժամանակը» գրքից։

պատճենված է այստեղից

եւ այդպես

ասք լուծումներով կիսվելու մասին

ուրեմն,
մտնում է սենյակ մի տղա, բա Գործընկերը չկա՞։ Չկա։ Իսկ ես կարո՞ղ եմ օգնել։ Չգիտեմ, մենք իր հետ արդեն նայել ենք բայց ինչ որ բան չի ստացվել, ասաց հետո էլի մոտենամ, հիշեցնեմ։
֊ Հա, այնտեղ անհասկանալի բան է ֊ ասաց ԱյլԳործընկերը։
֊ Ի՞նչ է ո՞ր ֊ առանց կարդալը դադարեցնելու հարցնում եմ։
֊ դե տես, հինգ սերվեր կա, նույն ՕՀ֊ն է, նոր ինսթալ արած, մեկի վրա սամբան աշխատում է, մնացած չորսի վրա՝ չէ։
֊ ենթադրում եմ, որ կոնֆիգները համեմատել եք։ ֊ առանց իմ էկրանից աչքերը պոկելուց։
֊ հա բա ո՞նց, իհարկե համեմատել ենք։ տող առ տող։ լրիվ նույնն է։
֊ հմ։ իսկ ՍԵԼինուքսը անջատա՞ծ է ֊ պարզում եմ։
֊ հմ, իսկ դա ո՞նց իմանամ ֊ հարցնում է ԱյլԳործընկերը։
֊ cat /etc/selinux/config
֊ հա, դիսեյբլ է գրված։ հիմա նշանակում է որ անջատվա՞ծ է։
֊ ըստ կոնֆիգի հա, բայց․․․ իսկ getenforce ի՞նչ է ասում։
֊ ասում է Enabled.
֊ հա, դե setenforce 0 արեք, կանջատվի, կամ էլ ռեբութ, երբեմն սեթենֆորսը չի լսում։ Ու ստուգեք Սամբան կաշխատի թե չէ։

Տենց, ամեն տեղ էլ աշխատեց։

Հաջորդ օրը ԱյլԳործընկերը ստանում է նամակ, ես ու Գործընկերը, ԱյլԱյլգործընկերը սիսի լիստի մեջ ենք։
Այնտեղ գրված է
Շնորհակալություն, ԱյլԳործընկեր։
Խնդրում ենք, կիսվեք ձեր նախոդկայով նաեւ Նորայրի ու Գործընկերի հետ, որ նման դեպքերում նրանք նույնպես կարողանան մեզ աջակցել։
ժպտացի։
ու տենց

ասք կաթիլների մասին

Norayr uses dead drops in Yerevan, near Matenadaran

(լուսանկարները՝ չվհատվողի)
չգիտեմ գիտեք, թե չէ, բայց «դեդ դրոփս» կոչված նիշքափոխանակման կրիչները պատերի մեջ կան եւ Երեւանում։

ու տենց

ասք Գյումրվա բարքեմփի մասին

Դիսքլեյմեր․
խնդրում եմ չնեղանալ եւ չլայնանալ, առավել եւս նրանց ով սրտին մոտիկ է ընդունում երբ իր քաղաքի, ցեղի մասին ոչ շատ հաճելի բաներ են գրում։ ավելի լավ է չկարդաք, ես պատասխանատու չեմ ձեր նյարդերի ու զգացմունքների համար, դրանք կոնտրոլ չեմ անում։ ու բորբոքվելուց առաջ գնացեք տեսեք Երեւանի բարքեմփի մասին ինչեր եմ գրել, գուցե սառեք։
սովորական փոստ լիներ չէի գրի, ինձ արդեն գիտեն, պատահական մարդիկ չեն մտնում, զգուշացնել պետք չէ, բայց բարքեմփի փոստին կարող է ավելի շատ մարդ արձագանքի։

Ու ամենակարեւորը ֊ ես չեմ կարծում որ մարդու խելացի կամ անխելք, զարգացած կամ չզարգացած լինելը պայմանավորված է նրանով, որտեղ է նա ապրում։ Ու ապա տեղանքը իմ կարծիքով ոչ միայն էական չէ, այլեւ չի կարող արդարացում լինել։

Այս փոստի նկարները հիմնականում հեռախոսով արված լուսանկարներ են, ու ավելի ինֆորմատիվ, ինձ ավելի դուր եկած նկարներով հետո կկիսվեմ։

Ճանապարհ
հիմնականում արագ քշել էր լինում, մի երկու երեք ինվերտ արած պառկած ոստիկաններ կային ճանապարհին։
ինչպես միշտ, քաղաք մտնելուց ժամանակի զգալի մասը գնաց ճիշտ խաչմերուկը բաց թողնելու պատճառով ուղին գտնելու վրա։ դա հիմնականում շատ զվարճալի ու հավես է անցնում, քանի որ մտնում ես այնպիսի տեղեր, ուր չէիր նախատեսում մտնել, ու տեսնում ես լիքը բան, ինչ հետաքրքիր է, բայց եթե չմոլորվեիր, չէիր տեսնի։

ասեմ նաեւ, որ Պուշկինի փողոցը, ինչ Թբիլիսիյում, ինչ Գյումրիյում ֊ էտը սուձբա է, ես որ քաղաք մտնում եմ, պարտադիր ընկնում եմ Պուշկինի փողոց ֊ անկախ նրանից պետք է թե չէ։ Ու այն ահավոր վիճակում է, փաստորեն, ու առհասարակ Գյումրիյում լիքը ճանապարհներ կան, որ այդպիսի վատ վիճակում են, որ չես պատկերացնի որ քաղաքում, ու քաղաքի կենտրոնում կարող է լինել, ու առանց ամենագնացի շատ բարդ է անցնել։

Բաց թողած լուսանկար ֊ երեք դեղին շուն, ահավոր նման, երեւի եղբայրներ, սեւ շենքերով անկյան վրա։ Պուշկինի կողմերը։

Չեմ ուզում համեմատել Գյումրին այլ քաղաքների հետ։ Չեմ ուզում բայց անկեղծ չի լինի որ չասեմ, որ Վանաձորը, ուր ես հետո մտա Թիֆլիսի ճանապարհին, անհամեմատ ավելի յուզեր ֆրենդլի քաղաք է ինձ թվում։ Ու դա, ենթադրում եմ նրանից է, որ այն ժամանակակից է ավելի, ու սոցիալիստական մտածելակերպով նախագծված։

Ամեն դեպքում, անցնեմ բարքեմփին։
Բացում ֊ անիմաստ։
Տեխնոպարկի շենք մտնելու իմաստը առհասարակ չհասկացա։

Կասայի շենքը ահագին լավն էր, լրիվ բարքեմփական։

Հետաքրքիր է որ ինձ փաստացի չգրանցեցին։ Այսինքն ես գրանցվել եմ մականունով, ոչ իմ իսկական անունով, իսկ իմ մականունը ցուցակների մեջ չկար։ Իսկ ո՞վ է ձեզ ասել որ անձնագրումս գրված չէ հենց այն ինչ ես լրացրել եմ օնլայն։ Թե՞ անձնագիրս էլ պետք է ցույց տայի։
Դա այն լրջության մասին է, որը բնավ համատեղելի չէ քեմփ, ու բար բառերի հետ։ Այն գեղցիական լրջության, որ Հայաստանում ամեն քայլափոխին է, ու ես այս թեման փակում եմ ավելի պինդ արտահայտություններ չօգտագործելու նպատակով։
Պարզվեց, Ոզնիին էլ չէին գրանցել։ Նա էլ էր մականունով։
Այսպես, Գյումրեցիների թեթեւ ձեռքով ես ու Ոզնին հայտնվեցինք մեկ ակումբում ֊ փաստ, որը անհնար է չնշել։

Բոլորը հիասթափվել էին որ Գյումրեցի բարքեմփին գրեթե չկային լոկալ մարդիկ։

Ասում էին, Երեւանի բարքեմփը հյուրախաղերի է եկել Գյումրի։

Մասնավորապես այդ պատճառով ես աշխատում էի Գյումրիի հեղինակների ներկայացումներին լինել։

Ինձ դուր է գալիս, երբ օգտագործում են տեխնոլոգիաները։
Ինձ դուր էր գալիս տասնքանի տարի առաջ, երբ անկապ անճաշակ տղաներ անկապ անճաշակ հարսանիքները նկարում ու հավաքում էին թվային ձեւով։ Իրենց անկապ անճաշակ «ստուդիաներում» ու ես հանդուրժող, ու նույնիսկ, որոշ չափով, հիացմունքով եմ վերաբերվել իրենց վիզիտկաներին՝ ոչ ուղիղ, ալիքավոր ոսկեզօծ ծայրերով։
Այդ պատճառով զարմանալի չէ, որ ես գնացի «զարդերի երեք դ նախագծում» ներկայացմանը։ Ես գիտեք, ոնց եմ գլամուրին վերաբերվում, ու համարում եմ, որ սիրունն այն է, երբ ֆորման հետեւում է ֆունկցիային։
Քանի որ զարդերը, մասնավորապես մատանիները իրենց մեջ ֆունկցիա չեն կրում, իրենց ֆորման էլ ինձ միանշանակ անհետաքրքիր է։
Ինչն էր ինձ հետաքրքիր ֊ դա տեխնոլոգիան, ու ինչպես են այն օգտագործում։

Հավես էր որ նրանք գտել են զարդեր, մատանիներ եւ այլ անկապ բաներ նախագծելու թվային գործիքներ ֊ ու փաստացի սովորում են ռեվերս ինջիներ անել այլ, ինտերնետում գտած զարդերը։ Ստանում են զարդի նախագիծը, տպում են այն երեք դ պրինտերով, ստացվում է բավական կարծր իր, որից կարելի է հանել ֆորմաներ, ու դրանց մեջ լցնել ասենք, ոսկի։
Չեմ կարող չասել, որ հպարտությամբ շեշտվում էր, «տեխնոպարկի շնորհիվ» ու «մեր պոլիտեխնիկի լաբորատորիայում»։
Հիմա ո՞նց չասել որ դա պետք է արվեր ասենք ոսկերչական տեխնիկումի լաբում, ու բնավ ոչ պոլիտեխնիկում։
Հպարտությունը, «փրայդը», առհասարակ զարմանալի բան է։ Ով ասես ինչ ասես չի գտնում հպարտանալու համար ֊ ով նախնիներով, ով նրանով ում հետ է քնում, ով էլ նրանով որ պոլիտեխնիկում ոսկերչությամբ են զբաղվում։
Բայց դե լավ, մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, լավ, հասկացանք։

Եւս հայրենասիրության մասին։
Ցիսկո֊ի ու ցանցերի մասին ներկայացման ավարտին շեշտվում է՝ Հայաստանում հինգ հոգի կա, որ այս ամենի մեջ գլուխ է հանում, իրենցից չորսը Գյումրեցի են։
Էլ չեմ ասում, թե ինչ հպարտանալու բան է։ Ասացի, լոքեյշնով զարգացում չի պայմանավորվում, ոչ էլ տեղանքը չզարգացած լինելու արդարացում է։
Բայց դա մի կողմ։
Թվեմ մի քանի մտածողության օրինակ։
֊ մենք վատն ենք, մենք ոչ մի բան չենք կարող
֊ մենք վերջն ենք, իհարկե կկարողանանք
֊ մենք վերջը չենք, սակայն կկարողանանք

Փաստորեն, երկրորդին է համապատասխանում ֊ որը, իհարկե ավելի լավն է, քան առաջինը նկատի ունենալով որ եթե ոչ մի բան չանես, ոչ մի բան էլ չես անի։
Այսպես ասած։ Բայց կարծում եմ ավելի լավ կանես, եթե ընդունես որ վերջը չես։ Քանի որ այդ վերջը աչքերը փակում է, այնքան ես հիացած լինում քեզնով ու քո գործով, որ չգիտես ինչ չգիտես ու մտածում ես որ ամեն ինչ գիտես։
Իսկ ինչ որ բան իմանալու համար մասնավորապես պետք է իմանալ թե ինչը չգիտես։

Ես ցավոք հենց սկզբից ներկա չէի, որովհետեւ այլ հարցեր էլ առաջացան ֊ արդյո՞ք ցիսկոն միակ ընկերությունն է որ նման հարդ ու սոֆթ է արտադրում, ու առհասարակ իմաստ կա՞ կպնելու մեկ ընկերության բնավ ոչ էժան հարդին։

Քանի որ ցանցային ինժեները ու ցիսկո ընկերությունը մի տեսակ մեկ չեն։
լրջկված ֆեյսբուքցիներ բարքեմփ գյումրի 12
Լրջկված ֆեյբուքցիներ ֊ աղջկա ֆբ էջ կոմիկսներով։
Երեւանում վեբ կայքեր էին ներկայացնում, այստեղ էլ հասանք՝ ֆբ էջ։
Չեմ եղել, չեմ նայել։
Աղջիկը լավն էր։ Հուսամ կոմիկսները լավն են։ Կամ կարող են ապագայում լավը լինել։ Հարցրի, իսկ կլինի՞ ոչ ֆբ, մի այլ հասանելի տեղ, որ առանց հաշիվ ունենալու լինի նայել։ Էլի հարցնում էին ֊ պատվեր կվերցնի՞ կամ ո՞նց է ուզում զարգացնել։ Ասաց ֊ չէ, ես լուրջ չեմ զբաղվում, հոբի է։
Մի կողմից ողջունելի համեստություն, մյուս կողմից ֊ եթե ինքդ քո գործին լուրջ չվերաբերվես, կարող է լուրջ չդառնա էլ։ Կգնաս կաշխատես սպիտակ որոտնիչոկ ձաձայի վրա փոխարենը լավ կոմիկս նկարես։
Բոլորս էլ կտուժենք դրանից։

Ամենալավ ներկայացումը իմ համար իմանդեսի «վիքիպեդիան ու խորհրդային դավադրությունն» էր։ Բայց ես չեմ կարող այդ մասին գրել, քանի որ դավադրության անդամ եմ ու չեմ կարող տարածել տեղեկատվություն այդ մասին։

Պարզապես ջիջիլ որ չեք եղել։

Դավադրությունը, ի դեպ մարդու չհետաքրքրեց։
Այբի երեխաները ու իրենց կոնվոյնիները իրենցից գոհ բարձր խոսում էին ու խանգարում բոլորին ծանոթանալու դավադրության մանրամասների հետ։

Երբ ընդմիջմանը դուրս եկա քաղաքով պտտվելու, խանութում տելիկ տեսա։
գյումրի բարքեմփ խանութի հեռուստացույցով
Տելիկով ցույց էին տալիս բարքեմփի մասին նորություններ։ Երվանդն էր խոսում։ Դիկտորը ասում էր որ Գյումրին ֊ Նյու Երեւանն է Հայաստանի ուղեղների կուզնիցան է։ Որ Գյումրեցիները ՏՏ֊ում վերջն են։ Չեմ ասում վերջը չեն, պարզապես եթե վերջն ես էլ ինչի՞ տենց սոց ռեալիստիկ կերպ ինքդ քեզ դուխ տաս։ Այսինքն լրագրողները հաստատ վերջը չեն։

Ընդհանուր առմամբ բարքեմփը կայացավ։
Լավ է որ տեղացիներ կային, լավ է, որ տեղական ներկայացումներ կային։
Ինչպիսին կան։

Լավ է որ միջոցառում էր, որ փաստացի այլ տեղերի մարդկանց հետաքրքիր էր տեղացիներից շատ, դա ապակենտրոնացման մասին է։ Սակայն, երեւի տեղեկատվությունը լավ չի տարածվել, որովհետեւ այդքան մեծ քաղաքում հաստատ հետաքրքրվողներ կլինեին։
Ու այո, մարդիկ գնացին Գյումրի, փող ծախսեցին։ Ես ժապավեն առա։

Քաղաքի մասին։
Պետք է գալ ու նկարել, ու նկարել, ու նկարել։
Հասցրի նկատել մի ահավոր կառույց ուր հին շենքի միայն ֆասադն էր օգտագործվում ու դարձել էր մեծ շենքի մի մաս, ինչպես օրինակ Երեւանում Աբովյանի վրա, Պուշկինի փողոցից մի քիչ ներքեւ։
Քաղաքապետարանի շենքը անճաշակ ու տգեղ է ու Գյումրիի հետ առհասարակ կապ չունի։ Ոչ մի կապ։

Ակամա մտածում ես ո՞րտեղ են կորել այն ճարտարապետները, ով առաջ անում էին հավես նախագծեր։ Կամ եթե կան, ինչի՞ իրենց չեն պատվիրել նոր քաղաքապետարանի շենքը, ի՞նչ իմաստ ուներ այդպիսի անկապ բան կառուցել քաղաքի գլխավոր հրապարակում։
Իսկ դրանից ձախ, մի սպանիչ շենք կա։ Ահավոր լավն է։

գյումրի ճարտարապետություն gyumri architecture

Այդ շենքի կողքը կա գրախանութ, ուր ասացին որ այլ գրախանութ քաղաքում չկա։ Իսկ այդ գրախանութում գիրք գրեթե չկար։ Տետր, գրիչ, թուղթ։ Մի երկու բառարան, մի երկու գիրք։
Ո՞նց չհիշեմ Վանաձորի Թումանյան փողոցի գրախանութը։ Ահավոր փոքր, բայց լիքը գրքերով։
Սայաթ֊Նովա փողոցը իմ համար շատ տխուր էր։ Դա այն փողոցն է, որ տանում է ավտոկայան։

Սպիրիտ մարկետ Գյումրի

Շուն էի նկարում։
Ոստիկանները, մտածելով որ չեմ հասկանում հայերեն, տժժում էին։
Դե արտասահմանցի է չտես, շուն տեսած չկա փողոցային։
գյումրվա փողոցի շուն
Սովորաբար հետո պտտվում եմ ու հայերեն եմ իրենց հետ խոսում, այս անգամ մտածեցի որ այդքան չկան, որ շան տեղ դնեմ։

Ինչ որ կին մոտեցավ, սիգարետ կամ փող ուզեց։ Դե մտածեց արտասահմանցի եմ։
Աստծո անունով մանիպուլյացիա էր անում։
Բնականաբար ուղարկեցի ատծո մոտ, քանզի նեֆիգ։
Գրողի ծողը չուղարկեցի, գրողներին պետք է լավ նայել։

Գյումրիի փողոցներում մեքենաները հին, տշած էին, մարդիկ հարուստ չեն։
«Համեր» տեսա, պարզվեց տեղացի չէ։ Լուսակիրի մոտ կանգնելիս կողքի քսանչորսի մարդկանցից հարցնում էին ոնց որտեղ հասնել։ Երեւի համերի վարորդը, խեղճը, փող չուներ քարտեզով հեռախոսի։ Կամ էլ համեր վարելն ու շքեղ հեռախոսով օգտվել կարողանալն անհամատեղելի են։ Կամ էլ պարզապես սիրում էր շփվել այլ դասակարգերի մարդկանց հետ, ով գիտի։

Որ Գյումրիից դուրս ես գալիս դեպի Վանաձոր, վերջ պեյզաժներ են։ Ու Ջաջուռն է։ Ու Մինասի կարմիր սարերը արեւամուտին։ Ու մտածում ես այստեղ ամեն երկրորդը պետք է նկարիչ լիներ այնքան գեղեցիկ է։

Ի դեպ, Լոռի մարզ մտնելիս նույնիսկ այս կողմից գրված է «դբա լավը»։
Ոչ միայն Ապարանի կողմից, փաստորեն։
Իսկ հակառակ կողմից գիծ քաշած «դբա լավ» է։
Փաստորեն, ամեն կողմից էլ Լոռին դբա լավ է։ (:

ու տենց

ասք ճապոնական ֆիլմերի փառատոնի մասին

Եթե չեմ սխալվում փառատոնը բացվել է հենց այս ֆիլմով ֊ «Ընդմիշտ ֊ արեւմուտք երրորդ փողոցում»։ Իմ կարծիքով դա իրենց «մեր բակն» էր, իհարկե անհամեմատ ավելի լավ սցենարով, անհամեմատ ավելի լավ նկարահանված, բայց մեկ է մնում էր մեր բակը։ Կա այդ ֆիլմի շարունակությունը, որը քաշել եմ, բայց դեռ չեմ նայել, ինչպես եւ պետք է լինի մեր բակերի հետ։
Բնականաբար, այդպիսի ազգային փառատոններից լավ երեւում է ազգի մշակույթը, ու նկատում ես հետաքրքիր առանձնահատկություններ։
Օրինակ, դա բնավ զարմանալի չէ իրենց մոտ, որ աղջիկը կարող է ավտոմեքենա վերանորոգել իմանա։ Ավելին, նորմալ է, երբ այն գնում է լրիվ անծանոթ քաղաք լրիվ անկապ մարդու մոտ իր արհեստանոցում աշխատի։
Հետաքրքիր էր նաեւ, որ երկու ֆիլմում շեշտված էին ծնողների նամակները իրենց երեխաների գործատուներին։ Երկու դեպքում էլ, երեխաները չգիտեին այդ նամակների մասին, ու իմանում էին ֆիլմի վերջերում։ Երկու դեպքում էլ, հուզվում էին, ոչ թե զայրանում, թե էս ինչ գործ ունեն ծնողներս իմ մեջքի հետեւը կապ հաստատել իմ գործատուի հետ։
Ու բնականաբար, հետաքրքիր էր այն որ ծնողները համոզված են, որ իրենց երեխաները նոր աշխատանքի տեղը կլինեն ընտանիքում, կլանում, պարզապես մի նոր կլանում, ու երեւում է ինչպես է դա օգնում իրենց ազգին գոյատեւել։
Ընդ որում ես բնավ կլաններ չեմ սիրում, ու կարծում եմ, որ դա իրենց մոտ բնավ լավ կյանքից չէ, որ ստիպված են այդպես ապրել։
Մի ֆիլմ կար, որ լրիվ անկապն էր, ու չեմ կարծում որ ընկալվեց մեր հանդիսատեսի կողմից։ Մթոմ «սիրո» մասին էր, այսինքն ինչ որ հիմար մանկամիտ հարաբերության մասին (դա է չէ՞ սեր անվանվում) ու դնելով այդ հարաբերությունը խիստ անհարմար վիճակի մեջ ֆիլմի հեղինակները ստացան դրամա։ Իմ կարծիքով մեզ մոտ դա չընկալվեց, ու բոլորն էլ մտածեցին ֊ էս ինչ հիմար են էս երկուսն էլ, իսկ ես, բնականաբար մտածեցի, որ պետք չեն ֆիլմեր խնդիրների մասին, որ լուծվում են մի քիչ մտածելով, կամ ասենք, մի երկու անգամ թերափիայի գնալով։
Ձեն բուդիզմի հիմնադրի՝ Դոգեն Զենջիի մասին ֆիլմն էլ ինձ հիշեցվրեց այն ինչ ես չեմ սիրում արեւելյան կրոններում։ Այսինքն բնականաբար, ես բուդիզմին ավելի լավ եմ վերաբերվում քան քրիստոնեությանը, բայց այն մեկ է մնում է կրոն, ու մեկ է այնքան էլ զարգացման մասին չէ։
Այո, այն մասին է, որ պետք է չուզել։ Ես ինքս կարծում եմ, որ այդ ուզելը սահման ունի։ Ու լիքը խնդիր լինում է այն պատճառով, որ մենք ուզում ենք, պահանջում ենք այլ մարդկանցից ինչ որ բան, նույնիսկ չառաջարկելով ինչ որ կոմպենսացիա փոխարեն։
Իսկ բուդիզմը մի կողմից հավեսն է նրանով, որ փաստացի սպառելուն դեմ է, բայց եւ չափազանց ռադիկալ է այդ առումով։ Այսինքն այո, մարդուն շատ բան պետք չէ, կարող է բոլոր ցանկությունները վերացնել, խոտերով սնվել, ապրել, ու մահանալ։ Բայց գրողը տանի, ինչի՞ համար ապրել։ Այսինքն ինչքան ես հասկանում եմ, պատասխանը՝ մի լավ բան արա, ինչ քեզ հավես է ֊ այնտեղ չկա։ Ավելին, կարելի է ինտերպրետացնել այսպես ֊ ոչ մի բան էլ մի արա, քանզի զուր է։ Այսինքն ես վստահ չեմ որ ձենը զարգանալու մասին է։ Կամ ես վատ եմ պատկերացնում այն։
Իսկ այն որ բուդիզմը քրիստոնեական հիերարխիկ, անկուշտ եկեղեցուց, ում պետք է հարկ տալ, ու որն ինձ ընդհանուր առմամբ հիշեցնում է մաֆիոզ ստրուկտուրաները, ավելի լավն է, հա, անշուշտ։
Հա, այդ Դոգենը ֆիլմում պատկերված էր շատ «սուրբ», շատ վեհ, շատ կատարյալ, շատ միանշանակ։ Իսկ ես չեմ կարծում որ որեւէ մարդ այդպիսինն էր։
Ասենք, մենք գիտենք, որ Գանդիին բռնացնում էին մերկ աղջիկների հետ քնելով, ու նա «կռուծիծ» էր լինում, ասում էր՝ ես ինձ գայթակղում էի, որ դիմանամ։ (:
Բայց մենք հասկանում ենք, որ Գանդին մարդ էր, վեհ, խելացի, բայց մարդ էր։
Իսկ Դոգենի մասին ֆիլմի մեջ դա չերեւաց։ Ավելին, ես կարծում եմ, որ նա սխալ արեց, որ այն աղջկան ու տղային չուղարկեց վանքից դուրս, չասեց գնացեք աշխարհիկ կյանքով ապրեք, վանքը ձեզ համար չէ։
Ահավոր վատ էր, ու ենթատիտղերը ռուսերեն էին։
Իմ ընկերների զգալի մասը ռուսերեն չգիտեն ֊ հայրենադարձ են, ու նրանք շատ անկապ էին իրենց զգում որ բան չեն հասկանում, ի վերջո ֆիլմերի մեծ մասին չեկան։

ու տենց

ասք ֆլիրտի երգի մասին

Այս երգը ես գիտեմ «Վրացական ձայներ» երգչախմբի այս ձայնագրությունից։

Հետո նկատեցի որ այն օգտագործվել է համշենահայ ռեժիսոր Օզքան Ալպերի «Աշունը» ֆիլմում։

Ֆիլմի սաունդթրեքերի մեջ կա նաեւ Kenan Yaşar֊ի կատարումը

Առաջին կատարումը, սակայն ինձ ամենաշատն է դուր գալիս։
ու տենց

ասք Իրանի փոստերների մասին

ուզում եմ մի քանի փոսթերով կիսվել սփյուռքից, Իրանի մասին՝

Դեբատների ժամանակ Ռոմնին նշեց որ Սիրիան կարեւոր է որովհետեւ այն Իրանի «ուղին է դեպի ծով»։ Բանն այն է, Իրանը Սիրիայի հետ նույնիսկ սահման չունի, ինչպես երեւում է այս մանկակերպ մեկնաբանված քարտեզից։ Նաեւ Իրանը ունի ծով հարավային սահմաում։

այստեղից

հասարակական տրանսպորտ, Տել Ավիվ
այստեղից

Իրանը հստակ ուզում է պատերազմ։
Տեսեք ինչ մոտիկ են նրանք տեղակայել իրենց երկիրը մեր ռազմաբազաներին։
այստեղից

ու տենց