ասք օկուպացիայի մասին

Երկու օր առաջ Բիթլզ֊Բախ համերգից հետո, Զոլյանի ու Արտավազդի հետ խոսում էինք, պատմում էի Թբիլիսիի «Սովետական օկուպացիայի թանգարանի» մասին։

Ի դեպ, թանգարանը ահավոր լավն էր, առանձին փոստով կպատմեմ։

Տենց, Արտավազդը հարցրեց, արդյո՞ք կարծում եմ որ լավ է որ այդպիսի թանգարան կա։ Ես, իհարկե կարծում եմ որ լավ է, խոսեցինք, ասում էր, բայց չէ՞ որ միայն վատ բաներ չեն եղել մեզ համար ԽՍՀՄ տարիներին, չէ՞ որ ինչ որ լավ բաներ կային։

Ես կարծում եմ, որ լավ բաներ կային այն պատճառով, որ մենք որոշ չափով անկախ էինք ու որոշ չափով ինքնակառավարում ունեինք։ Նաեւ այն պատճառով որ պետ․ պատվեր կար, ասենք գրքերի թարգմանությունների, բայց դա արդեն անկախության հետ կապ չունի, ավելի շատ սոցիալիստիկ մոդելի հետ կապ ունի, ուր ամեն ինչ պետ․ պատվերով է։

Միկան էլ արձագանքեց, որ կապ չունի, մեզ, կամ վրացիներին ինչ որ բան թույլ տալիս էին անել, թե չէ, քանի որ դա մեկ է թույլ տալ էր, ու դա չի փոխում այն փաստը որ Սովետական զորքը տեղակայված էր իրենց մոտ, ու նրանք բնավ իրենց կամքով չեն մտել ԽՍՀՄ կազմի մեջ, այսինքն դա հենց օկուպացիա է կոչվում։

Իսկ չվհատվողը հանրամատչելի ցույց տվեց որ եթե քեզ թույլ են տալիս ժամը տասներկուսին տուն գալ, կամ ժամը երկուսին, կամ ժամը յոթին ֊ դա ազատություն չէ, քանի որ քեզ ինչ որ բան թույլ են տալիս։ Ու ավտոնոմյան անկախության հետ շփոթել պետք չէ։

ու տենց

պիտակներ՝ զրոյց  խսհմ  սովետ  օկուպացիա 
վայր՝ թբիլիսի