ասք խաղերի մասին

ուրեմն, ամեն մարդ իր ժամանակաշրջանում ունի խաղեր ու կարողանում է խաղալ։
այդ խաղերը արդեն կան, դրանք ստեղծել պետք չէ։ մենք դրանք սովորում ենք մեծանալիս։
օրինակ՝ տետրիս, սթարքրաֆթ, քուեյք։
այլ օրինակներ՝ խաղում են ռեժիսոր։
կազմակերպում են ծնունդ, խնջույք, հարսանիք, թաղում։
այո, շատ հետաքրքիր խաղեր են դրանք։

կան ավելի առօրեական խաղեր՝ հարաբերություն, ծնողություն, մեքենա վարում։
բոլորը ուզում են խաղալ, սակայն ոչ մեկ չգիտի լավ խաղալ։

ու բոլորը բոլորը դրանք շատ վատ են խաղում։ շատ։
եւ հարսանիք/թաղումն են ահավոր պոստանովկա անում, եւ մեքենա քշել չգիտեն, ու հարաբերությունն է բոլորի մոտ անհաջող, ու որպես ծնող բոլորը ֆեյլ են։

ու եթե տետրիս կարելի է շատ խաղալ ու սովորել, ի վերջո քիչ թե շատ լավ խաղալ, ապա կյանքը կարճ է կյանքի խաղերը քիչ թե շատ լավ խաղալ սովորելու համար։

համեմատաբար լավ է ստացվում խաղալ շատ քչերի մոտ։
ու դրա համար պետք է լինել շատ շատ շատ զարգացած։

ու տենց

ասք բնավ ոչ սփյուռքի նախարարության մասին

ուրեմն, սփյուռք․ամ դիասպորա սոցիալական ցանցի տեղական փոդը աշխատեց։
ու հիմա մենք միջազգային դիասպորա համայնքի լիարժեք անդամ ենք։

դեռ գրանցումը հրավերներով կլինի, հետո կտեսնենք։
տեղեկատվությունը պետք է որ ապահով լինի, քանի որ իմ մոտ հայելային ռեյդ զանգված է։
առաջին տպավորությունները՝ արագագործությունը անհամեմատ ավելի բարձր է, քան ջոյնդիասպորայի դեպքում։

թագերի մասին՝ դիասպորան բոլոր թագերով բոլոր փոստերը չի սինխրոնիզացնում։ այն գիտի ինչ որ փոստի մասին, եթե կա պատճառ։ պատճառ կարող է լինել այն, որ ինչ որ մեկը մեր փոդից հետեւում է այն փոդի մարդու, կամ այն փոդի մարդը հետեւում է մերոնցից մեկին, կամ ինչ որ մեկը ռեշեյր է արել կոնկրետ փոստ։

Ահա, եթե այն գիտի փոստը, ապա փոստի թագերով կփնտրի կգտնի։

Հիմա, ինչպե՞ս ֆրենդել ծանոթ ու անծանոթ մարդկանց։
Եթե արդեն գիտեք իր յուզերնեյմն ու փոդը, այդպես էլ գրում եք վերեւի սրչի մեջ։

Ասենք ես իրենց եմ ավելացնելու՝
Գերմանացիներից՝
ravenbird@pod.geraspora.de
anonymiss@despora.de
dumsum@fc.polyc0l0r.net
dominion@diasp.eu
kellerabteil@joindiaspora.com
02mydiaspo01@joindiaspora.com
o2myfrdca01@friendica.eu
kosma@kosmospora.net
piratenpartei@joindiaspora.com
fefesblog@pod.geraspora.de

երաժիշտներ՝
dubius@wk3.org
whompify@whompify.com
mode_analogue@joindiaspora.com
huartsound@diasp.org

արվեստ, լուսանկարներ՝
3l3v3n@joindiaspora.com
antoniodias@joindiaspora.com
ya@diasp.org

չդասակարգված՝
r_uben@diasp.org
jamesprothero@joindiaspora.com
linuxbird@joindiaspora.com
atomjack@poddery.com
aj@diapod.net

ու էլի լիքը մարդ։

Կարող եք ընկերանալ ձեր ջոյնդիասպորա փոդի հետ, ապա մեր փոդը կիմանա այն ձեր հաշվի փոստերի մասին, ու այդ թագերով կփնտրի։

Ում ուզում եք՝ հրավիրեք։
Հրավերենրի քանակը անսահմանափակ է։

Ինչպես անել իմպորտ ֊ կարծես ոչ մի պատրաստի տեխնոլոգիա չկա։
Այնտեղ էքսպորտ կա, գուցե Արտակը նայի մեր դբ֊ն հասկանա, կարողանանք մի սկրիպտ գրել միասին՞։
Չգիտեմ, պե՞տք է այդպիսի լուծում։
Իսկ այստեղ Վիշափաքաղը հղումներ է թողել թարգմանիչների համար։
Այս պահին միայն թվիթեր քրոսփոստինգն է աշխատում, ֆբ ու թումբլր դեռ կավելացնեմ։
Ինչ հարցեր կան՝ տվեք փորձեմ պատասխանել։ (:
ու տենց

ասք հաքերների, ու ազատության մասին

Մեջբերում եմ Արեգի մեկնաբանությունը այն մասին, ինչի Հայաստանում չկան հաքերներ՝

իմ համար էս ցավոտ մոմենտ ա, նենց որ ծավալվեմ 🙂 կան մի շարք պատճառներ, ըստ իմ օբզերվեյշընների, որոնց հավաքելիս փորձել եմ շատ ուշադիր լինել

1. հետաքրքրասիրությունը չի քաջալերվում։ 4 հարց հետո ծնողներն ասում են ֊֊ «**նած պահիր»։ Էրեխեն ջոգում ա որ հետաքրքրասիրությունը քուլ չի
2. ծնողները քյալ են, անգրագետ ու անճաշակ։ Միակ պատճառը ինչի չեմ ասում «Բոլորիս ծնողները» որովհետև չեմ ուզում վիրավորել։ Ավելին, էն փաստը որ մեզնից մեծամասնությանը տենց չի թվում կոնկրետ իրանց ծնողների պահով “is a part of the problem”.
3. Ավտարիծետները անտանելի շատ են։ Պապայի խոսքից սկսած, վերջացրած Կոմիտասով, Նարեկացիով, Հանրապետականով, յախշիներով, հեչ որ չլինի քրիստոնեությամբ։ Չափազանց շատ անքննելի ճշտերի գոյության պարագայում նոր ճշտեր որոնելու ոչ ժամանակ կա, ոչ հավես, ոչ կարիք, ոչ իմաստ, ոչ էլ ցանկություն։ Տեսնում եք Չարենցի արձանի վրա կայֆավատները ինչ նեգատիվ են դիտարկվում։ Օրինակ իմ կարծիքով Չարենցը ցենտր տղայա էղել, ու քաղաքի մեջ իրա արձանի մատը կոտրելը իրական ուրբան վիճակ ա ստեղծում։ Ես ուզում եմ տեսնել Չարենցի արձան, որի գլխին սև գրաֆիտիով բանդանայա նկարած։ Վստահ եմ, որ եթե ինքը իսկականից տենց թույն տիպ ա էղել, ինքը դեմ չէր լինի։ Բայց չէ, ինքը աֆտարիծետ ա, իրան չկպնեք, հո դուք «անդասծիրակ» չեք։ Շուտ մտեք տուփի մեջ։
4․ «Նու նա շտո էտը բուձիտ պախոժը!» անարգվում ա անծանոթն ու տարբերը, ի տարբերություն նույն Ամերիգաների, որտեղ ասվում ա “celebrate diversity”։ Ես վստահ եմ, որ չզարգացած երեխաներն ու միասեռականների հանդեպ ատելությունը փոխկապակցված են։ Հասարակության կողմից որոշվում ա, որ ինչ֊որ բան ճիշտ ա ու բնական, ինչ֊որ ուրիշ բան վատ ա ու այլասերված։
5. Պուճուրների կարծիքը տանը չի հարցվում, կամ եթե հարցվում ա «վուծյու պոնչո ջան, դո՞ւ ինչ կասես» վիճակներով ա հարցվում, ու կեսից չի էլ լսվում։

Էս բոլոր կետերը ի վերջո մի բանի պատճառ են դառնում ֊֊ ուղեղը ստիպված ա ավելի քիչ մտածել։ Ամեն ինչ պարզ ա, կարծիք ունենալու կարիք չկա, աֆտարիծետներն էլ արդեն ամեն ինչ ասել են, դեռ դարեր առաջ։ Օրը 16 ժամ Սթարքրաֆտ պարապող ամերիկացի էրեխեքի պապաները կողմ չեն դրան։ Պռոստը իրանք ասում են, “screw dad” («դնեմ պապային»), որտև պապան Սթարքրաֆտի վրով վափշե աֆտարիծետ չի։ Ու Բենջամին Ֆրանկլինի վրա բեղեր նկարելն էլ Օքեյ ա, դաժը քուլ ա։ Աֆտարիծետներով մեծացած էրեխեն կարող ա Նախագահի Պարգև ստանա մի օր, նու կամ ոսկե մեդալակիր, բայց հաքեր չի դառնա երբեք։

Շատ նման է նրան, ինչպես եմ ես բացատրում։
Ավելացնեմ, որ ես կարծում եմ, որ առհասարակ, Հայաստանում լավ չի լինի, ու ժողովրդավարություն չի գործի մինչեւ երեխաները չսկսեն կասկածի տակ դնել ծնողների ամեն մի խոսքը, մինչեւ չդառնան չլսող, ինքնակամ, ու իրականում անկախ ու ազատ։
Միայն դրանից հետո, երբ կլինի ազատ մարդկանց հասարակություն, կլինի ազատ պետություն։
եւ այդպես

փաստորեն իմ սպամի դեմ պայքարելու կոնֆիգի պատճառով ես շատ մեկնաբանություն բաց եմ թողել։
տեսա, վերականգնեցի։
այս երկու օրը կնայեմ ինչ է կատարվում, որ էլ սպամ չգնան այնքան շատ մեկնաբանություններ։
ու բոլորին հաճույքով կպատասխանեմ։
եւ այդպես

An Tagen wie diesen, wünscht man sich Unendlichkeit

ասում եմ Գերմանական ռադիո֊ի վրա եմ նստել։

Ինձ թվում է, ով հասկանում է, խոսքը կգնահատի՝
Tage Wie Diese

Ich wart seit Wochen, auf diesen Tag
und tanz vor Freude, über den Asphalt
Als wär’s ein Rythmus, als gäb’s ein Lied
Das mich immer weiter, durch die Straßen zieht
Komm dir entgegen, dich abzuholen, wie ausgemacht
Zu der selben Uhrzeit, am selben Treffpunkt, wie letztes mal

Durch das Gedränge, der Menschenmenge
Bahnen wir uns den altbekannten Weg
Entlang der Gassen, zu den Rheinterrassen
Über die Brücken, bis hin zu der Musik
Wo alles laut ist, wo alle drauf sind, um durchzudreh’n
Wo die Anderen warten, um mit uns zu starten, und abzugeh’n

An Tagen wie diesen, wünscht man sich Unendlichkeit
An Tagen wie diesen, haben wir noch ewig Zeit
Wünsch ich mir Unendlichkeit

Das hier ist ewig,ewig für heute
Wir steh’n nicht still, für eine ganze Nacht
Komm ich trag dich,durch die Leute
Hab keine Angst, ich gebe auf dich Acht
Wir lassen uns treiben, tauchen unter, schwimmen mit dem Strom
Dreh’n unsere Kreise, kommen nicht mehr runter, sind schwerelos

An Tagen wie diesen, wünscht man sich Unendlichkeit
An Tagen wie diesen, haben wir noch ewig Zeit
In dieser Nacht der Nächte, die uns so viel verspricht
Erleben wir das Beste, kein Ende ist in Sicht

Kein Ende in Sicht
Kein Ende in Sicht
Kein Ende in Sicht

An Tagen wie diesen, wünscht man sich Unendlichkeit
An Tagen wie diesen, haben wir noch ewig Zeit
In dieser Nacht der Nächte, die uns so viel verspricht
Erleben wir das Beste, kein Ende ist in Sicht
Erleben wir das Beste, und kein Ende ist in Sicht
Kein Ende in Sicht

Նաեւ՝


ու տենց

ասք պարույրներով շրջելու մասին

Տասնհինգ տարի է լսում եմ, որ «բոլորը բոլորի հետ քնել են»։
Ու որ արդեն երկրորդ, երրորդ, ն֊երրորդ շրջանով են գնում։
Հա, ու իրոք գնում են ։Պ

Ես կարծում եմ, որ դա մեր հասարակության խիստ դիվերսիֆիկացված լինելուց է։
Ո՞ւմ է պետք երկրորդ շրջանով գնալը ֊ երբ այլ ծանոթ չկա։
Իսկ ինչի՞ չկա։

Որովհետեւ կա մի քանի մեծ ախպերություն, կազմված համալսարանների, յամի, ու Փարպեցու փողոցի շուրջ, ուր բոլորը իրար գիտեն։
Հիմնականում այդ բազմությունները համընկնում են մի քանի այլ բազմությունների հետ՝ իրար հետ գծի վրա ֊ օնլայն համայնքներում ծանոթացած մարդկանց։

Բայց դրանք քիչ են՝ մի քանի հազար հոգի ամենաշատը։
Իսկ ՀՀ֊ում կա մի երկու միլիոն մարդ, որից մի քանի տասնյակ հազար երիտասարդ։
Մնացածը կպցնում են իրար փողոցներում ու մամբաներում։
Ես բնավ կոչ չեմ անում անցնել մամբա կամ փողոց ։Պ
Դրանից բան դուրս չի գա։
Մարդկանց սոֆթն է տարբեր։
Պարզապես նշում եմ հին փաստը՝ մարդիկ նախընտրում են իրենց օղակներից՝ մոտիկ սոֆթ կրած մարդկանց՝ քնելու ու խմելու համար։

Բնական է, փաբի մարդուն հավես չէ չարբախցի Քյարթուլի հետ(բա դու Կոմիտասցի Կյաժին ճանաչո՞ւմ ես), նրան պետք է՝ բա դու այսինչ խումբը լսե՞լ ես տիպի մարդ։
Ի դեպ, տեսնես Կյաժին հասարակության դիվերսիֆիկացման խնդիրները անհանգստացնո՞ւմ են։ Երեւի, եթե նա փողոցներով ընկած ձկնորսությամբ չի զբաղվում։

Իսկ ասենք ինձ պետք է որ մարդը գրի, տեսնեմ ով է, ինչի մասին, ու ոնց, մեկնաբանենք իրար, իսկ չգրող մարդիկ առհասարակ հետաքրքիր չեն։

Չեմ ասում, որ խելացի ենք, պարզապես մենք էլ մեր իմացած ձեւով ենք ուրախանում։

Ու փաստորեն, այն որ օղակներով պտտվում են մարդիկ, ու նոր մարդ չեն գտնում ու դժվար թե գտնեն ասում է այն մասին, որ մեր հասարակության մեջ մարդկանց շերտերը փոքր են, ու հստակ տարբերվում են իրենց կրած սոֆթով։
Երբեմն անկապ մարդիկ ընկնում են այլ օղակ, բայց որպես կանոն պոչերն հավաքում են, ցրվում այնտեղ, ուր իրենց ավելի հավես է։
Այնպես որ, եթե զանգվածի, ներկա տինեյջերների մեծ մասը զարգացման ռիվոկ չանի, որի մեջ ես խիստ կասկածում եմ իրենց հետ շփվելով, ապա այնպես էլ կշարունակվի, ու քսան տարի անց մենք էլի կլսենք, որ բոլորը արդեն բոլորի հետ քնել են, ու ն֊երրորդ շրջանով են պտտվում։

ու տենց

եւս մեկ ասք շոուինգ օֆ լինելու մասին

Այ Արմինեն գրել էր «ով ես դու», կամ «ով եմ ես» հին հայկական ավանդական հարցի մասին տեքստ, հարցեր էր տալիս։

Եզոպոսի առակ կա ավանակի մասին, ով գտել էր առյուծի կաշի։
Հագել էր, վազվզում էր անտառով, վախեցնում այլ կենդանիներին, ու հաճույք ստանում նրանից, որ իրենից վախենում են՝ դրել են առյուծի տեղ։

Այսինքն նա այն էր ինչ չկա։
Հետո բնականաբար պարզվում է, որ առյուծ չէ, էշ է, երբ բերանը բացում է։

Նույնը մարդկանց հետ՝ ամենը պարզվում է երբ բերանը բացում են։ Կամ գրում են։
Երբ մարդու հետ շփվում ես, անհնար է չհասկանալ որ նա հիմար է, եթե դու էլ հիմար չես։

Հիմա մտածում եմ՝ առյուծի կաշի հագնելու իմաստը ո՞րն է։
տարբերակները մասնավորապես՝
֊ խելացի մարդկանց ցույց տալ որ դու էլ ես խելացի
֊ հիմար մարդկանց վրա տպավորություն թողնել, որ խելացի ես։

առյուծը ավանակին առյուծից կտարբերի։
աղվեսն էլ կտարբերի։
ոչխարը գուցե չի տարբերի։

այսինքն առաջին տարբերակը չի գործի։

երկրորդ տարբերակը, գուցե, չգիտեմ։

բայց պետք է զգոն լինել, որ իրական ինքնությունդ չարտահայտես։
ու հակասություններ չլինեն։
բարդ է չէ՞։

ավելի հեշտ չէ՞ լինել այնպիսին ինչպես կաս։
հաստատ տենց վատը չես էլի, տենց վատը չես կարող լինել, որ ոնց կաս, մարդ չհավանի։
Չես հավանում նրանց, ով քեզ հավանում է ինչպես դու կա՞ս։
Ապա լուրջ մտածել է պետք ինչու։

Ասածս ինչ է, շոինգ օֆֆ լինելիս, գոնե այն ինչ կա շոու արեք, ոչ թե այն, ինչ չկա։ այն ինչ կա հաստատ վատ չէ, հաստատ արժանի է ուշադրության, ու գուցե նույնիսկ հարգանքի այն համար, որ այն ինչ կա է, ոչ թե այն ինչ չկա։

փաստորեն, հիմա շոուինգ օֆ վիճակներով լուսանկարներ ու տեքստեր տեսնելով, ես ակամա հավանում եմ նրանց, ով ինչ կա այն ցույց է տալիս ու ոչ թե այն ինչ թվում է քուլ։

ի դեպ, քուլության մասին։
ասենք մարդիկ կային, մթոմ պացիֆիստ էին։
բայց տեսնում էի, չէ՞ որ գնում կռիվ են անում։ ֊ արա էդ դու ո՞ւմ ասացիր։
բա դու չէ՞իր պացիֆիստը, էս ի՞նչ եղավ հետդ։
անցան տարիներ, ասում է ֊ երբ երիտասարդ էի, սխալվում էի, հիմա այ արդեն հասկացել եմ, որ հիմարություն էր։
չէ, հիմարություն չէր, քոնը չէր։ երբեք էլ չես եղել պացիֆիստ, պարզապես կարծել ես որ քուլ է, իսկ հիմա մեծացել ես, հասկացել ես՝ դու չես։
ու պետք չէ քեզնից անկապ բան նկարել, երբ եղածն էլ նենց չի որ շատ վատն է։

իսկ այժմ պոպուլար է «ինտելեկտ» ցույց տալ։
մի տանջվեք, մի ցույց տվեք։
այսինքն ես ուրախ եմ, որ «բրեյնի իզ նյու սեքսի», բայց եթե չի ստացվում, ուրեմն չի ստացվում։
գտեք ձերը։
կամ գնացեք լսեք Գասպարի պրեզենտացիան այն մասին ինչպես դառնալ պորն աստԽ։ Գասպարը հրաշք բան արեց բարքեմփին ֊ սկսեց բացատրել, որ պետք է ավելի շատ կարդալ, զարգանալ, ու տենց

ու տենց

Լեւոն Տեր֊Պետրոսյան․
֊ Հանրապետական կուսակցություն, Աշոտ Նավասարդյան։ ֊ ուրախանում է ֊ արդեն դառնում ենք բազմակուսակցական պարլամենտ
____________________________________________________________
Աշոտ Նավասարդյան․
֊ Ես դեմ եմ որպեսզի այնտեղ գրվի՝ «ուզու՞մ եք որ Հայաստանը լինի ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն»։ Կարելի է գրել, պետք է, առաջարկում եմ գրել՝ «անկախ պետություն», կարելի է նույնիսկ «ազատը» գրել, բայց ժողովրդավարական բառը առաջարկում եմ չգրել, որովհետեւ, ես պատճառաբանում եմ, որովհետեւ կարող է Հայաստանի ՍՍՀՄ կազմից դուրս գալու դեպքում, կարող են այնպիսի վիճակներ, արտաքին վիճակներ ստեղծվել, գործոններ, որ Հայաստանում հաստատվի դիկտատուրա, ժամանակավոր դիկտատուրա։ Դա հնարավոր բան է,… մենք ուզած թե չուզած կարող ենք դրան գնալ… պրեզիդենտը դառնում է դիկտատոր, ժամանակավոր։ Այդ դեպքում ռուսները կարող են ասել՝ «ժողովուրդ, դուք քվեարկել էիք ժողովրդավարության կողմ, բայց տեսեք, դիկտատուրա է հաստատված այստեղ» ֊ ու գալիս ենք ֊ ես սա օրինակի համար եմ ասում, սա հնարավոր բան է իմիջայլոց (դահլիճը ծիծաղում է), շատ հնարավոր բան է․․․ առաջարկում եմ հարցը այսպես ձեւակերպել՝ «համաձայն եք արդյոք որ Հայաստանը դուրս գա ՍՍՀՄ կազմից, դարնա անկախ պետություն», այսքանը։

Լեւոն Տեր֊Պետրոսյան․
֊ ասում եք մի մեկնաբանիր, ինչպե՞ս չմեկնաբանեմ․ դիկտատուրան ընդհանրապես չի ծրագրվում, ծրագրվում է միշտ դեմոկրատիա, բայց իրականացվում է դիկտատուրա։
__________________________________________________________________

Լեւոն Տեր֊Պետրոսյան․
֊ ես հասկացա որ մի հարցում բոլորը համաձայն են, մեկ հարցում․․ (դիմելով ինչ որ մեկին, ով ընդհատում է) մեկ վայրկյան, եթե հետո համաձայն չլինեք, ես ձեզ ձայն կտամ, մեկ հարցում, որ պետք է անց կացնել հանրապետական հանրաքվե։ Ուրեմն, այս հարցը մենք կարող ենք նույնիսկ հիմա դնել քվեարկության։ Դավիթ, Դավիթ, չեք լսում, արդեն մենք կարող ենք, ասում եմ, դնել մեկ հարցը, որի շուրջ համաձայնություն կա, որ բոլորը համաձայն են հանրաքվե անց կացնել։
Ես խնդրում եմ գրանցվել։
(ինչ որ մեկին)
դուք համաձա՞յն չե՞ք։
Ուրեմն դուք դեմ կքվեարկեք։
Դուք ուզում եք պատճառաբանե՞լ։
Երկրորդ խոսափողը ուզում է պատճառաբանել ինչու համաձայն չէ որ լինի հանրապետական հանրաքվե։

երկրորդ խոսափողը․

֊ ես դեմ եմ, որովհետեւ կա երեք տարբերակ։ առաջին տարբերակը այն է որ մեզ թույլ չեն տա այդ հանրաքվեն անց կացնել։

Լեւոն Տեր֊Պետրոսյան․
֊ թույլ չեն տա, չենք անց կացնի։
________________________________________

Ընդմիջումից, ու Վանո Սիրադեղյանի խոսքից հետո, ուր Վանոն կոչ էր անում առանձնապես ուշադրություն չդարձնել ԽՍՀՄ օրենքի վրա։

Լեւոն Տեր֊Պետրոսյան՝
֊ ես չեմ ուզում Վանոի փաստարկներին անդրադարնալ, մի հարցում ես միանգամայն համաձայն եմ, որ Խորհրդային Միության այս օրենքը դոգմա չէ, ու այն իսկապես ենթակա է փոփոխությունների, շատ հավանաբար, շատ հնարավոր է, որովհետեւ դա ընդունվեց մի այնպիսի ժամանակ, այդ ռեակցիոն գերագույն խորհրդի կողմից, որ նորից չէր համապատասխանում այդ ժամանակվա իրականությանը։ դա իսկապես կարող է փոխվել նաեւ։
Շնորհակալություն, այլ կարծիքներ։

___________________________

Սադոյանը գալիս է երկրորդ խոսափողի մոտ, չնայած այնտեղ այլ պատգամավոր է, փորձում է ինչ որ բան ասել առանց հերթ
Լեւոն Տեր֊Պետրոսյան՝
֊ Ես չեմ կարող, երկրորդ խոսափող, հերթը ձերը չէր, պարոն Սադոյան, պարոն Հարությունյանինն էր, նա տալի՞ս է հերթը ձեզ։

շարունակելի

ասք զանգող աղջիկների մասին

Բիլայնից աղջիկ է զանգել, ասաց, որ այսինչ օրերին հեռախոսը չի աշխատելու։

Ինձ մինչ այդ ռոբոտներ էին զանգում Երեւան֊ջրից։

Իսկ սա բիլայնից կենդանի աղջիկ էր։

Ինչո՞վ է զբաղվում Երեւան ջուրը՞։ Ջրով։

Ինչո՞վ է զբաղվում Բիլայնը ֊ կապի տեխնոլոգիաներով, իսկ քանի որ կապը վաղուց ՏՏ է, ապա Բիլայնը զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաներով։

Փաստորեն, տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերության ներսում ՏՏ ինֆրաստրուկտուրան այնքան չզարգացած է, որ կենդանի աղջիկներ զանգում են տարբեր համարներին ու զգուշացնում մարդկանց։

Հետո էլ զարմանում ենք, երբ իրենց մոտ ինչ որ բան ծուռ է լինում։
Այդպես էլ պետք է լիներ։

ու տենց

պատահական հանգամանքների բերումով մեքենայիս ապակու վրա գրված է ծննդյանս օրը, ու այս աղջկա անունը։
առաջինը գոնե կարող եմ ենթադրել ինչ է՝ կամ Ճապոնիայից էքսպորտի, կամ Հայաստան իմպորտի թիվն է, իսկ երկրորդը անգամ գաղափար չունեմ ինչ կարող է նշանակել։

ու տենց

մեկնաբանությունս այս տեքստին՝

ես զուգահեռ կանցկացնեի Վուդի Ալենի ֆիլմի հետ, կեսգիշերը Փարիզում։
Երկու տեղ էլ մարդիկ գնում են այնտեղ, որի մասին իմացել են, բայց չեն եղել։
Երբ ինչ որ բանի մասին իմանում ես՝ կարդում, լսում, այն էլ լավ բաներ ես իմանում, դա ռոմանտիկ է։ Դա գրավում է։
Գուցե նրանից է, որ մենք բոլոր մանրուքները չգիտենք։ Մի տղա կար, սցենարիստ էր, իր սցենարը փրոմոթ անելու համար նստեց, իր Մակ֊ի վրա ինքը հոլովակ սարքեց, պիլոտ տարբերակ։ Դեռ իննսունականներին։ Կարծես, այդ հոլովակը կոչվում էր shapemaker բայց այժմ այդ բառով էլ բան չի բերում։
Նա գրում էր, որ իր համար բացահայտում էր, երբ լուսավոր էր անում պատկերը, ու ամեն ինչ երեւում էր, ինչ էլ չէր մտածում, շատ առօրեական էր այն թվում, ոչ մի պոեզիա։ Իսկ երբ մթացնում էր, ու դետալները չէին երեւում, լրիվ սայնս ֆիքշն էր, քանի որ ուղեղը ինքը սկսում էր պատկերացնել այն, ինչ չէր տեսնում։
Գուցե այդ պատճառով էլ է գրավում «Մեմֆիսը» որպես հավաքական կերպար։
Ու այո, տարբեր մարդիկ տարբեր ռեակցիա ունեն իրենց տեսածին, որը որ այնպես չեն պատկերացրել։ Մեկը կհիանա, մեկը կհիասթափվի։
Մի բան էլ, երբ արդեն ջանք ես թափել, հասել ես, իսկ եթե դա ընդամենը Մեմֆիս գնալ տեսնել չէ, այլ էմիգրացիա է, շատ բարդ է հետ գնալ։
Ու ինքդ քեզ սկսում ես համոզել, արդեն այլ պատճառաբանություններ գտնել, որ լավ ես արել, որ գնացել ես, որ ճիշտ ընտրություն էր։
Առհասարակ ոնց էլ չանես, շատ բարդ է հետո առանց ինքդ քեզ համոզելու, որ ճիշտ ես արել։
Իսկ տեխնիկական պատճառները վերադարձի ֊ չվերադարձի պարզ են, ֊ արդեն նստել ես, ապսեներ ես առել, տվ ես գտել, սովորել ես, արի էդ սաղ թող, գնա ուրիշ երկիր, ծնողների վզին նստի, կամ հավաքած փողով ապրի, մինչեւ գործ գտնես, որը մեկ է քո ուզած գործը չի լինելու։
Այնպես որ հայրենադարձությունը էմիգրացիայից բարդ է, դա որ հաստատ։

ու տենց

ասք գեոլոկացիայի մասին

Ահա, սա իմ նոր խաղալիքն է, գիշերն եմ ավարտել։
Ավարտելը որն է, պետք է մի քանի բան ավելացնել դեռ։

Աշխատում է փիթուփի, այսինքն գուգլին լոքեյշն տալ պետք չէ բնավ։
Ավելին այստեղ ու այստեղ

ու տենց