ասք կոդերով կիսվելու մասին

Պատկերացնենք, մի տղա ինչ որ բան է անում, լցնում է գիթհաբ։

Լավ է չէ՞, մերոնցից քչերն են անում։
Գրում է այդ մասին ֆեյսբուքում։
Ասում է՝ ով հավես ունի լավացնել, ավելացնել, ֆորք արեք, լավացրեք։
Լավ է չէ՞։

Բնականաբար։
Ու գալիս են նրանք, կոմպլեքսավորված, չարացածները։
Մեկնաբանում են, մատով ցույց են տալիս՝ այ այստեղ դու վատ ես գրել, վատ ես իրականացրել, իսկ ես ավելի լավն եմ, ավելի լավ ձեւ գիտեմ (իսկ դու չես ֆահմել), ու տաս տարի առաջ արել եմ, բայց դե չեմ լցրել գիթհաբ(համեստ եմ), ու ես վես իզ սեբյա տակոյ չգնահատված, ու իմ տեղը չգիտեն։
Ինչի՞ չես լցրել, որ չապտակե՞ն քո պեսները, չասե՞ն վատ ես գրել։

Մարդը ասաց ֊ ֆորք արեք, լավացրեք, գիթհաբ է, ու եթե իրոք լավն ես, մի հատ էլ փուլ ռեքվեսթ կանես, որ ափսթրիմ ավելանա։

Չէ, դա նրանց պետք չէ, քանի որ դա բարդ է, իսկ մեկնաբանություններում ապկատելը հեշտ է։

Ու ես կրկին համոզվեցի որ ոչ զարգացած, կոմպլեքսավորված մարդիկ չարացած են լինում, ու նրանցից են չարությունները գալիս, անիրազեկությունն է, չզարգացած լինելն է, որ չարացնում է։

Ասենք ես չեմ վախենում որ ինձ կապտակեն ոչ իմ սորսֆորջի, ոչ իմ գիթհաբի կոդի համար։ Հա, լիքը ավելի լավ անելու տեղ կա։
Հետո՞։
Տղա ես, ֆորք արա, լավացրու, քոմիթ արա ափսթրիմ։
Չէ՞ ֊ ապա դու պարզապես դատարկ հիմար ես, ով ուզում է իրեն ցույց տալ, բայց ցույց տալու բան չունի։
Դա իմ վերաբերմունքն է։

Իսկ բերում է դա նրան, որ մարդիկ չեն կիսվում իրենց գրածով, քանի որ վախենում են, որ կապտակեն, որովհետեւ ոչ մեկի գրածն էլ կատարյալ չէ։
Իսկ դուք գնացեք, ձեր սիրած մայսքյուէլի սորսերը նայեք, կտեսնեք ինչքան է կատարյալ գրված, էլ օգտվելներդ չի գա։

Ուզում եմ ասել, դուխով կիսվեք, ապտակողներին էլ ուղարկեք հեռու։

ու տենց

ասք պահանջների աստղի մասին

Մի երկու տարի առաջ մենք Տանամասիի հետ խոսում էինք այն մասին, որ ինչքան մարդը ավելի զարգացած է, այնքան շատ են իր պահանջները։
Օրինակ, եթե կարդալ գիտես, ապա քեզ արդեն պետք է գիրք, եթե գրականության ճաշակ ունես, ապա լավ գիրք, հետո մարդ, ում հետ կարող ես կարդացածդ քննարկել, եթե այնքան զարգացած ես, որ ունես արտահայտելու բան, քեզ պետք է ժամանակ ու գործիքներ այն արտահայտելու համար ֊ ներկ, կարգիչ, վրձին, եւ այլն։

Ու Արմինեն առաջարկեց մի նոր բուրգ, Մասլոուի բուրգը վվերխ տորմաշկամի, որն արտահայտում է ինչպես են պահանջները մեծանում զարգացման հետ։

Այսօր էլ սա կարդացի ու հիշեցի ինչպես ընկերս ասաց, որ ոչ թե դեռ, այլ արդեն չունի սքայփ։

Դա տեխնոլոգիաներում էլ է լինում։
Եթե մարդն ինձ հարցնում է, ինչպե՞ս անեմ, որ ասենք սենց լինի, ու ահավոր խուճուճ բան նկարագրում։
Նրան հարցնում եմ, ինչի՞դ է պետք։
Ասում է ֊ որովհետեւ ֊ ու նկարագրում խնդիրը։
Իսկ ես գիտեմ, որ խնդիրը շատ ավելի պարզ լուծում ունի։

Իսկ երբեմն դա նույնիսկ խնդիր էլ չէ բնավ։

Այնպես որ զարգացումը ոչ միայն նոր պահանջներ է ավելացնում, այլ եւ ջնջում լիքը հին պահանջ ֊ մարդը գիտակցում է որ իրականում նրան լիքը բան պետք չէ։
Ամենապարզ հանրամատչելի օրինակները ֊ սքայփն ու ֆլեշն են։ ։Ճ

Ու այսպիսով մեր շուռ տված բուրգը վերածվում է Դավթի աստղի՝

Այնպես որ զգոն եղեք, ձեր պահանջները միաժամանակ կարող են եւ աճել եւ նվազել։

ու տենց

Երբ քո գրածները ուրիշի շեյրածում ավելի շատ են շոյվում լայքվում քան քո, ապա քո ընկերները քո իրական ընկերները չեն բնավ։

ժողովրդական իմասնություն

ու տենց

ասք ապահովության մասին

Աշխարհի գերագույն սուտերից մեկը ապահովությունն է։
Ապահովությունը բլեֆ է որ ստեղծվել է ստրուկների համար։

Ստրուկը ապահով է մինչ տիրոջ վրա ստրկություն է անում։
Երբ նա ազատ է, նա արդեն «ապահով չէ»։

Նույնը արտահայտվում է Սովետի նոստալգիա ապրող մարդկանց մոտ։
Ասում են ապահովություն կար։
ՀՀԿ վստահված անձինք էլ են այդ մասին ասում։
Ապահովություն ասում են կար Սովետում, իսկ հիմա ի՞նչ։

Բայց Սովետը չկա, չէ՞։
Այսինքն այնքան էլ ապահով չէր չէ՞ այդ ապահովությունը։
Պատասխանը պատրաստ է ֊ որովհետեւ քանդեցին չար ուժերը։

Լավ, իսկ ի՞նչ ասեն Լայկոսում աշխատողները։
Ապահով էին չէ՞, ձաձայի վրա էին աշխատում։
Փակվեց, չէ՞։
Անգործ մնացին չէ՞, նոր գործ փնտրեցին չէ՞։

Այսինքն ինչո՞վ է տարբերվում «ապահովը» ոչ ապահովից։

Նրանով, որ «ապահովը» այն է, երբ քեզնից քո ապահովությունը կախված չէ։

Իսկ ոչ ապահովը համարվում է այն, երբ քո ապահովությունը հենց քեզնից է կախված։

Բայց կրոնի, սովետի, բարի ձաձաների, կապիտալիստների, եւ այլ ենթահամակարգերի ազդեցությունը տոտալ է։
Մարդիկ դեռ երազում են ապահովության մասին, որը գոյություն չունի, ու նախընտրում են աշխատել «ապահով» տեղ, որը իրականում պակաս ապահով է, քան ազատությունը՝ մասնավորապես սեփական գործը, ֆրիլանսը։

Այո, դուք հիմա կասեք ֊ չեն թողնում աշխատել ֊ չար ուժերը, հարկայինը, օրենքը ֊ այ չեն թողնում, որովհետեւ բոլորդ ապահովության հետեւից ենք ընկել, ու ասում եք ֊ ավելի լավ է ստաբիլությունը, քան փոփոխությունները։
Ո՞վ է որ ստաբիլության ու ավանդույթների մասին խոսացող կուսակցությանը ձայն տվել։
Ե՞ս։
Չէ ֊ դուք, ով անապահովությունից եք բողոքում։

Այնպես որ զգոն եղեք երբ ձեզ ստում են՝ ապահովությունը բլեֆ է ձեզ ստրկացնելու համար մտածված, այլ մեկը բնավ ձեր ապահովության մասին ձեր պես չի մտածի։

Դա միշտ եղել է սուտ ու մանիպուլյացիա, ու կշարունակի լինել սուտ ու մանիպուլյացիա։

ու տենց

ասք հաստ շրթներկով աղջիկներին լոյալ մնալու մասին

աաաա,


Հանկարծ չմտածեք, որ ձեռ եմ առնում, իրականում, я до слез умилен.

֊ երբ սաղ էթում են ձախ ֊ ասում է տատուն, եւ երեւում են երկու այլ տատու՝ խաչեր, հավանաբար ակնարկելով քրիստոնեական բարոյականությունը։

փաստորեն, այդ մութ ժամանակները նա գերադասում է իր վառ ու ոչ պակաս հաստ շրթներկով աղջկան։ Ու դա, հավանաբար գովելի է։ Շրթներկը չէ, լոյալությունը։
Սակայն այս մութ ժամանակ, ո՞վ նրան կհասկանա, ու ո՞վ կհամաձայնվի այս ինքնատիպ ձեւով արտահայտված պրոտեստի հետ։
Գուցե միայն հաստ շրթներկով աղջիկները․․․
էհ էհ․․․
ուր ենք գնում։ բայց կա ելք՝ Գռավենկո։
Գոնե հայերեն գովազդ է։
Այնպես որ մի վհատվեք, ու զգոն եղեք։
ու տենց

ասք չարված ֆոտոների շարքը սկսելու մասին

Քանի տարի է մտածում եմ այս թագը օգտագործելու մասին։

Այսօրվա ֆոտոները, որ ես չեմ արել․

֊ Աբովյանի խաչմերուկի վրա ջութակահարը նվագելով շրջվում է ու նայում վսլեդ վազող աղջկան, որ արդեն գրեթե չի երեւում շենքի անկյունի հետեւից, միայն ոտիկները ու փեշի մի մասը։

֊ Անցումի աստիճաններին փոքր երեխան մոր հետ, շարժվում են դանդաղ, քանի որ երեխան ուշադիր նայում է հայտարարություններին, կարդում է։

֊ Պուլպուլակի մոտ անցորդները բացատրում են իրար, ոնց ուր անցնել, ձեռքերը ակտիվ կիրառելով ֊ Այնտեղ՞ ֊ չէ, այնտեղ ֊ ահա ֊ այնտե՞ղ ֊ չէէէ ֊ հաաա, այնտեղ, ձեռքերը հա ուղղված են տարբեր կողմ։
ու տենց

ասք օբդ ինտերֆեյսը կիրառելու մասին

Երեկ ստացա bafx OBD II ադապտեր, (բարեւ Ջավադյան) որը էքսպորտ է անում (j)օբդ ինտերֆեյսը կապույտ ատամով։
Դժվարը այդ ՕԲԴ ինտերֆեյսը սրահի մեջ գտնելն էր, ինտերնետում գրում էին ֊ վարորդի ոտքերի մոտ, ղեկի տակ, իսկ այնտեղ բնավ չէր գտնվում։
Հետո մտածեցի, չէ՞ որ մեքենան ճապոնական է, ղեկի տեղը փոխած է, երեւի ինտերֆեյսը աջից է մնացել։ Այդպես էլ կար։

ՓայՕԲԴ ծրագրի ն900֊ի պորտը կպավ անմիջապես։
Այն դեսքթոփի համար նախագծված ծրագիր է, ու ես ունեմ լրիվ դեսքթոփ էքսփերիենս։ Քարման էլ կա մաեմո֊ի համար, արդեն մոբայլ ծրագիր է, մաեմո չորսի տակ էլ էր աշխատում, բայց այն դեռ չեմ փորձարկել։

Տենց հավես էր, սենսորները տեսնում է, գազ տալուն ինդիկատորը արձագանքում է։
Երեւի էլի կգրեմ այս փորձարկումների մասին։

Հիմա մտածում եմ, հետեւյալ կոդերը ի՞նչ են նշանակում։

pyobd II connected to mitsubishi pajero io via bafx bluetooth adapter on maemo n900

Բնավ չեմ հասկանում։ (:

ու տենց

ասք Բեռլինում չլինելու մասին

Երեւան։
Գիշերվա կեսին կանգնած ենք ընկերոջս հետ անցումի մոտ։
Փողոցը դատարկ է, բայց մենք սպասում ենք՝ կարմիր լույս է։
Սպասելուց ձանձրանալով նայում ենք իրար, միաժամանակ ասում՝
֊ Բեռլինում լինեինք, կանցնեինք։

ու տենց

ասք նավահանգստի մասին

Գիտե՞ք որտեղ է կայանած Կիլիկիան։

Այ այստեղ՝

Մայրուղիով անցնելիս բնավ չի երեւում ու բարդ չէ բաց թողնել։

Կարելի է տախտակամածով անցնել, նավը նայել։
Ու տեսնել ինչպես են այլ նավակներ պատրաստում։
Վայրը կոչվում է Այաս նավահանգիստ, հին Այասի, ուր Մարկո Պոլոն էր եկել, պատվին։

Իսկ այսօր օգոստոսի քսան երեքն է, Անկախության Հռչակագրի օրը։
եւ այդպես

ասք լեզվական արգելքի մասին

Ի դեպ, կարդացեք սա, ու խորհեք հայ ցեղերի համայնքների բարեկամության մասին։

Սակայն այդ հարցին ես լուծում գտա ֊ համայն աշխարհի հայերին պետք է սովորեցնել ընդհանուր լեզու, ասենք համրերի լեզուն, եթե ոչ Էսպերանտո, որ ստիպված չլինեն իրար հետ շփվելիս հայերեն խոսել, կամ այդ համար, օհ ոչ, հայերեն սովորել։

ու տենց

ասք միջազգային առաջնության մասին

Իսկ այս գիշեր ազատության հրապարակում ռուս զբոսաշրջիկների թիմը խաղում էր ֆուտբոլ պարսկահայ զբոսաշրջիկների հետ։

Պարսկահայերը դարպասը նշեցին կոշիկներով, ռուսները ֊ ուսապարկերով։
Պարսկահայերը՝ լայն, ռուսները՝ նեղ։
Պարսկահայերը վազում էին բոբիկ, ռուսները ֊ սանդալներով։

Ամեն թիմը ուներ իր երկրպագուներին, ով հետեւում էր խաղին Սպենդիարյանի արձանի վրայից։

֊ Ես հայ եմ, բայց պարսկահայ ֊ ասաց աղջիկը ռուսներին։
Ռուսները չհասկացան ու շարունակեցին փսփսալ իրար մեջ մինչ նրանցից մեկը բարձր ասաց
֊ տի շտո, տակ անի ժե պանիմայուտ
֊ դա նի պանիմա՜յուտ

Խաղի ժամանակ ինձ մի պահ թվաց, որ գուցե Երեւանը կդառնա Նյու Բռազիլ, իսկ Ռիո դե Ժանեյրոն կվերանվանեն Էրեբունի։ Բայց դա ընդհամենը մի պահ։

Հետո պարզվեց որ խաղացողներից մեկը (չհասկացա ում կողմից) տեղացի էր, ու երբ հաշիվը վեց վեց դարձավ, նա խաղը ընդհատեց։

֊ մենք շատ ենք խմել, էլ չենք կարող խաղալ, նիչյա, դռուժբա, Ռասիա, Իրան, Արմենիա։

Ռուսները չէին համաձայնվում։ Պարսկահայերը շփոթվեցին, չհասկացան։

֊ Դռուժբա, Արմենիա, Ռասիա, Իրան ֊ ինքն իր ձեռքերը սեղմեց ու բարձրացրեց օդ զգալով որ մեկնած ձեռքը ռուսները չեն սեղմի։

Ռուսները հիասթափված էին, ուզում էին հաղթել։

Ու ինձ այդ ժամանակ արդեն լրիվ պարզ դարձավ որ սա Ռիո դե Ժանեյրոն չէ։
Բնավ։
Թեկուզ եւ նոր։

ու տենց

պատմություն ձգվող ժամանակի մասին

Գործող անձինք․
Փողոց։
Ոստիկանական խցիկ։
Արագ սլացող սեւ ջիպ։

Ջիպը մի հարյուր քսանի տակ ակնթարթում անցնում է ոստիկանական խցիկի կողքով։

Որոշ ժամանակ անց, ջենլմենավարի ասենք՝ ոչ շատ կարճ ժամանակ, խցիկը նկարում է։ Դատարկ փողոցը։

Քանի որ բնականաբար ջիպը արդեն սաստիկ հեռու է ու բնավ չի երեւում։

Այնպես որ զգոն եղեք ժամանակի ինտերվալների հետ։
Նրանք կարող են ձգվել։

ՀԳ․ Եթե խցիկների շրջակայքում գրավիտացիան ավելի մեծ է, ապա դա առնվազն բացատրություն կարող է լինել։

ու տենց

պատմություն չհատվող ճանապարհների մասին

Ուրեմն, լուսակիրի մոտ երկու մեքենա են կանգնած։
ձախն աջ լույսն է թարթում, ոնց որ աջ ուզի գնալ, աջն էլ ձախն է թարթում։

հետո այդպես էլ գնացին, աջից գտնվողը գնաց ձախ, ձախինը ֊ աջ։

իսկ Միտրիչը հավես միտք ունի, ինչպես անել որ նույնիսկ ՊԱՏ պետք չլինի։
ամեն վարորդ պետք է ունենա իր կարման ֊ ոնց վատ է պահում, այլ վարորդները կարման իջեցնում են, երբ լավ է իրեն պահում ֊ ավելացնում։
ու այն կարող է ինչ որ գույնով էլ մեքենայի վրա երեւալ։
վատ կարմա ֊ ասենք մինուս տաս ֊ մեծ տուգանք, մինուս երեսուն ֊ վի֊ից զրկում։
բայց կարեւորն այն է, որ վատ կարմա ոչ ոք չի ուզենա ունենալ, ու մարդիկ կփորձեն ավելի լավ քշել, որ հիմարությունը չերեւա։
ու տենց

ասք շքեղություն բնավ չլինելու մասին

Հիշո՞ւմ եք, իննսունականներին հեծանիվները ահավոր էժան էին։
Ու ոչ ոք դրանք չէր առնում, մարդու պետք չէին։

Իսկ հիմա բոլորը ձեռք են բերում, քաղաքում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում թուրքական «Սալկանո»֊ները։

Ինչի՞ց կլինի։ Ախր էս ֆբ֊ն էս ի՜նչ ուժեղ ազդելու գործիք է։

Ուրեմն, պատկերացնենք երկու հոգի, ով սիրում է ասենք քշել հեծանիվ, մեկ մեկ քշում են, լցնում են իրենց ֆոտոները ֆբ։

Մարդիկ հասկանում են, որ այ դրանք երեւացին, ու ինչ լավն են։ Հա, լավն են։ Ու նրանք էլ են ուզում երեւալ։ Բայց նրանք չեն քշում հեծանիվ։
Ավելի ճիշտ չէին քշում։
Այնպես է ստացվում որ ավելի ու ավելի շատ մարդ է գնում իրենց հետ քշելու, ու, ամենակարեւորը, լուսանկարվելու։ Ասենք հարյուրից շատ։

Փաստորեն, հեծանիվը պլյուս խցիկը դառնում են ինքդ քեզ ցույց տալու ամենաէֆեկտիվ ձեւերից մեկը։
Էֆեկտիվ ֊ որովհետեւ դրա համար պետք չէ մի տարի գործ անել, որ մի բան ստացվի, կամ չստացվի։ Պետք չէ ինչ որ բանի մեջ խորացած լինել։ Մի երկու ժամում սովորում ես, ու ապշեցնում մարդկանց քո գոյությամբ։

Իսկ հավեսն այն է, որ փաբլիկ ռիլեյշնսը լավացնելու համար մարդիկ փող էլ չեն ափսոսի, կգնան թանկ հեծանիվներ կառնեն, կլինի պահանջարկ, այլ մարդիկ կբերեն, կվաճառեն։ Գուցե նույնիսկ հարկեր կվճարեն։

Հիմա կասեք ի՞նչ ես ասում, լավ չի՞ որ մերոնք, ասենք, ավելի շատ հեծանիվ քշեն։
Նայած մոտիվը որն է։ Եթե քշելու մոտիվը քշելը չէ (յա ձեռուս պատամու շտո ձեռուս), այլ քեզ ցույց տալն է, ապա չգիտեմ ֊ ինձ որ չի ուրախացնում։

Իսկ ի դեպ, եւրոպաներում լավ կյանքից չէ, որ հեծանիվ են քշում։ Բոլորին չէ հավես անձրեւին (իսկ այնտեղ անձրեւենրը հազվադեպ չեն բնավ) դոժդեվիկներով պտտվել։

Պարզապես թանկ է հասարակական տրանսպորտը, եթե մեզ մոտ էլ մեկ տոմսը հինգ վեց դոլարի չափ լիներ, իսկ մեկ օրվա տոմսը, յոթ ութ, իսկ մեկ ամսվա աբոնեմենտը հարյուրից սկսած ֊ բոլորն էլ հեծանիվ էին քշելու, էլ ի՞նչ պիտի անեին։

Այնպես որ մինչեւ հասարակական տրանսպորտի գինը չբարձրանա, հեծանիվը չի դառնա փոխադրման միջոց, այլ կմնա շքեղություն։

Իսկ մինչ այդ ֊ բենզինը ձեզնից, գաղափարը մեզնից։ Քշի, քշի Թուրքիա, ես դրանց։

ու տենց

ասք ԼՈԼ֊ի մասին

Եթե համեստ որեւէ մի էակ մտնի կինո մոսկվայի կայքը, moscow.am֊ը չէ, հիմա moscow.am֊ը տարբերվում է moscowcinema.com֊ից, նա գուցե եւ սկզբից նկատի որ էջի աջ վերեւի մասում, երբ մկնիկի սլաքը մոտեցնում ես, խաչ է հայտնվում։
Գուցե, նվաստը, սեղմի ու տեսնի ինչ կլինի՝

Ամբողջ էկրանով տարբերակը սա է (2 մբ), ավելի լավ է երեւում։

Այցելուն կխորհի այն մասին թե որն էր այդ ստեղնի իմաստը, ու ինչ եղավ, այնուհետեւ նա կզննի ֆիլմերի ցանկը, ու գուցե նկատի ԼՈԼ անվանումը։

Կմտածի, որ, գուցե, իրականում հայերեն լավ չգիտի, ու գուցե պետք է ճշտել, ինչ է ԼՈԼ֊ը նշանակում ռուսերեն տարբերակում։

այնպես որ զգոն եղեք Կինո Մոսկվայի կայքով շրջելիս։
այնտեղ դուք կարող եք հանդիպել ԼՈԼ֊ը իր լրիվ գեղեցկության մեջ։

ու տենց

ասք բոյով չլինելու մասին

մոտենում եմ ստոյկային, այնտեղ երկու շատ բոյով ու շատ երկարամազ տղա զրուցում են բարմենշայի հետ, ինչ որ բան են ուզում։
Աղջիկը նայում է մազերիս ու հարցնում՝
֊ դուք միասի՞ն եք։
֊ չէ ֊ պատասխանում եմ ֊ ես այնքան բոյով չեմ։

ու տենց

ասք կլորացնելու մասին

փաստորեն, ինտել x87 նատիվ անում է հաշվապահական (Round half to even), ու բնավ ոչ մաթեմատիկական կլորացում։

Դա նաեւ ցույց է տալիս ում համար են առաջին հերթին պրոցեսորները արտադրվում՝ բիզնեսի, ոչ թե գիտնականների։

Ալսը, տարիներ առաջ ես գրել եմ MOD (կամ %) գործողության մասին։

այնպես որ զգոն եղեք կլորացնելիս։

ու տենց

ասք մելիսայի գրողին բռնելու մասին

ոչ շատ վաղուց, մայքրոսոֆթ օֆիս֊ով գրված ցանկացած փաստաթուղթ պարունակում էր մատնահետք, ըստ որի լինում էր իմանալ կարգչի մակ հասցեն։
հենց այդպես էլ գտել են Մելիսա վիրուսի հեղինակին ֊ լոխանուլսյա, չգիտեր այդ մասին։
այսինքն մս օֆիսը խփում էր փաստաթղթի մեջ գուիդ, որը գեներացնելուց մսը օգտագործում էր կարգչի ունիկալ մակը։

հիմա արդեն կարծես փոխվել է վինդովսի, ասենք լիբսիի ֆունկցիան, ու գուիդ գեներացնելուց այն տեղեկատվություն, որով միանշանակ իդենտիֆիկացվում է կարգիչը, չի օգտագործում։

նշանակում է, կարող է նույնիսկ չիմանալով այնպիսի ծրագիր գրեիր, որը, փաստացի, մարդուն կհետեւեր՝ ընդամենը մայքրոսոֆթի գուիդ ֆունկցիան կանչեիր, ու գուիդը օգտագործողի կարգչի տեղեկատվությունը պարունակեր։

այնպես որ զգոն եղեք մս օֆիս օգտագործելիս կամ վինդովսի տակ ծրագիր գրելիս։

ու տենց