ասք սքայփ չունենալու մասին

Էլի տեքնոլոգիաներ տարածելու մասին

ես հիշում եմ ինչպես էր Ճապոնիայից մեքենա բերող վաճառող կարմիր երեսով ու կարճ մազերով լիքը մարդը խոսում ընկերոջս հետ։ Ասում էր․

֊ սքայփ ունե՞ս։ ինձ ավելացրու ես կասեմ։

֊ ես չունեմ սքայփ ֊ պատասխանում է ընկերս։

֊ Ո՞նց չունես ֊ զարմանում է մեքենա վաճառողը ֊ գիտես, դա հեշտ է, պիտի մտնես քաշես

֊ Գիտեմ, գիտեմ ֊ ծիծաղում է ընկերս ֊ ես ոչ թե դեռ սքայփ չունեմ, այլ արդեն սքայփ չունեմ։

այնպես որ զգոն եղեք տեքնոլոգիաներ տարածելիս։

եւ այդպես

պիտակներ՝ զրոյց  տեղեկատուական տեքնոլոգիաներ