ասք խմելու մասին

Մտածեցի բացատրել վերաբերմունքս խմիչքին ու խմած մարդկանց։ Ամենը պարզ է։

Սակայն սկզբից շեղվեմ։
Իսկ դուք գիտե՞ք ինչու որոշ շները իրենց տարածքը նշելուց հետո, հետեւի թաթերով հող են նետում։
Չէ, իրականում նրանք չեն փորձում ծածկել արվածը, այլ լրիվ հակառակը՝ փորձում են այնպես անել, որ հոտը տարածցի հնարավորինս շատ։
Նաեւ, գիտե՞ք ինչի են պոչը իջեցնում կամ բարձրացնում։
Ոչ, վախենալը չափազանց ոչ խորը պատասխան է։

Անուսից ոչ շատ հեռու գտնվում են հատուկ խցուկներ, որոնք գեներացնում են ամեն մի շան ուրույն հոտը։ Այդ պատճառով են շները ծանոթանալիս իրար պոչի տակ հոտոտում։
Ահա, քոնը #ffa3fe֊ն էր։ Հաճելի է ծանոթանալ։

Այդ պատճառով էլ, ցրում են, շեյրում են այդ հոտը մեծ տարածությամբ։
«Օսյան եւ Կիսան եղել են ստեղ»։ չեք ին։
Ու դա անում են քիչ թե շատ ինքնավստահ շները։ Ով իրենց եսը չի թաքցնում։
Ու անում են դա նույնիսկ առանց խմելու։
Ոնց որ ասեն՝ «ես կամ, ու ես այսինչն եմ։ սա իմ հոտն է։ սա իմ տարածքը»
Աղբյուրը։ Նաֆթահորը։ Աղբը։ այֆոնը։ Ավելացնել ձերը։

Իսկ նրանք, ով պոչը իջեցնում է, փաստացի ասում են։
֊ ես չունեմ հոտ, ու ես չկամ։ ինձ հանգիստ թողեք։ չկա՜մ ես։ չէ։

Մենք կենդանիներից այդ առումով շատ չենք տարբերվում։
Նույնիսկ եթե մարդը գիտի նա ով է, գիտակցում է իր քայլերի իսկական մոտիվները, եթե դա առհասարակ հնարավոր է, ու որը գրեթե չի լինում, մեկ է միշտ չէ որ լինում է այնպիսին ինչպիսին կա։

Օրինակ, այս կատակը չի անում, այս խոսքը չի ասում, խորհուրդ է տալիս այն, ինչ խորհուրդ կտար Պողոսը, բայց բնավ ոչ այն ինչ կասեր նա։
Էդ ոնց որ ես ձեզ ասեմ, գնացեք այֆոն առեք։ Հա, գիտեմ, որ այֆոնի եք արժանի, բայց մեկ է չեմ ասում։ Իմ խորհուրդը չէ։

Այլ օրինակ, «իմ կյանքի մասին» ֆիլմի Մյուրյուելը լրիվ նա է, ասում է այն ինչ մտածում է, ապրում է այնպես, ինչպես հավատում է։ Ընդ որում առանց դա գիտակցելու, պարզապես։
֊ մի հատ քեզ նայիր, համ էլ էս ինչքան ես չաղացել, բա ի՞նչ պիտի աներ, պիտի թողներ։

Իսկ ալկոն ֊ թուլացնում է ներքին կապանքները, ու մարդիկ կարողանում են թույլ տալ իրենք իրենց «պոչերը բարձրացնել», ցույց տալ իրենց, իրենց «ես»֊ը վերջապես արտահայտել․

֊ Իմը #a3F1d0֊ն է։ Ես սիրում եմ այսինչ դերասանին ու այսինչ խումբը ու այսինչ ֆուտբոլի թիմը։ Տեսա՞ք ես ինչ տաերբեր եմ ու լավը։ Ու իմը ավելի երկար է։ Պոչը։ Ոչ իզվիլինաները։

Դա այնքան հավես է, լինել այնպիսին ինչպիսին կաս։
Հետո էլ զարմանում ենք, որ մարդիկ խմել են սիրում։

Իսկ «նորմալ մարդիկ», նկատի ունենալով ժամանակակից հասարակությունների մեծամասնության մշակույթը, նախընտրում են խմել, հետո նոր լինել այնպիսին ինչպիսին կան՝ ցույց տալ իրար իրենց մերկ հետույքները ի հեճուկս հաճույք ընկերների, կամ վերջապես ագռեսիան արտահայտել, կամ լացել նրանից, ինչը մինչ այդ ճնշվում էր։

Ու այո, դուք այն եք, ինչ դառնում եք խմած ժամանակ։
Եթե դուք չեք սիրում ձեր սիրածներին, երբ նրանք խմած են, ապա դուք իրենց իրականում չեք սիրում։ Ու դա բնական է, ո՞վ է սիրելու բան։

Պատկերացրեք ծրագիր՝ դատարկ պատուհան։ Կսիրե՞ք այդ ծրագիրը։ Դժվար թե։ Դատարկ է որովհետեւ։ Սիրելու ի՞նչ կա։ Կամ դատարկ գիրք։ Չէ, ի՞նչ գիրք։
Դատարկ դվդ։ Դնում եք, ու նայում սեւ էկրանը։ Հավե՞ս է։
Այո, եթե դա լինի մտքի արտահայտում։
Ինչպես սեւ քառակուսին։ Այն դատարկ է նրանց համար ով չգիտի միտքը։
Իսկ եթե միտք չկա, ապա սիրելու բան էլ չկա։

Ու դա բնավ չի խանգարում ուրախանալ։
Ու դա ամենակարեւորն է։
Ուրախանալը առողջությանը օգտակար է։

Ուրախանալ խանգարում է իմանալը։ Չդատարկությունը։

Էն որ էն Էնի Հոլի մեջ, Վուդի Ալենը ցույց է տալիս ահավոր երջանիկ մի զույգ։ Մոտենում, հարցնում է՝ էդ ո՞նց է լինում, որ դուք այնքան լավ զույգ եք, այնքան երջանիկ եք։ Պատասխանում են՝
֊ Որովհետեւ երկուսս էլ հավասարաչափ հիմար ենք ու դատարկ։

Դա մոտավորապես այն է, երբ ծրագրի մի բագը մյուսը ծածկում է։

Այնպես որ, երջանկություն ձեզ։ Որ բագերը իրար ծածկեն։
Ու պղպջակներով գարեջուր։
Ու կանաչ ճանապարհ։
Չնայած գազով գարեջրից հետո դա էական չէ, կարեւորը գազ սեղմելն է։

ու տենց

ասք ցանկեր համեմատելու մասին

Բոլորը գիտեն, որ յունիքս համակարգերում կան լոգ եղած յուզերներին ցանկը ստդաութ հանող ուտիլիտներ՝ «who» ու «w»։
Թվում է թե, երկուսն էլ նույն հարցին են պատասխանում՝ «արդեօք ովքերեն» ու բնականաբար նույն ցանկն են բերում, միայն մի քիչ տարբեր ձեւով ֆորմատ արած։

Սակայն, երբեմն լինում է, որ who֊ն ցույց է տալիս ավելի շատ լոգ եղած մարդ, քան w֊ն։
Ընդ որում w֊ն ասում է որ էլի այսքան մարդ է, բայց այդ իր իսկ ասած թվին անհամապատասխան քիչ ցանկ է տալիս։

Ինչի՞։

Ինչի՞ «who»֊ն ցույց է տալիս որոշ յուզերների, որ «w»֊ն ֊ չէ։
Կարելի է նայել, արդյո՞ք նրանք իրոք կան, իրոք լոգ եղած են։

Այդ համար մենք ունենք utmp (/var/log/wtmp) ու կարելի է անել
cat /var/log/wtmp | utmpdump
կամ այլ ֆորմատ ստանալու համար պարզապես
last
Հավանաբար, who֊ն ու w֊ն նույնպես օգտվում են այդ լոգերով։

# last | grep յուզերնեյմ

յուզերնեյմ  pts/4        մեքենա Wed Jun 27 13:43 - 13:44  (00:00)

……..

յուզերնեյմ  pts/56                        Fri Jun  1 15:53    gone - no logout

յուզերնեյմ  pts/51                        Fri Jun  1 15:53 - 18:01  (02:08)
…….

Փաստորեն, last֊ի ելքից պարզ է դառնում, որ այդ յուզերը լոգաութ չի եղել, հավանաբար պարզապես փակել է տերմինալը։

Այսինքն, «who»֊ն հաշվում է եւ “gone – no logout” եւ “still logged in” տողերը, իսկ «w»֊ն ― միայն “still logged in”։

Ընդ որում, նրանք տարբեր փաթեթների մաս են, ու հետեւաբար հեղինակների գործը։ Ինչը կրկին հուշում է, որ զանազանությունն ու տարբեր մտածելակերպը լավ է առողջության համար։

Ահա թե ինչպես են տարբերվում «who»֊ն եւ «w»֊ն։
Այնպես որ զգոն եղեք։
ու տենց

Յակոբ Ափլբաումի հարցազրույցը՝

հղում

Ակնհայտ է, որ այս տղան շատ լավ գիտի ինչի մասին է խոսում։
Նաեւ նա չի կեղծում, որ օրինակ, կտացրեք ու ամեն ինչ կստացվի առանց խորանալու։ Նա շեշտեց, որ պետք է գրագետ լինել։
Ու կասկած չի առաջանում, որ նա ոչ պարզապես «ծրագրավորող» է, ոչ էլ պարզապես «Տոռի» թիմից մեկը։ Նա համ շատ գաղափարի մարդ է, եւ շատ տեխնո մարդ է։ Ու այդ պատճառով է նա անում այն գործը որ անում է, ու այն պատճառով ենք մենք ասում՝ հաքեր

ու նաեւ սա՝
Never Hate – it is self destructive …… find a reasonable and good game play ….. works in every game you ever played …….. to win …..

եւ այդպես

ասք էփլի, մանկամիտ ու հնազանդ լինելու մասին

Ես հիշում եմ ձայները հաշվելու ժամանակ ընտրատարածքում թաքնված մի ՀՀԿ վստահված անձի։ Նա գտել էր անկյուն, ուր կարծում էր, նրան չէին նկատի, ու խաղում էր իր այփադի հետ։

Կպնում էր մատով պլանշետի էկրանին, եւ ի պատասխան արագ օպտիմիզացված գրաֆիկական էֆեկտների, իր դեմքը ընդունում էր, սկզբից զարմացած, շփոթված արտահայտություն, հետո նա կրկին կենտրոնանում էր, մտածում, ու կպնում չաղ մատով իր հեքիաթային սարքին։

Ու ես զգացի որ նա, Օբեյ Գիգանտի հայկական տարբերակը, նա է էփլ արտադրության արքետիպային սպառողը։
Ոչ հիփսթերները, ու իրենց ցույց տվող երիտասարդները։
Հենց չաղ մատներով ոչ շատ առաջադեմ, ծանր մարդը, ով երբեք չի իմանա, օպերատիվ հիշողությունը որն է։

Նաեւ, ուզում եմ ասել, որ Օբեյի լոկալիզացված տարբերակը մշակութային առանձնահատկությունների հետեւանքով մեզ մոտ երբեմն տարբերվում է։
Այն ունի բարի, անուշ, քաղցր, հովանավորական դիմակ, ժպտացող, եւ «կամեցող»։

obey

Սակայն արտահայտածը նույնն է՝
Պարոն եսիմինչյանը ձեզ սիրում է։ Հնազանդ եղեք։

հնազանդ

Գուցե դա այն պատճառով է, որ մեզ մոտ մարդիկ մանկամիտ են մեծանում։ Նույնիսկ էթնոհոգեբան Լուրյեի հուզիչ տեքստերում դա կարդացվում է։ Ինքնուրույն ֊ չի նշանակում տարբերվող։ Կոնֆլիկտներ մեծերի հետ չեն լինում։ Մեծանալով հայերը միայն ավելի կախված են լինում իրենց բարեկամներից։
«Հայրերի եւ որդիների» կոնֆլիկտներ գոյություն չունեին։

Ու գուցե այն, որ այժմ դրանք երբեմն լինում են, լավ նշան է։
Երբեմն, որովհետեւ մեծ մասամբ ես նկատում եմ, որ երիտասարդները դժգոհ են լինում, որ իրենց չեն հասկանում, չեն խրախուսում իրենց ուրույն վարքագիծը, հագնվելու ձեւը, կամ տուն գալու ժամը։
Բայց նույն ժամանակ նրանք չեն կասկածում ծնողների քաղաքական հայացքների, հակումների մեջ, եւ պաշտպանում են դրանք, այնպես, ոնց որ իրենց համար ահավոր թանկ մի բան։

եւ այդպես

ասք ազատության հրապարակի մասին

Երբ գիշերը գալիս եմ այնտեղ, առաջին հերթին կանգնում եմ մոտավորապես ուր մարկերն է։
Ջիպիէսն արդեն «տաքացել» է, ֆիքսված է։ Երեք արբանյակ։
Ռեֆրեշ ֊ ազատության հրապարակը առաջինն է ցանկում ֊ երեք մետր։
Քայլ, քայլ։ Ռեֆրեշ։ Դեռ երեք մետր։
Ռեֆրեշ։ Քայլ։
Քայլ։ մեկ մետր։
Չեք ին։

Հիմա կարելի է նայել շուրջը։ Ինձ հետեւում է Թումանյանի_արձանի_զույգը։ Դա փոփոխական է որ ժամանակից կախված ընդունում է տարբեր արժեքներ։ Որովհետեւ կյանքը բնավ իմմութաբլ չէ։ (այստեղ լսվում է աղմկալից միաձայն խրախուսանքը նրանց, ով ֆունկցիոնալ չի կարողացել հասկանալ)։

Հետեւս՝ անվակների վրա աղջիկը շրջում է պլաստիկ շշի մոտ։ Հետո մոտենում է խուճուճ խառը մազերով տղան, աղջիկը առանց շարժումը դանդաղեցնելու կռանում, վերցնում է շիշը ու նրանք հեռանում են մեծ օղակ գծելով։

Թումանյանի արձանի աստիճանների վրա նստած են նաեւ նրանք, ով դիտում է ֆուտբոլ սրճարանի հեռուստացույցով։ Գուցե դա իրենց չգիտակցված անհնազանդ ու հակակապիտալիստական քայլն է։
Նրանք մի խումբ են, բայց շատ աղմկոտ չեն։ Գնդակին հարվածից հետո աղմուկը սրճարանում է։

Աղմկում են նաեւ երեխաները։ Ժամը տասներկուսն անց ֊ իսկ նրանք (դեռ՞) շատ են։
Փոքրերը՝ ծնողների հետ ու թե քշում են, ապա վարձով հեծանիվներ, մինչեւ դրանք չհավաքեն։ Իսկ դրանք հավաքում են երբ ծնողները հոգնում են երեխաներին «ման տալ»։

Մի քիչ մեծերը, տինեյջերները՝ իրենք իրենց դիվայսներով են, (մասնավոր սեփականությունը տալիս է անկախություն) ու քշում են այնքան ինչքան հավես է։

Երեք հոգի բարձրանում են դեպի Սայաթ֊Նովա, որ արագություն հավաքած իջնեն։ Բռնում են միմյանց ձեռքերը ու թողնում օղակին մոտենալիս։

Ժամանակ առ ժամանակ լսվում ու ուժեղանում են հառաչող դինամիկից ռուսերեն սիրային խոսքերը՝ դա արագություն է հավաքում Սայաթ֊Նովայի կողմից իջնելով այն տղան՝ տյունինգ արված հեծանիվով․ գրասենյակային էժան բազկաթոռի թիկնակ որ երբեք չի օգտագործվում ու հին, մի ժամանակ սպիտակ պլաստիկից խորհրդային դինամիկներ ղեկի մոտ։
Նրանցից միշտ էլ խռպոտ ձայներ էր եկել, նույնիսկ երբ երիտասարդ էին։

Տղան՝ ոտքերը ցուցադրաբար վերեւ բարձրացրած, շրջում է հրապարակով․ Նյուտոնի առաջին օրենքը հաստատվում է, իսկ հետո, վերջին պահին սեղմում ոտնակներին՝ ու հեռանում Հյուսիսայինի կողմ։

Երբեմն իր հետ զրուցում են ոստիկանները, ընդամենը զրուցում, քանի որ ա ֊ նա հեծանիվով է, եւ բ ֊ նա օրենք չի խախտել, թեկուզեւ ֆիզիկայի։

Ակնհայտ է, որ գիշերը քշելու ամենալավ ժամանակն է՝ ազատ է, հով, մարդաշատ չէ։
Գիշերը նաեւ կարդալու ամենալավ ժամանակն է․ չկան նրանք, ով շեղում են․

ոչ մեկ չի անցնում Սպենդիարյանի կողքով հեռախոսը ականջին հպված բացականչելով․
֊ Չեմ հասկանում, ո՞ւր է էդ քո Խաչատրյանը։
Չկան նաեւ պարսիկներ, որ հարցնում են՝
֊ սա խանի արձա՞ն է։
Ասում ես չէ ֊ կոմպոզիտորի։
Ասում են՝
֊ հա, թագավորի արձան է ֊ ու հեռանում։
Իսկ դու հետեւից կրնում ես՝ չէ, կոմպոզիտորի, կոմ֊պո֊զի֊տո֊րի։

Այո, գիշերը կարդալու համար հարմար ժամանակ է։
Սպենդիարյանի քարը տաք է, որովհետեւ ամբողջ օրվա ընթացկում կուտակում էր էներգիա։ Որովհետեւ սա քաղաք է, դու գիտես քաղաքի բոլոր քարերը, ու քաղաքի բոլոր քարերը գիշերը տաք են։

Կարդալուն կարող է խանգարել միայն «գլամուր» սրճարանի գլամուր պլպլան գովազդը։ Աչքը միջատների պես է, գնում է լույսին։ Պետք է այնպես նստել, որ գլամուրը չերեւա։

Ու երբ փոխում ես դիրքը, այնքան ակնհայտ զգացվում է, որ հրապարակը վերջն է, ու ժամանակից դուրս, իսկ «գլամուրը» տաղտկալի, ու միայն այսօր։

Հրապարակը եղել է մինչ գլամուրը, ու կլինի գլամուրից հետո։
Այնքան ինչքան կլինի Երեւանը։

Որովհետեւ նրանք ով գիշերը քշում են հրապարակում, նրանք ավելի մեծ հավանականությամբ Երեւանցիներ են մեծանալու։
Լինեն նրանք տինեյջերներ, հեծանիվ տյունինգ արած տղաներ, թե այն շանը բերած երեխաները։ Թե այն շունը։

Նրանք չգիտեն, բայց զգում են, որ հրապարակը «գլամուրի» համար չէ, իրենցն է։

Մարտկոցը նստում է։ Ես կարող եմ փոխել այն, կամ դանդաղ քայլել տուն։
ճ֊տ։ ճ֊տ։ դզզզ։ մաեմո ֊ տառերը վառվում են էկրանի վրա։

ասք երթի մասին

Աֆրիկյանների ակումբ վերադառնալիս ստանում եմ իմակ՝ Սարհատը չեք֊ին է լինում՝

Երթի ուղին՝ Աֆրիկյանների ակումբ, ԱՈԿՍ, Արամի խաչմերուկ, Ազգային պատկերասրահ, Ջանփլոդյանների թատրոն/Սպայի տուն, Բունիաթյանի շենքը/Յունիբանկ/Ամերիա, Սեւան Հյուրանոց, ծածկած շուկա, Մաշտոցի պուրակ, Արտակարգ Իրավիճակների նախարարություն, նրա դիմացը գտնվող Աֆրիկյանների այլ շենքը, Պուշկին ֊ Տերյան խաչմերուկում մնացած պատեր, Աֆրիկյանների ակումբ
Երթի ուղին

ուղին գրված է՝ ՋիՓիԷսՌիքորդեր֊ով,
նկարված է՝ Մափերո֊ով
ազատ քարտեզներ օգտագործելով։

եւ այդպես

ասք դասակարգային ատելության մասին

ես դեռ ընտրություներին հասկացա որ Հայաստանում դասակարգային ատելությունը կա, սակայն բնավ ոչ պրոլետարների ու կապիտալիստների միջեւ։
Այսօր, երբ մարդիկ կանգնած էին Աֆրիկյանների տան մոտ, պատկերավոր էր, երբ անցնում էին ջիպեր, ու այդ ջիպերի պատուհաններից նայում էին կլոր դեմքեր ոչ շատ խելացի արտահայտությամբ։
֊ ո՞վ է ձեզ վճարում։ Ինչի՞ն է ձեզ պետք այս փլվող շենքը։ Թող սիրուն «գյոզալ» նոր շենք լինի։ Ասենք ինչպես հյուսիսայինն է։ Լավն է չէ՞։
Նույնիսկ Աֆրիկյանների տան պատշգամբում կախված էին հյուսիսայինի լուսանկարները։ Բնակիչներն իրենք էին կախել, իրենց դուրը գալիս էր։
(Ի դեպ Աֆրիկյանների տան կողքից լավ երեւում է, որ ՌոսԳոսՍտրախի/ՅումՅում֊ի շենքը ծռվել է։ Կամ դա օպտիկական խաբկանք է, բայց բավական համոզիչ է։)

Ու այո, Հայաստանում կա դասակարգային ատելություն։
Այդ ատելությունը բնավ կապ չունի սոցիալական դիրքի, ավտոտրանսպորտային միջոցի, կամ վաստակած փողի չափի հետ։
Տարբերությունը այլ է։
Ինձ թվում է այն կապ ունի զարգացում, ինտելեկտ, քաղաք թագերի հետ։

ասք աֆրիկյանների տան մասին երեք

Այսօր Աֆրիկյանների տան մոտ լսեցի, որ երբ Թբիլիսիյում սուրբ Նշան եկեղեցու մոտակայքում գտնվող շենքերին վտանգ էր սպառնում, դա կանխելու համար բավական էր ընդամենը չորս օր։
Չորս օր, որովհետեւ հավաքվել էր երեք հազար հոգի։
Եւ չկար նույնիսկ մեկ ոստիկան։

Իսկ Մաշտոցի այգի գնում էին նույն մարդիկ, բնավ ոչ երեք հազար, ու իրենցից շատ էին ոստիկանները։ Ու քանի միջադեպ է եղել ոստիկանների մասնակցությամբ։

Ու դա նրանից է, որ Թբիլիսին երեկվանից չէ քաղաք, ու այնտեղ ապրողներից անհամեմատ ավելի շատերն են քաղաքացի։

Ու հիշեցի Նիկոլի այս հոդվածը, ուր նա գրում էր, որ Թբիլիսիյում մեծացածը գիտի որ նա պատմություն ունի, նա անկապ մարդ չէ, ու դրանից է որ արժանավայել է։

Հետո էլ հիշեցի Հովարդ Զինի այս խոսքերը՝

Պատմությունը կարեւոր է։
Եթե դու չգիտես պատմություն, ապա ոնց որ երեկ ծնված լինես։
Իսկ եթե դու երեկ ես ծնվել, ապա յուրաքանչյուրն այնտեղ, վերեւը, ով ունի իշխանություն, կարող է ասել ինչ մտքով անցնի, ու դու հնարավորություն չես ունենա ստուգել դա։

Ի դեպ, հարցազրույցը ամբողջությամբ ասյտեղ է։

ու տենց

ասք բարքեմփ 12֊ի մասին զրո

Բոլորը գրում են այն մաիսն թե ինչ են ներկայացնելու։

Ժողովուրդ, մի եկեք ներկայացնելու ձեր կայքը։
֊ մենք սենց լավ կայք ունենք, որ այստեղ կսեղմես սենց կլինի, իսկ այստեղ՝ սենց։

Դա գովազդ է, ու ձեզ խիստ բան են անելու։
Ու բարքեմփը դրա տեղը չէ։ Դրա համար չեն մարդիկ տառապում, ու դրա համար չեն մարդկային ռեսուրսները ծախսվումում, որ երկու հիմար գան ու իրենց ցույց տան։

Այլ տարիներ տեղ մնում էր այն տասից երկուսին ով բարքեմփային բան կաներ։ Իսկ այս տարի վախենում եմ չմնա։

Որովհետեւ այն որ անհամեմատ ավելի շատ մարդ է գալու, ցավոք չի նշանակում որ անհամեմատ ավելի լավ ներկայացումներ կլինեն։

Այդ պատճառով, երբ սովորաբար ասում են՝ ուզում ես բարքեմփը լավը լինի՝ ներկայացում արա, այս տարի արդեն ասում են՝ ուզում ես լավը լինի՝ մի արա ներկայացում։

Ուզում եմ նշել, մի երկու թեմա որոնց ես սպասում եմ։

Վաչագան Գրատյանի «առասպելներ վիքիփեդիայի մասին» խոսքը

Ահավոր լավն է լինելու Տիգրան Սարգսյանի (ով վարչապետ չէ բնավ (ոչ էլ կույս է)) «պատահական բաների մասին»֊ը։

Տեխնոլոգիաներ, արվեստ, մաթեմ, պատահականություններ, գործիքներ։

Տիգրանը իսկական հաքեր է՝
֊ խորացած է
֊ եւ արվեստի, եւ տեխնոլոգիաների մեջ։

Կրկին։ Եթե այնուամենայնիվ կտեսնեք որ ինչ որ մեկը եկել իր «լուրերի կայքը» կամ «հոստինգի պլատֆորման» կամ աստված չանի «փլանքինգի ֆեդերացիայի» մասին պատմի, դուրս եկեք։ Թող մենակ մնա։ Մեն֊մենակ այն կամավորի հետ ով չի ֆայմել նրան դուրս հանել։ Նրանք գուցե լեզու գտնեն, ընտանիք կազմեն։ Մի խանգարեք մարդկանց երջանկությանը։

եւ այդպես

Կոշիկներդ՝ տարբեր, թանկ զույգ ամեն օր։ Սակայն երբեք կաշվից չեն, ինչից հետեւում է որ դու եւ հարուստ ես, եւ լիբերալ։ Հնաձեւ մեդալիոն․ կոկ, ոսկուց, հիփսթերի բան չէ։ Դա ընտանեկան ժառանգություն է, այսինքն ընտանիքի փողը։ Օլսթերից վզկապը միայն ուրբաթ օրերին, որը նշանակում է որ սովոել ես Հոփքինսում, այսինքն դու ավելի խելացի ես, քան մեր շփումը հասցրել է ցույց տալ։ Եւ քո աչքերը ― դու ձանձրացած չէիր միայն մեկ անգամ երեք ամսվա մեջ ինչ այստեղ ես, երբ մենք քննարկում էինք ախտորոշումը։ Այսինքն, այո, դու բուժելու ես նրան գայլախտից։

այստեղից

ու տենց