ասք ընտրությունների մասին երկու

Ես կարող էի ինչ որ բան փոխել, ու ինչ որ բան փոխել եմ։

Ես երբեմն կարողանում էի խոչընդոտել որ նույն մարդը մի քանի այլ մարդու տանի քվեախցիկ, եւ «օգնի» քվեարկել։

Ես երբեմն կարողանում էի պնդել որ մարդիկ մենակ մտնեն, երբ հնարավոր է։

Ես երբեմն կարողանում էի պահել խառնաշփոթը եւ ամբոխը քվեախցիկներից որոշակի հեռավորության վրա, մինչ հանձնաժողովի նախագահը կազմակերպում էր ոստիկանության աջակցությունը, եւ հերթի կառավարումը։

Բայց ես չէի կարող անել ոչ մի բան, երբ ինձ մոտենում էին, նայում էին աչքերիս, ու հարցնում՝

֊ ես չեմ հիշում, ո՞ր համարն էր պետք նշել։

Պարզապես ասում էի՝

֊ Դա ձեր ընտրությունն է։

եւ այդպես

պիտակներ՝ ընտրութիւններ  խորհրդարանական ընտրութիւններ 2012  մարդիկ  մտքեր  քաղաք