ասք Երեւանի մետրոյի մասին

Ես միամտորեն մտածում էի, որ մետրոյի գծերը կայանից կայան ուղիղ են։
Ու այս քարտեզը տեսնելուց հետո միայն հասկացա, որ Երեւանի տակը ժայռեր են, ու մետրոն հեշտ չէր կառուցել։

Փաստորեն, այն անցնում է հենց Կինո Մոսկվայի կողքով, հետո թեքվում դեպի Նալբանդյան, պտտվում, ու նոր հասնում Երիտասարդական։
Իսկ երբ ես երիտասարդ էի ու անպատկառ, եւ ծնողներիս հետ ապրում էի Սայաթ֊Նովա֊Աբովյան խաչմերուկում, ինձ միշտ թվում էր, որ գնացքը հենց մեր շենքի տակով է անցնում։
Հետաքրքիր է, ինչպես է հետո գիծը սերպանտինի պես գալարվելով հասնում Մարշալ Բաղրամյան։

Ի դեպ, այս քարտեզը ստացված է openstreetmap֊ի, եւ հիանալի leaflet գրադարանի օգնությամբ։

եւ այդպես

ասք ծածկած շուկայի լուսանկարների մասին

Տղաները Երեւանի կենտրոնական շուկայում։ 1957 թ․
Իդա Քար (Քարամեան)

Իդան նաեւ լուսանկարել է ճարտարապետին՝

Հետաքրքիր է, որ այս «դուռը» ամբողջությամբ կրկնում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Մակարավանքի եկեղեցու խորանի տակ գտնվող զարդանախշերը։

նաեւ՝
Մարկ Գրիգորյանը Իդա Քարի մասին

նաեւ՝
Փակ շուկայի լուսանկարի այս լուսանկարը արել է Սարհատը՝

ԱՄՆ-ի Բերքլիի համալսարանին կից գտնվող մի արևելյան սրճարանում որպես կոլորիտային միաջավայրի օրինակ՝


փաստորեն
ու տենց

ասք համասեռականության մասին

Ես չէմ միացել համասեռականության մասին գրելու «ֆլեշմոբին» մասնավորապես այն պատճառով որ համարում եմ, որ սեքսը, հարաբերությունն ու ընտանիքը ֊ դա նորմալ մարդու բան չէ, անկախ նրանից ինչ սեռի են այդ հարաբերության մասնակիցները, ու քանիսն են։

իսկ այն, ով ում հետ է քնում, կամ ընտանիք կազմում, հետո մի հատ էլ մտածում է պաշտոնապես գրանցել, ում հետ է քնում, կարող է հետաքրքրել միայն այդ ընտանիք կազմողնեից բեթար աննորմալների։

ու տենց

ասք տեխնոպարկի մասին

Անցնում էի տեխնոպարկով, այնտեղ, ինչպես եւ կետնրոնում, նոր նստարաններ են հայտնվել։ Այնքան էլ չի զարմացնում, որովհետեւ տեխնոպարկը այն տեղն է, ուր ազատ գարեջուր էին մարդկանց տալիս ընդդիմության հավաքների օրերին։

Ու դա խորհրդանշական է, որովհետեւ՝ «free beer, not free speech» է նշանակում։

Ուրեմն, անցնում էի տեխնոպարկով, ու մի նստարանի վրա միայն աղջիկներ են, ու զրուցում են «մանիկյուրներից», իսկ մյուս նստարանի մոտ միայն տղաներ են, ու զրուցում են «ավտոներից»։

Ու դա նշանակում է որ նրանք չունեն համամարդկային թեմաներ քննարկելու համար։

Իսկ ազատությունը այն գաղափարը չէ, որը հասկանում են նրանք, ով փոխում է գարեջուրը խոսքի հետ, կամ ով չունի ավելի ընդհանուր, համամարդկային թեմա զրուցելու համար։
ու տենց

ասք բաժանորդագրվելու հնարավորության մասին

նկատի ունեմ, որ rss֊ը աբստրակցիա է, որի դեպքում հնարավոր է ընտրել ումից ես սերվիս ստանում՝ Կենդանի Մատյանից, Վորդփրեսս․քոմ֊ից, թե դիասպորայից, որովհետեւ պարտադիր չէ ունենալ ԿՄ, ՎՓ, կամ Դիա հաշիվ ընկերներին, կամ հետաքրքիր մարդկանց բաժանորդագրվելու համար։ Դա տալիս է ազատ մրցակցության հնարավորություն այդ սերվիսները մատուցողներին։ Իսկ ֆբ֊ի կամ գփլասի մարդկանց հետեւելու համար ես պետք է ունենամ ֆբ֊ում կամ գփլասում հաշիվ։ Ավելի ճիշտ՝ ֆբ֊ն տալիս է հնարավորություն rss֊ով բաժանորդագրվել նոթերին, բայց ոչ փոստերին ու ստատուսներին։ Իսկ ոմանց ես կարողանում եմ հետեւել որովհետեւ իրենք որպես աբստրակցիա օգտագործում են թվիթեր, այնտեղ ուղարկելով իրենց ֆբ֊ի գրածների հղումները։ Իսկ թվիթերը իր հերթին տալիս է ռսս․
Բայց դա մեկ է նշանակում է որ ֆբ֊ն ազնիվ խաղացող չէ։

Ասածս այն է, որ ոչ թե այս կամ այն բլոգերի ցանցն է սոցիալական ցանց, այլ իրականում համացանցն է սոցիալական ցանց, որովհետեւ էական չէ մարդը որտեղ է գրում, եթե համացանցում կարելի է նրան բաժանորդագրվել։

այստեղից

ու տենց

ասք գրելու մասին

Ես ինչքա՜ն եմ սիրում, երբ մարդիկ գրում են։
Բոլորին խորհուրդ եմ տալիս գրել։

Որովհետեւ մարդիկ արտահայտվում են։
Ու երեւում է իրենք ով են։

Մի հատ դասախոս կար, ուսանողներին ասում էր՝ «դու թղթի վրա գրի, որ հիմարությունը երեւա»։

Ու ես այնքան գոհ եմ, որ այդ գրածները կմնան, նույնիսկ եթե դուք ձեր բլոգերը ջնջեք։ Որովհետեւ բառը ճնճղուկ չէ բնավ, այն ինդեքսավորվում է, քեշավորվում, ու մնում այնքան, ինչքան կա մարդկությունն ու համացանցը։

Այնպես որ գրեք, խնդրում եմ, մի դադարեք գրել։

Ու այո, ՍԱԲՏ՝

ես ահավոր զգուշանում եմ մարդկանցից, ովքեր ջնջում են իրենց հին գրառումները։ ոնց որ անցյալը ջնջեն։ անցյալ չունեցող մարդիկ վտանգավոր են, ու գուցե ապագա էլ չունեն։

այստեղից
ահա
ու տենց

ասք պետ պատվերի վատ կողմերի մասին

Ես սիրում եմ գրքերի պատկերապատումները։ Ու թանգարանային գիշերը ուզում էի տեսնել այդ պատկերապատումների ցուցահանդեսը։

Այդ գրքերը հին, Հայկական ՍՍՀ֊ում տպված գրքեր էին։ Պետ․ պատվեր։
Իսկ այլընտրանք չկար։

Ու իհարկե, այդ ժամանակ կան պլյուսեր՝ օրինակ լինում են նորմալ գրքեր պետ․ պատվերով, լինում են լավ գրքերի թարգմանություններ՝ պետ․ պատվերով։

Լավ նկարիչներ ստանում են փող, որ լավ իլյուստրացիաներ պատրաստեն։

Բայց։ Քանի որ դա պետ․ պատվեր է, դա դեռ չի նշանակում, որ միայն լավ նկարիչներ են ստանում պատվեր։ Նաեւ դա չի նշանակում որ մանկական գրքի միջի պատկերները ճնշող, ու ահավոր վանող գույներով չեն լինի։

Այնպես, ինչպես Հայկական ՍՍՀ֊ի հեռուստատեսությունը, ուր նստած «տռուբկաներով» խցիկները նորմալ գույներ չէին տալիս, իսկ բոլոր հաղորդումների նախադիրը միակն էր՝ ճնշող կապույտ (վատ որակի խցիկների պատճառով), վրան լույսով գրադիենտ։

Իսկ ո՞վ է ասում, որ մեր սերիալները պետ․ պատվեր չեն։ Ոչ միայն Հ մեկով գնացողները։ Այնքան վատը չեն մեր հեղինակները, կարող են ավելի լավ բան գրել, բայց այդ սերիալները, գուցե իշխանություններին ձեռնտու ազդեցություն են ունենում մարդկանց վրա։

ու տենց

պատմություն հրապարակային մտքերի մասին

մի քաղաքակրթություն կա, ուր էակների մտքերը եթեր են գնում, բրոադքասթ են լինում, ու բոլորը կարող են դրանք իմանալ։

իրենց լեզվի մեջ չկա «անկեղծություն» բառը, քանի որ բոլորը բայ դիզայն անկեղծ են։

ու տենց

պատմություն մտքերի պահեստի մասին

մի քաղաքակրթություն կա, ուր էակները երբ չունեն այլ էակ, ում հետ կարող են կիսել իրենց զգացածը, մտածածը, մտքում կատակածը, կամ մեկնաբանածը, օգտագործում են հիշողության սարք, ուր օրագրի պես այդ ամենը գրվում է։

հետո, երբ գտնվում է այդպիսի էակ, ով ցանկանում է «շեյրդ մեմորի» ունենալ այդ էակի հետ, նա ստանում է պահված տեղեկատվությունը ու պետք է ընթերցի, պարս անի ու «մարսի» այն։

ու տենց

Այդ պատճառով է, որ մենք ասում ենք, որ գյուղացիների մեջ շատ ավելի շատ են տաղանդավորները, որ մեր ամենալավ գրողները հենց գյուղերից են։ Ու նրանց ստեղծագործություններն էլ մած մասամաբ գյուղին են նվիրված, այսինքն միջավայրին, որը նրանց ստեղծել է։

Իսկ սա նշանակում է միայն մի բան, որ այո, մենք գյուղական մշակույթ ունենք, դարերով ձեւավորված, իսկ քաղաքայինը չենք կարողանում ստեղծել։ Դրա համար, մեր դպրոցականները բողոքում են, որ հայ գրականությունը կարդալհետաքրքիր չէ, որ ամեն ինչ գյուղի մասին է, իսկ իրենք ուզում են իրենց ավելի հարազատ թեմաներ կարդալ (խոսքս երեւանյան տարբեր դպրոցների երեխաների մասին է)։

Նույն երեւույթը կա նկարչության մեջ։ Նախ, մեզ մոտ 1900֊ականների նկարների մեջ կային Վերածննդի դարաշրջանի ոգով նկարներ ու քանդակներ։ Իսկ ընդհանրապես, նկարներում ճնշող մեծամասնություն են կազմում նորից գյուղական թեմաները։

Նույն ժամանակաշրջանի ռուսական քիչ հայտնի նկարիչներից մեկի մոտ օրինակ կին էր, ով նստած էր հայելու դիմաց։ Ու ընդհանուր սենյակի կահավորանքից ու ամեն ինչից երեւում էր, որ նա դերասանուհի կամ բարձր հասարակության ներկայացուցիչ է։ Ու ինչ֊որ հավես տեղ է շտապում։ Այդ նկարի մեջ լրիվ կար քաղաքային մշակույթը, քաղաքային կյանքը։

Տեսնենք թե երբ քաղաքում ծնվածների մասին էլ կասեն, ձեր մեջ շատ են տաղանդավորները։

այստեղից

ու տենց

ասք հին հայկական կարգիչների մասին

Այսօր ժամանակ եմ գտել ու հրապարակել եմ Նաիրի, Հրազդան եւ Մասիս համակարգիչների ձեռնարկները։

Ի դեպ, սքան արած տիֆ ֆայլերից սարքել եմ պդֆ այսպես՝

set -x

list=`ls *.tif`

for i in $list
do
   j=${i%%.*}
   convert -rotate 90 $i ${j}.png 
done

   convert *.png masis.pdf

ու տենց

ասք մազոխիզմի մասին

Երբ ես ընտրական տեղամասում էի, մտքումս ակամա Ֆրոմի ու Բերնի տողերն էին պտտվում։

Օրինակ, այս ոչ շատ ծեր կինը։
Ինչո՞ւ է նա այդպիսի մանկական աչքերով նայում իրեն ուղեկցողին, ու պնդում, որ ուղեկցողը անպայման իր հետ քվեախցիկ մտնի, չկարողանալով սակայն պատճառաբանել դա։

Կամ օրինակ, այս կուսակցության շտաբի պետը, կամ այն աշխատողը։ Ի՞նչն է նրան ստիպում հենց այս բառը ընտրել, հենց այսպիսի կեցվածք ընդունել, ու հենց այսպիսի մարդկանց հետ աշխատել։

Ինձ թվում է, որ երկու օրվա մեջ, ես անչափ շատ մազոխիզմի, սադիզմի, ու դիսկոմֆորտից կախվածության դասագրքային օրինակներ եմ տեսել։

Այն կախվածության, որ ստիպում է մարդկանց պահպանել ու փայփայել իրենց վատ զգալը։ Այն կախվածությունը, որ ստիպում է վեճի պատճառ գտնել, երբ արդեն սովորական ընտանեկան վեճերը հազվադեպ են դառնում, որ ստիպում է առողջացող ալկոհոլիկների կանանց կրկին սադրել ալկոհոլիզմը։
Նույն կախվածությունը, միայն այլ շերտում։
Գուցե մարդիկ արդեն սովորել են, որ պետք է վատ լինի, որ պետք է ճնշված լինեն, ու գիտեն ինչպես այդպես ապրել, իսկ այլ կերպ նրանք կյանքը չեն պատկերացնում։

Սադո֊մազո֊ն միայն սկզբից էր դիտարկվում որպես սեքսուալ ակտիվության արտահայտում։
Գիտակցության եւ ենթագիտակցության մասին գիտելիքների խորացմանը զուգընթաց պարզ էր դառնում որ սադիզմի եւ մազոխիզմի հասկացություները ավելի լայն են։

Օրինակ,Ֆրոմը արդեն այսպես էր գրում սադիզմի մասին՝

Հայտնի են սադիստական հակումների երեք տեսակ․․․

Առաջինը՝ այլ մարդկանց կախման մեջ պահելու ձգտումը՝ նրանց հանդեպ կատարյալ եւ անսահմանափակ իշխանություն ձեռք բերելու համար, իրենցից հնազանդ գործիք ստանալը, եւ հաճոյակատար դարձնելը, ինչպիսին է կավը վարպետի ձեռքերում։
Երկրորդը բացատրվում է ոչ միայն ուրիշներին անբաժան կառավարելու ներքին ձգտումով, բայց եւ շահագործելու, օգտագործելու, մարդկանցից գողանալու, փորոտիկը հանելու ձգտումով՝ ծծելու այն ամենը, ինչ սննդարար է։

Այս ցանկությունը կարող է տարածվել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական օբյեկտներին, օրինակ այլ մարդու զգացողությունների կամ մտածողության վրա։

Սադիստական հակումների երրորդ տեսակը՝ ուրիշներին ցավ պատճառելը, կամ իրենց տառապանքներին հետեւելը։ Դրանք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեւոր։ Խոսքը գնում է ինչպես ֆիզիկական բռնության, նվաստեցնելու մասին, այնպես էլ մարդկանց կծկված, նվաստեցված, կամ շփոթված տեսնելու ցանկության մասին։

Նա շարունակում է, որ այսպիսի կոնտրոլ հաստատելը տալիս է սադիստներին զորության եւ վիթխարիության զգացողություն, դրանով էլ այլանդակում է իրենց հոգեբանությունը։
Իրենց պահանջները բավականացնելու համար սադիստները փնտրում են ծանոթություններ նրանց հետ, ում կարող են ենթարկել, հնազանդ եւ կախված դարձնել, միեւնույն ժամանակ խուսափում են այն մարդկանցից, ում հոգեբանությունը ուժեղ է, կամ ով կարող է հատուցել նվաստեցումը։
Սադիստները իրենց հերթին ցուցաբերում են մեծարություն, հպատակություն, որը մոտիկ է ստորաքարշ, ստրկաբարո վախին, նրանց հանդեպ, ով ունի իշխանություն, կամ զբաղեցնում է ավելի բարձր պաշտոն, կամ դիրք հասարակության մեջ։
Այսպես, դաժանությունը ոմանց հանդեպ նրանց մեջ զուգորդվում է վախի եւ երկչոտության հետ, ու այդ պատճառով էլ ասում են սադո֊մազոխիստական բնավորության մասին։

Իսկ Լին Կոուենը իր «Մազոխիզմ» աշխատության մեջ գրում էր՝

Ավելի լայն իմաստով, մազոխիստներին վերաբերվում են ոչ միայն ստրկամտության համախոհները, այլ եւ մարդիկ, ով սադրում եւ շարունակում են իրենց ցավ բերող հարաբերությունները։ Մարդիկ, ով պարզապես չգիտեն, ինչպես այդ հարաբերությունները ընդհատել։ Խանդոտ սիրեկանները, լքված սիրահարվածները, սեքսուալ կախվածություն եւ թեթեւամտություն ունեցողները, իրենք բոլորը մազոխիստական քայլեր են անում։ Ամենուր տեսնում ենք շտապող ծառայողներ, անուշադրության մատնված ամուսիններ, չգնահատված գործարարներ, ովքեր զգում են, որ իրենց նկատմամբ բռնություն է տեղի ունենում։

Ես շատ եմ նկատել, երբ մարդիկ «ես ոչ մի բան չեմ կարող փոխել» վիճակից անցում են կատարում իրենք իրենց ցավեցնելու ռեժիմին։ Այսինքն անցնում են սադո֊մազո հարաբերություններին աշխարհի հետ։ Դա կատարվում է եւ կենցաղային եւ հասարակական շերտերում։

Ու ինչքան ավելի է ամրապնդվում «մենք չենք կարող ազդել» հավատը, այնքան ուժեղանում է մազոխիզմը։ Այս դեպքում առաջանում են սադիստների թափուր տեղեր, որոնք արագ լրացվում են կուսակցություններում՝ իրենցից առանձնապես ոչ մի բան չներկայացնող թաղային հեղինակություններով՝ այսինքն նրանցով ում եւ պետք է հզորության զգացողությունը։

Ես համոզված եմ, որ ոչ ոք իրեն լավ չի զգացել երբ նրան բերել են քվեարկելու։ Ես համոզված եմ, որ ոչ ոք իրեն լավ չի զգացել, երբ կաշառք է վերցրել։
Բոլորն էլ զգում էին, որ բռնություն է տեղի ունենում։ Բայց շարունակում էին իրենք իրենց ցավ պատճառել, իրենք իրենց մխիթարելով՝ «մեկ է բան չես փոխի» ու «բոլորն էլ սրիկա են» ծեծված արտահայտությունների կիրառութամբ։
Այնպես որ զգոն եղեք, երբ տալիս եք կամ չեք տալիս։

ու տենց

ասք ընտրությունների մասին յոթ

֊ իրենց կաշառքները իրենց քթից բերելու են։
֊ այսինքն՞
֊ գների աճով
֊ ահա։ բայց բոլորի քթից։ ես ընտրակաշառք չեմ վերցրել, իսկ ինձ զեղչի քարտ չեն տալու։

ու տենց

ասք ընտրությունների մասին վեց

Ուզում եմ եւս երկու տեքստի հղումներով կիսվել՝

Ձայների հաշվարի ժամանակ, հենց Ժառանգության ներկայացուցիչը ասում էր․
― Բայց, ոնց որ, ձեր վիճակը լավ ա, ահագին ձայն ունեք։
Էս մարդը ասում էր․
― Էս կնիկը աչքով ա տալու, հա՜, ― ու ինքն իրեն մի լաավ կմճտում էր։

այստեղից

եւ

Մինչդեռ հայ ազգի ֆեյսբուքյան հատվածը ողբում ա մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները և ուսումնասիրում Կանադայի միգրացիոն օրենսդրությունը, թույլ տվեք մի երկու բան ասել ընտրությունների մասին…

այստեղից

ու տենց

ասք ընտրությունների մասին վեց

Ուզում եմ եւս երկու տեքստի հղումներով կիսվել՝

Ձայների հաշվարի ժամանակ, հենց Ժառանգության ներկայացուցիչը ասում էր․
― Բայց, ոնց որ, ձեր վիճակը լավ ա, ահագին ձայն ունեք։
Էս մարդը ասում էր․
― Էս կնիկը աչքով ա տալու, հա՜, ― ու ինքն իրեն մի լաավ կմճտում էր։

այստեղից

եւ

Մինչդեռ հայ ազգի ֆեյսբուքյան հատվածը ողբում ա մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները և ուսումնասիրում Կանադայի միգրացիոն օրենսդրությունը, թույլ տվեք մի երկու բան ասել ընտրությունների մասին…

այստեղից

ու տենց

ասք պայթյունի հետեւանքների մասին

Ծոմակի փաբը պայթեցնելու փաստը շատ վատ ազդանշան է։
Ինչո՞ւ։
Նախ, որովհետեւ ավելի կրիմինալ է դառնում քազաքը։ Վանոյի հաստատած կարգ ու կանոնը գնալով թուլանում էր, ու ահա՝ պայթյուն քաղաքի կենտրոնում։
Սա Երեւանյան չէ։ Իմ պատկերացրած Երեւանը չէ։
Հետո, ես DIY֊ում երբեք չեմ եղել, որովհետեւ փաբի մարդ չեմ, բայց ես ուրախ էի որ այն կա, որովհետեւ դա ազատ գործարարության օրինակ է, ինչպես եւ «ունիվերմագը»։ Երբ սովորական մարդ կարող է իր գործը սկսել, ծառայություններ մատուցել, եւ փող աշխատել։ Նաեւ, դա հասարակական վայր է, իսկ հասարակական վայրերը լավ են հասարակության համար։

Եթե ես ճիշտ եմ հասկացել, ըստ Ծոմակի մեկնաբանության, դա ռադիկալ «ազգայնամոլերի» ձեռքի գործ է, քանի որ փաբում հազվադեպ հյուրեր չէին ոչ ավանդական սեռական ուղղվածության հաճախորդները։

Ես այնքան էլ հակված չեմ այդ կարծիքին։ Ոչ միայն որովհետեւ ես կարծում եմ որ «համասեռականների» (ա՜խ ինչ բառ է) հանդեպ անհանդուրժողականության չափսը գերազանցված է։
Այլ այն պատճառով, որ այդպիսի տեղեր, ուր իրենք հազվադեպ հյուրեր չէին միշտ էլ կային՝ Մոնթե Քրիստոն էլ կար, Արամի խաչմերուկի նկուղն էլ կար։ Սակայն դրանք չեն պայթեցվել։

Ավելի հավանական է, որ
֊ պայթյունի հաղորդագրությունն էր՝ Ծոմակ, հիշիր դու ով ես, իմացիր տեղդ, քիչ երեւա մաշտոցի այգում, եւ ընդդիմադիրների մեջ, եւ առհասարակ բոլորդ իմացեք, որ մենք կարող ենք այնպես անել, որ դուք գործ չկարողանաք անել։
֊ համասեռականները միշտ էլ լավ թեմա են իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։ Բոլորս էլ գիտենք, որ իրենք չեն մեր խնդիրները բնավ։
Իսկ եթե մարդիկ հակված լինեն հավատալ որ պայթյունի մոտիվը այդպիսի հիմար անհանդուրժողականությունն էր, ապա նրանք իշխանություններին օգուտ են տալիս եւ շարունակում են թեման, որը առհասարակ պետք է չլիներ։

Սակայն, եթե Ծոմակն այնուամենայնիվ ճիշտ է, ու այնքան աննորմալ մարդ է գտնվել, որ դա արել է ոչ իր նմանների հանդեպ ատելության պատճառով, ապա դա ավելի վատ է։ Ու ոչ միայն որովհետեւ մեր մոտ «ճնշում են փոքրամասնություններին» այլ որովհետեւ հիմա ոմանք նրանցից, ով փորձում է գտնել իրենց ինքնությունը խաղալով «համասեռական», «գրող», կամ «կիթառ նվագող», կզգան իրենց ոչ ադեկվատ չափ կարեւոր, վեհ, ուրիշներից տարբեր։
Ընդ որում, ինչքան ավելի դատարկ են, այնքան ավելի հատուկ կզգան իրենց։
Նրանք կսկեն «վիպյաչիված» իրենց «այլությունը», որը իրականում բնավ այլություն չէ, ճիշտ այնպես, ինչպես տարբերություն չկա այս ֆուտբոլի թիմի երկրպագու ես, թե այն, ՀՀԿ֊ից ես, թե ԲՀԿ֊ից, ու ծիծակ ես հագնում, թե կեդ։
Իսկ այն որ ավելի շատ դատարկ եւ ձանրձալի մարդիկ կզգան իրենց ավելի հատուկ կբերի ատելության էսկալացիային, որը կրկին այն է, ինչ իշխանություններին պետք է, որովհետեւ իզուր աղմուկ է բարձրանում եւ իրական խնդիրներից ուշադրություն է շեղում։
Այնպես որ զգոն եղեք։
ու տենց

ասք լակոտության մասին

այսօրվա հավաքի ամենակարեւոր հաղորդագրությունը ըստ իս՝ մի վհատվեք, ու մի գաղտեք։ Չհամարձակվեք հեռանալ Հայաստանից (sic!)։
Ավելացնեմ, որ այդ լացուկոցն ու հիասթափությունը հոգնեցնում է։
Հասկանում եմ որ մարդիկ կան, ով հաճույք են ստանում լացելուց, «սաղ վատ ա» ասելուց, բայց լավ էլի, հավաքեք ձեզ, ձեր արածը մանկամիտ լակոտություն է ու ոչ դրա ժամանակն է, ոչ էլ օգուտ կա դրանից։
Այնպես որ տոկուն եղեք։
ու տենց

ասք ընտրությունների մասին հինգ

Ես հուզվում էի երբ տեսնում էի ոչ անտարբեր մարդկանց։
Երբ օրինակ, մեկը լրջությամբ, ակնոցների միջով կարդում էր ինչ է գրված քվեաթերթիկի վրա։
Երբ ես զգում էի, որ նրանք եկել են, որովհետեւ հույս ունեն, որ իրենց գալը կարեւոր է, ու կարող է ազդել, ինչ որ բան փոխել։
Ես հուզվում էի, երբ նկատում էի ինչքան շատ են ուզում նրանք արտահայտվել այդ ընտրությունը կատարելիս։
Ես չեմ ուզում, որ նրանք վհատվեն։ Այո, կեղծիքները շատ էին, բայց ձեր ձայներն էլ իզուր չէին։
Գուցե ձեզ մեջ մարդ կա, ով ինձ կարդում է։
Այո իրենցից երեւում էր, որ նրանք կարդում են, կարդացող են։

Այդ իրենց անկեղծ չանտարբերությունը իմ միակ դրական հիշողությունն է այս ծանր երկու օրվա ընթացքում։
եւ այդպես

ասք ընտրությունների մասին չորս

Ես կարծում եմ շատ դրական էր, որ Դանիելը որպես ժառանգության ներկայացուցիչ հանձնաժողովի նախագահն էր։
Որովհետեւ նա ընդունում էր լավ որոշումներ, չնայած ՀՀԿ֊ի ներկայացուցիչների ճնշման՝ «ինչի՞ համար է պետք» եւ «ո՞վ է գալու տենց անի» բացականչությունների։
Ես հիշում եմ, երբ տեղամաս մտավ ՀՀԿ֊ի շտաբի պետը։ Դա մեծ քաշ ունեցող, բոյով, երկուսը երկուսի վրա կարճ մազերով տղամարդ էր։
Նա հարցրեց, ո՞վ է նախագահն։
Նրան ցույց տվեցին Դանիելի ուղղությամբ, ով այդ պահին հենվել էր սեղանին եւ խոսում էր հեռախոսով։
Մարդը չհավատաց, մի քանի անգամ հարցրեց, մտածելով որ իր հարցը սխալ են հասկացել։

Ես հիշում եմ ինչպես էր Դանիելը կանգնած իր հետ զրուցում՝ նիհար Դանիելը եւ քառակուսի բոյով մարդը։

֊ եկել եմ տեղամասս նայեմ
֊ այսինքն տեղամասս ֊ հարցրեց Դանիելը։
֊ դե ես ստեղի շտաբի պետն եմ, սա իմ տեղամասն է։
֊ այսինքն ձեր տեղամասն է, ի՞նչ շտաբի մասին է խոսքը։
֊ հանրա․․․ կապ չունի, սա իմ տեղամասն է, էս ամենը մեր տարածքն է։
֊ սա Հայաստանի Հանրապետության ընտրական տեղամաս է ֊ ճշգրտեց Դանիելը։

Հանձնաժողովի անդամները, կուսակցականները, վստահված անձնինք, ու բոլորը բոլորը տեսան որ հանձնաժողովի նախագահ կարող է լինել իրենցից տարբերվող՝ նիհար, կիրթ, գրագետ, առանց սլենգ խոսող ու ոչ այնքան ահավոր մի տեսակ այլ կերպ հագնված մեկը։

Սակայն այդ նիհար «բոտանիկը» կարողանում էր վճռական լինել երբ պետք էր, ու իր գործողությունների եւ որոշումների շնորհիվ հաջողվեց ընդհանուր առմամբ կարգը պահպանել։

Երբ նրան ասում էին՝ «տասնհինգ տարի է ընտրություններ ենք կազմակերպում» ոչ ռացիոնալ հեղինակությամբ լուծումներ առաջարկելիս ես ակամա մտածել եմ՝
֊ Այո, եթե դուք էիք կազմակերպում, ապա լրիվ պարզ է ինչու ենք այսպիսի վիճակում։

ու տենց

ասք ընտրությունների մասին երեք

Բնական է, որ զույգերով մտնող կամեցողները կասկած են առաջացնում։ Ու բնական է, որ ես լուսանարել եմ բոլորին, որովհետեւ երկու հոգու «օգնելը» արդեն հանցագործություն է։

Ու երբ տեղամաս մտավ հաշմանդամ ձեռնափայտով ում օգնում էր ավելի երիտասարդ մեկը, ես արդեն պատրաստվել էի։
Սակայն նրանք ասացին որ չեն էլ պատրաստվում միասին մտնել, եւ առանձին են քվեարկելու։

Մեծ դժվարությամբ տարիքով մարդը, շատ դանդաղ մոտեցավ խցիկին, անցավ դրա հետեւը, իսկ հետո նույն կերպ դանդաղ, բայց ինքնուրույն նետեց ծրարները տուփերի մեջ, եւ դուրս եկավ։

Ու ինձ թվում է այդ մարդը միակ ինքնակամ քվեարկելու եկած հաշմանդամն էր։

ու տենց

ասք ընտրությունների մասին երեք

Բնական է, որ զույգերով մտնող կամեցողները կասկած են առաջացնում։ Ու բնական է, որ ես լուսանարել եմ բոլորին, որովհետեւ երկու հոգու «օգնելը» արդեն հանցագործություն է։

Ու երբ տեղամաս մտավ հաշմանդամ ձեռնափայտով ում օգնում էր ավելի երիտասարդ մեկը, ես արդեն պատրաստվել էի։
Սակայն նրանք ասացին որ չեն էլ պատրաստվում միասին մտնել, եւ առանձին են քվեարկելու։

Մեծ դժվարությամբ տարիքով մարդը, շատ դանդաղ մոտեցավ խցիկին, անցավ դրա հետեւը, իսկ հետո նույն կերպ դանդաղ, բայց ինքնուրույն նետեց ծրարները տուփերի մեջ, եւ դուրս եկավ։

Ու ինձ թվում է այդ մարդը միակ ինքնակամ քվեարկելու եկած հաշմանդամն էր։

ու տենց