ասք օտար ամպերի մասին

ստվերները չքանում են, քանի որ ամպամած է համացանցում։

փաստորեն, ֆլիքրը չի թողնում իմ իսկ լուսանկարները քաշել, անջատելով նկարի վրայի աջ կտոցը։
լավ, նկարի հղումը կարելի է գտնել հթմլ սորսից, կամ մեծացնելով, ու գտնելով «քաշել միջին չափսով» հղումը։
սակայն, իմ լուսանկարը լրիվ չափսով ֆլիքրից ես չստացա։ նաեւ, պետք է լուսանկարները հատ հատ քաշել, կամ օգտվել երրորդ կույսակցության ծրագրերից։

բնական է, երբ օգտվում ես օտար ամպերից, հանձնում ես տեղեկատվությունը իրենց ձեռքի մեջ, նրանք հետո չեն լինում բարի եւ կամեցող։

ու պատահական չէ, որ գուգլում, ով այնքան չար չէ բնավ, ու թույլատրում է լրիվ որակով նկարները քաշել պիկասայից այդ հնարավորությունը կոչվում է տվյալների ազատագրում։
այնպես որ զգոն եղեք օտար ամպերում։
ու տենց

ասք պարտադիր ներկայության մասին

ՀՀԿ֊ն ամենը անում է, որ իրեն վերաբերվեն որպես սովետ։
Դե որովհետեւ նրանք սովետ են, սովետի մարդիկ են։
Ընդ որում սովետի այն ամենավատ մասը, նոմենկլատուռան, կոնվերսիա արված շուկայական հարաբերությունների։
Անհնար է նույնիսկ փորձել ձեւացնել որ այդպիսին չեն, միայն ավելի վատ կլինի, ու իրենց ավելի շատ ձեռ են առնելու։

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը դասախոսների եւ ուսանողների ներկայությունը պարտադիր է


այստեղից

ու տենց

ասք կրթության մասին

Այն ժամանակ, երբ կարգիչները դարձան «անձնական» կարգիչներ, այսինքն դարձան հասանելի եւ մատչելի հասարակ մարդկանց համար, մենք կանգնեցինք ճամփաբաժանի մոտ։
Կար երկու ելք․
֊ կրթել մարդկանց, որ նրանք կարողանան օգտվել կարգիչներից։
֊ անել կարգիչներն այնպես, որ մարդիկ առանց հասկանալու, առանց կրթության կարողանան դրանցով օգտվել։

Բնական է, որ մարդկանց կրթելը ընկերությունների խնդիրը չէր։ Ավելին, իրենց ձեռնտու էր, որ մարդիկ կիրթ չեն, որովհետեւ այնպես նրանք ավելի մեծ կախվածության մեջ են լինում ընկերություններից, կարգիչներ եւ ԾԱ արտադրողներից։

Փաստացի հետո դա բերեց նրան, որ ոչ թե մարդիկ կարողացան օգտվել կարգիչներից, այլ կարգիչները, (կարդա կորպորացիաները) կարողացան օգտվել մարդկանցով։
Այսինքն ընկերությունները ձեռք բերեցին աննախադեպ կոնտրոլ։

Մեկ անգամ եւս նույն հարցը ծագեց այն ժամանակ, երբ կարգիչները փոքրացան, ու տեղավորվելով ձեռքի մեջ, կոչվեցին խելախոսներ, փաստացի դարնալով աննախադեպ մատչելի փոքր կարգիչներ։

Այդ նույն խնդիրը թույլ է տալիս ուրիշներից անհամեմատ շատ փող աշխատել ֆեյսբուքին։
Նա միակն է։ Նա հավաքել է մարդկանց մեծ մասին իր մոտ։
Նա հզոր է, իսկ ուժը փտացնում է։

Նա կենտրոնացրել է համացանցը իր մոտ։ Մարդկանց համար համացանցն եւ ֆեյսբուքը դառնում են հոմանիշներ։

Ապակենտրոնացված համակարգում մարդիկ կօգտվեին տարբեր ծառայությունների պրովայդերներից, ու մեկ է չէին կորցնի միմյանց հետ շփվելու հնարավորությունը։

Այսպիսի ապակենտրոնացված համակարգի փորձ է, կրկնում եմ, դիասպորան։ ի դեպ, ահա ձեզ հրավեր։

Սակայն web 2.0֊ն, արդեն իսկ այնպիսին է, որովհետեւ մենք ունենք rss բաժանորդագրվելու, եւ openid ինքնությունը հաստատելու համար։
Ինչը մենք չունենք, կրթությունն է ու մարդիկ ով կարող են օգտվել եղած տեխնոլոգիաներով։ Կամ ստեղծել նոր, ավելի լավ տեխնոլոգիաներ։ Դրանց կարիքն էլ կա։
Այդպիսի ավելի լավ տեխնոլոգիայի փորձ է՝ սերվեր առհասարակ չպահանջող retroshare ցանցը։ Բայց մարդկանց մեծ մասը դրանով օգտվել չի կարողանա։ Կվախենա արդեն երբ ստանա gpg բանալի պարունակող հրավեր։
Որովհետեւ մենք ունենք կրթության խնդիր։

Կրթության մասին մի քիչ էլ կգրեմ հաջորդ անգամ։

ու տենց

ասք կենտրոնացման ու ապակենտրոնացման մասին

Ինչպես եւ խոստացել եմ․
Ինտերնետը նախագծված է որպես ապակենտրոնացված համակարգ՝ այնպես, որ նույնիսկ միջուկային պատերազմի դեպքում աշխատի։ Ու այն կաշխատի ։Ճ
Որովհետեւ այն ապակենտրոնացված է, իսկ այդպիսի համակարգերի դիմադրությունը անհամեմատ ավելի բարձր է կենտրոնացված համակարգերից, ուր բավական է ցանցի մեկ հանգույցը վերացնել։

Այսպես հայտնվեց էլեկտրոնային փոստը։
Ես կարող եմ ունենալ սեփական իմակների սերվիս, կարող եմ գրանցել freenet.am֊ում, gmail.com֊ում, yahoo֊ում, կամ առնել arminco֊ից։
Ու ես կարող եմ ուղարկել իմակ yahoo֊ից gmail, ու հակառակը, ու այն կհասնի։
Հիմա պատկերացնենք, որ էլեկտրոնային փոստը ստեղծեին կապիտալիստները, այլ ոչ թե գիտնականները։
Ապա ամեն մի սերվիս պրովայդերը, ասենք yahoo֊ն, կամ գուգլը, կփորձեին հավաքել մարդկանց իրենց մոտ։
Ու մարդիկ ծանոթանալիս ոչ թե մեյլ կփոխանակեին, այլ կասեին՝ դու գուգլում կա՞ս թե յահույում։
Ահ, ափսոս, իսկ ես այնտեղ չկամ, չեմ կարող քեզ մեյլ ուղարկել։
Ամենահաջողակ կապիտալիստները կարող էին հորինել հեծանիվ եւ պատրաստել դարպասներ, ասենք յահուից գուգլ, որ իմակները հասնեն։ Ու դա նույնիսկ կարող է լիներ վճարովի ծառայություն, «պրեմիում» անդամների համար։
(Ճիշտ այնպես ինչպես միայն մեծ կորպորացիաները հիմա կարողանում են չվախենալ պատենտներից, պատենտներ ձեռք բերելով ու պատերազմների մեջ մտնելով ֊ որովհետեւ պատենտային օրենսդրությունը թերի է)

Սակայն մեր բախտը բերեց, ու էլեկտրոնային փոստը նախագծվեց պետական փողերով եւ գիտնականների կողմից, ու հասանելի դարձավ ամբողջ մարդկությանը։
Այն ժամանակվա չաթերը՝ talk֊ը օրինակ, նույնպես ապակենտրոնացված էր․ ֆրինեթի noch֊ը կարող էր talk անել cyberspace֊ի կամ hobbiton֊ի յուզերների հետ։

Հետո հայտնվեցին կոմերցիոն սերվիսները․ օրինակ․ icq, msn… եւ եթե ինձ սկզբից թվում էր որ բոլորը icq֊ում են, հետո ես իմացա, որ պարզվում է լիքը մարդ կա msn֊ում, բայց չկա icq֊ում, կամ որ լիքը մարդ կա yahoo մեսենջերում, բայց չկա ոչ առաջինում, ոչ երկրորդում, ու ամենաառեղծվածայինը, որ կան մարդիկ, ով կան բոլոր երեքում։
Ու այսպես նրանք միացնում էին կարգիչները, ու միացնում մեսենջերները մեկը մյուսի հետեւից, պահելով միաժամանակ երեքից հինգ տարբեր մեսենջերներ՝ yahoo, icq, msn, skype, aol․․․ այդ ցուցակը շարունակելի է եւ փոփոխական։
Խնդիրը փորձեցին լուծել կլիենտներով որ մի պատուհանից կպնում են տարբեր ցանցերի, բայց դա միշտ չէր հաջողվում, որովհետեւ ոչ բոլոր կապի պրոտոկոլներն են հայտնի՝ օրինակ skype֊ի դեպքում դա անհնար է։

Քանի որ ապակենտրոնացված չաթի պահանջ էր ձեւավորվել, բնական է որ ազատ ծրագրային ապահովման աշխարհում հայտնվեց jabber֊ը։ Ջաբեր պրոտոկոլը ապահովում է ապակենտրոնացում, այսինքն noch աթ առնետ․ամ կարող է հանգիստ զրուցել այլ սերվերի յուզերի հետ։ Ու ջաբերը սկսեց տարածվել, որովհետեւ օրինակ, գուգլը որոշեց այն օգտագործել իր gtalk֊ի համար։
Ու երբ ինձ ասում էին՝ աաա, գթալքը վերջն է, ես գիտեի որ դա իրականում գթալք չէ, այլ ջաբեր։
Ու ես խրախուսում էի մարդկանց բացել գուգլի հաշիվ ու չաթվել գթալք֊ով որովհետեւ գիտեի որ ես կկարողանամ չաթվել գթալքի մարդկանց հետ առանց գուգլի հաշիվ ունենալու
Այսինքն մենք ունենք եւ ապակենտրոնացված չաթ։

Հետո սկսեցին տարածվել օնլայն օրագրերը, բլոգերը, ու կարճ հաղորդագրություն գրելը։
Ու մինչեւ տարածվեց օփենայդի֊ն ու ռսս֊ը, ֆեյսբուքը արդեն ուներ օգտվողներ, ընդամենը համատեղելով մի քանի հնարավորություն՝ գրել ստատուս, տեղադել լուսանկար, ու կիսվել ընկալածով։
Բնականաբար, եւ ֆեյսբուքը, եւ գփլասը դա արեցին կենտրոնացված ձեւով՝ ձգելով իրենց մոտ մասնակիցներին։

Ու նրանք սկսեցին անել ամեն ինչ, որ ֆեյսբուքը, օրինակ, դառնա ինտերնետի փոխարինողը։
Այդպես է իրականում նույնիսկ օդնոկլասնիկների հետ՝ մարդիկ կան, որոնց համար օդնոկլասնիկներն ու ինտերնետը նույնն են
Նրանք կարող են ասել՝ «սայթ ունե՞ս» նկատի ունենալով օդնի հաշիվ ունենալը։

Պարզապես, ֆեյսբուքը ինտերնետը իր մոտ կենտրոնացնելը չի անում այնքան խայտառակ ձեւով ինչպես օդնոկլասնիկները, ու այդ պատճառով էլ այն հաջողակ է։
(Առհասարակ, հաջողակ բիզնես պրոեկտը այն է, որ պարզապես խայտառակ վատ չի անում իր գործը)

Ու բնական է, որ «power corrupts», նրանք միշտ չէ, որ հարգում են մասնակիցների privacy֊ն, ունեն խիստ պահանջներ, օրինակ որ անունը լինի իսկական։ Իսկ ո՞ւմ է պետք որ անունը լինի իսկական՝ բնական է որ ծառայություններին։ Բացի դրանից, նրանք սկսեցին հետեւել թե որտեղ ենք շրջում «հավանելու» ստեղները տարածելով, եւ վաճառել այդ եւ այլ տեղեկատվությունը երրորդ անձանց։

Սակայն ազատ ծրագրերի աշխարհում կրկին հայտնվեց այլընտրանք։ Դիասպորայի ամենակարեւոր հատկություններն են՝
֊ ապակենտրոնացում ֊ կարելի է քաշել այն, ասենք վորդփրեսի պես, տեղակայել ձեր սպասարկչի վրա ու ունենալ սեփական դիասպորա։ Բայց այդ սեփական դիասպորայում դուք չեք մնում ինքներդ ձեզ հետ, դուք էլի լինում եք ընդհանուր դիասպորայի անդամ, կարող եք ընկերանալ այլ դիասպորաների մասնակիցների հետ, ու տեսնել իրենց գրառումները ձեր պատի վրա։
֊ քանի որ սոֆթը ձեր մոտ է աշխատում, այն լրիվ դուք եք կառավարում։ Գիտեք կոդը, կարող եք փոխել, թե պետք լինի, այն ձեր կոնտրոլի տակ է ու արդեն saas չէ։
֊ բնականաբար ձեր տվյալները ձեզ մոտ են։ Եթե որոշեք ջնջել, ապա կջնջվեն իրոք, օրինակ։

Իսկ ամենակարեւոր միտքը, ինչ ուզում եմ ասել, դա այն է, որ լինեք դուք սոց․ ցանցերում, թե չլինեք, համացանցը արդեն իսկ սոցիալ ցանց է։
Իսկ ինչի՞ են մարդիկ օգտվում ֆեյսբուքներից, ես կգրեմ հաջորդ անգամ։

ու տենց

ասք սոցիալական ցանցի մասին

Ես առաջ գրում էի որ չեմ հասկանում ինչ է սոցիալական ցանցը։ Այն մասին, ինչպես էին ինձ փորձում բացատրել դա ինչ է։ Ու ես էլի չէի հասկանում։

Չէի հասկանում, որովհետեւ ԿՄ֊ում էի տուսվում։
Իսկ ԿՄ֊ն ինչո՞վ սոց․ ցանց չէ՞։
Գրում են, մեկնաբանում են, «ընկերանում» են։
Ճիշտ է, հետո ռուսները փչացրին, ու լիքը մարդ լքեց, բայց ինչ արած։
Իրականում բլոգերի ու սոց․ ցանցերի սահմանը բնավ այնքան արտահայտված չէ, ինչքան թվում է։
Իրականում այդ սահմանը գծելը ավելի շատ պետք է սոց․ ցանցերի կապիտալիստներին։ Ու ինքը սոց․ ցանց թերմը «օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման» պես մարկետինգային քայլ է, որը նոր գաղափարներ իրականում չի պարունակում։

Հետո ես հասկացա։
Սոցիալական ցանցը՝ ինտերնետն է։
Երբ ես հիմա այստեղ գրում եմ, ու դուք ձեր ռսս րիդերներում տեսնում եք նորացումները՝ այ դա սոց ցանց է։
Երբ ես մեկնաբանում եմ ու օփենայդի֊ով հաստատում իմ ինքնությունը՝ դա նույնպես սոց․ ցանց է։
Կարելի է նույնիսկ բաժանորդագրվել մատյանների մեկնաբանություններին, ու տեսնել թե ով ում է մեկնաբանել։

Այնպես որ ինտերնետը արդեն իսկ սոցիալական ցանց է։
Հեծանիվ հորինել պետք չէ։ ։Ճ
ու տենց

ասք հեռուստատեսություն բնավ չլինելու մասին

արդեն սկսում են գրածները ֆեյսբուքներում ժամով «շեյրել»։ որովհետեւ մարդիկ չեն կարդում ոչ կարդացվող ժամերին։
բոլորը սովորել են՝ ուզում ես գրածդ կարդան, այնպիսի ժամի «շեյրիր» որ լսարան լինի։
դա հեռուստատեսության նման է լինում, ուր երեկոյան գովազդի ժամանակը ավելի թանկ է։

իսկ ինտերնետը հեռուստատեսություն չէ բնավ։
երբ ուզում ես՝ կարդում ես։

ինձ դուր չի գալիս այդպես անել։
ես գիտեմ որ որոշ չափով քիչ կարդացողներ կունենամ, բայց դրանք իրոք իմ կարդացողներն են, ոչ թե բան ու գործ չունենալու պատճառով հղումով ֆեյսբուքներից եկած սպառողները։

իսկ այսպես է սովորեցնում ԿՄ֊ի ժապավենը ու ֆեյսբուքի թայմլայնը։

այդպես չի սովորացնում ռսս րիդերը՝ անհնար է բաց թողնել փոստ այն մարդուց, ումից ուզում ես կարդալ, նույնիսկ եթե մեկ շաբաթ չես կարդացել։
Կտեսնես՝ նա գրել է այսքան տեքստ։
Իսկ ժապավենով այնքան հեռու չես գնա, որ նկատես։

Գիտեմ որ պարզ բան է։
Բայց ինտերնետը հեռուստատեսություն չէ։
Կարիք չկա հետամնաց տեխնոլոգիաներով օգտվել այլեւս։

ու տենց

ասք Սարտրի գրաֆիտիի մասին

Երեւանը այն քաղաքն է, ուր գրաֆիտիները քաղաքապետարանն է ֆինանսավորում։
Ահա, հերթական պետ․ պատվեր․ գրքի մայրաքաղաք է հայտարարվել Երեւանը, պետք է մի բան անեն։

Այլ գրաֆիտիների լուսանկարներ էլ կան, մնացեք մեզ հետ։

Նկարահանված է n900֊ով, Fcamera ծրագրով։
ու տենց

ասք հավաքի մասին


Երբ մոտենում էի, զգացի որ լուսակիրները չեն աշխատում։
Փաստորեն, լույսը անջատել էին, հակ֊ենք «դվիժոկ» են միացրել, որ հավաք անել լինի։
Այսպես, իշխանությունները դարձել են «մելկի պակոստնիկ» ու դա իրենց բնավ չի գեղեցկացնում։

Վերջին հավաքներից անհամեմատ հետաքրքիրն էր հավաքը։
Այսինքն ես նոր բան չիմացա, սակայն հուզվեցի։

Հավես էր՝ ԼՏՊ֊ն լրիվ հետազոտող է, դա միշտ զգացվում է, ու բացի դրանից արտահայտիչ խոսելու տաղանդ ունի, իր քաղաքականության վերլուծությունները լսելը
պարզապես այնքան հետաքրքիր է, որ ոչ մեկի հետ շփվելու հավես չկա ընթացքում։
Մանրամասն չեմ գրի, նյութը օնլայն կա։
Մի երկու լուսանկար կա, ասացի լցնեմ, լավ է լցնեմ, քան չլցնեմ երեւի։ Առաջինի վրա երեսուն վայրկյան են ցույց տալիս մատներով։









ու տենց

ասք մեյնթեյնենսի մասին

Առաջին անգամ ես լուրջ մտածում եմ մատեանը փակելու մասին։

Որովհետեւ ինձ դուր չի գալիս ինչպես եմ ես գրում։
Մեծ մասամբ ոչ թե ինչի մասին, այլ ինչպես։

Իսկ երբ անում եմ այնպես, որ ինձ դուր չի գալիս, բավական բավականություն չեմ ստանում։

Առահասրակ, երեք ամենակարեւոր գործերը, ինչի հետ ես ինձ իդենտիֆիկացնում եմ՝ ծրագրավորում, ֆոտո, փիլիսոփայել, ես չեմ կարողանում անել այնպես, ինչպես դուրս գալիս է։

Որովհետեւ ես աշխատում եմ, ու բացի դրանից ունեմ որոշակի «մեյնթեյնանս»՝ վառելիք ուտելիք պատրաստել, ընդունել, ույուտնը ապրել, մաքրություն՝ իմ ու շրջակա միջավայրի։
Դրա մեջ մտնում է եւ տտ մեյնթեյնենս, այսինքն՝ ի՞նչ բարդ է Թեոյի համար յուէսբը լոգեր վերցնել, կամ այն պրոյեկտի համար, որ ինձ հետաքրքրում է շատ, ուզում եմ լավ անցնի, մի հատ փոքր բան գրել, կամ տեսնել ինչի ընկերոջ ձեռքերն են ծուռ համակարգը լավ չի աշխատում։ Սա էլ է մեյնթեյնանս։ Կյանքի մեյնթեյնենս։

Ուր մնաց բլոգիս թագերը կարգի բերեմ, հավաքեմ, մի երկու սկրիպտ գրեմ դա անեն։ Դրա ժամանակ էլ է պետք։
Բայց այդ երկու սկրիպտը չեն այն կարեւորը որ ուզում եմ անել, չէ՞։

Սակայն մեծ մասամբ իհարկե աշխատանքն է ռեսուրս տանում։

Լավ է գոնե դա այնքան վատ չեմ անում, այն էլ երեւի այն պատճառով որ այնքան բարդ խնդիրներ չեն, ոնց որ ես եմ իմ առաջ դնում, ու ուզում լուծել։
Բնական է դա։

Հիմա ելքերը՝ կամ կրճատել այն ինչ եմ ուզում անել՝ բավականություն էլի չեմ ստանա, կամ անել վատ՝ բավականություն էլի չեմ ստանա։
Ինչի՞ անել ու գոհ չլինել արածից՞։
Կամ սովորել որ ամենը, ամենը կլինի ահավոր դանդաղ։

Առաջ լինում էր, որ մինչ ինչ որ միտք իրականացնում էի, հիասթափվում էի դրանից։ Հետո, եթե հասցրած լինեի իրականացնել, կնայեի, կժպտայի, կասեի, լավ դե, տենց վատ չէր, հավես բաներ կան։ Իսկ եթե մեկ այլը աներ, նույնիսկ դրանից թույլ բան ֊ կուրախանայի ահագին։
Նույնպես, հիմա ուրախանում եմ, երբ քիչ թե շատ ինձ դուր եկող տեքստեր եմ հանդիպում։ Բոլորն են վատ գրում, բոլորն են վատ իրականացնում, եթե նույնիսկ հետաքրքիր միտք ունեն։
Բայց երբ իրենցը կարդում եմ՝ մտածում եմ ինչ լավ է գոնե սա կա, ու դա է մասնավորապես ինձ պահում մատեանը փակելուց։

Հիմա լավ է չեմ հիասթափվում, այսինքն իրոք լավ բաներ կան մտածած, բայց այն հեշտերն եմ անում, որ գոնե արագ արդյունք տեսնեմ, ուրախանամ որ ինչ որ լավ բան արել եմ, բավականություն ստանամ։

Էլ չեմ ասում, որ այնքան սովորելու բան կա՝ նոր գիրք եմ գտել, մի լեզվի մասին, կարդում, փորձում եմ, հետո մի քանի գրադարան կա, որ ուզում եմ փորձել, ինչպես են աշխատում․․․ պարզապես հետաքրքրության համար, ոչ թե հենց հիմա օգտագործելու եմ, բայց հետաքրքիր է չէ՞։

ու տենց

պատմություն ՎՖՍ֊ի սխալ հասկանալու մասին

այսպիսի հարց էր՝
ունեն տասնյակ մեքենաներ, ՕՀ թարմացումներից հետո երկուսը ստարտ չեն լինում։ VFS֊ը, ասում է, չի կարող մաունթ անել ռութը։
Ինչի՞։
Լոադ ենք լինում հին միջուկով։
Բացում ենք գրուբի կոնֆիգը։ Չի տարբերվում։ Նախկին միջուկով ու ինիտրդ֊ով բեռնվում է, նորով չէ։ Փորձենք, իսկ նոր միջուկը հին ինիտրդ֊ի հետ կաշխատի՞։
Աշխատեց։
Ուրեմն, նոր ինիտրդ֊ի մեջ ինչ որ խնդիր կա։ Բայց ինչի՞։ Ինչի՞ պետք է լիներ։
Փորձենք ռեբիլդ անել։ mkinitrd֊ի սինտաքսը չենք հիշում, գրում ենք՝ mkinitrd ֊ բերում է։
Աշխատացնում ենք՝ ասում է արդեն կա այս անունով initrd պատկեր։ Մուվ ենք անում այն, մի հատ էլ ենք աշխատացնում։ Փորձում է նոր պատկեր գեներացնել ու դուրս է թռնում սպալով ֊ տեղ չկա։
Փաստորեն, ՕՀ֊ը նորացել է, իսկ /boot բաժնի վրա բավական տեղ չէր մնացել նոր initrd֊ն գրելու համար։
Ազատում ենք տեղ, գեներացնում ենք պատկերը, ու տենց։

ու տենց

ասք լավը ընտրելու մասին

լինի խցիկ կամ հեռախոս, դա կրկին ընտրություն է։

ունիվերսալ ծրագիրը՝ վատ ծրագիր է։
յունիքս կոնսեփթը՝ ծրագիրը անում է մեկ բան, ու անում է լավ։
այսինքն՝ ls֊ը անում է ls֊ություն, այդ պատճառով կա ls | less ու չկա dir /p բնավ։

այսպես, երբ ընտրում էինք ընկերոջ համար խցիկ․․․ կամ հեռախոս, ես հիշեցի այն ինչ եմ գրել էներգիայի պահպանման մասին ասքում։

Ուզում ես լավ խցի՞կ, հա՞։
Իսկ դու գիտե՞ս, որ այն չունի իր մեջ լիքը հնարովորություններ, օրինակ՝ էֆեկտներ։
Իսկ գիտե՞ս որ չունի «տորտիկ մոմերով», «տորտիկ առանց մոմերի» ու «տորտիկ կրեմով», «տորտիկ առանց կրեմի» (sic!) ռեժիմներ։
Ուզում ես լինել «քուլ» ու օգտագործել openbox կան windowmaker՝ պետք է կոնսոլից վայֆայ կպնես։ Չե՞ս ուզում։ Ապա գնա GNOME. Սա քոնը չէ։
Ուզո՞ւմ ես կոնտրոլ անել կախվածությունները՞։ Ապա պետք է քոմփայլ անես ԾԱ֊ն, այդ կախվածությունների զգալի մասը compile time կախվածություններ են։ Լինք եղած է արդեն քոմփայլ արվածը, չի լինի փոխել, պետք է ռեքոմփայլ անել։
Ուզո՞ւմ ես սպորտային մեքենա քշել՝ չես ունենա ավտոմատ փոխանցման տուփ։
Ուզում ես լավ գործիք, հա՞։
Իսկ դու գիտե՞ս որ այդ գործիքը չունի այս, այս, ու այս հնարավորությունը։
Որովհետեւ այն պրոֆեսիոնալ գործիք է։
Գուցե քեզ պե՞տք չէ այս գործիքը։

Այդ իսկ պատճառով հարաբերություններում չի լինում խորհուրդներ տալ կամ դրանց հետեւել, քանի որ այս մարդուն գուցե հիմա պետք է այսպիսի, օրինակ՝ «մեյնսթրիմ» հատկություններով հարաբերություն, ու գուցե պետք չէ նրան ձգտել այն ճշմարիտին, որովհետեւ նա փոքր ծիծիկներին չի դիմանա։

Իսկ ամենամեծ խնդիրը այն է, որ մարդիկ զարգանում են, ու զարգանում են ոչ հավասար։
Ու եթե մեկը զարգացել է, ու փոխել է dir֊ը ls֊ով, փաուերշոթը՝ ԵՈՍ֊ով, ու նույնիսկ երջանիկ է զգում որ կորցրել է microsoft paint֊ը կամ «կրեմով տորտիկ» նկարելու ռեժիմը, ապա նա արդեն խոչընդոտներ կարող է ունենալ՝ երեխաների տեսքով։
Մասնավորապես դա է բացատրում ինչպես են փորձում ընտրել «ին ադվանս», նրանց, ում ասենք, չեն հավանում, բայց ում երկրպագում են։ Ու դա շատ է պատահում։
Այնպես որ զգոն եղեք։
ու տենց

ասք ինտերնետով տվյալներ ուղարկելու մասին

այս գրառման մոտիվներով՝

մի անգամ ինձ պատմում էին, թե ինչպես է աշխատում ինչ որ մի համակարգ։
֊ ու հետո այն ուղարկում է տվյալները սերվերին։
֊ ո՞նց է ուղարկում ֊ հարցնում եմ։
֊ ո՞նց պետք է ուղարկի, ինտերնետով։
֊ հա, բայց ի՞նչ պրոտոկոլ ես օգտագորխում կապի համար։
֊ ասում եմ ինտերնետով է գնում։
֊ չաթ բո՞թ եք աշխատացրել։
֊ չէ այ մարդ ինչ չաթ։
֊ մե՞յլ եք ուղարկում։
֊ էէէէ
֊ լսի պետք է սոքեթ բացես չէ՞ հետո այդ սպասարկչի հետ ինչ որ պրոտոկոլով խոսես, չէ՞։ ասես բարեւ, այդ ես եմ։ ինքն էլ պետք է հասկանա ինչ ես ասում։ ինչպե՞ս ես խոսում։
ասում է՝
֊ ինչ խորացար, սոքեթ, բան, ասում եմ՝ ինտերնետով։
֊ ինտերնետով ինչպե՞՞՞՞ս ես ուղարկում, որ պրոտոկոլով։

պարզվեց, հտտպ հարցումներ է գերերացնում, ուղարկում սպասարկչին։
այսպես ես իմացա, որ ուր պետք է ու պետք չէ, հտտպ են օգտագործում «ինտերնետով» կապ հաստատելու համար։

ու տենց

ասք վեբ կայքեր գրելու մասին

֊ Ի՞նչ գրենք։
֊ Կայք։

Իմ մոտ տպավորություն է, որ հիմա ով ինչ անում է՝ դա «վեբ սերվիս» է։
Ոմանք, ճիշտ է, կենտրոնանում են այֆոն/անդրոիդ նախագծման վրա, ու ես դա բացատրում եմ նրանով, որ մոբայլ շուկան այն տեղն է, ուր անհատ ծրագրավորողները (դե՞ռ) կարողանում են իրենց գտնել։
Բայց մտահղացումների մեծ մասը վերաբերվում են վեբին։ Օրինակ, սթարթափ ուիքէնդին բոլոր ներկայացված պրոեկտները վեբ էին։ Ես այնտեղ հանդիպեցի ծանոթներիս, ում գիտեմ որպես «նեյթիվ» նախագծողներ, բայց նրանք նույնպես ներկայացրել էին վեբ պրոեկտ։ Բողոքեցին, որ հեշտ չէ սուզվել անծանոթ միջավայր, բայց դա իրենց չխանգարեց հաղթել ։Ճ (գուցե բնութագրող է որ նեյթիվ նախագծմամբ զբաղվող մարդիկ ունեցան ավելի լավ գաղափար)

Հիմա ինչպե՞ս է լինում, որ բոլորը զբաղվում են վեբով՞։ Գուցե դա առաջին հայացքից թվացող թեթեւ տեխնոլոգիանե՞րն են (ասենք պհպ)։
(Ասում եմ թվացյալ թեթեւ, որովհետեւ իմ համար տեխնոլոգիաները, որ փորձում են «թեթեւացնել» գործը, ու թաքցնում են օգտագործողից որոշակի մանրուքներ այդ թեթեւացնող շերտի հետեւը, դրանով իսկ անում են այնպես որ ինձ ավելի բարդ լինի։)

Իսկ օրինակ, ինչպե՞ս է լինում, որ համակարգի մեջ փոփոխություն անելու միտք չեն ունենում, բայց կայքի միտք ունենում են։ Գուցե, որովհետեւ չգիտեն, թե ինչ փոփոխություն է կարելի անել, որ ավելի լավ լինի, որովհետեւ նույնիսկ չգիտեն, որ եղածը լավ չէ։
Գուցե որովհետեւ նրանք ապրում են սեփականատիրական ծրագրերի աշխարհում, ուր, օրինակ կա windows որի հիշողության կառավարչի կոդը չես նայի, որ հասկանաս ինչպես է գրված, ու ինչպես կարելի է լավացնել։
Կարող է այն պատճառով, որ նրանք ապրում են աշխարհում, ուր կան սարքերի արտադրողի կողմից տրամադրված սեփականատիրական դրայվերներ։ Ու հետո այդ ծրագրավորողները ստիպված են լինում փոխել երկաթը, որովհետեւ այս սարքի համար արտադրողը տրամադրել է, ասենք xp֊ի դրայվեր, բայց ոչ 7֊ի, որ նոր (սակայն ոչ ավելի լավ) սարքերը ավելի շատ վաճառվեն։ Իսկ նրանք չգիտեն ինչպես գրել դրայվեր, ու չգիտեն որ կա rolling release համակարգեր, ուր առհասարակ չի լինում release բայց լինում են հաճախակի փոփոխություններ, քանի որ լավացումը եւ հետ համատեղելիությունը անհամատեղելի են։
Վերջերս զրույցի մեջ հնչեց՝ «եթե դու mysql֊ի կոդը նայած լինեիր, այն կյանքում չէիր օգտագործի»։ (Ի դեպ, ես դբ֊ներից չկամ, բայց եթե նրանցով գրեի, ապա firebird կօգտագործեի)

Երբեմն ես ասում եմ՝ դե նա ծրագրավորող է։ Նկատի ունեմ՝ ցանցառ չէ, կամ հաքեր չէ։
Հիմա բացատրեմ։ Մի անգամ ընկերներիս նշանդրեքին (դե էլ որտեղ այդպիսի մարդ կհանդիպես) ես ծանոթացա մի տղայի հետ, ով ասաց որ նկարիչ է։ Ինձ հետաքրքիր էր, ու ես հարցեր էի տալիս իր աշխատանքի վերաբերյալ։ Ու անկեղծ զարմացել էի, երբ իմացա, որ նա գնում է աշխատանքի։
Այսինքն նա ամեն առավոտ, իննից վեցը գնում է «ցեխ» ուր պատրաստում է հայտնի նկարների պատճեներ։ Հետո դրանք ուղարկում են Եւրոպա, ուր վաճառում են որպես ձեռքի գործ, որը ռեպրոդուկցիայից ավելի թանկ է։ Հետո էլ այդ տղան շուտ գնաց, ասաց պետք է շուտ արթնանամ, աշխագանքի եմ։

Նկարիչ, ով աշխատո՞ւմ է։ Իմ համար այդ երկուսը այնքան էլ համատեղելի չէին։ Չէ, ես գիտեի, որ կան, այսպես ասած ոչ ստեղծագորշող նկարիչներ, ով նախընտրում է զբաղվել ռեստավրացիաներով, բայց ոչ իրականացնել իրենց միտքը, որովհետեւ միտք չունեն։

Ու եթե նկարիչների մոտ միտք չունենալը նորմա չի ընկալվում, ապա ծրագրավորողների մոտ միտք չունենալը՝ նորմա է։ Նրանց մեծ մասը գնում են աշխատանքի ու գրում են «ձաձա»֊ների համար սոֆթ։ Եթե աշխատանքից հետո ինչ որ բան են անում, ապա դա սովորաբար փող աշխատելու, այլ ոչ թե միտք, գաղափար իրականացնելու համար է։
Այսինքն փողի, ոչ թե սիրո, հետաքրքրության պատճառով է։

Իսկ օրինակ plc նախագծման սոֆթ գրում են նրանք, ով թեմայի մեջ են։

Մասնավորապես դա բացատրվում է նրանով, որ մարդկանց մեծ մասը հետաքրքրվող, ու խորացող չեն։ Այդ մասին ես դեռ կգրեմ։
Բայց այլ պատճառը, որի մասին հիմա գրում եմ՝ չիմացությունն է, ոչ զարգացած լինելն է։
Այսինքն մարդիկ պարզապես չգիտեն, չեն պատկերացնում ինչպիսի խնդիրներ կարող են լինել, ու ինչ լավ բան կարելի է անել, եթե դա կայք չէ։
Նրանք չգիտեն ինչպես է աշխատում համակարգը, քանի որ իրենց համակարգը փակ է, ու նրանք չեն զգում որ կարող են այն փոխել, կամ որոշակի ներդրում ունենալ։ Մոտավորապես այնպես, ինչպես Սովետի ժողովուրդը չէր զգում, որ կարող է ազդել օրենքների վրա։
Ու այստեղ ես կարծում եմ, որ շատ լավ է, երբ ծրագրավորողները օգտագործում են ազատ ԾԱ ոչ միայն այն պատճառով որ ազատ է, ու հետեւաբար լավը, ոչ միայն այն պատճառով որ այդ գաղափարը իրենց մոտիկ է, այլ եւ այն պատճառով որ դա ավելի է զարգացնում, քան փակ աշխարհը, թույլ է տալիս տեսնել ինչպես է ամենը արված, ու երբեմն պահանջ զգալ դա լավացնելու, տեսնել ինչ կարելի է անել

ու տենց

ասք հին ու մոռացված սոց․ ցանցի մասին

Վերջերս այցելուների վիճակագրությունը նայելիս մտա ԿՄ֊ի ժապավեն, որտեղից իմ մոտ եկել են։ Պարզվում է, ԿՄ֊ում դեռ լիքը շեյրում կիսվում են։
Ես մտածում էի, որ reader֊ն ու սոց ցանցերը այդ «որմնախորշը» զբաղեցրել են։ Իսկ բլոգերում մնացել են նրանք, ով գոնե մեկնաբանում է մեջբերածը։
Բայց դա նրանից էր, որ ես ԿՄ֊ն ընդունում էի որպես վեբ լոգ հարթակ։
Իսկ փաստացօ ԿՄ֊ին վերաբերվում են որպես սոց․ ցանցի։ Իզուր չեն բաժանորդագրությունները «ընկերներ» անվանում։

ու տենց

ասք բնավ ոչ ոչխարների մասին

այստեղ պատմում են այն մասին, ինչպես են աշակերտներին «քշում» իշխանական հավաքի։
ու ակնհայտ է, որ դա պետք է աշակերտներին դուր չգա։
ոչ մի մեր հասարակության նորմալ մարդու դա դուր չի գա։
իսկ եթե մեր հասարակությունը սարքել այնպիսին, որ նորման լինի «ոչխար», ապա այդ հասարակությունը չի գոյատեւի։
այնպես որ, ինչքան ՍՍ֊ի հեռու նայող հայացքով լուսանկարները շատանան, այնքան իրեն ավելի վատ են վերաբերվելու։

ու տենց