ասք ականատեսների մասին

այնքան չեմ սիրում որ այսպիսի փոստեր պետք է գրեմ։

լրիվ #էսուրեմընկել վիճակից է։

ռադիո֊ով ասացին՝

«աղանդները արդեն քանդում են ընտանիքներ»

Մեջբերեցին մի նախարար ու հայտնեցին որ արդեն ութ ամուսնալուծության դեպք է գրանցվել, որոնց պատճառն այն է, որ ամուսիններից մեկը «Իեհովայի վկա» է, իսկ մյուսը՝ ոչ։

Իսկ եթե մեկը սկսեր սիրել հնդկական կինո, իսկ մյուսը դա չհանդուրժեր, որովհետեւ պակիստանի կինոն ավելի լավն է, ու նրանք որոշեին բաժանվե՞լ։

ինչո՞վ է դա նախարարի խնդիր, ու ինչո՞վ է դա հասարակության խնդիր։

եթե ինչ որ եկեղեցու ներկայացուցիչ, կամ այդ եկեղեցին որպես կազմակերպություն խախտում է օրենք, ապա հարուցեք գործ, թող ոստիկանությունը, դատարանը դրանով զբաղվեն։

Եթե այդ եկեղեցին հակասահմանադրական է, իրոք վտանգավոր է, ապա արգելեք։ Ի վերջո, ֆաշիստական կուսակցությունը արգելված է, եթե չեմ սխալվում, նույնիսկ դաշնակցությունն է արգելված մի շարք երկրներում որպես տեռորիստական կազմակերպություն, ու գործում է հայդատ անունի տակ։

Իսկ «քանդում են ընտանիքներ» արտահայտությունը, այսինքն հասարակության երեւակայական (мнимые) խնդիրներ ստեղծելու նպատակի մասին կարելի է ենթադրել որ

ա ֊ ցանկացած այսպիսի «խնդիր» շեղում է քաղաքացիներին իսկական խնդիրներից։

բ ֊ առաքելական եկեղեցին մտահոգված է իր եկեղեցիների շուկայում ոչ այնքան մրցունակ լինելով, չնայած արդեն իսկ ունի այն հնարավորություններն ու լիազորությունները որ աշխարհիկ պետությունում չպետք է ունենար։

գ ֊ բռնապետական ռեժիմներին օգտակար են ոչ հանդուրժող, այլ մտածողություն չընդունող քաղաքացիներ։

Անձամբ իմ համար, ինչ ԻՎ, ինչ ադվենտիստները, ինչ կատոլիկները, ինչ առաքելական եկեղեցին՝ բոլորը հակագիտական գաղափարներ տարածող, եւ գիտական պրոգրեսը խոչընդոտող կազմակերպություններ են․ ու ընդհանուր առմամբ ոչ մեկը մյուսից առանձնապես լավը չէ։

ու տենց

պիտակներ՝ մէջբերում