ասք ֆուտբոլային հաջողությունների մասին

Ենթադրում եմ, որ եթե ԼՏՊ-ն ժողովրդի մոտ ասոցացվում է նեոլիբերալ չար կապիտալիզմի հետ, ապա ՍՍ-ն լրիվ հակառակը՝ այն ուրախ փուչիկավոր դեկորատիվ սոցիալիզմի։

Իսկ այդ խորհրդային սոցիալիզմի ռեալիզացիան գոնե ենթագիտակցաբար, բայց շատերը հավանում են։

Ու այստեղ կա մի բան, որ երկու խումբն էլ բաց են թողնում։

Կապիտալիզմ, սոցիալիզմ, ինչ ուզում է լինի։

Իշխանությունը, ուժը փտում է, այլասերվում է։

Ու լավ, կամ ավելի լավ սոցիալ տնտեսական պայմաններ ժողովրդի մեծամասնության համար չեն լինի, մինչեւ նրանք շարունակեն լինել բնակիչներ։

Այլապես ամենաշատը ինչ կհասնի այդ բնակիչներին՝ եւրոտժվժիկ, ֆուտբոլ, ու «մեղեդի» սրճարանը ամիսը ն անգամ։

Ուժեղ ընդդիմության ազդեցության տակ կարող են լինել ձեւական լավացումներ, օրինակ այն, որ հիմա կարելի է ստանալ երկրից դուրս գալու համար անհրաժեշտ կնիքը հինգ րոպեյում։ Իսկ առաջ պահանջվում էր մի շաբաթ, իսկ երեք օրվա համար վերցնում էին կաշառքներ։

Բայց ցանկացած ուժը փտում է։ Ու փտելու է, եթե բնակիչների տեղը չլինի ժողովուրդ, իսկ համակարգը չլինի ժողովրդավարական։

Իսկ կապիտալիզմ թե ինչ, դա արդեն էական չէ։ Օրենքները կլինեն այնպիսի, որ ժողովրդին, այսինքն մեծամասնությանը, ոչ թե ընտրյալներին, լինի ավելի լավ։

Հա, վերջերս Օբաման դիմել էր ամերիկացիներին։ Խոսում էր լրիվ ոնց որ մեծ մարդկանց հետ։ Չէր ասում, սաղ լավ ա, չէր խաբում։ Ասում էր՝ վատ ա, ու երկու ձեւ ունենք, կամ բոլորիդ վատ կլինի, կամ կարող ենք այնպես անել, որ մեծահարուստները ավելի շատ տուժեն, իսկ մեծ մասի վրա առանձնապես չզգացվի։ Ասաց՝ ես դա անել չեմ կարող, թույլ չեն տալիս։ Եւ առաջարկեց՝ գրեք ձեր կոնգրեսմենին։ Բնականաբար, եթե կոնգրեսմենը ստանա լիքը նամակ, նա ավելի մեծ շանսեր ունի հրաժարվել կաշառքից, եւ մտածել իր ընտրողների մասին, քանի որ համակարգը գործում է, ու նա ընդամենը այդ մարդկանց վստահությունն է ստանձնել, ու կարող է այլեւս չունենալ։

Հա, իրենց մոտ էլ սաղ լավ չի, իսկ ժողովրդավարությունը որ խոսում են, ամենալավ դեպքում իրենց իսկ համար է, այն էլ որոշ չափով։ Բայց այդ որոշ չափը որոշակիորեն տարբերվում է մեր ունեցած որոշ չափից։

Իսկ գիտեք, ես բնավ չեմ ուրախանում ֆուտբոլի հաջողությունների համար։ Հա, օլիգարխները ծախսում է փող, որ մենք ուրախանանք։ Ի՞նչ փող։ Մեզանից գողացած փող։ Այն փողը որ ասենք որպես հարկ չի ձեւակերպվել։ Շնորհակալություն, պետք չէ։ Եկեք չունենանք լավ ֆուտբոլ, բայց ունենանք աշխատող համակարգ։ Ուզո՞ւմ եք լավ ապրել՝ ապրեք։ Բայց ցավոք դեռ այլ հրաշալի ձեւ իշխանությունների վրա ազդելու ոչ ոք չի մտածել բացի «քաղաքական պայքարից»,  չկեղծ ընտրություններից, ու ազատ խոսքից։

ու տենց

պիտակներ՝ մտքեր