պատմություն տասնիննամյա աղջկա եւ Ն-ի մասին

ես նոր այսօր հասկացա Ենգիբարյանի տասնիննամյան նովելը։

ինչի՞ պիտի Ն-ը, մեծ բոկսյոր, այնքան ոչ անտարբեր լինի անկապ տասնինամյա աղջկա հանդեպ։ Նա այդպիսի աղջիկներ արդեն բավական շատ տեսել է, պարզապես լավիկ ուրախ երիտասարդ աղջիկը նրան հավասարակշռվածությունից չէր հանի։

Ես հասկացա, որ նրանք, Ն-ը ու տասնիննամյան, առաջ միասին էին։ Ու գուցե բաժանվել են հենց այն մշակութային տարբերության պատճառով, որ գծել է իրենց տարիքը։
Ու հիմա ես շատ ավելի լավ եմ հասկանում Ենգիբարյանին ու այդ նովելի ողջ դրաման։


ու տենց

ասք սպասումների ու զարգացման մասին

Իմ սիրված գրողների շարքը համալրեց։

Մի երկու բան ասեմ, իր քվանթային հոգեբանության մեջ նա զուգահեռներ է տանում քվանթային էֆեկտների ու մարդկային մտածելակերպի մեջ։ Օրինակ, ուզում ես գրանցել մասնիկ՝ գտնում ես մասնիկ։ Ուզում ես գրանցել ալիք՝ խնդրեմ, ստացիր։ ։Ճ Նույնը ոչ միայն մարդկանց հետ է գործում, այլ նույնիսկ ժողովրդների, համայնքների։

Մեջբերեմ Ուիլսոնին՝

Если вы относитесь к молодому человеку как к вору, он начнет чувствовать себя рядом с вами неуютно. Неопытному глазу это будет казаться «виноватым» поведением. Если врач ожидает от пациента, что тот выздоровеет, это оказывает определенное воздействие на пациента; если врач ожидает, что пациент умрет, это тоже окажет свой эффект. Приверженцы Христианской Науки и другие «исцелители верой» не могли бы заниматься своим делом, если бы самоосуществление ожиданий не срабатывало статистически достаточно часто при самых разных заболеваниях — иногда даже очень серьезных.
Каждая страна, создающая империю, объявляет завоеванные народы ленивыми, грязными, невежественными, неразумными и вообще «низшими». И что же? Большинство подчиненных народов очень скоро начинает демонстрировать поведение, вполне соответствующее этим ярлыкам. Этот процесс можно было наблюдать у ирландцев за 800 лет британского владычества, у американских индейцев под властью белых, у африканцев, угнанных в рабство, у женщин за последние 3000 лет патриархата и т.д.
Такое же самоосуществление ожиданий часто случается и с иммигрантами. В Америке ирландцы статистически стали очень «ленивыми», когда им назначили эту роль; но когда достаточно много ирландцев смогло достаточно сильно воспротивиться этому ярлыку и стать мощной (и воинственной) силой в политике и бизнесе, «леность» ирландцев как группы «чудесным образом» начала сходить на нет. (И тогда настал черед пуэрториканцев играть роль Низшего Щенка…)
Я был знаком с одной женщиной в Чикаго, у которой была дочь, дважды за время обучения в школе познавшая на себе силу ярлыков. Поступив в школу начального уровня, девочка вроде бы показала плохие результаты при тестировании уровня интеллекта и была определена в класс «для медленно обучающихся». Там она и оставалась все восемь лет начальной школы.
Затем, при поступлении в среднюю школу, она прошла еще одно тестирование и попала в высший один процент. Девочку отправили в «ускоренный» класс, где она начала демонстрировать высокий интеллект, который не проявился за все годы начальной школы.
Может быть, это новый ярлык создал новый интеллект? Или мы должны предположить, что результаты тестирования в начальной школе перепутались и девочка по ошибке получила чужой балл? Мне лично больше нравится вторая теория, хотя… с другой стороны…

«Փրոմեթեւս ամբստամբածը»-ի մեջ Ուիլսոնը գրում է որ կան մարդիկ «մտածող» ու «ապացուցող»։
Եթե մտածողը մտածի որ արեւը պտտվում է երկրի շուրջ ապա ապացուցողը դա անպայման կապացուցի։ Իսկ եթե մտածողը մտացում է որ այս սուրբ ջուրը բուժում է, ապա ապացուցողի օրգանիզմը ամեն ինչ կանի, որ իրա մեջ նենց փոփոխություններ լինեն որ այն բուժվի։ Ապացուցելու համար, ոչ մի պոեզիա։
Երեկ կարդացել եմ մի գրքում էպիգրաֆ այն մասին որ ամերիկացի գիտնական Նյուքոմը (1835-1909) մաթեմատիկորեն ապացուցել է որ անհնար է ստեղծել թռչող սարքեր որոնք օդից ծանր են։

Փաստորեն, լրիվ գիտականորեն կարելի է ասել, որ ինչպիսին ես ակնկալում մարդկանց, աշխարհի վերաբերմունքը քո հանդեպ, այն կձգտի համապատասխանել քո սպասումներին։ Կսպասես, որ քեզ ոչ ոք չի սիրի՝ չեն սիրի, կսպասես, որ կդավաճանեն՝ կդավաճանեն, կսպասես որ կուրախացնեն՝ կուրախացնեն։
Ընդհանուր առմամբ, իհարկե։
Իսկ իմ բազմաթիվ ֆբ-յան ծանոթների մեջ ընդամենը մի քանի հոգի կա որ պոզիտիվ բաներ են ակնկալում դատելով ստատուսներից։ Հիմնական մասը գրում են ինչ վատ ա ամենը, ու ընդամենը մի քանի հոգի ով կյանքին սեր ա խոստովանում, սիրում ա ապրել, լավ սպասելիքներ ունի։
Ասենք մեկը այդպես էլ գրել է՝ «ոնց եմ սիրում կյանքը (կյանքիս չէ)»։ ։Ճ
Ու դրանք սովորաբար հետաքրքրասեր են, լիքը տարբեր բաներ են սիրում(կամ մարդկա՞նց), զարգացած են ավելի։
Այսպես, մի այլ կերպ զարգացումը օգնում է լավ ապրել։ Ես հիմա ավելի համոզված եմ, որ զարգացած մարդն է կրակ հայթհայթելուն հասել, ու անիվ հորինել։
ու եթե դու լավ չես, ապա բավանին զարգացած չես դեռ։ կարճ լուծումներ չկան, կա հավես բայց ցավոտ զարգանալու ուղին։
ու տենց

ասք ինչի համարի մասին

Ես առաջ մտածում էի որ շուն պահելու թերություններից այն է, որ երբ հիվանդանում է, պարալիզացվում ես։ էլ ոչ մի բան չես կարող անել, ոչ դասի ոչ աշխատանքի գնալ, իրոք գնալ, մտքով, ոչ մի բան անել չի լինում։
բայց արի ու տես շուն ունենալը պարտադիր չէ։

ինչ որ կոդ եմ քիչ քիչ բզբզում, լավացնում։
ու մտածում եմ՝ ինչի՞ համար եմ անում։
ասենք էն ծրագիրը գոնե Ավթանդիլյանին պետք էր։

ես ահավոր խիստ եմ լինում այն մարդկանց հանդեպ, ում անտարբեր չեմ։ էդ պատճառով տենց մարդիկ չեն լինում ։Ճ ասում եմ՝ քո մոտ ախր տենց լավ ստացվում է, մի քիչ եթե աշխատես, կազմակերպված, նենց լավ գործ կանես, ինձ պետք ա որ անես։ երեւի զարգացում եմ ուզում տեսնել, չգիտեմ։

իսկ ո՞ւմ ա պետք ես ասենք արնետազավրին ավարտեմ։

ՀԳ․ ինչ լավ ջազ միդիներ եմ գտել, օգնում է աշխատել։

ու տենց

ասք նոկիա առնելու մասին

նոկիա խանութում մի տղա ընտրում է հեռախոս։

– ոչ մի ինտերնետ բան պետք չի, բայց որ ժենստվենի լինի
– հա ախպեր – ասում է վաճառողը ու ցույց տալիս տարբեր մոդելներ։
– բայց սա շատ էժան է – դարդոտվում է գնորդը – բայց դուրս գալիս է։
– իսկ գուցե սա՞ – առաջարկում է վաճառողը
– չէ, ի՞նչ ես ասում, սա լուրջ մարդու համար է – նեղանում է գնորդը
– կնոջդ համար՞ – հարցնում է վաճառողը
(ոնց էլ իմացավ)
– Հա։ – ասում է – դե տուր։

Վաճառողը միացնում է հեռախոսը, ստուգում, ընտրում է ինտերֆեյսի լեզուն, ու ես նկատում եմ որ հայերեն կա։

– Այո, հայերեն ինտերֆեյս՞ – զարմանում եմ։
– դու ո՞րն ես դրել – անհանգստացած հետաքրքրվում է գնորդը։
– ռուսերենը – պատասխանում է վաճառողը
– հա ապրես – հաստատում է գնորդը

ու հետաքրքիր էր ընկալումս․ ես մտածում էի, խեղճ մարդը եկավ, կնոջ համար խնայած փողերով հեռախոս է առնում։ բայց նա գրպանից հանեց նենց հաստ քսանհազարականների դաստա, ու մի հատ էլ, ու տենց մի երկու երեք թերթիկ հանեց, վճարեց, ու գնաց։
ու ես հասկացա որ իր մոտ չէ, այլ իմ մոտ պետք է լիներ կլասային ատելությունը։

ու տենց

ասք քոնվերտելու մասին

Բոլոր նրանց ով ինձ ժամանակին հարցրել է։
Դեռ 2006-ին մի փոքրիկ պրոեկտ եմ գրել, որ առանց ֆորմատինգի կորստի ms word doc-երը armscii-8-ից դարձնում է utf-8
Այն ծրագիրը աշխատում էր office xp-ի հետ, ու ավելի նոր տարբերակների հետ չէր աշխատում։ Իսկ ինձ ինչքան խնդրել են փոխել, ես չէի կարողանում քանի որ ձեռքի տակ վինդովս չունեի։ Հիմա ասացի Ավթանդիլյանին որ բզի ինձ ամեն շաբաթ, որ չմորանամ ու մի օր ժամանակ լինի անեմ։ Հերթական անգամ նրան էր պետք։

Ու ահա նոր տարբերակը այստեղ։
Քաշեք հենց hyaena-1.1.zip-ը։ Այնտեղ րիդմի կա։
Շատ հեշտ է օգտվել։ Կամ բացում եք ֆայլ (open) ու ասում եք որ անունով պահի քոնվերտ արածը (save) ու սեղմում convert! որ քոնվերտի, կամ նշում եք չեք բոքսը, ընտրում պանակ (directory) ու այդ պանակի մեջ ինչքան դոկ կա, ու դրա մեջ քանի պանակ կա ու դրանց մեջ քանի փաստաթուղթ, լրիվ կանի։

Ի՞նչ է պահանջվում։ մս օֆիս ունենալ կոմպի մեջ։
Ես ստուգել եմ այս անգամ մս օֆիս 2007-ի հետ։

կարծես աշխատում է։

այնպես որ եթե ձեր հիմնարկում լիքը armscii-8 տեքստեր կան, լցնում եք լրիվ մի պանակի մեջ, ու տալիս որ քոնվերտի։
ու լրիվ կդարնան utf-8։
Ֆորմտաինգի կորուստ չի լինի որովհետեւ հենց օֆիսն է դա անում իրականում։
Ծրագիրը ինքը փոքր է, ոչ մի դոթնեթ բան ման չի պահանջում։

ու տենց

ասք նախագահների մասին

շատ լավն է՜ է՝
երեք նախագահ – ՌՖ նախկին նախագահ, ընթացիկ նախագահ, ու ապագա նախագահ՝

վիա
այ ես մտածում եմ, հատո՞ւկ է մթացրել նկարը լուսանկարիչը թե այդպես ստացվել է։ նախորդ նկարը լավ լուսավորված է։ այս նկարը շատ ավելի լավն է մութ։ վերցնում ենք պոպկորն ու հետեւում պարոնայք նախագահներին, մեդվեդեւը առաջարկեց ընտրել պուտինին, պուտինը՝ մեդվեդեվին, հետո մեդվեդեւը պուտինին, հետո էլի պուտինը մեդվեդեւին, հետո մեդվեդեւը պուտինին․․․ ու դա այն ժամանակ երբ պարզվում է որ լույսի արագությունը բնավ սահման չէ առնվազն ՑԵՐՆԻ նեյտրինոների համար։
հետո էլ ասում են՝ դեմոկրատները։
բամբասանքներ, խարդավանքներ, հետազոտություններ – մնացեք մեզ հետ

ու տենց

ասք դեբատների մասին


ահագին նայվում է։ «ես հասկանում եմ արաբներին, արաբները հասկանում են ինձ, բայց մեզանից ոչ մեկ չի հասկանում պրոֆեսոր Դերշովիցին»։ լրիվ վերջն է։

ու տենց

ասք պատասխանատվության մասին

ես ահավոր վատ էի վերաբերվում այս բառին։
հետո մի օր ես հասկացա որ նրանից խուսափելը անհնար է։
դա պարզապես այսպես է՝ ապրում ես ապրում քո համար, ու գիտակցում ես որ լիքը պատասխանատու ես։ պատասխանատու ես, որովհետեւ չես կարող անտարբեր լինել լիքը բանի հանդեպ։ չես կարող անտարբեր լինել նույնիսկ շենքերի, քաղաքի հանդեպ։ չես կարող անտարբեր լինել այս կամ այն շան հանդեպ։ երբեմն ասում են որ «տեր» ես զգում։ սկսում են գրել՝ «մենք ենք այս քաղաքի տերը»։ ես ուրախացել եմ ահագին երբ լսել եմ այն պսակադրության մասին, երբ աղջիկը նույնպես ասել է՝ «տեր եմ»։ որովհետեւ նա էլ է տեր կանգնում, ճիշտ է ասում։
ու րմս-ը ասում էր՝ ցանցառները ինչքան ուզում են կարող են մտածել որ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, միեւնույն է քաղաքականությունը կհետաքրքրվի նրանցով։ մտածել, որ դու ոչ մի բանի համար պատասխանատու չես իրականում շատ հարմար է, պարզապես սուտ է։
որովհետեւ պատասխանատվություն չունենալու համար պետք է գնալ սարեր ու սնվել միջատներով։
ու այո, դա շատ ավելի հեշտ է, քան ապրել։
ու ես ուզում եմ ասել որ պատասխանատվության զգացումը իրականում լավ զգացում է, չարժի դրանից խուսափել։ ու հա, թվում է թե որ բարդ է տենց, բայց ոչ ոք չի խոստացել որ հեշտ կլինի։

ու դրանից մասնավորապես հետեւում է, որ ես դեռ շուն պահելու եմ։

ու տենց

ասք Մանվել Սարգսյանի հիշողությունների մասին

14-17 сентября армянские отряды освободили депортирован-
ные села Манашид, Бузлух и Эркедж Шаумянского района.
Возможность проведения подобных акций была непосред-
ственно связана с резким изменением политического климата
в регионе в связи с событиями 19 августа 1991 года в Москве.
Начало распада СССР и коммунистического режима парализо-
вали режим чрезвычайного положения в НКАО. Хотя войска
МВД СССР продолжали оставаться в Нагорном Карабахе, но
деятельность их коренным образом изменилась. Провозглаше-
ние демократических u1087 принципов в России и осуждение многих
49
высокопоставленных чинов бывшего СССР, непосредственно
виновных в организации депортации армянских сёл Нагорного
Карабаха, подорвали основы режима в регионе.
Войска МВД СССР взяли принцип невмешательства в во-
енные действия сторон конфликта. В этих условиях сложилась
ситуация военного и организационного преимущества армян
Нагорного Карабаха над военным присутствием Азербайджа-
на. Поражение Азербайджана на этом этапе и крах политики
подавления были неминуемы.

եւ լիքը այլ հետաքրքիր տեղեկություններ Սվետլանա Լուրյեի կայքում այս տարի տեղադրված Մանվել Սարգսյանի նյութում։

ու տենց

ասք հանրաքվեի մասին

Ուզում եմ պատմել որտեղից եղավ այդ սեպտեմբերի 21-ը։ 1991 թվի մարտին Հայաստանում հայտարարվեց հանրաքվե, որ պետք է անց կացվեր վեց ամիս անց, սեպտեմբերի 21-ին։ Գիտե՞ք ինչի հենց վեց ամիս անց։ Որովհետեւ այն ժամանակ ոչ մեկի հավատը չէր գալիս, որ ԽՍՀՄ-ը փլուզվելու է։ Գերմանիայի կանցլեր Կոլը ասել էր որ կընդունի մերձբալտյան պետությունների անկախությունը, իսկ եթե դա աներ Գերմանիան, ապա միջազգային ճանաչումը հեռու չէր լինի։ Ուկրաինան եւ Բելարուսը արդեն իսկ ՄԱԿ-ի անդամ էին, ու գուցե դրանց դա օգներ։ Հայաստանը ոչ ՄԱԿի անդամ էր, ոչ էլ Մոլոտով-Րիբենթրոփ պակտի սուբյեկտ։ Իսկ ինչպես հիմա ասում են որ Կոսովոն Արցախի համար պրեցեդենտ չէ, այնպես էլ նրանց անկախությունը Հայաստանի համար պրեցեդենտ չէր լինի։

Այնպես որ ԼՏՊ-ն որոշել էր (ենթադրում եմ որ նա) որ պետք է հասնել անկախությանը հենց ԽՍՀՄ օրենքներին համաձայն։ Ի՞նչ են անելու, ո՞նց են խոչընդոտելու եթե մենք իրենց իսկ օրենքով ամեն ինչ անենք։ Ի դեպ, Հայաստանը երեւի թե միակ ԽՍՀՄ հանրապետությունն էր որ կարող էր ԽՍՀՄ օրենքի պահանջները կատարել։ Ըստ այդ օրենքի, պետք էր հայտարարել հանրաքվե, անց կացնել այն վեց ամիս անց, եւ արդյունքում, ամբողջ բնակչության 75%-ից ոչ քիչը պետք է հավանություն տար անկախ Հայաստանի գաղափարին։

Ինչու՞ դա կարող էր անել միայն Հայաստանը։ Որովհետեւ այլ խորհրդային «ռեսպուբլիկաներում» արդեն շատ էին ռուսները ոչ լոկալ էթնոսների ներկայացուցիչները։ Օրինակ, Ղազախստանում ղազախները կազմում էին ընդհանուր բնակչության երեսուն տոկոսը, իսկ Լատվիայում միայն բնակչության կեսն էր էթնիկապես լատվիացի։ Այնպես որ Լատվիայում անց կացրին պլեբեսցիտ, ու հազիվ հավաքել էին իրենց 50%-ից շատ ձայները այն էլ քվեարկողների թվից, ոչ թե բնակչության ընդհանուր կազմից։ Հայաստանը ամենամոնոէթնիկ խորհրդային հանրապետությունն էր։

Այն ժամանակ, ինչպես եւ հիմա շատերը անկախությանը դեմ էին։ Նրանք ասում էին, մեզ թուրքերը կկտրեն, մենք ի՞նչ ենք անելու առանց մեծ եղբոր՝ Ռուսաստանի։ Այդ մտքերը, իմ կարծիքով, ահագին սառեցրին հենց ԽՍՀՄ զորքերը, որ շատ շուտով հայտնվեցին Երեւանի փողոցներում։ Օպերայում, ու ամբողջ կենտրոնով ռուս զինվորներ էին։ Ու դա բնավ հաճելի չէր ու դա ահագին փոխեց մարդկանց։

Բացի դրանից ԽՍՀՄ-ը որոշեց լուծել Արցախի հայերի խնդիրը դրանց տեղահանելով խորհրդային զորքերի օգնությամբ։ Սկսվեց «կոլցո» օպերացիան Ադրբեջանում։ Խորհրդային զինվորին հավատքը այնքան էր, որ արցախցիներից շատերը, ով կարող էր պայքարել ադրբեջանի օմոնի դեմ, հանձնում էին զենքը խորհրդային սպաներին։

Հետո, ամառը ես մի օր արթնացա, ու տեսա որ կենտրոնական հեռուստատեսությամբ ու նույնիսկ Ռոսիա ալիքով ցուցադրում են «կարապների լիճը»։ հետո հայտնվեց Միտկովան, ու այնքան տխուր ասաց որ այժմ մենք կդիտենք «ԳԿՉՊ» կոմիտեի հայտարարությունը, որ բոլորը անմիջապես հասկացան որ շատ վատ բան է եղել։ Վրեմյա ծրագրի ութսունականների շապկան վերադարձավ։ Մեր հեռուստատեսությամբ հիշում եմ Վազգեն Մանուկյանի ելույթը, ով ոչ անիմաստ դուխ էր տալիս, ոչ էլ ասում էր որ ամենը լավ է։ Բոլորը սպասում էին։

Մենք լավ զգացինք որ մենք անկախ չենք։ Ու հիմա, եթե ԽՍՀՄ ղեկավարները Կրյուչկովն ու Յազովն են լինելու, ապա վերջ ազատություններին, վերջ Արցախյան եւ ազգային ազատագրական պայքարին։ Մենք այլեւս կոնտրոլ չունենք։ Մենք կրկին զգացինք ինչ կարեւոր է լինել անկախ Մոսկվայում կատարվող իրադարձություններից։
Մեր բախտը բերեց, ու Ելցինը կարողացավ տիրապետել իրավիճակին, իր կողմից էր «ալֆա» խումբը, ժողովուրդը դուրս եկավ պաշտպանել սպիտակ տունը, ՌՖ կառավարությունը, մոտեցող տանկերից, պատրաստեց բարիկադներ։ Ելցինը բերեց Գորբաչյովին հետ Մոսկվա, կողմպվեց իր հետ սենյակում մի երկու օրով ու բացատրեց որ աշխարհը փոխվել է։ Ես հիշում եմ երբ հավաքվեց ԽՍՀՄ ազգային պատգամավորների խորհուրդը ու ընդունեց ԽՍՀՄ լուծարվելու մասին որոշումը։ Ես շատ անհանգստանում էի որ չեն ընդունի։ Հա։

Ինչպես տեսնում եք այդ վեց ամսվա ընթացքում լիքը բան է եղել։
Ու սեպտեմբերի քսանմեկը արդեն տոն էր բոլորի համար ու մարդիկ շատ ուրախ էին որ մասնակից են դառնում իրենց երկրի անկախությանը
Դա իրական տոն էր բոլորի համար։
Ես մոտ տասներեք թե տասնչորս տարեկան էի, ու գնացի քվեարկելու նույնիսկ իմ հեռու հերեղբոր հետ իր համար, ով գնում էր Հայաստանից որովհետեւ իր կինը ռուս էր, ու նրանք որոշել էին տեղափոխվել Ռուսաստան։ Ինձ թույլ տվեցին վերցնել թերթիկը եւ տանել նետել այն։

Հ մեկ ալիքով ցույց էին տալիս Շվարցի վիշապին
Գովազդ անել այլեւս չէր կարելի, իսկ ֆիլմ ցույց տալ կարելի էր ։Ճ Բայց ֆիլմը ազատության մասին էր, ազատության գլուխներում։

Հետո, երկու օր անց Հայաստանը հայտարարեց անկախությունը։ Մենք չէինք սպասում որ դա կլինի այնքան շուտ։ Ըստ ԽՍՀՄ օրենքի պետք է սկսվեր գործընթաց որ պետք է տեւեր հինգ տարի։ Բայց ԽՍՀՄ-ը այլեւս գոյություն չուներ ։

Բայց ժողովրդի համար տոնական օրը հենց հանրաքվեն էր։
Ու շատ լավ է որ անկախության տոնը դա խորհրդարանում հռչակելու օրը չէ այլ հենց հանրաքվեի օրն է։

Շնորհավոր՛

ու տենց

ասք չռփելու մասին

ձեզ քա՞նի անգամ են չռփել։
եւ ո՞նց դրանից փոխվե՞լ եք։
ես լիքը չռփել եմ, ինձ լիքը չռփել են։
ու դա լրիվ անիմաստ էր։

ես ուզել եմ ասել՝ դու սխալ ես, ես ճիշտ եմ։
ինձ ուզել են ասել՝ դու սխալ ես, ես ճիշտ․․։

եւ՞

ո՞վ է ում համոզել։

ասում ենք՝ դու սենցն ես, որ սենց ես մտածում։
հա իսկ դու սենցն ես։

չռփելով չեն փոխում։ անիմաստ է։
ու առհասարակ փոխելը անիմաստ է։
ու անհնար։

այնքան բանալ ակնհայտ բաներ եմ ասում,
բայց նրանից է որ ես իրականում այնքան բանալ տղա եմ

ո՞ւմ եմ ասում։
ի՞նձ։ մեկա լիքը սխալվել եմ։ ու էլի լինելու է որ չեմ դիմանալու․․․
ձե՞զ։ ես որ այնքան գիրք եմ կարդացել, ու իմանալով, մեկա արել եմ, հաստատ այդ գրքերից ավելի համոզիչ չեմ լինի։
երեւի մինչեւ իր փորձի վրա չզգա մարդ, ինչ սխալներ է անում,
վատ չզգա, չզղջա, չապրի, այդ սխալների համար,
չի սովորի
չանել
սովորելը ցավոտ է, ցավը սովորեցնում է
դե ինչ ասեմ․․ խեր լիներ․․․

ու տենց

ասք իմփրինթինգի մասին

Սաթենիկը նոր տեքստ է գրել որը իմ համար կարեւոր էր, ես հարցեր ունեմ, բայց չունեմ պատասխաններ։

ու սա այն դեպքն է երբ եթե ես չճանաչեի հեղինակին, անպայման կուզենայի ծանոթանալ ու հարցեր տալ։ Օրինակ, նա պարզապես բարձրաձայնո՞ւմ է հարց, թե ունի ինչ որ պատասխան, կարծիք։

սկսեմ նրանից, որ այն մարդը, ով ծնվել է այն մոլորակի վրա, իրականում այնքան էլ երկրի մարդ չէ։ որովհետեւ նա արդեն իսկ ձեռք բերեց իմպրինտներ ու ձեւավորեց համոզմունքներ, կապեր ստեղծեծ ուղեղի մեջ, ու այդ ամենը՝ այնտեղ, ոչ թե երկրի վրա։
մարդը՝ մշակութային էակ է, իսկ նա չէր կարող լինել երկրի մշակույթին մոտիկ։
Այսինքն կարելի է հասկանալ որ դու հենց դա ես շեշտում, որ մարդը՝ գեները չեն, այլ մշակույթը։ Ու ես չեմ կարող չհիշել հիանալի պատմվածք հրեաների տիեզերական կոնգրեսի մասին։
Բայց ինձ հուզեց այլ հարց
Մենք բոլորս տարբեր ենք։ Չկա մեր պեսը։
Մի կողմից՝ մենք կարողանում ենք ընկերություն անել այն կենդանիների հետ, ում ընկալման, իրականության թունելը մեզ մոտիկ է՝ օրինակ շների, կապիկներ, կատուների հետ, իսկ օձերի հետ մեզ շփվելը շատ ավելի հազվադեպ է հաջողվում, որովհետեւ նրանք շատ տարբեր են ընկալում իրականությունը, իրենց umwelt-ը բավականին տարբերվում է։

Մի կողմից իմանալը որ բոլոր մարդիկ տարբեր են, ու ունեն տարբեր ընկալում, որ իրականությունը անճանաչելի է, օգնում է լուծել շատ խնդիրներ ու թյուրիմացություններ։ Դրանում է հանդուրժողականության տեսական հիմքը ու խաղաղ ընդհանուր ապագայի նախապայմանը։

Ու մեծ հարց է, իմ համար, եթե մենք բոլորս տարբեր ենք։
Արդյո՞ք պետք է ձգտել նույն, նման մարդկանց, ում հետ շփում հաստատելը ավելի հեշտ է, բայց մյուս կողմից դա մի տեսակ կողպում է մարդուն իր իսկ ընկալման մեջ, նա չի տեսնում ու լսում այլ բաներ։
Թե՞ լավ է խիզախություն ունենալ ու կարողանալ ընկերանալ ու ապրել այլ ձեւի մարդկանց հետ։ Եթե առհասարակ դա հնարավոր է։ Ու ինչու՞ հնարավոր չէ։ Ասում են, լավ հարաբերությունների հիմքը՝ ընդհանուր, համընկնող արժեքներն են։ Նաեւ ասում են՝ մի փոխեք մարդկանց, կամ ընդունեք ինչպիսին կան, կամ մի ընդունեք։ Ընդհանուր առմամբ, չընդւնելը ո՞րն է, նա մեկա կլինի, եթե չսպանես։ Պարզապես չի լինի քո կյանքում։ Ու արդյո՞ք դա ուժեղ քայլ է թե թույլ, այդ մարդկանց կյանքից հանելը։
Ես չունեմ այդ պատասխանները։
ու տենց

ասք բերետների մասին

– իսկ կարմրոտ բերետները կագէբէի սպեցնազն են։
– հաաաա․․․
– ահա, մեկ էլ կան սեւ բերետներ – դրանք ղարաբաղցիներն են, կան կանաչ, դրանք ամերիկայում են սպեցնազ․․․ կան երկնագույն․․․։
– իսկ ամերիկացիներն է՞լ սեւ բերետներ ունե՞ն։
– ամերիկացիները ի՞նչ չունեն։
– իրենց մոտ է՞լ են սեւերը ղարաբաղցի։

ու տենց

ասք բնավ ոչ հիթ շքերթի մասին

Ակնհայտ դարձավ որ Երեւանում կայանալիք զորահանդեսը իր բոլոր չափանիշներով առնվազն չպետք է զիջի ադրբեջանականին: Այսինքն, սեպտեմբերի 21-ի զորահանդեսի գլխավոր իմաստը լինելու է Ադրբեջանին համարժեք մկաններ ցույց տալը: Դժվար է ասել, տեխնիկայի քանակությամբ ու տեսականիով մեր զինուժը որքան է զիջում ադրբեջանականին, բայց դա նշանակություն չունի` մեր զորահանդեսը պետք է ավելի հզոր ու տպավորիչ լինի, եւ սա քննարկման առարկա չէ:

այստեղից

Ակնհայ՞տ։ Ինձ ակնհայտ չդարձավ։
Պե՞տք է ավելի հզոր լինի՞։ Ինչի՞։

Ես այնքան գոհ էի, որ մի քանի տարի է զորահանդեսներ չէին անց կացվում։ Զարմանում էի, մտածում, մեր իշխանությունները պետք է որ ուզենան «զրելիշա» մարդկանց ներկայացնել, այն էլ երբ դա ուժի ցուցադրում է։
(Համ էլ մեր մոտ բանակը ներքին գործերում էլ է խառնվում։) ։Պ

Հետո ենթադրություններ էի կազմում, ինչու զորահանդեսներ չեն անում։ Մտածում էի, գուցե փորձում են անգրագետ քաղաքականության պատճառով մեզ «ագրեսոր» անվանվելը մի թեթեւ հարթել, զինված ուժերի վրա չափից շատ ուշադրություն չդարձնելով։

Ինչեւէ, համոզված եմ, որ զորահանդեսը ինքներդ գիտեք ում հետ համեմատվելու համար անիմաստ է։ Ու ես կարող եմ դա զինված ուժերում ծառայելիս սովորած արտահայտությամբ ձեւակերպել՝
չկա համեմատվելու
Այնպես որ, ոչ թե «չունենք» այլ հենց «չկա» համեմատվելու իրենց հետ։

Իսկ չունենալու մասին էլ ասեմ՝
ով չունի, կամ ումը կարճ է, սովորաբար ահագին անհանգստանում է ու ամեն ձեւ ցույց է տալիս ուրիշներին, որ ունի, կամ երկար է։ Թեկուզ եւ ինքն իրեն համոզելու համար։ Չունի խելք, ի նկատի ունեմ։ (Իսկ դուք ի՞նչ մտածեցիք) Կամ ուժ։ Որը, ընդհանուր առմամբ նույնն է։

ու տենց

ասք անփութության մասին

անփութությունը, խալատնոսծը, գործին ոչ ուշադիր վերաբերմունքը միշտ ինչ որ մեկի գլխին ջարդվում է։
հարցը այն է, ով է դա անում, ու ում ուսերին է դա հետո ընկնում։

գործ անելիս կա մի քանի տարբերակ

ա – աշխատել խորանալով, մտածելով ինչ հետեւանքներ կարող է ունենալ ամեն քայլը, ուշադիր։ այս դեպքում, քիչ է անում ես բավականին շատ գործ, հետո էլ դրան կգումարվի այլ մարդկանց անփութության պատճառով առաջացած գործը։ դա անխուսափելի է, միշտ տենց մարդիկ լինում են։

բ – աշխատել անփույթ, ոչ հոգատար, փաստացի թողնելով ուրիշներին ուղղել թերի գործդ, ու չնախատեսնված հետեւանքները։ հա, ու ժառանգած այլ անփույթ մարդկանց սխալները կփոխանցվեն նույնպես։

երկրորդ դեպքում աշխատանքը ավելի քիչ է լինում, իսկ աշխարհում անփութության քանակը՝ մեծանում։
առաջին դեպքում աշխատանքը շատ է, իսկ աշխարհում անփութությունը՝ քիչ։

Հիմա ո՞րն է տրամաբանականը։
Նայած՝
Եթե արժեքը քիչ աշխատելն է, ապա բ ուղին։
Եթե արժեքը լավ արդյունք է՝ ա ուղին։

Երկու ընտրությունն էլ տրամաբանական են, բայց հետեւում են տարբեր արժեքներից։

Ես առհասարակ աշխատել չեմ սիրում։ Այսինքն սիրում եմ աշխատել, բայց այն խնդիրների վրա որ ինձ է պետք լուծել, որ ինձ է հետաքրքիր։ Ու դա արդեն սովորաբար աշխատանք չեն անվանում, անվանում են զվարճանք։ ։Ճ
Ոչ մի ընկերության հետ ինձ չեմ իդենտիֆիկացրել, բայց իմ հետաքրքրությունների, արածների, ու ինչու չէ՝ ձախողումների հետ՝ անշուշտ։ Այնպես որ չեմ սիրում երբ ասում են՝ սա Նորայրն է, նա աշխատում է այնտեղ։

Սակայն․․․ ընկերությունում աշխատելիս հավես է լինում, երբ պետք է

– մտածել։ մտածելը, ինձ նույնիսկ թվում է, օգտակար է առողջությանը։ ։Ճ իմ տրամադրության վրա միշտ լավ է անդրադառնում։
մյուս կողմից, միշտ էլ լինում են ձանձրալի, ռուտին գործեր։ երբ կարողանում եմ՝ դրանք չեմ անում։ գրում եմ ռոբոտ, սկրիպտ, ծրագիր, որ դա կանի։ արդյունքը նույնն է, բայց ես ծախսում եմ ժամանակ ոչ թե կատարելով հիմար աշխատանք, ու զգալով ինձ ինչպես Մարվինը, այլ մտածելով, որը շատ ավելի հաճելի է։

– հոգատար կատարված աշխատանքը տալիս է կոնտրոլի զգացում։ երբ ես գիտեմ, որ ես ամեն հնարավոր իրավիճակը կանխատեսել եմ, եւ խափանումները քիչ հավանական են, զգում եմ «կոնտրոլ»։
Դրա հակառակը, երբ գիտես, որ ծրագրիդ/կոնֆիգիդ մեջ բզեզ կա, մինչեւ չբռնես, հանգիստ չես քնի։

– շոյանք։ ես կարող էի գրել, երբ լավ ես գործը անում, բավարարում ես անձի պահանջներից մեկը՝ խմբում ճանաչված եւ ընդունված լինելը։
բայց ես դա չեմ գրի։
մասնավորապես որովհետեւ գիտեմ, որ փառքը անցողիկ է։
բացի դրանից, ինչքան էլ լավ անես, մեկա կարող են ասել՝ սա չէ՞ր իր արած գործը։ էլի նայած մարդ, նայած ընկալում։ այնպես որ չէ, շոյանք չեմ ակնկալում առանձնապես։ ու առհասարակ ամեն ինչ ինձանից կախված չի լինում։
համ էլ ես բարեհամբույր ամերիկյան տղա չեմ, այնպես որ միեւնույն է ինձ ավելի շատ չեն սիրում, քան սիրում են։

այսինքն երբ ստացվում է հոգալով աշխատել ես լավ գիտակցում եմ, որ դա անում եմ ոչ ընկերության/շեֆի/գործընկերների համար։
Ընդամենը իմ համար եմ անում։

ու տենց

ասք փառքի անցողիկության մասին

Այսպես ստացվեց, որ 1998 թվին ես նկարել եմ մի հոլովակ, որը պտտում էին կարեւոր հեռուստաալիքներից մեկով օրը մի քանի անգամ, եւ որը ստացավ բավականին լայն ճանաչում եւ համակրանք։ Այդ հոլովակում նկարահանվածներին մատով էին ցույց տալիս փողոցներում, իսկ որոշ արտահայտությունները դարձան, գուցե կարճ կյանք ունեցող, բայց մեմեր։

Մոնտաժը ավարտել էի գիշերը ժամը հինգին, իսկ առավոտը արթնացա, ու անմիջապես գնացի հեռուստաալիքի գրասենյակ, տեսնելու, արդյո՞ք շեֆությունը հավանեց, ու արդյոք եթեր կթողնի։
Արդեն միջանցքում ինձ շրջապատել էր լիքը մարդ, նրանց մեջ կային նաեւ հիացած աղջիկներ, ով միասին կամ մեկը մյուսի հետեւից համբուրում էին, ձեռքերը սեղմում, գրկում, ու լիքը լավ բաներ ասում։
Փաստորեն, տեսել էին արդեն։ Ու փաստորեն, եթեր գնաց, բայց մի փոքր ուղղումով։

Դրանից մի քանի ամիս անց ես գնացի բանակ։ Անցավ մեկ տարի, ես ստացա արձակուրդ, եկա Երեւան, ու բնականաբար մտա ակումբ՝ այդ հեռուստաալիքի գրասենյակը։
Ինձ ճանաչեցին ընդամենը մի քանի ռեժիսոր ու մոնտաժող։ Աղջիկները եւ համբույրները բացակայում էին, ավելի ճիշտ առաջինները բացակայող, բայց գործարար տեսքով պտտվում էին, իսկ երկրորդները պինդ պահված էին նոր պայուսակներում՝ այլ, նոր մարդկանց շոյելու համար։

այսպես ես իմացա, որ փառքը սպիրտի պես արագ ցնդում է։
ու արժեք ընդհանուր առմամբ չի ներկայացնում։

իսկ ի՞նչն է ներկայացնում։

գուցե է գործ անելիս ստացած, եւ գործը լավ իրականացված տեսնելու կարճատեւ հաճույքը։
կարճատեւ, որովհետեւ բնավ միշտ չէ հաջողվում այնպիսի գործ անել, որ երկար ժամանակ դուրդ գա։ եթե աճում ես, բնականաբար։

գուցե գործը, նույնիսկ չստացված գործը անելիս ձեռք բերված զարգացո՞ւմը։ զարգացումը լավ գաղափար է, սազում է իմաստավորելու համար։

ՀԳ․
գրեցի ու հիշեցի՝
– Բուլգակովի վարպետի միտքը՝ կարեւոր է որ տեքստը գրվի, ոչ թե այն, կունենա այդ տեքստը կարդացող, թե ոչ։
հմ, չէ՞ որ ի վերջո ամեն ինչն էլ մեր համար ենք անում։

– Չիմանալով իրական հիվանդությունը Հաուսը կարող էր նախընտրություն տալ այն ախտորոշմանը, երբ հիվանդությունը հնարավոր է բուժել կամ գոնե կառավարել։ Այլապես՝ գործելու իմաստը չէր տեսնում։

ու տենց

ասք տեղում չլինելու մասին

ուզում էի ծվծվալ այն մասին որ պոլարայզրներս հաջողությամբ կտրում են մետրոյի էլսիդիները, լրիվ հանգցնում դրանք, այն էլ իդենծիկայի ռոբոտ սուրհանդակը տեղում չէր՝


էս ձեր ջանն էլ ա ափգրեյդի ցեց ընկել, դուք էլ ել տժժում։ դե ինչ, տեսնենք ինչ լավ բան կլինի։
ու տենց

պատմություն փեյփալի մասին

Նենց հավես ուրախ գործ ենք անում, ու մեզ օգնության է եկել մի ամբողջ պաշտոնական դելեգացիա իսկական Միացյալ Նահանգներից։ Հետներն էլ նատուրալիզացված հնդիկ, Ութփալ անունով, ՄՆ քաղաքացի։

Ճիշտ է, ի սկզբանե նախատեսնվում էր, որ կգան իսկական հնդիկներ, Հնդկաստանից, ուր ի տարբերություն Բրազիլիայի, բնակվում են վայրի կովեր։ Բայց արի ու տես, ՀՀ դեսպանատան աշխատողը Նյու Դելիյում, ով պետք է վիզան խփեր, թարսի պես արձակուրդ էր գնացել, այնպես որ նրանք ժամանակին գալ չկարողացան։ Հեշտ չէ, պարզվում է Հայաստան գալ տարբեր Հնդկաստաններից, պետք է դեռ բախտը բերի։

Ինչեւէ, հանդիպումները անցնում են ջերմ եւ բարիադրացիական մթնոլորտում, նույնիսկ ուրախ։
Բացի արտասահմանյան հյուրերից մեզ մոտ նաեւ պտտվում են մի տեղական ֆիրմայի մոնտաժնիկներ, լար են քաշում, բան ման։

Նրանք էլ Ութփալի հետ ծանոթացան, ու այն կողմերում հա լսվում է՝

– Փեյփալ ջան, քեզ նեղություն տանք, մի քիչ էս կողմ․․․ ահա, հա Փեյփալ ջան, էս լարն էլ մի րոպե կպահե՞ս։ Այ սենց։

Փաստորեն, փեյփալը հայ պրոլետարին ավելի հարազատ է դարձել քան զիտան հնդկական անունները։
ահա
ու տենց

ասք ֆուտբոլային հաջողությունների մասին

Ենթադրում եմ, որ եթե ԼՏՊ-ն ժողովրդի մոտ ասոցացվում է նեոլիբերալ չար կապիտալիզմի հետ, ապա ՍՍ-ն լրիվ հակառակը՝ այն ուրախ փուչիկավոր դեկորատիվ սոցիալիզմի։
Իսկ այդ խորհրդային սոցիալիզմի ռեալիզացիան գոնե ենթագիտակցաբար, բայց շատերը հավանում են։

Ու այստեղ կա մի բան, որ երկու խումբն էլ բաց են թողնում։
Կապիտալիզմ, սոցիալիզմ, ինչ ուզում է լինի։

Իշխանությունը, ուժը փտում է, այլասերվում է։

Ու լավ, կամ ավելի լավ սոցիալ տնտեսական պայմաններ ժողովրդի մեծամասնության համար չեն լինի, մինչեւ նրանք շարունակեն լինել բնակիչներ։

Այլապես ամենաշատը ինչ կհասնի այդ բնակիչներին՝ եւրոտժվժիկ, ֆուտբոլ, ու «մեղեդի» սրճարանը ամիսը ն անգամ։

Ուժեղ ընդդիմության ազդեցության տակ կարող են լինել ձեւական լավացումներ, օրինակ այն, որ հիմա կարելի է ստանալ երկրից դուրս գալու համար անհրաժեշտ կնիքը հինգ րոպեյում։ Իսկ առաջ պահանջվում էր մի շաբաթ, իսկ երեք օրվա համար վերցնում էին կաշառքներ։

Բայց ցանկացած ուժը փտում է։ Ու փտելու է, եթե բնակիչների տեղը չլինի ժողովուրդ, իսկ համակարգը չլինի ժողովրդավարական։

Իսկ կապիտալիզմ թե ինչ, դա արդեն էական չէ։ Օրենքները կլինեն այնպիսի, որ ժողովրդին, այսինքն մեծամասնությանը, ոչ թե ընտրյալներին, լինի ավելի լավ։

Հա, վերջերս Օբաման դիմել էր ամերիկացիներին։ Խոսում էր լրիվ ոնց որ մեծ մարդկանց հետ։ Չէր ասում, սաղ լավ ա, չէր խաբում։ Ասում էր՝ վատ ա, ու երկու ձեւ ունենք, կամ բոլորիդ վատ կլինի, կամ կարող ենք այնպես անել, որ մեծահարուստները ավելի շատ տուժեն, իսկ մեծ մասի վրա առանձնապես չզգացվի։ Ասաց՝ ես դա անել չեմ կարող, թույլ չեն տալիս։ Եւ առաջարկեց՝ գրեք ձեր կոնգրեսմենին։ Բնականաբար, եթե կոնգրեսմենը ստանա լիքը նամակ, նա ավելի մեծ շանսեր ունի հրաժարվել կաշառքից, եւ մտածել իր ընտրողների մասին, քանի որ համակարգը գործում է, ու նա ընդամենը այդ մարդկանց վստահությունն է ստանձնել, ու կարող է այլեւս չունենալ։

Հա, իրենց մոտ էլ սաղ լավ չի, իսկ ժողովրդավարությունը որ խոսում են, ամենալավ դեպքում իրենց իսկ համար է, այն էլ որոշ չափով։ Բայց այդ որոշ չափը որոշակիորեն տարբերվում է մեր ունեցած որոշ չափից։

Իսկ գիտեք, ես բնավ չեմ ուրախանում ֆուտբոլի հաջողությունների համար։ Հա, օլիգարխները ծախսում է փող, որ մենք ուրախանանք։ Ի՞նչ փող։ Մեզանից գողացած փող։ Այն փողը որ ասենք որպես հարկ չի ձեւակերպվել։ Շնորհակալություն, պետք չէ։ Եկեք չունենանք լավ ֆուտբոլ, բայց ունենանք աշխատող համակարգ։ Ուզո՞ւմ եք լավ ապրել՝ ապրեք։ Բայց ցավոք դեռ այլ հրաշալի ձեւ իշխանությունների վրա ազդելու ոչ ոք չի մտածել բացի «քաղաքական պայքարից»,  չկեղծ ընտրություններից, ու ազատ խոսքից։

ու տենց

ասք չար դեմոկրատների մասին

Կոմունիստները, ասենք ի դեմս Կուրգինյանի, խոսում են «ինչին են հասցրել երկիրը այս դեմոկրատները» ոճով։ Ու ժողովուրդը սկսում է հավատալ որ ասենք Մեդվեդեւը դեմոկրատ է։ Իսկ Պուտինը լիբերալ։
Բայց նրանք ո՞ր օրվա դեմկորատ կամ լիբերալ են։
Նրանք նույն քաքն ավտորիտար բռնապետներն են։

Այսինքն ինչքան որ կարողանում են, աշխատում են լինել։
Պարզապես ժամանակները արդեն այն չեն, այնքան լավ չի ստացվում։

ու տենց

պատմություն սուտը բռնացնելու մասին

Մի հայ, որ ծնվել մեծացել է ԽՍՀՄ-ում, հետո գնացել ԱՄՆ, ստացել ՄՆ քաղաքացիություն, գործերով գնում է Մոսկվա։ Քանի որ նրա դեմքը ակնհայտորեն կասկածելի ազգության է բնավ զարմանալի չէ որ նրան կանգնացնում է ռուս ոստիկանը։
Պահանջում է փաստաթղթերը, վերցնում ՄՆ անձնագիրը, թերթում։
– Սա ի՞նչ է – ասում է։
– Միացյալ Նահանգների անձնագիր։
– Ո՞րտեղ եք ապրում։ – կասկածանքով շարունակում է ոստիկանը։
– Նյու Յորքում – պատասխանում է հայը։
Այդ պահին ռուս ոստիկանի դեմքին նկարվում է ուրախություն։
– Խաբում ես – ասում է
– Խաբո՞ւմ եմ։
– Իհարկե։ Բա ցույց տուր, ո՞ւր է քո մոտ Նյու Յորքի գրանցումը։

վարագույր

ու տենց