ասք ազգի եւ էթնոսի տարբերության մասին

Հաճախ օգտագործում եմ էթնոս եւ ազգ բառերը։ Ու մարդիկ միշտ չէ որ հասկանում են ինչի մասին եմ խոսում, ու որն է տարբերությունը։

Տարբերությունը մոտավորապես այն է, ինչ երեխայի ու հասուն մարդու միջեւ։

Ո՞րն է երեխան։ Աչքի ընկնող առանձնահատկությունները՝ ձեւավորված անձ չէ, ինքն իրեն պահել չի կարող, կախված է այլ մարդկանցից, ծնողներից, առանց ում գոյատեւել ունակ չէ։ Երեխան ունակ է սպառել, սակայն։ Հիշեք թռչունների ձագերին, որ կտուցը բաց սպասում են երբ ծնողները ճիճու կդնեն դրա մեջ։

Կարեւոր է, որ սկզբից երեխաները նույնիսկ ունակ չեն տարբերել իրենց արտաքին աշխարհից։ Հետո քիչ քիչ հասկանում են, որ նա եւ մայրը մեկ չեն, որ կան խաղալիքներ, որոնց նա ձգտում է, ու դրանք նույնպես իր մասը չեն, առանձին են։ Այսպես ձեւավորվում են իր ու աշխարհի միջեւ սահմանները, ու ստեղծվում անձը։ Անձը ունի սահմաններ, ու հասուն անձի սահմանները լղոզված չեն, այլ հստակ գծված։

Բնական է, որ երբ այդ սահմանները հատում են այլ մարդիկ, դա հաճելի չէ։ Այդ պատճառով հասուն մարդն ունենում է ազատության, անկախության պահանջ։ Անկախ լինելու համար անշուշտ պետք է անկախ լինելու պահանջը, ու դա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է։ Հասուն մարդը նաեւ պետք է ունակ լինել ինքն իրեն պահել։ Օրինակ՝ կարողանա այնքան փող աշխատել, որ ունենա տուն, սնունդ, հագուստ։ Այնպես, ինչպես պետությունը չի կարող գոյատեւել առանց նորմալ տնտեսության ու հաճախ, բանակի։ Այլ օրինակ, երբեմն այնպես է լինում, որ արդեն իսկ մեծացած, ուսում ստացած երեխաներին ծնողները լավ աշխատանքի են տեղավորում, ու այդ երեխաները սկսում են աշխատել բավականին շատ փող։ Բայց դա նրանց չի դարձնում հասուն մարդ, նրանք մնում են երեխա, ով փող է կարող աշխատել, որովհետեւ չունեն ազատ լինելու պահանջ։ Եւ վերջապես, հասուն մարդը ստեղծագործող է։ Ամենաքիչը, ինչ կարող է անել հասուն մարդ, դա ստեղծել երեխային եւ ապահովել նրա կյանքն ու անվտանգությունը։ Իսկ ինքնառեալիզացիան, ինքնաակտւոալիզացիան հասուն անձի հասնելու նպատակն է։

Այսպես եւ էթնոսը՝ չունի ոչ լավ ձեւավորված արժեքներ, ոչ դրանք պաշտպանելու համար անհրաժեշտ սահմաններ, հետեւաբար ոչ էլ անկախ լինելու պահանջ։

Ինչպե՞ս է ստացվում, որ էթնոսը դառնում է ազգ։ Հիշենք, որ Ազգը – հասուն է, էթնոսը – երեխա։ Ու ինչքան շատ կան այդ էթնոսում հասուն մարդիկ, այնքան շատ է այն մոտենում ազգ լինելուն։ Մենք գիտենք, որ այն մարդիկ ով իրենց չեն սիրում, չեն կարող սիրել այլ մարդկանց։ Իհարկե բնական է որ այպես եւ այն մարդիկ, ով չունեն անկախ լինելու պահանջ, չեն հասկանում այլ մարդկանց ազատ լինելու ցանկությունը, ու բնական է, չեն հասկանում, ինչին է պետք իրենց ազգին անկախ լինել։

Օրինակ, ես կարծում եմ, որ «գնալովի» մարդկանց զգալի մասը երեխաներ են։ Նրանք, երբ ինձ հետ զրուցում են, եւ փորձում են «արդարեցնել» իրենք իրենց իմ աչքերի մեջ, հաճախ ասում են՝ «այո, դու ճիշտ ես, բայց մինչեւ ստեղ լավանա, մեր կյանքը կանցնի, իսկ մենք ուզում ենք վայլել, համտեսել այն ինչ կարող ենք»։ Հասուն մարդը գիտի, որ ամենը չես համտեսի, ու գնահատում է ստեղծագործելը, ոչ թե սպառելը։ Նա նաեւ գիտի, որ առաջացած խնդիրները պետք է լուծել, ոչ թե փախչել դրանցից։ Եթե նա ունի հարեւան, ով բարձր երաժշտություն է միացնում, կամ պարբերաբար ջրում է, նա որպես կանոն հակված է այդ խնդիրը լուծել, ոչ թե վաճառել տունը եւ գնալ այլ տեղ ապրելու։ Որովհետեւ այլ տեղ կարող են լինել նույն խնդիրները, եւ դրանք պարզապես պետք է լուծել։

Այսպես ինչքան շատ կան հասարակության մեջ ոչ հասուն մարդիկ, այնքան քիչ զարգացած է այն ընդհանուր առմամբ, ու այնքան քիչ ազգ դառնալու շանս ունի այսպիսի էթնոսը։

Սա էր տարբերությունը։ Այսինքն մեզ պետք են հասուն մարդիկ։

Ինչն է ինձ անհանգստացնում, որ «հայեցի» վարքագիծը հաճախ չի խրախուսում, ու նույնիսկ արգելում է երեխաների աճը, դրանց հասուն դառնալու պոռթքկումը։

Նրանք նույնիսկ ամուսնանալուց հետո ապրում են այլ ընտանիքներում, հաճախ դիմում նոր «բարեկամներին» ասելով «մամա» եւ «պապա», եւ մնալով ընդմիշտ երեխաներ։

Այս մասին կփորձեմ գրել հաջորդ տեքստում։

ու տենց

պիտակներ՝ ազգ  երեխայ  էթնոս  հասունութիւն  հոգեբանութիւն  մտքեր