ասք բարքեմփների մասին

ուզում եմ ասել, որ Երեւանյան բարքեմփը մարդիկ սխալ են հասկանում։
տեսեք, Արցախում անում են բարքեմփ։ Վանաձորում ու Գյումրիյում չեն անում։
Արդյո՞ք Վանաձորում ու Գյումրիյում ավելի քիչ հետաքրքրված մարդ կա, քան Արցախում։ Բնավ ոչ։ Պարզապես Արցախցիները ունեն պետության աջակցություն, ու կարող են քիչ թե շատ «կարգին» անցկացնել։ Կարգին ասելով, ի նկատի ունեմ, մայկա տռուսիկ, ինտերնետ, դահլիճ։
Դրանք իհարկե լավ բան են, բայց բարքեմփին սպեցիֆիկ չեն։ Գրատախտակը բարքեմփին շատ ավելի սպեցիֆիկ է։
Ու ինչ է իրականում պետք դա վայր, ու գրատախտակ։

Ու ես կարծում եմ, մարդիկ մտածում են, որ բարքեմփը շատ վեհ է։ Որ պետք է լավ տեղ, որ պետք է լավ կապ, կամ կապ, որ պետք են պրոեկտոտներ, ու տենց լիքը բաներ, ու որ դա շատ բարդ է ու թանկ։
Այո, դա թանկ է, ու Երեւանում լինում է։ Որովհետեւ կա լիքը մարդ ու ընկերություն որ ուզում է Երեւանի բարքեմփի աջակից լինել։ Որովհետեւ դա Երեւան է։ Ու միշտ չէր այսպես, իհարկե։ Բայց իրականում դա բարքեմփի հետ կապ չունի։ Ասենք, եթե կազմակերպիչներից մի քանիսը պինդ չլինեին, Երեւանյան բարքեմփի աջակիցը կարող է աղջիկների օծանելիոի պես մի ֆիրմա լիներ։ ։Ճ Այսինքն ինչ էլ լինի, որ մարդկանց գրավում է, կստանա այդպիսի ֆորմատ՝ շապիկներ, դահլիճներ, եւ այլն։ Ճիշտ է, ոչ գլամուր դահլիճներ, այլ, ցանկալի է ուսումնական հաստատության դահլիճներ, ասենք Ամերիկյանի։
Ու Ամերիկյանը լավ է, ու վերնաշապիկները լավ են, ու արտասահմանյան հյուրերը ավելի լավ են, լրիվ վերջն են։
Բայց բարքեմփը չի կորցնի իր բարքեմփությունը եթե տաս կամ քսան հոգի հավաքվեն հրապարակում, այգում, ցանկացած հասարակական վայրում, բերեն գրատախտակ, գրեն, ու զրուցեն։ Ավելին, դա կլինի ավելի բարքեմփային բարքեմփ, քան Երեւանյանը։ Ու այնտեղ կլինի հաստատ ավելի քիչ անկապ դեմք, որ եկել է աֆթա փաթիի խաթեր։
Չէ, աֆթա փաթին լավ բան է։ ։Ճ Բայց այն ինչից հետո ուզես կարող է լինել, բարքեմփ սպեֆիցիկ չէ։
Ու պարզապես բարքեմփին բնավ չի լինի հեռուստատեսություն, եւ ազգը չի իմանա իր «հերոսներին»։ Ու այն մարդիկ ով երեւալու համար են գալու, կարող է չգան։ Բայց դա չէ էականը, չէ՞։ Դա նույնիսկ լավ է։ ։Ճ
Այնպես որ, թե ձեզ պետք է բարքեմփ, արեք բարքեմփ։
Ես սպասում եմ բարքեմփ Վանաձորում ու Գյումրիյում։
Ու ես կգամ, որովհետեւ ես կարծում եմ որ դա հետաքրքիր պետք է լինի։

ու տենց

ասք լայն հոգու, եւ պարկովշիկների մասին

գրում էի որ մեզ արդեն այնքան էլ պետք չէ էվոլյուցիա, որովհետեւ մենք մեզ ստեղծում ենք եւ անիվներ, եւ թեւեր։

Ավելացնեմ, որ լիքը «խնդիրներ» լինում են նրանից, որ մենք պարզապես մեր հարդից շատ առաջ ենք գնացել։ Այնքան ենք առաջ գնացել, որ իրականում մեր ստեղծած մեքենաները մեր մասն են։ Կիբորգների էպոխան եկել է։ Ասում են, որ նոութբուքը ծրագրավորողի ձեռքի շարունակությունն է։ Բայց նույնպես, ցանկացած ցիվիլ մարդու շարունակությունն է լվացքի մեքենան, ավտոմեքենան, հեռուստացույցը, միքսերը։ Ավելին, մենք այնքան ենք աճել, այնքան, որ մեր մասն են քաղաքները, շենքերը, ամառայինները։ Ու այդ պատճառով է որ շատերին ցավում է, երբ լավ բան են քանդում, որովհետեւ դա իրանց անձի մաս ավիրելն է, կտրելն է, ոնց որ մարդու ձեռքը կտրեն։

Մյուս կողմից, կա դրա հակապատկերը։ Կա հարդ, որ հենց ինքը իրա հնարավորությունները չի օգտագործում։ Օրինակ, որովհետեւ համոզված է որ սաղ վատ է, ու իմաստ չկա։ Կամ երբ շանը կապուն են շղթայի վրա ու նա միայն հաչալ է սովորում։ Կամ երբ հզոր կոմպի վրա հիմար սոֆթ է քշվում։ Կամ երբ Մարվինը ստիպված է պարկովշիկ աշխատել։ Իրականում, բոլորս էլ պարկովշիկ ենք աշխատում որոշ չափով։

Երեւի այդ պատճառով է, որ սիրում եմ, երբ լավ օրինակ հիմա ավելի լավ սոֆթ են գրում ութսունականների կոմպերի համար, քան առաջ։
Որովհետեւ հույս կա որ նույն հարդի վրա, օրինակ իմ, հնարավոր է ավելի լավ սոֆթ օգտագործել, կատարելագործել սոֆթը։

ու տենց

ասք ջեյմս բոնդի մասին

այնուամենայնիվ չեմ դիմանում, ստեղ էլ եմ գցում՝

FOUR HUMMERS: A THEME AND VARIATION
———————————–

¶4. (SBU) THE FLAGSHIPS OF YEREVAN’S HIERARCHY OF NUMBERS ARE
YEREVAN’S LARGEST AND MOST CONSPICUOUS AUTOMOBILES: THE FOUR
HUMMER HUMVEES. GAGIK TSAROUKIAN (DODI GAGO), OWNER OF
MULTI GROUP AND YEREVAN’S FIRST HUMMER (AND NOW ALSO,
YEREVAN’S FIRST ROLLS ROYCE) HAS DE FACTO EXCLUSIVE RIGHTS
TO THE VARIOUS POSSIBILITIES USING 08 XX 008 (XX
REPRESENTING THE VARIOUS POSSIBLE LETTER COMBINATIONS) FOR
HIS, HIS FAMILY’S, HIS STAFF’S AND HIS SECURITY GUARD’S
CARS. SIMILARLY, SAMVEL ALEKSIAN (LFIK SAMO), A PROUD OWNER
OF YEREVAN’S SECOND HUMMER AND ARMENIA’S SUGAR MONOPOLY, HAS
RESERVED 06 XX 006 AND VARIATIONS THEREOF FOR HIS FRIENDS
AND FAMILY. RUBEN HAYRAPETIAN, A.K.A. NEMETS (GERMAN) RUBO
OWNS YEREVAN’S THIRD HUMMER, THE GRAND TOBACCO COMPANY AND
THE PLATES 05 XX 005. A FOURTH HUMMER, OWNED BY PRESIDENT
KOCHARIAN’S SON, BEARS THE PLATE 07 UU 007, THOUGH IN A NOD
TO DEMOCRACY (OR PERHAPS, JAMES BOND) VARIATIONS OF THE 007
PATTERN ARE STILL AVAILABLE TO THE WELL-CONNECTED FOR USD
2,000 – 3,000, PAYABLE TO THE HEAD OF THE TRAFFIC POLICE.

վիա ու բնականաբար վիա

ու առհասարակ
դոդի գագո չէ, այլ պարոն ծառուկյան։

ու տենց

ասք վիշապների հաղթանակի մասին

– Նախկինում ապօրինաբար սեփականաշնորհվել էր Վիշապների պուրակ հանրային այգին,

– Այդուհանդերձ վկայականում նշված էր, որ այն կարող է միայն ժամանցի գոտի լինել,

– Չնայած դրան ու բնակիչների կտրուկ անհամաձայնությանը` կառուցապատող ֆիրման 2010թ. նոյեմբերին ներխուժում է այգի եւ շինարարություն սկսում` վնասելով ծառերը,

– Նշված ֆիրման բացի բազմաթիվ այլ իրավախախտումների շինարարություն սկսելու համար չուներ բնապահպանական մարմնի դրական եզրակացությունը,

– Տեսնելով, որ իրենց բողոքները մնում են անարձագանք` բնակիչները մի քանի օր անց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աջակցությամբ հանում են շինհրապարակի ցանկապատներն ու ազատագրում այգին,

– Քաղաքացիների պահանջով ստիպված այգի են ժամանում ՀՀ բնապահպանության նախարարը եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը եւ խոստումներ տալիս, որ կքննեն հարցը,

– Մեկ շաբաթ անց բնակիչները համատեղ ծառատունկ են իրականացնում այգում` վերահաստատելով իրենց վճռականությունը տեր կանգնելու պուրակին,

– Գարնանը բնակիչները դատական հայց են ներկայացնում` բողոքարկելով կառուցապատման որոշումները,

– Հարաբերական անդորրից հետո «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները պատահաբար պարզում են, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստվում է դրական եզրակացություն տալ,

– Պահանջելով եւ ստանալով հանրային լսումների փաստաթղթերը` նրանք ստուգում են մոտ հարյուր քաղաքացիների ստորագրություններ եւ պարզում, որ դրանց մեծ մասը կեղծված է, (պետական մարմինն ու կառուցապատող կազմակերպությունը պատրաստվում էին այս կեղծիքի հիման վրա դրական եզրակացություն տալ)

– Կեղծիքի մասին տեղեկացվում են լրատվամիջոցները եւ փաստերը փոխանցվում են դատախազություն.

– Արհամարհելով այս ամենը` 2011թ. հունիսի 22-ին կառուցապատող ֆիրման կրկին գրավում է Վիշապների պուրակը` ցանկապատելով այն եւ ձգտելով փաստի առաջ կանգնեցնել բնակիչներին,

– Երկու օրերի ընթացքում քաղաքացիական ակտիվիստները հեղեղում են Երեւանի քաղաքապետի ֆեյսբուքյան պատը` պահանջելով դադարեցնել շինարարությունը Վիշապների պուրակում,

– Երեկոյան ժամը 17:00-ին քաղաքապետը հրահանգում է դադարեցնել շինարարությունը, իսկ ավելի ուշ հայտարարում, որ Վիշապների պուրակը պահպանվելու է` փոխարենն առաջարկելով այլընտրանքային տարածք:

այստեղից

ասք շոյելու մասին

համացանցում մարդիկ հայտնվում են ու կորում։
նրանք հայտնվում են ֆորումներում, չաթերում, սոց ցանցերում, մատյաններում։ հետո կորում են։
հայտնվում են, որովհետեւ նրանց պետք է իմանալ որ «կան», պետք է կայանալ ու ճանաչվել խմբի մեջ։ պետք է, ի վերջո, պարտյոր գտնել։ չէ՞ որ ֆեյսբուքը սեռական բորսա է։

ոմանք մնում են։ մնում ու գրում են չնայած ընտանիք ունեն, չնայած աշխատանքը լիքն է, գրում են քնի հաշվին կորզած ժամանակում, երբեմն։
ինչի՞ են հեռանում նրանք, ով կորել են։ կորել են, որովհետեւ իրականում իրենց հետաքրքիր էր սեռական բորսայում գնում կատարել։ նրանք ցուցադրեցին հատկանիշների իրենց փաթեթը, գտան, ձեռք բերեցին, ու կորան։ այլեւս բան պետք չէ։
մնում են նրանք, ում հետաքրքրությունները ավելի լայն են։
ով գիտի, որ հասարակությունը իրենց պետք է, ում անհանգստացնում են այդ հասարակությունում իրադարձությունները, իրենց իսկ համար, իրենց շահերի պատճառով։ պարզապես մի քիչ ավելի խորն են նայում, գիտակցում են, որ իրենց կյանքը իրենց իսկ ընտանիքով չի սահմանափակվում ու ավելի բազմաշերտ է։
չեն լքում նաեւ այն մարդիկ ում էգոն միշտ շոյել է պետք։ եթե չհոգնեն սոցիալ շոյանքներից մի օր։ հոգնելը բարդ է, որովհետեւ փառքը անցողիկ է։ պետք է նոր միշտ բան անել/ասել, որ քեզ հասանելի շոյանքի փայը ստանալ։
էլի տարբեր ձեւի մարդիկ կան, բնականաբար։ կան կգբշնիկներ, կան լրագրողներ, կան մարկետոլոգներ, ում մասնագիտությունն է նետում օնլայն։

բայց երբ ես նայում եմ այն ամբողջ տեղեկատվության հոսքին, որ թափվում է համացանցում, ես ակամա մտածում եմ՝ գնայիք քոնթրիբյութ անեիք wikisource-ում։ Այնտեղով կայանայիք։ Երբ վիքիի «հաքաթոնը» եղավ, հատուկ լուսանկարում էի, որոգհետեւ համոզված էի, շատերը եկել են, որ իրենց լուսանկարները ցանցում հայտնվեն, որ նրանք ինչ որ բան են արել։ Իսկ իրականում վիքիների աշխատանքը աննկատ է հասարակության համար։ Ոչ ոք դրա համար չի շոյի։
Բայց կարելի է անել, կարելի է անել, ու շեյր անել ֆեյսբուքում։ Տեսեք, նոր գիրք եմ ավելացրել, կամ նոր հոդված։ Պարզապես բարդ է դա, ժամանակ է խլում շատ։
Ու չի գնահատվում։ Մի խոսքով էֆեկտիվ չէ որովհետեւ մենք տենցն ենք։
Մենք տենցն ենք։

Ես այսօրվանից wikisource-ին կփորձեմ ավելի շատ ժամանակ տրամադրել։

Այսքանը

ու տենց

ասք գկչպ-ն չգնահատելու մասին

տենց մի անգամ գործընկերոջ հետ խոսում էինք, ու նա ասում էր, այ ինչ հերոսներ էին ԳԿՉՊիստները, «երկիրը փրկել էին ուզում», բայց չթողեցին իրանց։
Այո, էս ուր եմ ընկել Հայաստանում տենց մարդիկ էլ կան։
Ու ես ասացի, բնական է, որ լավ է, որ այսպես է, ո՞վ են նրանք։ նա ասաց ո՞նց թե բայց նրանք հոգում էին «երկրի» համար։
Այն որ, իմ կարծիքով մենք լիքը շահել ենք, որ այդ «երկիրը» այլեւս չկա, արդեն նրան ասել եմ։ Նույնիսկ համաձայնվել է, որ մենք շահել ենք։
Իսկ պուտչիստների մասին ասացի, որ կարծում եմ, որ եթե ասենք Հայաստանում հիմա հեղափոխություն լինի, ես գոհ չեմ լինի։
Ես բնական է գոհ չեմ Կադաֆիի «հանցավոր վարչակարգի» գործունեությամբ, բայց եւ ասենք մարդիկ գոնե ինչ որ ձեւ ընտրություններ են անցկացրել, գոնե ընտրություններ են կեղծել, իսկ ասենք եթե հեղափոխություն լինի առանց ընտրությունների, կամ դրանք կեղծելու գոնե, դա արդեն չափն անցնում է։ Այնպես որ, չէ էլի, չեք համոզի որ ԳԿՉՊն ափսոս է որ չկայացավ։ Տենց էլ պետք է լիներ։

ու տենց

ասք խմբակային բռնաբարության մասին

Սարհատը գրում է՝

Երեկ առավոտյան ժամը 7-ին քանդվեց Միլանո խանութի շենքը Աբովյան փողոցում…
Քանդվեց ևս մեկ շենք Երևանին ամենահատուկ փողոցից… փողոց որտեղ տեղի են ունեցել այս քաղաքի հիմնական գործընթացները մինչև ստալինյան մամլումը… մամլում որը համրեց մեր նախնիններին, մամլիչ որ գրպանային կոչված մտաՈՌականությանը դարձրեց եղանակ ստեղծող ու փալասի պես գցեց մեյդան…

ու գրում է

Երեկ առավոտյան ժամը 7-ին քանդվեց Միլանո խանութի շենքը Աբովյան փողոցում…
Մի երկու տարի հետո ես կարդարանամ ՝ հո չենք կարող ամեն ինչի համար պայքարել, Երևանի ճարտարապետության մասին լավագույնս արտահայտվող ու սրտացավ Շուռը կասի՝ ես մեղավոր եմ որ ձեն չեմ հանել, ինչ որ մի կոռումպացված չինովնիկ կասին՝ գիտես դեռ ինչից եմ փրկել քաղաքը, մի ուրիշ մտաՈՌական կասի՝ մեր երկրի էկոնոմիկան զոհերա պահանջում… ու այդպիսով մեկ անգամ ևս…

Երեկ առավոտյան ժամը 7-ին քանդվեց Միլանո խանութի շենքը Աբովյան փողոցում…
Որ ինչ որ այս քաղաքի հետ ոչ ծնունդով, ոչ հոգով ու ոչ մի կապ չունեցող անձնավորություն բնակեցնի ինչ որ նոր մարդկանց ում համար հայրենասիրությունը Փարվանայում հայրենիքի կենացը խմելնա, որոնք այդպես էլ չեն հասկանա, որ այս քաղաքի ու ազգի պատմության մի մասը իրենց քուչումա ստեղծվել… ուզումա սփյուռքահայ լինի, կամ օլիգարխ, կամ երկուսի համատեղումը ինձ չի հետաքրքրում… հերիքա…

Երեկ առավոտյան ժամը 7-ին քանդվեց Միլանո խանութի շենքը Աբովյան փողոցում…
որի մասին մենք գիտեինք վաղուց, բայց ամեն անգամ մտածում ես լավ դեռ չեն քանդել ու մի քիչ էլ սպասենք բալքի Նախագահ, Վարչապետ, Քաղաքապետ կամ ինչ որ մեկի օգնականը կամ ընտանիքի անդամը ասի՝ հո՛պ էս մեկը պահենք… բայց ալևս ուշա ի՞նչա մնացել որ պահենք… Աֆրիկյաննե՞րը ծվարած ինչ որ շենքերի արանքում… թե օպերան որպես քաղաքի մշակույթի վերջին մոհիկան…

ու էլի է գրում․․․ այստեղ…
ու տենց

ասք սթափվելու մասին

տեսե՜ք Զառան ինչ է տվել ու պատիս արդեն կախված է, աչքն է ուրախացնում


հին խորհրդային ազդագիր՝ ընդդեմ միջուկային պատերազմի եւ սպառազինման արշավի։
այնպես որ ստափ եղեք միջուկային զենքի հետ առնչվելիս։
ու տենց

ասք Արցախից Հայաստան զանգելու մասին

վերջերս Ռոքսին ասում էր, որ Արցախից Հայաստան զանգելը թանկ է` 90 դրամ րոպեն։ Զարմացա, երբ իմացա, որ ավելի թանկ է, քան Հայաստանի մի շրջանից Հայաստանի այլ շրջան։
Ինչպե՞ս թե։ Սա՞ է «Միացումը»։
Ասացի ընկերոջս։ Նա էլ նոր էր վերադարձել Սեը Ծովից եւ պատմեց, որ Վրաստանից Հայաստան զանգելը արժի 65 դրամ րոպեն, «call to Armenia» ռոամինգ ծառայությունը ակտիվացնելուց հետո, վրացական ռոամինգ պրովայդերի միջոցով, բնականաբար։ Իսկ Արցախից Հայաստան զանգելը, Ղարաբաղ Տելեկոմի, Վիվայի մայր աթոռ պրովայդերի միջոցով, արժի 90 դրամ րոպեն։

Ու լեզուս չի պտտվում ասել Արցախից Հայաստան, բայց ստիպու՜մ են։ Որովհետեւ անկախ, ինքն իրեն ազատագրած Արցախի գաղափարը հիմա նույնիսկ օտար երկրների հետ չի անցնում, մենք էլ չենք կարող ապացուցել որ չենք «օկուպացրել», մեզ «ագրեսոր» են անվանում։ Հիանալի է, եթե այդպես է, ինչի՞ Հայաստանի մի «ռայոնից», օրինակ Սյունիքից Լոռի զանգելը ավելի էժան է, քան Հայաստանի Արցախից Հայաստանի Լոռի։
Ինչու՞ է Վրաստանից Հայաստան ավելի էժան զանգելը, քան Հայաստանից (Արցախ) Հայաստան։

այդ եւ այլ հարցերի պատասխանները կիմանաք գովազդ դիտելուց, եւ անպետք ապրանքներ սպառելուց հետո։
Բամբասանքներ, խարդավանքներ, հետազոտություններ։
Մնացեք մեզ հետ։

ու տենց

ասք ընկերների մասին

երբեք չեմ ունեցել այնպիսի ընկեր որ հարցերիս պատասխանները ունենա։ նույնիսկ մեծ, ինձանից քսան տարի մեծ ընկերները։
ես մտածել եմ, հարցրել եմ, իսկ դու ի՞նչ ես կարծում։
կամ ասում էին՝ «էլի խորացար», կամ «թեւթեւ վերաբերվիր», կամ ինչ-որ պատասխան էին տալիս առանց բացատրելու ինչի է դա լավ։ պարզապես, որովհետեւ։ ու դա, ինչպես ես հետո համոզվում էի լավ տարբերակ չէր։ լրիվ օտար ուղիներով էի գնում, հաճախ ուժասպառ էի լինում, պարտվում։

չէ, դրանք հասարակ հարցեր էին, ոչ սպեցիֆիկ։ օրինակ, եթե ես չեմ ուզում անել այսպես, իսկ ինձանից պահանջում են/ակընկալում են/ստիպում են դա անել։ լինի դա գործատու, աղջիկ, ծնող, ընկեր, սպա, դեկան։
ո՞վ էր ինձ ասել՝ ապա հանգիստ մի արա։ ոչ ոք իրավունք չունի քեզանից դա պահանջել։ ո՞վ էր ասել որ տեխնիկապես մարդիկ չեն փոխվում։ որ այլ մարդու փոխել անհնար է, կարելի է այնպես անել որ այլ կերպ իրան ցույց տա, բայց ներսից մեկա նույնն է մնալու։ ո՞վ էր բացատրել որ օրինակ ցույց տալուց լավ ազդեցության ձեւ չկա։ ո՞վ էր ասել որ սիրահարվելը չիմանալ է, եւ այդ չիմացածի մասին ենթադրություններ անել է։
ինձ ասում էին ակնհայտ սուտ՝ ամենուր, այո «Խաչմերուկներո՛ւմ
ՈՒ խանութների դռների՛ առջև,
Մայթերի՛ վրա
Եվ արձանների պատվանդանների՛ն,
Թե՛ գրքերի մեջ,
Թե՛ ամբիոններից:»
ու հեռուստատեսությամբ, ու ֆիլմերի մեջ։
ու ես հասկացա ոնց պետք է ֆիլտրել։ որն է լավ գիրքը, որն է լավ խոսքը։

ու ինձ ոչ ոք չէր ասել այն ինչ ես սովորեցի։ ինձ ասել են «դու պիտի», ինձ ասել են «կնեղանա(մ)», հետո նեղանում էին, ինձ վախեցրել են «կտեսնե՜ս»։
բայց ես հիմա ասում եմ։
ես հիմա ասում եմ, երբ ինձ հարցնում են։
ու ինձ չեն հավատում։ ։Ճ
– լավ եմ չէ արել որ ջնջել եմ։
-ինչի՞ ես ջնջել այն տեքստը։ ինչ լավն էր – ասում եմ
– բա ո՞նց չջնջեի, ինձ ատելու են դրա համար։ բայց ինչ կար գրել եմ, դա ճշմարտություն է
– ուրեմն գրի՛։
– ինձ կասեն սա։ ինչպե՞ս պատասխանեմ։
– որ իմանալը ավելի լավ է քան չիմանալը։ (դա էլ ինձ ասող չկար)
– իսկ եթե կասեն սա՞։
– կասես որ դու հավատում ես որ այսպես ավելի լավ է։
– իսկ սա՞
– ապա այսպես

Գանդի։ Չեմ կարող չհիշել նրան։ Ես չէի գիտակցում բայց նա ինձ մի քանի պարզ բան է սովորեցրել որ այնքան օգուտ բերեցին։
երբ ես երիտասարդ էի, իննսունականների սկզբին նրա մասին լիքը ֆիլմ եմ տեսել։ Հ1-ով։
Ու ես այնքան լավ բան եմ սովորել այդ ֆիլմերից։
Չէի գիտակցում։ Հիմա եմ գիտակցում, որ ես այն ժամանակ դպրոցում, ու այն ժամանակ պոլիտեխնիկում, ու այն ժամանակ բանակում, ու այն ժամանակ այն ոստիկանի հետ, այնքան ճիշտ եմ ինձ պահել։ ու ինչքան է ինձ դա փրկել։

Ֆրոմ, Բերն, Յունգ։ ես ձեր պատճառով եմ սովորել կողքից նայել, ես ձեր պատճառով եմ սովորել շաբլոններ տեսնել, ես ձեր պատճառով եմ սկսել խաղերը իդենտիֆիկացնել, ես ձեր պատճառով եմ հասկացել այն ինչ հասկացել եմ, ես ձեր պատճառով եմ երբեմն իմ մեջ բագեր գտնում։
բայց ես այնպիսի ընկեր չեմ ունեցել։
որ ինձ մի խելամիտ բան ասի ու ես ինձ չվնասեմ։
հենց այն պահին երբ պետք էր։
իմ պես ընկեր չեմ ունեցել, այնպիսին, ինչպիսին ես եմ երբեմն այլ մարդկանց համար։
ու արդեն հույս էլ չունեմ որ կունենամ։

ամենավատը երբ Մարիո խաղալու պես ես ապրում։ Հա, փորձ ես ձեռք բերում։ այստեղ չմտնես, կուտեն։ երկրորդ անգամ չես մտնի։ նման տեղեր առհասարակ։ բայց դա․ it’s not science, it’s trying. գիտություն չէ, փորձել է։ քարտեզ ունենալը ավելի լավ է։ լավ է մոդելավորելը։ իսկ ավելի լավ է իմանալը։ իմանալուց լավ բան չկա։ պարզապես պետք է սովորել ֆիլտրել տեղեկատվությունը։ ու փնտրել այն։ ու մշակել։
այո

ես ունեմ ինտերնետ ու գիտեմ ինչպես այն օգտագործել։

ու տենց

ասք ժպտալու մասին

կարդում էի Արեգին Թուրքիայի մասին։ ու չէի զարմանում առանձնապես։ որովհետեւ նա արեւելքում է։ իսկ դա նորմալ արեւելյան վարքագիծ է։ ոչ արեւմտյան։

В Израиле Лиля будто избавилась от постоянного страха – быть не к месту. Привыкнув всюду являться с Ленкой, она заранее признавала, что неудобна и будет мешать. И заранее сжимала губы: попробуйте, скажите что-нибудь. А здесь, на южном воздухе, во влажной жаре, она была одна и немножко играла в игру “никакой Ленки не существует”. Ведь и самого Израиля в Лилиной жизни тоже как будто не существовало, ей изначально не было места среди этих шумных ярких людей с их здоровыми детьми.

Дети в Москве были бледнее, их было меньше, они не настолько бросались в глаза. Они как бы “не считались” – была Лиля и была Ленка, и больше никого. А тут, среди постоянно мелькающих колясок, маленьких кепок, босоножек с бусинами на пряжках, ведерок с совками для копания в песке, маленьких бутылок, засунутых в специальный карман на рюкзачке размером с апельсин, среди беззубых улыбок и всюду теряемых сосок, среди шума и гама, в котором преобладали звонкие голоса – Ленка просто не могла бы родиться, как не могла она родиться, скажем, на Марсе. А раз тут не было Ленки, значит, не было и Лили. Женщина, которая сидит на красивом балконе и натирает руки влажным кремом, появилась из ниоткуда и уйдет в никуда. У нее нет ничего за спиной, она одна и ей всюду рады.

Бесконечные Машкины друзья – по работе, по институту, по дому, какие-то близкие подруги по супермаркету и дальние родственники по больничной кассе – все они радовались Лиле, расспрашивали, как ей понравился Израиль, звали в гости, принимали у себя, накрывали на стол и непрерывно улыбались. Ей приходилось улыбаться им в ответ, и в первые дни она даже уставала от этих бесконечных улыбок. Потом привыкла.

այստեղից

ու տենց

ասք սարքերի հոգեւոր սահմանների մասին

սարքերի ֆունկցիաները ապահովվում, բնութագրվում եւ սահմանվում են դրանց ԾԱ-ով։
բոլոր սարքերն էլ հիմա փոքր կարգիչ են։
օրինակ, ֆոտոխցիկները կարող են որոշակի բաներ անել, կամ չանել։ կախված դրանց ԾԱ-ից։ ու մեծ մասը չունի որոշակի հնարավորություններ ԾԱ-ի սահմանափակման պատճառով։ ինձ օրինակ, որոշ բաներ իմ խցիկի ԾԱ-ի մեջ պակասում են։
իսկ օրինակ այ այս տղաները գրում են ազատ, այլընտրանքային ԾԱ քանոն խցիկների համար։

ու ինչ ասես չեն գրել, չունի՞ կամերան raw, ոչինչ, կունենաք, չի՞ տալիս hdr նկարելու հաջորդականության հնարավորություն – կտա, ցա՞նց ես ուզում էլսիդիի վրա, որ ուղիղ ոսկե հատման կետերի մեջ տեղավորես օբյեկտները – խնդրեմ, կարելի է նույնիսկ սկրիպտներ գրել այդ խցիկների համար։

նույնիսկ տետրիս ու րեվերսի են ավելացրել, չնայած դա հենց այդքան էլ պետք չէր։ որովհետեւ կարողացել են «հաք» անել քանոն խցիկները։

ուզում եմ ասել, որ չեմ գնահատում այն սարքերը, որոնք սարք են, ու վերածրագրավորվող չեն։ չէ՞ որ նրանք իրականում սարք չեն այլ փոքր կարգիչ։
չեմ գնահատում անդրոիդներով, ուինդոսներվ, բլաքբերի օհ-երով եւ այօսներով սարքերը, որովհետեւ դրանց ՕՀ-երը փոփոխելու հնարավորություն չկա
չեմ գնահատում քենոն ֆիրման իրենց սոֆթի համար։ նրանք նույնիսկ cr2 հում ֆորմատը այնպես են արել, որ միայն իրենց, քենոնի սոֆթով աշխատի, կրիպտավորված է։
ու այն, որ ես cr2-ները բացում եմ այլ ծրագրերով միայն մի հոգու շնորհքն է, ով կարողացել է հում ֆորմատների մեծ մասը հաքել։ չնայած, ոչ մի սեփաքանատիրական հում ֆորմատ չկա, որ կրիպտավորված չլինի։ նիքոննել, փենթաքսն էլ նույնն չարության են։
իսկ գնահատում եմ n900-ը, որովհետեւ maemo համակարգը հնարավոր է փոխել, որովհետեւ խցիկի դրայվերները իմ մոտ այլընտրանքային են, ու այն տալիս է ոչ միայն jpg, ինչպես ընդունված է, ու երբ լիքը երանգներ կորում են, այլ հում նկարներ, այն էլ ազատ dng ֆորմատով։ հրա՞շք։ պարզապես այդպես էլ պետք է լինի։

ու տենց

ասք սյուներ հոտոտելու մասին

ես սիրում եմ նայել մարդկանց։ մարդկանց խմբերին, զույգերին, ընկերներին։ ինչպես են իրար հետ խոսում, նայում։ հիմնական մասը, իհարկե չի ուրախացնում ինձ։
բայց ավելի շատ ես սիրում եմ զննել շներին ու իրենց տերերին։
իհարկե, կրկին մեծ մասը տխրեցնում են։ նա չի նկատում իր շանը, իսկ նա րոպեն մեկ նյարդայնացված քաշում է թոկը։ նա քաշում է իր հետեւից շանը, իսկ նա ու շունը լրիվ անկապ են, չնայած որ կապ կա նրանց մեջ։
բայց երբեմն, երբ ես տեսնում եմ շուն, որ տիրոջ դեմքին նայելով է քայլում, ես ուրախանում եմ։ նույնիսկ եթե տերը տխուր է, ու գլուխը իջեցրած անցնում է անձրեւի տակ։ Իսկ երբ շունը հոտ է քաշում սյունից, նա հանգիստ սպասում է այնքան ինչքան անհրաժեշտ է։ Նա գիտի, որ շանը հետաքրքիր է հոտոտել սյունը, ու որ նա դուրս է եկել շան համար, ու որ իրական իմաստը այդ զբոսանքի այն է, որ շունը բացի իր ֆիզիոլոգիական, նաեւ հոգեւոր պահանջները բավականացնի ու ինչքան հավեսը տալիս է սյունը հոտոտի։ Այսինքն նա դա չի գիտակցում, պարզապես հանգիստ կանգնած է, ու երբ ես տեսնում եմ այդպիսի պատկեր, ապա ուրախանում եմ։

ու տենց

պատմություն տուֆտա քամելի մասին, կամ փիս կամավոր երեք

Ն-ը երթեւեկում էր Գավառում բեռնատարի կուզովի մեջ։ Իր հետ կուզովի մեջ էլի մի քանի հոգի կային։ Ուղեվորներից մեկը, ով կուզովում պպզած իրեն շատ սովորական էր զգում, խնդրեց սիգարետ։ Վառեց, ծխեց, ու ասաց՝
– Դու մի նեղացիր, բայց Քամելդ տուֆտա էր։
– Այսի՞նքն տուֆտա էր։
– Դե տուֆտա էր էլի։
– Տուֆտան ո՞րն ա։
– Էն որ ծխում ես, զգում ես որ տուֆտա ա, որ իսկական չի։
– Բա չտուֆտա քամելը ո՞րտեղ ա։
– Դե մեր կողմերը էլի։
– Ձեր կողմերը՞։ Իսկական քամել՞։
– Հա, մեր կողմերը լավն է։
– Ձեր կողմերը ո՞րտեղ են։
– Դե մեր կողմերը էլի։
– Էդ որտե՞ղ ա։
– Դե մեր կողմերը, ասում եմ, Օհայո։
– Ո՞րտեղ – ճշտեց Ն-ը, որովհետեւ նրան թված որ սխալ է լսել։
– Ասում եմ էլի, մեր մոտ, Օհայո։
– Դա ո՞րտեղ է, այդ Օհայոն։
– Լսի դու Երեւանի՞ց ես եկել թե ո՞րտեղից։ Ձեր մոտ բոլո՞րն են տենց։ Օհայոն Ամերիկայում է։
– Ամերիկայում՞
– Հա բա։ Ու մեր մոտ լավ քամելներ կան, ոչ թե էն տուֆտան որ դու ինձ տվիր։
– Բա դու ուրեմն Ամերիկայի՞ց ինչի՞ ես եկել ստեղ։
– Ես ստեղ դաս եմ տալիս։ Անգլերեն։
– Անգլերեն՞։
– Հա, դպրոցում։
– Բա ինչի՞ հենց ստեղ։
– Ստեղ եմ ծնվել, ապրել, գնացել եմ Օհայո, հետո կարոտել էի, հիմա Փիս Քորփսով եկել եմ Գավառ որպես կամավոր, անգլերեն սովորցնում երեխեքին։
– Ահ կամավոր։
– Ահա
– Հա, ձեր կողմերը Քամելը լավը կլինի։
– Ասու՜մ եմ։

ու տենց

ասք ազգանուն փոխելու մասին

Ռուսաստանում հաճախ փոխում էին ազգանունները «լատենտանալու», չտարբերվելու համար։ «Պոգրոմ» բառը այն բառերից է որ դարձավ միջազգային։ Ու Այվազովսկին, ու Թամանովը, ու Ենգիբարովը ստեղծագործում եւ ապրում էին հայրենիքից դուրս ձեւվափոխված ազգանունով։
– ա – ես երբեք չեմ լսել որ Եվրոպաներում այդ պատճառով ազգանուն փոխեն։ Օտար ազգանունը, ինձ թվում է, դիտվում է այնտեղ որպես էկզոտիկա, եւ հետաքրքրություն է առաջացնում։ Օրինակ, լավ հնչող ազգանունը օգնում է բիզնեսին։
Գիտենք նաեւ, որ Ադրբեջանում այնպես էր արվում, որ թալիշների ու լեզգինների քանակը չերեւա պաշտոնական ստատիստիկայում։
Իսկ Վրաստանում, ու նույնիսկ, գիտեք, մեզ մոտ, երբեմն խորհուրդ էր տրվում ազգանուններ փոխել։ Մեր մոտ գիտեմ միայն մի դեպք։ Վրաստանում դա, կարծես շատ տարածված էր։
Ինչքան հասկանում եմ, արվում էր որ ազգի «լավագույն» ներկայացուցիչները, կամ բարձր պաշտոններ զբաղեցնողները լինեն, կամ թվան վրացի։
Ոչ մենք ոչ վրացիները պետություն չունեինք։ Ու բոլոր ԽՍՀՄ-ի բնակիչներին դրսում ասում էին կուկուռուս«ռուս»։ Ու ԽՍՀՄ-ը ըստ էության Ռուսական Կայսրություն էր։
Ու ես ուրախանում եմ, որ ազգանուն փոխելու օրերը անցել են։ Որովհետեւ եթե մարդը ներկայացնում է Հայաստանը, ու ՀՀ քաղաքացի է, ուրեմն նա հայ է։ Ազգի ներկայացուցիչ է։ Լինի իր ազգանունը Յանգ, Արոնով, թե ինչ ուզում է լինի։ Որովհետեւ նա այստեղ է մեծացել, այս միջավայրում ու այս միջավայրի պատճառով է ինչ որ բաների հասել։ Ու դա իրոք, հպարտանալու բան է։ Որ մենք լավ միջավայր ունենք։ Ու ազգանուն փոխել պետք չէ, դա արդեն էական չէ, երբ անկախ պետություն կա։

ու տենց

պատմություն համատեղելիության մասին

Մի քաղաքակրթություն կա, ուր երբ հերթական գնացքը հասել է մետրոյի կայան, եւ նոր ժամանաց ուղեւորները զբաղեցնում են իրենց տեղերը սահող ժապավենների եւ աստիճանների վրա, օդում կախվում է բարձրախոսներից հոսող հայտարարության տեքստը։ Բարձրախոսի ձայնը լսող չի լինում, որովհետեւ բոլոր ուղեւորները ականջակալներով են։ Սակայն տեքստերը միեւնույն է կարդում են այդ կայաններում աշխատող հատուկ մարդիկ՝ վերջին կենդանի էակները, ով հետեւում են կայանի ավտոմատ աշխատանքին։ Եթե ավտոմատիկան խափանվի, այդ մարդիկ չեն կարող միջամտել, որովհետեւ ավտոմատիկան կառավարելը գիտություն է, որին տիրապետողները մետրոներում չեն աշխատում։ Բայց ավտոմատիկան անխափան է, իսկ խափանումները պայմանավորված են միայն ներքին եւ արտաքին թշնամիների սադրիչ գործողություններով։ Մետրոներում աշխատող մարդիկ քիչ են տարբերվում ավտոմատներից, սակայն։
Իսկ ականջակալներով զինված ուղեւորները միեւնույն է լսում են օդում հնչող հայտարարությունները ականջակալներով, որովհետեւ այդ հայտարարությունները հեռարձակվում են նաեւ ցանցով, իսկ ուղեւորների անձնական նվագարկիչները ծրագրավորված են ձայնավորել հայտարարությունները այդպիսի կարեւոր տեղերում ինչպիսին մետրոն է։ Ժամանակակից անձնական նվագարկիչները չունեն ներքին հիշողություն, ինչպես դա նախկինում էր։ ներքին հիշողությունը ցանցերի տարածման եւ դրանց արագությունների կտրուկ աճի պատճառով սկսել է համարվել դիզայնի սխալ, անպետք հենարան։ Նվագարկիչները ունիվերսալ են՝ դրանցով կարելի է լսել ինչպես արդեն իսկ մասնագետների պատրաստված աուդիո փլեյլիստեր, որը նախկին ռադիո հաղորդումների ժամանակակից զարգացումն է, եւ այդ ծառայությանը բաժանորդագրվելը էժան է, այնպես էլ պատվիրել նախընտրած ձայնագրություններ, որը, բնականաբար ավելի թանկ է։ Թանկ եւ որւույն պատվերների համար վճարողներն են` մարդկանց փոքր խավը, ով առանձնանում է մեծամտությամբ, օգտագործում է հնացած եւ քաղքենի «ճաշակ» բառը, եւ ըստ ընդունված կարծիքի, ուզում է տարբերվել այլերից, գնում է հոսքի դեմ, դրանով ըստ էության խոչընդոտում է հասարակության զարգացմանը։ Բայց նույնիսկ պատվիրված երաժշտությունը չի լինում լսել մտնելիս մետրոյի կայան՝ այնտեղ նվագարկիչները ավտոմատ սկսում են ընդունել մետրոյում հերարձակվող նյութերը, որովհետեւ դրանք շատ ավելի կարեւոր են եւ հայտնում են, ինչպես է պետք ճիշտ կանգնել ժապավենների վրա, ինչ անել երեխաների հետ, ու որտեղ տեղավորել կենդանիներին։ Ճիշտ է, կենդանիներին արդեն վաղուց արգելված է տանել մետրոյում, եւ դրանց պահելը ժամանակակից քաղաքում նույնպես անհնար է եւ վաղուց արդեն արգելված, պարզապես տեքստը հայտնում է այդ մասին որովհետեւ այն մորացել են փոխել, կամ թողել են հետադարձ համատեղելիության համար։ Ասում են նաեւ թե կան ոմն «հաքերներ» ով քանդում եւ ձեւափոխում են նվագարկիչները այնպես, որ դրանք ունենան սեփական հիշողություն ու չենթարկվեն դրսի ազդանշաններին։ Նրանք մետրոյի կայաններում լսում են այն ինչ ուզում են, բայց լկտիաբար լռում են եւ ձեւանում լավ քաղաքացիներ։ Բայց դա, ինչպես ես ասացի, ընդամենը ասեկոցներ են։ Պաշտոնական տվյալներով այդպիսի հանցագործներ այլեւս չկան։ Այդ մարդկանց խավը շատ ցինիկ էր, ու իրենց գաղափարախոսությունը չէր դիմանում պարզ քննադատության եւ չէր կարող ընդունվել հասարակության կողմից։ Նրանք լինելով տեխնո մարդիկ խոսում էին այլ մարդկանց ավտոմատացման մասին, ու նրանցից ոմանք նույնիսկ փորձում էին քաղաքում պահել կենդանիներ, բոլոր հիգիենայի կանոնները խախտելով։ Նրանցից շատերը լինելով ծրագրավորող երեսպաշտ էին, քանի որ ծրագրավորողները աշխատում են փող, օրինակ, նվագարկիչների ծրագրեր գրելով, իսկ այնպես էր ստացվում, որ հետո նույն ծրագրավորողները այդ նվագարկիչների ծրագրերը փոխում էին, ու դրանով չեզոքացնում իրենց իսկ խմբի այլ անդամների ծանր աշխատանքը։ Չի կարող չուրախացնել, որ դրանց մեծ մասը արդեն վերացել է, իսկ մնացածները, եթե եւ կան, չեն կարողանում կազմակերպվել, եւ կընկնեն օրենքի ձեռքերը այն ժամանակ, երբ նոր ոճրագործություն կատարեն։
Հիմա ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի։ Մետրոներում աշխատող մարդիկ կարդում են իրենց տեքստերը բարձրախոսներով հետադարձ համատեղելիություն ապահովելու համար։

ու տենց