ասք փինայի մասին

Չէի սպասում որ Վիմ Վենդերսը 3d ֆիլմ կնկարի։ Ու շատ լավ էր, որ 3d էր։ Շատ ավելի արտահայտիչ էր։ Օպերատորական աշխատանքը հրաշք էր, Փինան վերջն էր, ու իրան անհանգստացնող թեմաները շատ մոտիկ։

Անթերի հավաքված է եւ նկարահանված։ Իսկական պրոֆեսիոնալ աշխատանք է։

Ֆիլմի ընթացքում կարելի է լսել տարբեր լեզուներով խոսք, քանի որ պարողները չեն խոսում, նրանք մտածում են, կամ արտահայտվում պարի միջոցով։ Իսկ մտածում են նրանք տարբեր լեզուներով։ Ուշադրություն դարձրի մի դետալի վրա՝ Փինան ամենը չի մտածում ինքնուրույն, նա ունի միտք, եւ խնդրում է պարողներին իրենց մտածել ինչպես նրանք դա կարտահայտեին։ Ու դա հավելյալ մոտիվացիա է այդ պարողների համար, իրականացնել Փինայի մտահղացման իրենց լուծումը։

Այսքանը, իսկ այժմ թրեյլերը մեջբերեմ։

Վիմ Վենդերսի մասին նախկինում գրել եմ

այստեղ

այստեղ

այստեղ

ու այստեղ

ու տենց

պիտակներ՝ էկրանահան  մէջբերում  ոսկե ծիրան  վիմ վենդերս  Փինա