ասք խոսելու արվեստի մասին

«խոսելու արվեստը», Էմանյուել Դըմորի։

Այսպիսով, Եգիպտոսը հիրավի ազատ երկիր է։ Քանի որ լվացք անելը այնտեղ բնավ արգելված չէ։ Հավանաբար կրոնական տոներին։

Ֆիլմի սկզբից պարզ չէր ինչի մասին է։ Սկզբից թվում է որ ինչ որ մարդ որոշել է օգնել քաղաքի աղքաթ բնակիչներին միս եւ բրինձ բաժանելով։ Նա ձեռք է բերում երկու գառ եւ մի քանի պարկ բրինձ, ընտանիքի հետ միասին սկսում են բրինձը մասերի բաժանել։

Մի անգամից մտածեցի, որ իր տունը բնավ ապահով ու հարուստ չի երեւում։ Արդյո՞ք նա կարող է իրեն թույլ տալ դա։ Հետո քիչ քիչ պարզվում է, որ իսլամական ֆունդամենտալիստներն են։ Նրանք են ով տարբեր ձեւերով մանիպուլյացիա են անում բնակիչներին որ դրանք գնան մզկիթ։

Ընդ որում բնակիչներից մեկը հասկանում է որ դա անկեղծ չէ, ասում է, ախր դա հավատալ չէ։

Տարբեր այլ մարդիկ պատմում են, ինչպես են ապրում։

Կանայք, որ բան ու գործ չունեն։

Տան գործերը ավարտում են, ու ձանձրանում։

Ես սիրում եմ սարսափազդու ֆիլմեր։

Դիտում են ֆիլմեր, լսում են երգեր։ Ու այսպիսի մշակութային կյանք, ինչպես կիմանանք կա միայն առաջադեմ ընտանիքներում։

Աշխատել, սակայն չեն ուզում։ Ուրախ են, որ հեռուստացույց են ձեռք բերել, ազատ ժամանակը հեշտ է անցնում։

Պատմում են, ինչ են լսում։

Մի կին կա, որ հետաքրքիր բան ասաց։ Ասաց, որ ֆունդամենտալիստների «նվիրված» ընտրակաշառքից ուտելիքից հրաժարվել է։ Բայց իր խելքով չէ։ Առաջին անգամ վերցրեց, իսկ ամուսինը եկավ, ջղայնացավ։ Ասաց՝ մեզ ուրիշից բան պետք չէ։ Տար վերադարձրու։ Իրենց մոտ կանայք այդքանը հասկանալ չեն կարող, քանի որ իրենք լրիվ հիմարիկներ են։ Ու հիմարիկներ մեծացվել են։ Հետո ամուսնու խոսքերը կրկնում էր, ասում էր, որ հետո կասեն, մենք ձեզ ուտելիք ենք նվիրել, իսկ դուք ուրեմն մեզ պետք է ինչ որ բան անեք։ Եկեք մեզ հետ մզկիթ, ինչու՞ չեք գալիս։ Եկեք մեզ հետ երգեք։ Ինչու՞ չեք գալիս մեզ հետ երգելու։

Կինը նաեւ պատմեց այն մասին ինչպես են կրոնականները ճշմարիտ ուղղու վրա կանգնեցնում մարդկանց, ու ինչպես ազդված քաղաքացիները սկսում են իրենց ընտանիքներում կարգ ու կանոն հաստատել՝ դստրերին չեն թողնում տնից դուրս գալ, իսկ հեռուստացույցով թողում են միայն կրոնական հաղորդումներ դիտել։

կրոնական հաղորդաշարերը

Ընդհանուր առմամբ այս կինը գոհ է ֆունդամենտալիստներից։

Երեւում է, որ եթե ամուսինը չլիներ, ով հոգում է իր ազատության մասին, գլուխը կուտեին։

Ասում է գոնե վատություն չեն անում։

Տանը նստելը վատ բան չէ։ Զարգանալն է վատ բան։ Զրուցելը, դուրս գալը։ Իսկ զարգանալ պետք չէ, որովհետեւ դա չի օգնում հավերին նայել։ Հավերին նայել օգնում է տանը նստելը։

Իր երեխան ի դեպ, հա ոտքերի տակ էր։ Լացում էր, որ իր վրա ուշադրություն դարձնեն, խնդրում էր ծունկը նստել։ Որ չխանգարի, կինը պարզապես փայտի կտորով փակում է սենյակի ելքը։ Երեխան թռվռում է, փորձում է անցնել, ուզում է ազատ լինել, ուզում է դուրս գալ այդ սենյակից։ Ու լրիվ անուշադրության մատնված է։ Ինչպես եւ արվել էր այդ կնոջ ընտանիքում, երբ նա փոքր էր, անկասկած։

Ֆիլմի ընթացքում վերջ հարցազրույց կա քարոզող մահմեդականի հետ։

Շեյխը վաճառում է ծամոն ու սիգարետներ։ Ու զրուցում է կրոնական մեխանիզմների մասին։ Հանգիստ է խոսում, չնայած խոսքը ընդատում է, օգնում է հաճախորդներին, սդաչի տալիս։

ու տենց

պիտակներ՝ Էմանյուել Դըմորի  խօսելու արուեստը  ոսկե ծիրան