ասք մշակութային տարբերության մասին

Այս պատմությունը մի քանի օր առաջ է եղել․

Աղջիկը հայացքով չափեց դահլիճը։ Ռեգիստրացիայի հերթում կանգնած էին ծիծակներով մի քանի տղա, ու շիկահեր գերմանուհի։

Գերմանուհին աղջկան թված ավելի ցիվիլ, եւ ավելի վստահելի։

Առաջին հերթին որովհետեւ նա գերմանուհի էր, երկրորդ հերթին որովհետեւ բնիկ լինելով նա ավելի մեծ հավանականությամբ կիմանար փոստի գրասենյակների տեղերն եւ ուղարկելու ձեւերը։

Նրան մոտենալով աղջիկը ներողություն խնդրեց ու շարադրեց խնդրանքը․

– գիտեք, ես ընդունվում եմ Ստրասբուրգի համալսարանը, պետք է որոշակի թղթեր ուղարկել նրանց, սակայն փոստով չեմ հասցնի։ Ահա, դա արժե մեկ – երկու եւրո, իմ մոտ հինգ եւրո կա․․․

– ինչու մինչ այդ չե՞ք ուղարկել։

– ուղարկել եմ, նրանք պահանջեցին որ նոտարով հաստատված թղթեր լինեն․․․

– գիտեք, ես այնպիսի ծրագրով եմ եկել Հայաստան, ու այնպիսի պայմաններով, որ իրավունք չունեմ ձեզ օգնել։ Պարզապես չեմ կարող։

– հա, ներեցեք – ասաց աղջիկը ու մտածմունքների մեջ ընկավ․

«մոտենա՞լ թե չմոտենալ» – դա էր հարցը։

Հայացքով կրկին դահլիճը շրջելուց հետո նա վճռեց փորձել, շունչ պահեց եւ մոտեցավ ծիծակավորներին։

– Դուք Գերմանիա եք չէ՞ գնում։

– Հա, ջան, ինչո՞վ կարող ենք օգնել։

– Գիտեք, ես չեմ հասցնում նամակ ուղարկել․․․

– Դու պրոբլեմ չունես, քուր ջան, տեսնենք ո՞րտեղ ենք ուղարկում․․․ հա, ես հենց Ստրասբուրգում էլ ապրում եմ․․․ չէ ի՞նչ փող այ մարդ, ու՞մ տեղն ես դրել, իահ․․․ կնեղանամ․․․ ի․․․ բա ո՞նց գիտեմ փոստը որտեղ ա․․․ չվախես, լավ կլինի։

ու տենց

պիտակներ՝ զրոյց  մտքեր  պատմութիւն