ասք Դորթմունդերի մասին

ինչ հետաքրքիր՜ է։

այսօր միացրեցի վաղուուուց eztv.ca-ից առանց վճարելու փախցրած ֆիլմ, որը ձայնագրվել է Կուլտուրա ալիքից՝ Jimmy the Kid

2007-8-ին զվարճանում էի այդ չար ու վճարովի սերվիսից Կուլտուրայի հաղորդումներն ու ֆիլմերը ձրի քաշելով։

Նենց մի տեսակ հավես ու թեթեւ կատակերգություն է։

Առաջին իսկ կադրը՝ Դորթմունդերի դեմքն է։ Ու հետո զրույց, արդյոք Դորթմունդերը կսպանի իր թիմակցին թե ոչ։

Ես որ այդ անունը լսեցի, անմիջապես հիշեցի մի գիրք, որը տպագրված էր հիիիին «Սմենա» ամսագրում, ու որը վաղու՜ց կարդացել էի` զմրուխտ գողանալու մասին։

Մտածեցի որ լավ նիք է Դորթմունդերը, ասացի փնտրեմ տեսնեմ գուգլը ինչ կասի։

«Դորթմունդեր» հարցումով գուգլի բերած երկրորդ իսկ հղումը Դոնալդ Ուեսթլեյքի գրքերի հերոս՝ Դորթմունդերի մասին է։

Հոդվածի սկիզբը աչքի տակով արագ անցկացնելուց հետո ես որոշեցի փնտրել իմ ոչ գիտակցաբար հիշած գիրքը՝ «журнал смена изумруд» եւ անմիջապես ստացա «Проклятый изумруд» գրքի ալդեբարանի հղումը։

Դժվար չէ նկատել որ հեղինակը՝ Դոնալդ Ե․ Ուեսթլեյքն է։

Օքեյ, իսկ ո՞նց էր կոչվում ֆիլմը՞։

Երրորդ հարցում՝ «Jimmy the Kid»՝ երկրորդ հղումը տանում է ԻՄԴԲ-ի այս էջը։

Ի՞նչ ենք տեսնում։ Պարզվում է ֆիլմը նկարված է Ուեսթլեյքի գրքի մոտիվներով։

Այսինքն լսելով Դորթմունդեր անունը ես անմիջապես հիշեցի գիրքը որը կարդացել եմ չեմ հիշում երբ, ութսունականներին ու բնավ չեմ սխալվել։

Զարմանալի բան է մարդու հիշողությունը։ Փաստորեն Դորթմունդեր անունով այդ գրքին հղված գրառում կար իմ տվյալների բազայի մեջ։

Լավ նորություն․ իմացա որ Դորթմունդերի մասին լիքը գիրք կա, կարելի է կարդալ ։Ճ

ու տենց

պիտակներ՝ գրականութիւն  Դոնալդ Ե․ Ուեսթլեյք  Դորթմունդեր  հետազօտութիւն