ասք հեղափոխության մասի

Ինչպես գիտենք, էվոլյուցիան ենթադրում է

– փոփոխականություն
– ժառանգականություն
– ընտրություն

Այնպես է ստացվում որ էվոլյուցիայի տեսակետից կարեւորը կոդն է, որը ստուգվում եւ փոփոխվում է, սխալներից ազատվում է, եւ նկարագրում է ավելի ունակ մոդելներ։

Այլ պես ասած՝ դեբագ է լինում եւ կատարելագործվում է։

Հետաքրքիրն այն է, որ մեր կոդը այժմ այն մակարդակի վրա է, որ մեզ արդեն պետք չէ որոշակի ունակությունների զարգացում։ Օրինակ, մեզ արդեն պետք չէ հարյուր հազար տարի էվոլյուցիա որպիսի սովորենք թռչել, կամ խորը լողալ, կամ արագ հաշվել՝ մենք ստեղծել ենք մեքենաներ որոնք մեր տեղը կարողանում են արագ մտածել։
Այնպես որ կարելի է ասել, որ մեքենաները հզորացնելով մեր ունակությունները եւ թույլ տալով թռիչք դարձել են մեր իսկ մասը։
Ես միշտ էժան էի համարում կիբորգների՝ այսինքն մարդկանց եւ մեքենաների ֆիզիոլոգիական խառնվածքի մասին գրքերը։
Սակայն մենք արդեն իսկ հոգեւոր կիբորգներ ենք․ մասամբ այն պատճառով որ ինդուստրիալիզացիան մարդկանց մեծ մասը վինտիկացնում դարձնում է շեստերյոնկաներ, իսկ մասամբ այն պատճառով որ ամեն մեկիս հաշվողական հզորությունները անհամեմատ հզորացել են։ Այդ առումով արտահայտությունը որ նոութբուքը ծրագրավորողի ձեռքի շարունակությունն է վերաիմաստավորվում է։ Ու ոչ միայն կոդագործի՝ ճարտարապետի, ինժեների, գիտնականի, կոմպոզիտորի, նկարչի։
Ու նույնիսկ այն մարդիկ ով չի օգտագործում դրանք, միեւնույն է շահում են։

Փաստորեն դա նշանակում է որ էվոլյուցիայի միջոցով կոդի լավացումը մեզ որպես տեսակի այլեւս պետք չէ։
Մենք ապրել ենք ռեվոլյուցիա։
Մնում է վրձինով երկու դիպչում՝ փոխել կոդի այն մասը որտեղ ծրագրավորված է ծերացումը, ու հասկանալ ինչպես գտնել պիտանի մոլորակներ կամ ստեղծել դրանք։

ու տենց

ասք երազանքներ կատարող մեքենաների մասին

այս փոսթի մոծիվներով։

Քոմփայլերը, ընկերներ, դա մտքերի եւ ցանկությունների իրականացման գործիք է։
Սովորաբար միտքը, որը տալիս են քոմփայլերին, որոշակի ստանդարտ ձեւով արտահայտված է՝ գրավոր, այս կամ այն լեզվով։
Այդ լեզուները երբեմն անվանում են համակարգչային լեզուներ, որը սխալ է։ Որովհետեւ համակարգիչները այդ լեզուներով չեն մտածում։
Երբեմն անվանում են ծրագրավորման լեզուներ, որը այդքան էլ արտահայտիչ չէ։
Իրականում դրանք միտք արտահայտելու լեզուներ են։
Այսպիսով, քոմփայլերը վերցնում է գրավոր արտահայտված միտքը, եւ այն հասկանալով ստեղծում է, քոմփիլիացիա է անում ելաքյին արտադրանք՝ օրինակ կիրառելի ծրագիր։

ՏՏ ոլորտի մասնագետների գործը դեռ հեշտ է։
Որովհետեւ սխալները միշտ կարելի է ուղղել եւ ռեքոմփայլ անել միտքը։ Դա բերում է անպատասխան կոդագործների առաջացմանը, ովքեր գրելիս չեն մտածում, իսկ հետո, երբ սխալները հայտնաբերվում են, փորձում են ուղղումներ ավելացնել։ Դրանք, ինչ խոսք, լավ ծրագրամիստներ չեն բնավ։

Պատկերացնու՞մ եք եթե ճարտարապետները նախագիծ պատրաստելիս չմտածեին, իսկ հետո տարբեր ձեւի հենարաններ ավելացնեին, որ կառույցը չփլվի։ Ոչ, ճարտարապետները ստիպված են ուշադիր լինել մտքերը մտածելիս եւ արտահայտելիս, որովհետեւ քոմփայլ անելու պրոցեսը շատ ավելի բարդ է իրենց դեպքում։
Օրինակ, ՕփենՕֆիսը իմ կոմպի վրա կոմպիլիացիա է լինում վեցը ժամում։ Շենք կառուցում են անհամեմատ ավելի երկար։
Իսկ հոմո սափիենս տեսակի կենդանիները գենետիկ կոդից քոմփայլ են լինում գրեթե մեկ տարի։ Ի դեպ, հոմո սափիենս նշանակում է «բանական մարդ»։ Ի նկատի ունենալով որ օրինակ շիմպանզեները այդքան էլ բանական մարդ չեն, սակայն մարդ են։

Կան նաեւ ֆունկցիոնալ լեզուներ, որոնք մի կողմից մաթեմին շատ մոտ են, սակայն մյուս կողմից դրանք օգտագործելիս անհնար կամ շատ դժվար է լինում նախագծի սխալները գտնել դեռ գրելու ընթացքում։ Այդ լեզուների երկրպագուները սովոր են արդեն իսկ կառուցված շենքեր փոփոխել։
Ես այդ ոճին սովոր չեմ, սակայն։ Ինձ թվում է որ մաթեմից ավելի հեռու, իմպերատիվ լեզուները իմ իմացած մակրո աշխարհի մոդելները նկարագրելու համար ավելի պիտանի են։

Այնպես որ, ինչպես ուսուցանում է հին չինական իմաստությունը՝ զգոն եղեք մտքերը ձեւավորելիս, նրանք կարող են քոմփայլ լինել իրագործվել։

ու տենց

ասք մայիսի մեկը տոնելու մասին

Փեյսբուքում միջոցառում են ստեղծել՝ մայիսի մեկի ցույց։
Ուզում են փուչիկներով եւ ծաղիկներով սպառազինված երթ անել եւ նոստալգիկ ոճի հուզմունք ապրել։

Ասեմ, որ երբ մայիսի մեկին երթ է լինում Լոնդոնում, ես դա որոշ չափով հասկանում եմ։ Նրանց մի մասը չի գիտակցում ինչ է անում, քանզի նրանք չեն ապրել պրոլետարիատի դիկտատուրայի օրոք։ Նրանց մյուս մասը ռոմանծիկներ են, ով ասենք Մարքսի գրածները հավանում են։ Նենց չի որ ես չեմ հավանում։
Ու նույնիսկ կհասկանայի, թեկուզ չէի մասնակցի, բայց կհասկանայի, որովհետեւ ինքս բավականին ձեւավորված սոցիալիստիկ հակումներ ունեմ։

Բայց Հայաստանում, որտեղ «հեղափոխությունն» ու «պրոլետարիատի դիկտատուրան» ունի հստակ արտահայտված մշակութային եւ պատմական ասոցիացիաբեր, ինչպիսին են՝ պետականության ընդհատում, ազգի բ աժանում տարբեր պետությունների եւ կազմավորումների միջեւ, ռեպրեսիաներ, հալածանքներ, որոնք մաքրել են մտավորականների անփոխարինելի շերտ, բնակչության մասսայական առնմանում, եւ այդ ամենը կեղծ փուչիկների եւ տոնակատարությունների հետեւը թաքցված, Հայաստանում անել մայիսի մեկի երթ նույն խոհրդային ոճով ու ապրել գոյություն չունեցող անցյալով, կեղծ անցյալով, կրկնել կեղծ տոնակատորություններ, այդ համար պետք է լինել ոչ միայն լիովին անտեղյակ, այլ պարզապես կույր։
Նմանապես մարտի ութին ես հիշեցնում եմ այս փոսթերով որ դա ծաղիկների ու շոկոլադի օր չէ, այլ հավասար իրավունքների համար պայքարի օր է։

Այժմ մեր մոտ նույն ոճով միջոցառումներ փորձում են կազմակերպել իշխանությունները, ու դա բավականին տհաճ է նայվում։
Իսկ Փեյսբուքի միջոցառումը, որը կարծում եմ սպոնտան է, իմ համար լրիվ անակնկալ է։
Ու այո, ինձ այդ երթի կողմերը չեք նկատի բնավ։

ու տենց

ասք պարույկի մասին

Ժամանակ առ ժամանակ ես բացատրում եմ մարդկանց ինչպես գտնել պարույկ-ը կդվինում։
Օրինակ, սկսվում է նմանատիպ չաթից՝

նա: իսկ դու ո?նց ես։
ես: վայ քոռանամ ես, դու է՞լ ես կդվին օգտագործում։
նա: այո, ինչպե?ս իմացար։
ես: օֆ, որովհետեւ պարույկի տեղը չգիտես։

Այո, պարույկը, այսինքն այս նշանը՝ «՞» կդվինում թաքնված է։
Դա, թող ների ինձ Մարությանը, դիզայնի սխալ է, որովհետեւ բոլորը-բոլորը (ներառյալ Վիննի Թուխին) այն չեն գտնում բնավ։ Քանզի այն չկա բայ դեֆոլթ ստեղնաշարի վրա։ Նրան պետք է գտնել եւ բերման ենթարկել, պարզվում է։

Ու քանի որ ես վինդովս չունեմ բնավ, ինձ շատ բարդ է լինում բացատրել առանց տեսնելու ինչպես ավելացնել նիշը։
Սակայն, գրեթե տաս տարի առաջ ես մի ֆորումում նկարագրել էի գործընթացը, ու իմ ֆրինեթում մնացին սքրինշոթներ։ Փորձեմ դրանք օգտագործել ու այսուհետեւ տալ այս փոստի հղումը ինձ լատիներեն հարցական նշաններով դիմողներին։
Ահա, կարծես այսպիսինն էր կդվինի սկզբնական շարվածքը՝

Այն կարելի է խմբագրել, սեղմելով «եդիթ կիյբըրդ» ստեղնին՝

Այս պատուհանում ընտրեք մի ստեղն, որտեղ որ ուզում եք ավելացնել պարույկը, ու հետո աջ ցանկից՝ «ARMENIAN», այսպես․

Ահա այստեղ արդեն ընտրեք պարույկը, այն կտպվի քիչ առաջ ընտրված ստեղնը սեղմելուց։


իսկ այժմ պետք է հիշել փոփոխությունները ձախից երեւացող դիսկետկայի նշանը սեղմելով։
ու տենց

ասք մշակութային տարբերության մասին

Այս պատմությունը մի քանի օր առաջ է եղել․

Աղջիկը հայացքով չափեց դահլիճը։ Ռեգիստրացիայի հերթում կանգնած էին ծիծակներով մի քանի տղա, ու շիկահեր գերմանուհի։
Գերմանուհին աղջկան թված ավելի ցիվիլ, եւ ավելի վստահելի։
Առաջին հերթին որովհետեւ նա գերմանուհի էր, երկրորդ հերթին որովհետեւ բնիկ լինելով նա ավելի մեծ հավանականությամբ կիմանար փոստի գրասենյակների տեղերն եւ ուղարկելու ձեւերը։

Նրան մոտենալով աղջիկը ներողություն խնդրեց ու շարադրեց խնդրանքը․
– գիտեք, ես ընդունվում եմ Ստրասբուրգի համալսարանը, պետք է որոշակի թղթեր ուղարկել նրանց, սակայն փոստով չեմ հասցնի։ Ահա, դա արժե մեկ – երկու եւրո, իմ մոտ հինգ եւրո կա․․․
– ինչու մինչ այդ չե՞ք ուղարկել։
– ուղարկել եմ, նրանք պահանջեցին որ նոտարով հաստատված թղթեր լինեն․․․
– գիտեք, ես այնպիսի ծրագրով եմ եկել Հայաստան, ու այնպիսի պայմաններով, որ իրավունք չունեմ ձեզ օգնել։ Պարզապես չեմ կարող։
– հա, ներեցեք – ասաց աղջիկը ու մտածմունքների մեջ ընկավ․
«մոտենա՞լ թե չմոտենալ» – դա էր հարցը։
Հայացքով կրկին դահլիճը շրջելուց հետո նա վճռեց փորձել, շունչ պահեց եւ մոտեցավ ծիծակավորներին։
– Դուք Գերմանիա եք չէ՞ գնում։
– Հա, ջան, ինչո՞վ կարող ենք օգնել։
– Գիտեք, ես չեմ հասցնում նամակ ուղարկել․․․
– Դու պրոբլեմ չունես, քուր ջան, տեսնենք ո՞րտեղ ենք ուղարկում․․․ հա, ես հենց Ստրասբուրգում էլ ապրում եմ․․․ չէ ի՞նչ փող այ մարդ, ու՞մ տեղն ես դրել, իահ․․․ կնեղանամ․․․ ի․․․ բա ո՞նց գիտեմ փոստը որտեղ ա․․․ չվախես, լավ կլինի։

ու տենց

ասք մետրոյի անցումի գրաֆիտիների մասին

ես ապշած եմ։
առաջինը՝ գրաֆիտիներով։

Երկրորդը, նրանով թե ինչքան լավն է ստացվել վերեւի նոկիա n900-ով արված նկարը։ ռեալթայմ HDR-ի շնորհիվ, նկարելուց արագ արագ մի քանի նկար անում ա տարբեր լուսավորությամբ, ու միավորում։
Իսկ ահա նույնը, բայց «վեհ» canon rebel-ով։ RAW-ից ամենալավը ինչ հաջողվեց ստանալ սա է՝


Համենայն դեպս, ինչպես տեսնում եք, այստեղ ոչ միայն գրաֆիտիներ են ավելացել, այլ եւ ընդհանուր առմամբ լինում է համբուրվել – անցումը մի տեսակ մաքուր է՝ հոտ չկա բնավ։
կրկին n900`

երբ լույսը հերիքում է, քենոնը չի խեղճանում՝

Ապրեն դիզայնի ֆակուլտետի եւ ճարտարապետականի ուսանողները։
Հալալ ա ։Ճ
Ու այո, հիմա ինչպե՞ս չասել՝ կեցցե մեր քաղաքապետարանը, ամենալավ քաղաքի ամենալավ քաղաքապետարանը։ Որ ոչ միայն չխանգարեց այլ եւ․․․ հմ․․․ օգնեց։ Իմ համար անսպասելի է։
Կինո Մոսկվայի կողքի պուլպուլակն էր աշխատացնեին՝ ցենի տակոյ մերիի նե բուձետ։
ու իհարկե, քրոսփթսթ գրաֆիտի_ամ

Շատ շատ շատ ուրախացա ։Ճ

ու տենց

april 24 and may 8

There is no such thing as the guilt or innocence of an entire nation. Guilt is, like innocence, not collective, but personal. There is discovered or concealed individual guilt. There is guilt which people acknowledge or deny. Everyone who directly experienced that era should today quietly ask himself about his involvement then.
The vast majority of today’s population were either children then or had not been born. They cannot profess a guilt of their own for crimes that they did not commit. No discerning person can expect them to wear a penitential robe simply because they are Germans. But their forefathers have left them a grave legacy. All of us, whether guilty or not, whether old or young, must accept the past. We are all affected by its consequences and liable for it. The young and old generations must and can help each other to understand why it is vital to keep alive the memories. It is not a case of coming to terms with the past. That is not possible. It cannot be subsequently modified or made not to have happened. However, anyone who closes his eyes to the past is blind to the present. Whoever refuses to remember the inhumanity is prone to new risks of infection.

from the speech by Richard von Weizsacker, President of the Federal Republic of Germany
May 8, 1985

Could it happen that today’s Turkey leader have a similar speech referring to the #armeniangenocide ?
That’s just impossible very unlikely.

ասք համակարգչի ազատագրման մասին

Համակարգչային ծրագրերը կարող են օգտագործվել որպես գաղութացման, փաստացի ճորտացման գործիք՝ ճիշտ այնպես, ինչպես ռումբերը կամ միջազգային վարկերը։

Այսօր հարյուրավոր երկրների տեղեկատվական ենթակառույցները փաստորեն պատանդ են ծրագրային ապահովում արտադրող որոշ խոշոր ընկերներությունների ձեռքում։ Այդ երկրների բնակիչները՝ առանց գիտակցելու՝ հլու հնազանդ կերպով տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների տուրք են վճարում վերոհիշյալ ընկերություններին, թեպետ կարող էին այդ գումարներն ուղղել սեփական երկրների զարգացմանը։

Սակայն գոյություն ունեն նաև անվճար ծրագրեր՝ գրասենյակային, մուլտիմեդիա, համացանցային, գրաֆիկական։ Դրանք ի վիճակի են բավարարել համակարգչային շարքային օգտատերերի 99%-ի առօրյա աշխատանքային պահանջերը։ Շատերը չեն էլ պատկերացնում, որ հնարավոր է ունենալ լիարժեք աշխատող համակարգիչ առանց Microsoft, Adobe կամ Apple ընկերությունների օպերացիոն համակարգերի ու ծրագրային փաթեթների։

Ավելին՝ ազատագրված համակարգիչը զգալիորեն ավելի քիչ խնդիրներ կունենա վիրուսների ու լրտեսական ծրագրերի («տրոյաններ») հետ, քանի որ դրանց ճնշող մեծամասնությունը ստեղծված է միայն MS Windows միջավայրում աշխատելու համար։

ԵԿԵՔ ՓՈՐՁԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՄԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ «ԳԱՂՈՒԹԱՐԱՐ» ԾՐԱԳՐԵՐԻՑ։

Instigate ընկերության մասնագետները եւ անհատ կամավորները կօգնեն Ձեզ տեղադրել անվճար ծրագրեր ձեր համակարգչի վրա. ԳՆՈՒ/Լինուքս օպերացիոն համակարգ, գրասենյակային փաթեթ, մուլտիմեդիա ծրագրեր, հայերեն տառատեսակներ, կկարգավորեն համացանցային միացումները՝ WiFi, dial-up կամ այլ: Բնականաբար, Ինսթիգեյթ ընկերության մասնագետների օգնությունը նույնպես անվճար է։

Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչ է պետք գրանցվելու համար, ինչպես է պետք նախապատրաստել համակարգիչը և այլն այստեղ եւ այստեղ

—————————————-
Միջոցառման նախաձեռնողներ՝
«Ժառանգ» մշակութային ՀԿ
«Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն» ՀԿ
Անհատ կամավորներ

նաեւ
միջոցառման ֆբ իվենթը

ու տենց