ասք արտագաղթի մասին


Եթե չեմ սխալվում, Արամ Աբրահամյանն էր գրել, որ մեր սոցիալական բունտն արտագաղթն է: Դրա մեջ մեծ ճշմարտություն կա, քանի որ բունտի զանազան տեսակներ կան: Ովքեր սովոր են օտար ափերում փրկություն գտնել, որպես արդյունավետ բողոքի եղանակ` օգտագործում են արտագաղթը: Այսպիսով, անցյալ տարի մեր սոցիալական բունտին մասնակցել է 70.000 հոգի, որոնք հիմա գտնվում են օտար ափերում: Իսկ ովքեր սովոր չեն, օրինակ`թունիսցիները, գաղթի մեկ հիմնական ուղղություն ունեն` Ֆրանսիա-Բելգիա, բայց դա այնպիսի լայն մայրուղի չէ, ինչպես հայերի համար Ռուսաստանի և Ամերիկայի ճանապարհը

այստեղից
վիա Լիլիթի իդենծի-կա

ու տենց

ասք բանակ չտանելու մասին


ՎԱՍՆ ՈՐ ՆՈՐ ԿԻՆ ԱՌՆՈՒ՝ Ի ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՐԹԱՅ

Կու հրամայէ աւրէնքս՝ մարդ որ նոր կին լինի առել, նա ի կռիւ չերթայ ի հեծել, որ տարաժամ սուգ չլինի կնոջն։ Զայս Մովսէս հրամայեաց Աստուծոյ բերանով։

Սմբատ Սպարապետի դատաստանագրքից

ու տենց

ասք աղջիկ փախցնելու մասին

ու այն մասին թե ինչպես են դրա համար պատժում․


ՎԱՍՆ ԱՌԵՒԱՆԳՈՒԹԵԱՆ ԿՈՒՍԻ
Եթե ոք առեւգնայք այնէ՝ անպսակ՝ նա որդիքն բճեր լինին։ Ապա թէ բռնվին՝ նա զտանաւղին զձուքն եւ զձետն կտրեն, որպես յառաջ գրեացաք վասն կուսիցն, եւ մնայ աղչկինն ի ծնաւաղացն եւ յեղբարցն ի հրամանքն։

Փաստորեն, աղջիկ փախցնողի հանդեպ բնավ հանդուրժող չի օրենքը։ Հետո էլ ասում էն՝ հին հայկական ավանդույթ։
Բա։
Այնպես որ, զգոն եղեք, որ ձեր զձուքն եւ զձետն տեղն մնայ։
ու տենց

ասք նենգ իմպոտենտների մասին

Մի հետաքրքիր հատված Սմբատ Սպարապետի Դատաստանագրքից․


ՎԱՍՆ ՈՐ ԲԱԻԼԻԱԻՃ ԼԻՆԻ ԵՒ ԿԻՆ ԱՌՆՈՒ
Եթե ոք որ բաւկաւճ լինի ի ծածուկ եւ խաբենայ ու կին առնու՝ նա յորժամ յիմնայ գիր թափն , նա կարող է որ մենակ երթայ յեկեղեցին եւ ասէ եպիսկոպոսին, եւ իրաւունք է որ տան իրեն գիր ամէն բնչիցն կէսն, որ երթայ իր այլ այրիկ առնու։

Կարճ ասած, կինը իրավունք ունի անմիջապես բողոքել տեխկոմ եպիսկոպոսին, վերցնի անկարող ամուսնու ունեցվածքի կեսը ու այլ մարդու հետ ամուսնանա։
Այնպես որ, զգոն եղեք, կանանց խաբելուց։
ու տենց

ասք վմեյքեր րեստարտելու մասին

եթե windowmaker-ը չի պատասխանում (անպատասխանատու ա), ու չի լինում անել Toolchest > configure > RestartWM ապա կոգնի հետեւյալ սկրիպտը՝


kill -USR1 `ps -C wmaker -o pid,cmd | awk ‘/for-real/ {print $1}’`

ու տենց

կորած շուն

Այս շունիկը հենց հիմա կասկադի մոտ, անձրեւի տակ թրջվում է։ Նա ունի վզկապ, ու սովոր չի դուրսը ապրել։ Շատ բարի ու ընկերասեր է։
Խնդրում եմ, տարածեք այս տեղեկատվությունը, օգնենք շանը եւ տիրոջը գտնել իրար։
Կատարյալը կլիներ եթե որեւե մեկը վերցնի իրան մինչեւ չգտնվի տերը, իմ տան պայմանագիրը դա թույլ չի տալիս։
lost dog
էլի լուսանկարներ

This dog is obviously lost, he has collar, very friendly, and doesn’t know where to go. Please, share this info, let’s try to find an owner. It would be best if someone take him to home, before he gets completely wet an actual owner will be found.

Upd․ Որոշ տեղեկություններ կան․
—————-
Adrineh Gregorian This is Gorky, My friends take of her… she needs a home 🙂
Her owner left her on the street over 6 months ago. My friends take care of her, feed her, bathe her, but she needs a home. Please let me know if you are interested. I will get you in contact with them.
—————–
մի հատ էլ ափդեյթ
Adrineh wrote: “this dog lives in my friend Annie’s hallway, sometimes they take her in. They are looking for a GOOD owner 🙂 She is an amazing smart dog and I wish I could keep her myself. I hope no one grabs her off the street. The people in the Cascade area know her and love her too. If anyone wants to give her a good home PLEASE LET ME KNOW. Ovsanna, it would be great if you’d post it to your site. She’s an amazing dog (just like Poshi). She’s very sweet and she feels very comfortable with women especially.”

պատմություն ժամացույցի գործարանից շան մասին

երեկ Բաղրամյանով էի անցնում, Մոսկովյանի խաչմերուկի սուպերմարկետի մոտ Միմիին տեսա, ոտքերի տակ պառկած շան հետ։ Մոտեցա, շունը թողեց իր գործերը, բարձրացավ բարեւի։ Բարեւեցի, պոչը թափ տվեց, ուրախացավ, որ իրան նկատեցին, շան տեղ դրեցին։ Դե բոլորն էլ սիրում են որ իրենց շան տեղ դնում են, նույնիսկ շները։
Մեկ էլ խանութից աղջիկ ա դուրս գալիս, ում անունը չգիտեմ բնավ, ու շանը երշիկի բավականին մեծ կտոր ա տալիս։ Շունը անցավ երշիկը լպստելու, իսկ ես աղջիկների հետ շարունակեցի ուղիս։ Ասացին, որ ժամացույցի գործարանից իրենց հետ է գալիս շունը, ընկերակցում է։ Հասանք մինչեւ Օպերայի կանգառը, շուռ եկա, տեսա շանը մայթին, տատանվում էր, մտածում էր, գնա հետեւից թե իմաստ չունի, ավելի լավ է երշիկին վերադառնալ։ Մենք արդեն հեռու էինք, նա մեզ չէր տեսնում։ Ու կողմնորոշվեց, գալոպով վազեց, փողոցն անցավ, ու մեզ գտավ կանգառում։
Ես իրան ասացի որ ինքը լավ շուն ա, ու գնացի տուն։ Իսկ շունը՝ աղջիկների հետեւից։

ու տենց

ասք բանաձեւի մասին

պաշտոնապես հայտարարում եմ, որ ես չեմ համարում որ հաքերները սպիտակիկ եւ պուպուշիկ էակներ են։
դրանք կոնտեքստից հանաց բառեր էին, երբ ես պատմում էի «հաքեր» բառի մի քանի ինտերպրետացիայի մասին։ իսկ այն ինտերպրետացիան որը որ մեջբերվեց, ինձ բնավ մոտիկ չէ։

ու տենց

ասք էրո[ծ]իկ չաթերի մասին

Անահիտը գրում է չորով սեքսի մասին, ավելի ճիշտ բերում է հայկական մի չաթի ստատիստիկա․


մեկ միլիոն ութ հարյուր իննսուն հազար ու-ինչ-որ-խուճուճ-թիվ անգամ օգտագործվելա չորով sex բառը, այսինքն չհաշված sexan, barsexyan ու նման բաները, իսկ barev-ը ընդամենը հիսուն հազար ու-էլի-ինչ-որ-խուճուճ-թիվ անգամ։

Ցավոք, հաջողությունների ստատիստիկան մեզ հայտնի չէ։ ։Ճ
Ու հիրավի Սիզիփոսյան գործ է։
Ի՞նչ է դա նշանակում։ Երեւի թե այն, որ
– մի վախտ անբավարարված երիտասարդներ։ Անբավարարված առհասարակ, Պեչկինի պես նիվա հեծանիվ չունեն։ Հետո էլ ասում են, վատ են քշում, կոպիտ են զրուցում, բարեհամբույր չեն բնավ։
– ոչ միայն անբավարարված այլ եւ անկիրթ, որովհետեւ այլ հետաքրքրություններ երբ չկան, սեքսը կա ու կա բայ դեֆոլթ, կամ բայ դիզայն։
– Ու ամենակարեւորը այն է, որ չորով դմփցնում են։ Վեհություն չկա, հասկանում ես։ Ասենք, սիրո մասին գրելուց հավեսն այն է, որ «սեր» բառը չես օգտագործում, բայց հասկանալի է լինում։ Մի քիչ ուղեղը կարդացողի աշխատում ա, մշակում ա տեղեկատվությունը։ Այսինքն չես դնում չռփում՝ «սեր, սեր։» Նույնը ստեղ։ Սեքսի մասին կարելի է առանց այդ բառը օգտագործելու զրուցել, ու շատ ավելի հետաքրքիր, ես կասեի, պոե[ծ]իկ կստացվի։
– Իսկ այն, որ «սեքսի» կարելի է համարել, ասենք տետրիսի փափուկ սլացող ֆիգուրան, այդ կոնտեքստում, ցավոք, այս բառը չաթերում չի օգտագործվել։

Ի՞նչ ասեմ։ Իսկ #linux-armenia-ում ես ու Մուշեղն էինք հիմնականում թթված։ Ասում էինք մի հատ էլ #frisbee-armenia բացենք ու այնտեղ էլ երկուսով նստենք։
Ես էլ հիմա #maemo, #meego-arm, #ada, #fpc, #modula-2, #debian-offtopic ներում եմ լինում։ մի տեսակ առանց պորնոգրաֆիայի եւ ազգային-ազատագրականի նենց հավես ա։

ու տենց

ասք հին սակայն ճշմարիտ կարգչի մասին

ահա, 233 մեգահերց պենտիումի համար հավաքել եմ ժամանակակից միջուկով համակարգ։

Միջուկը, գրաֆիկան ու ունիդոումեյքերը զբաղեցնում են մոտ 20 մբ հիշողություն։
Ընդհանուր 160-ից բավականին շատ մնում է աշխատանքի համար։

Բեռնվում է ոչ ավելի դանդաղ, քան ժամանակակից կարգիչս, նույն ծրագրերը աշխատացնելուց չի դանդաղում։ Արագագործությունը երեւում է միմիայն կոմպիլյացիաների ժամանալ։ Իսկ համակարգեր կան, որ չգիտես ինչու գիգաբայթեր հիշողություն են ուտում բեռնվելուց, ասյինքն ոչ միայն բութ չաղ են, այլ եւ շատակեր։
Մի քիչ քիչ զանգակներ եւ շվոցներ, մի քիչ շատ գիտելիք, մի քիչ որակով ժեշտ, ինչպես առաջ սարքում էին, ու շատ քիչ խնդիրներում է որ պետք կգա ժամանակակից երկաթը։

ու տենց

ասք հետաքրքրասեր քաղաքակրթության մասին

մի քաղաքակրթություն կա, Կիկիպարի համակարգում, ուր սիրում են այլ քաղաքակրթությունների հետ կոնտակտներ։ Կիկիպարիի բնակիչները գոյատեւելու էֆեկտիվ միջոց են գտել՝ հետաքրքրասեր լինելը։ Այդ հետաքրքրասիրության գենը օգնեց Կիկիպարիցիներին ստեղծել տիեզերքում ամենազարգացած եւ հետեւաբար ամենաապահով քաղաքակրթություններից մեկը։ Նույն գենի առկայության պատճառով Կիկիպարիցիները հավեսով վճարում են այլ քաղաքակրթությունների մասին վավերագրական ֆիլմերի, գրքերի, ցանկացած տեղեկատվության համար, իսկ պանդուխտ հետազոտողը իրենց մոտ ամենահարգված մասնագիտություններից է։
Լինելով բավականին առաջընթաց եւ միարժամանակ կամեցող քաղաքակրթություն, Կիկիպարին որոշ ժամանակ օգնում էր այլ, ոչ այնքան զարգացած մոլորակներին․ կիսվում էր տեխնոլոգիաներով, հայտնագործություններով։ Ընդունված էր համարել որ քանի որ Կիկիպարիցիներին կրթությունը օգնել է գոյատեւել, ապա այն կարող է օգնել եւ այլ, հետամնաց մոլորակների էակներին։ Կիկիպարիցիների պատմությունը եւ էվոլյուցիան դարձրել է նրանց անկեղծորեն կամեցող եւ բարի էակներ։ Սակայն ոմանք պնդում էին որ այլ քաղաքակրթություններ կրթելու իրական պատճառն այն է, որ դա դարձնում է դրանք ավելի անվտանգ։
Ինչեւե, Կիկիպարիցիների պանդուխտ հետազոտողների եկամուտները ժամանակի ընթացքում վատացան, քանի որ Կիկիպարիցիների կողմից կրթված էակները ավելի եւ ավելի էին նմանվում Կիկիպարիցիներին, եւ դրանով դառնում ավելի անհետաքրքիր։ Իրենց ճարտարապետությունը ուներ զգալի Կիկիպարական ազդեցություն, իրենց հաշվողական մեքենաները կրկնորինակում էին Կիկիպարական հաշվողական մեքենաները։ Դա դարձնում էր այդ աշխարհները անհետաքրքիր զբասաշրջիկության համար, այդ տեղեցի մասին ֆիլմերն ու գրքերը լավ չեին վաճառվում։ Մի խումբ Կիկիպարի գիտնականներ սկսեցին երկարատեւ հետազոտություններ, որոնք տեւեցին 750 միլիոն տարի։ Պարզվեց, որ եթե այլ քաղաքակրթությունների հետ բարեկամություն անելուց, չկիսվել գիտելիքներով եւ տեխնոլոգիաներով, ապա այդ քաղաքակրթությունների զգալի մասը նախագծում են այնպիսի հետաքրքիր տեխնոլոգիաներ, որ Կիկիպարին ինքը հետաքրքրված է դրանք ձեռք բերելու մեջ։ Հետաքրքրասեր Կիկիպարիի ժողովուրդը կրկին ունեցավ հոգեւոր սնունդ, կարողացավ այցելել եւ/կամ իմանալ զանազան ու աննման աշխարհների մասին։
Սակայն դա նաեւ բերեց անկանխատեսելի հետեւություններին․ Կիկիպարիցիները իրենց գիտելիքները թաքուն պահելով, եւ փորձելով մշակութային ազդեցություն չթողնել այլ ժողովուրդների վրա, այդ ձեւով միեւնույն է ազդեցություն թողեցին՝ օրինակ ցույց տվեցին, որ գիտելիքները պետք է պահել գաղտնի։ Եվ արդյունքում Կիկիպարիի հետ բարեկամական կոնտակտներ ունեցող ազգերը Կիկիպարիցիներից սովորեցին թաքուն պահել գիտելիքները։
Այսպես Կիկիպարի-ում նախկին պանդուխտների եւ էթնոգրաֆ-հետազոգողների շերտից ձեւավորվեց մի նոր շերտ՝ գիտելիքներ որսացողներ, լրտեսներ, եւ այժմ Կիկիպարին հռչակավոր է իր գիտելիքների լրտեսներով եւ տեխնոլոգիաների գողերով։

ու տենց

ասք ճապոնական պոպ երաժշտության մասին

Ֆանտասծիկ պլաստծիկ մաշին դա ճապոնական երաժիշտ Տանակա Տոմոյուկին է (Tanaka Tomoyuki (田中知之)) , շիբուկա-կեյի շարժման անդամ:

Խավարասերը եւ նրա դերը ճապոնական հեղափոխության մեջ։

էս մեկը էմբեդ լինում ա, բայց տեսաշարքը անկապ հավաքած ա, համենայն դեպս լսեք, հավեսն ա ։Ճ

Իսկ այս մեկը էմբեդ չի լինում անել։ Բայց նայեք, լրիվ լսդ-ական վիճակներով ա ։Ճ

ու տենց