ասք սահմանելու մասին

սահմանելը լավ միտք է։ նախորդ գրառման մոտիվներով։

իմ համար հայը, այսինքն հայ ազգի ներկայացուցիչը՝ հայ մշակույթի կրողն է, իսկ լավ ներկայացուցիչը՝ այդ մշակույթի զարգացնողը։

այժմ նայենք ո՞րն է հայ մշակույթը և ով են դրա կրողները։

օրինակ, հայ մշակույթը՝ լեզուն է։

ստացվում է, որ Միկան տիրապետում է նրան, իսկ տիպիկ «քյարթու» ենթա, կամ, ներեցեք, գեր մշակույթի ներկայացուցիչը՝ ոչ։ (ընդ որում, այդ «գերը» ունի երկու իմաստ․ մեկը «մեգա»-ն է, երկրորդը՝ «չաղ և տկարամիտ») Նա կրում է բանտա-զոնա-թուրքա-քֆուրա-քյաբաբա-խառը մշակութային խառնվածք, որը ինձ դժվար է հավասարեցնել կամ համեմատել հայ մշակույթի բազմազան շերտերին։

Աղետը ոչ միայն նրանում է որ ընթացիկ ՀՀ քաղաքացիների այնքան մեծ մասն է կրում ոչ հայկական մշակույթ, այլ այն որ նրանց թվում է որ հայ մշակույթը հենց այդ է որ կա։

և այդպես